cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Հայք ֍

إظهار المزيد
مشاركات الإعلانات
3 114
المشتركون
-1124 ساعات
-587 أيام
-21330 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
📌 Գիտեի՞ք, որ Հայկ Նահապետի արձանը (քանդակագործ Կառլեն Նուրիջանյան) մինչ Նոր Նորք տեղափոխվելը տեղադրված է եղել Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ 📸 Լուսանկարն էլ արված է ոչ այդքան հեռու 1972 թվականին :) ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
3🥰 1🏆 1
Photo unavailableShow in Telegram
Լուսանկարն արված է Շուշիում՝ այն նույն տեղում, որտեղ տարիներ անց տեղադրվել էր Վազգեն Սարգսյանի հուշարձանը… ❗️ Ռևանշ լինելու է 🇦🇲
إظهار الكل...
🔥 9 6❤‍🔥 1🤩 1
Photo unavailableShow in Telegram
...Ինձ նմանները պատերազմից հետ չեն գալիս... ...Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ... 🇦🇲 #Դուշման_Վարդան ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
15🔥 1
...Ինձ նմանները պատերազմից հետ չեն գալիս... ...Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ... 🇦🇲 #Դուշման_Վարդան
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
📌 Պետք է ասեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ է, որ կարող է մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում։ Եթե ազերիները գրավեն Արցախը, հաջորդը Զանգեզուրն է։ 🇦🇲 #Մոնթե_Մելքոնյան 📸 Մոնթեն՝ Քարվաճառի ազատագրումից առաջ (1993թ. ապրիլ) ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
14💯 1
Photo unavailableShow in Telegram
«Քաջ Զորավար, քո հանգիստով վերջ տուր կռվին անդադար․․․»։ Հայ ժողովրդի վերջին հրաժեշտը Ամենայն Հայոց Զորավար Անդրանիկին՝ Եռաբլուրում։ 2000թ․ փետրվարի 20: ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
🥰 6 1🕊 1
Photo unavailableShow in Telegram
🇦🇲 Ռուբինա (Սոֆի) Արեշյանն է՝ Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ, ՀԱՀ-ի երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի կինը: #Ճանաչենք_Հային Ռուբինան մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդի մահափորձին՝ անձամբ գործարկելով ժամացույցով աշխատող ռումբը։ Ռումբը տեղադրվել էր մզկիթին մոտ, ուր սուլթանն այցելում էր ամեն ուրբաթ։ Վրիժառուները նախապես հաշվարկել էին սուլթանի՝ մզկիթից դուրս գալու ժամանակը, և ռումբը պետք է պայթեր հենց այդ պահին։ 1905թ. հուլիսի 21-ին ռումբի պայթյունի շնորհիվ մահանում և վիրավորվում են տասնյակ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, սակայն, ցավոք, սուլթանը փրկվում է։ Պատճառն այն էր, որ սուլթանը մզկիթում զրույցի էր բռնվել և ժամանակին դուրս չէր եկել այնտեղից։ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
🔥 8 3
Photo unavailableShow in Telegram
Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը։ 🇦🇲 Կոմանդոս ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
12🔥 1
02:10
Video unavailableShow in Telegram
🇦🇲 Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար: Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած՝ շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք, դեռ կգանք՝ Երբ տան զանգը, ահազանգը՝ Որ մեր հոգու պարտքը տանք: ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
IMG_1863.MP416.44 MB
❤‍🔥 8 2
Photo unavailableShow in Telegram
Մայի՜ս 28-ը: Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ: Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում: 🇦🇲 #Գարեգին_Նժդեհ Շնորհավորում ենք Առաջին հանրապետության անկախության օրը՝ մայիսի 28-ը։ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
إظهار الكل...
❤‍🔥 8 3🔥 2🥰 1