cookie

Ми використовуємо файли cookie для покращення вашого досвіду перегляду. Натиснувши «Прийняти все», ви погоджуєтеся на використання файлів cookie.

avatar

Հայք ֍

Більше
Рекламні дописи
3 179
Підписники
-824 години
-687 днів
-18630 днів

Триває завантаження даних...

Приріст підписників

Триває завантаження даних...

Фото недоступнеДивитись в Telegram
«Քաջ Զորավար, քո հանգիստով վերջ տուր կռվին անդադար․․․»։ Հայ ժողովրդի վերջին հրաժեշտը Ամենայն Հայոց Զորավար Անդրանիկին՝ Եռաբլուրում։ 2000թ․ փետրվարի 20: ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
🥰 3
Фото недоступнеДивитись в Telegram
🇦🇲 Ռուբինա (Սոֆի) Արեշյանն է՝ Հայ վրիժառու, ՀՅԴ անդամ, ՀԱՀ-ի երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի կինը: #Ճանաչենք_Հային Ռուբինան մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդի մահափորձին՝ անձամբ գործարկելով ժամացույցով աշխատող ռումբը։ Ռումբը տեղադրվել էր մզկիթին մոտ, ուր սուլթանն այցելում էր ամեն ուրբաթ։ Վրիժառուները նախապես հաշվարկել էին սուլթանի՝ մզկիթից դուրս գալու ժամանակը, և ռումբը պետք է պայթեր հենց այդ պահին։ 1905թ. հուլիսի 21-ին ռումբի պայթյունի շնորհիվ մահանում և վիրավորվում են տասնյակ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, սակայն, ցավոք, սուլթանը փրկվում է։ Պատճառն այն էր, որ սուլթանը մզկիթում զրույցի էր բռնվել և ժամանակին դուրս չէր եկել այնտեղից։ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
🔥 7
Фото недоступнеДивитись в Telegram
Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զինվածը։ 🇦🇲 Կոմանդոս ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
9🔥 1
02:10
Відео недоступнеДивитись в Telegram
🇦🇲 Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար: Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած՝ շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք, դեռ կգանք՝ Երբ տան զանգը, ահազանգը՝ Որ մեր հոգու պարտքը տանք: ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
❤‍🔥 6 2
Фото недоступнеДивитись в Telegram
Մայի՜ս 28-ը: Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ: Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում: 🇦🇲 #Գարեգին_Նժդեհ Շնորհավորում ենք Առաջին հանրապետության անկախության օրը՝ մայիսի 28-ը։ ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
❤‍🔥 6 3🔥 2🥰 1
Фото недоступнеДивитись в Telegram
🇦🇲 Մայիսի 26-ի երեկոյան Ազգային Խորհուրդը հավաքվել էր եւ սրտատրոփ սպասում էր ճակատամարտի ելքին: Ստացվեց Զորավար Սիլիկյանի զեկուցումը: Հիշում է Ավետիս Ահարոնյանը. «Սարդարապատ, Սարդարապատ… Ազգային Խորհրդի պատշգամբի առջեւ, հազարավոր ամբոխը հեւում էր անհանգստությունից: Հաղթության ձայներ էին շշնջում իրար: Հավատալ… Հույսի, երջանկության դողոցք ամեն կողմում: Ահա Արամը երեւաց պատշգամբում՝ շրջապատված գործակիցներով: Հայացքները դարձան նրան… Քար լռություն… Բազմությունն ասես իսկ շնչելուց դադարել էր: Ամբողջ այդ գորշ, եռուն զանգվածը դարձել էր մի հատ աչք, լսողություն: 🗣 «Ժողովուրդ հայոց, լսեցե՛ք մեր քաջարի հրամանատար, զորավար Սիլիկյանի հեռագիրը. հինգ օրից ի վեր տեւող ճակատամարտը վերջացավ թշնամու կատարյալ պարտությամբ…»: Բոլորի աչքերի մեջ արցունքներ երեւացին, հաղթանակն ապահովված է: Սարդարապատի հաղթանակը ոչ միայն հայոց ոգու փրկությունն էր, այլեւ նրա ապագայի հուսալի երաշխիքը»: ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
🔥 4
Фото недоступнеДивитись в Telegram
📌 Երբ վստահում ես թուրքին… Այս բացառիկ լուսանկարն արվել է 1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին, երբ հայերը, խանդավառված «ազատություն, հավասարություն, արդարություն» կեղծ կարգախոսներով, ողջունում էին սիոնա-երիտթուրքական հեղափոխությունը։ Ավելորդ է նշել, որ նրանք չարաչար սխալվեցին։ 🇦🇲 Ռևանշ լինելու է❗️
Показати все...
🔥 6 2 1
Фото недоступнеДивитись в Telegram
🙌 Մի քիչ հումոր )) Մի անգամ Հովհաննես Շիրազը կանաչ փողկապով մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է. - Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից: - Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը )) ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
11🔥 3
00:25
Відео недоступнеДивитись в Telegram
Հիրավի, ինչքան ցանկալի բան է, որ ամեն ոք ծանոթ լինի յուր հայրենիքին… 🇦🇲 Ղազարոս Աղայան Տեսանյութում՝ Կիրանցի վանքը ❗️Նախ և առաջ՝ Հայրենիք 🇦🇲
Показати все...
11❤‍🔥 1
Фото недоступнеДивитись в Telegram
📌 Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը Կոմանդոսի հրամանատարությամբ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրել էին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին  իրականացվել էր Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» օպերացիան: 📸 Լուսանկարը՝ Շուշին ազատագրելուց հետո: Կենտրոնում Կոմանդոսն է: 🇦🇲 Ռևանշ լինելու է❗️
Показати все...
12🔥 1💯 1