uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Հետք

Հետք

Kanalga Telegram’da o‘tish

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

Ko'proq ko'rsatish

📈 Telegram kanali Հետք analitikasi

Հետք (@hetqonline) Arman til segmentidagi kanali faol ishtirokchi. Hozirda hamjamiyat 13 498 obunachidan iborat bo'lib, Yangiliklar & Media toifasida 15 137-o'rinni va Armaniston mintaqasida 154-o'rinni egallagan.

📊 Auditoriya ko‘rsatkichlari va dinamika

невідомо sanasidan buyon loyiha tez o‘sib, 13 498 obunachiga ega bo‘ldi.

07 Noyabr, 2026 dagi oxirgi ma’lumotlarga ko‘ra kanal barqaror faollikka ega. Oxirgi 30 kunda obunachilar soni -23 ga, so‘nggi 24 soatda esa -5 ga o‘zgardi va umumiy qamrov yuqori darajada qolmoqda.

  • Tasdiqlash holati: Tasdiqlangan (Telegram tomonidan rasmiy tasdiq)
  • Jalb etish (ER): Auditoriya o‘rtacha 13.44% darajada jalb etiladi. Nashrdan keyingi dastlabki 24 soatda kontent odatda umumiy obunachilar sonining 9.81% ini tashkil etuvchi reaksiyalarni to‘playdi.
  • Post qamrovi: Har bir post o‘rtacha 1 814 marta ko‘riladi; birinchi sutkada odatda 1 324 ta ko‘rish yig‘iladi.
  • Reaksiyalar va o‘zaro ta’sir: Auditoriya faol: har bir postga o‘rtacha 10 ta reaksiya keladi.

📝 Tavsif va kontent siyosati

Muallif resursni shaxsiy fikrni ifoda etish maydoni sifatida ta’riflaydi:
“📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV”

Yuqori yangilanish chastotasi (oxirgi ma’lumot 08 Noyabr, 2026 da olingan) sababli kanal doimo dolzarb va katta qamrovli bo‘lib qoladi. Analitika auditoriya kontent bilan faol hamkorlik qilishini, uni Yangiliklar & Media toifasidagi muhim ta’sir nuqtasiga aylantirishini ko‘rsatadi.

13 498
Obunachilar
-524 soatlar
-27 kun
-2330 kun
Postlar arxiv
Հետք
13 497
❗️Նոյեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ 🚨 Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։ Նա ձերբակալվել է։ Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։ ՆԳՆ ոստիկանություն

Հետք
13 497
44-օրյա պատերազմի մեկ Տողը. հոսպիտալի մարդիկ 2009 թվականին Մերի Ստեփանյանն ամուսնու՝ Գեղամ Մանուկյանի հետ Գավառից տեղափոխվել էր Արցախ՝ Ջրական։ Մերին աշխատում էր զորամասի հոսպիտալում՝ որպես բուժքույր, Գեղամը ռեանիմոբիլի վարորդ էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: 44-օրյա պատերազմի երրորդ օրը Ջրականի հոսպիտալը տեղափոխվեց Հադրութի շրջանի Տող գյուղ։ Դպրոցի շենքում ծավալված հոսպիտալի անձնակազմը օրական տասնյակ վիրավորներ էր ընդունում. նրանց տալիս էին առաջին օգնություն, կատարում՝ վիրահատություններ։ Հոսպիտալի մարդիկ փրկում էին կյանքեր։ Այդ մարդկանցից էին բուժքույր Մերի Ստեփանյանը և ռեանիմոբիլի վարորդ Գեղամ Մանուկյանը։ Հոկտեմբերի 7-ին «Հետքը» Տողում նկարահանել է հոսպիտալի մեկ օրը։

Հետք
13 497
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան 2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: «Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու: Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ:  📌 Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:  📌 2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ: Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը: 🔻Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 5-ին 3 ամսով երկարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Մինչև դատարանի որոշման հրապարակումը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանական կողմը պահանջել է, որ կալանքի ժամկետի երկարացման հարցը քննարկվի անհատական և առարկայական հիմքերով։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատական նիստում չեն ներկայացվել փաստարկներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա պաշտպանությունը պարտավոր չէ ինքնուրույն ենթադրություններ անել և հակափաստարկներ ներկայացնել։ Նման վտանգի առկայությունը պետք է հիմնավորի մեղադրանքի կողմը կամ դրա մասին դատական նիստում մատնանշի դատարանը։

Հետք
13 497
Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով կալանավորել է գործարար Սամվել Կարապետյանին։ Նրան մեղադրանդ է առաջադրվել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը մոտ 65 մլն դրամ վնաս պատճառելու համար։ Այս գործով մեղադրվում է 36 անձ։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Ս. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։ Նրա թիմակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։

Հետք
13 497
📌 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Սա. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։

Հետք
13 497
❗️Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում են մեր աղբյուրները։ Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

Հետք
13 497
❌ Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարան

Հետք
13 497
▪️Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։  Երեկ՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և «Chevrolet», «Opel», «Jeep» մակնիշների ավտոմեքենաները։ 🏥 Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախարարությունից նշում են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է։

Հետք
13 497
🔻 Սամվել Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված 65 հասցեներում խուզարկություններ են Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ 🗣️ Խուզարկությունների մասին վաղ առավոտյան հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեում։ Քննչական կոմիտեից չեն հայտնում, թե որ օբյեկտներում է կատարվում խուզարկությունները։

Հետք
13 497
«8-րդ հարկ»․ Հանրային տարածքների սեփականաշնորհումն ու դրանց վերադարձը Մանկապարտեզներից մինչև կանգառներ, կինոթատրոններից մինչև մայթեր․ հանրային նմանատիպ տարածքներ սեփականաշնորհվել են, ու փոխվել է դրանց օգտագործման նպատակը։ Իրավապահները պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով նման գույքերի մի մասը հետ են բերել, իսկ մյուսների վերաբերյալ գործերը դատարաններում են։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրող Արմեն Ղազարյանը ներկայացնում է սեփականաշնորհված կանգառների և այլ տարածքների պատմությունները։ Քննարկվում են նաև հանրային տարածքների սեփականաշնորհմանը հաջորդած գործընթացներն ու խնդիրները։

Հետք
13 497
Ով է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում  Այս աղմկահարույց սխեման բացահայտվեց պատահաբար, երբ «Հետքն» ուսումնասիրում էր Freedom House կազմակերպության՝ Հայաստանում 2017 թվականի ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը։ Զեկույցում որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am կայքը։ Անցնելով հղումով՝ պարզեցինք, որ կայքն առաջարկում է առցանց խաղատներ ու բուքմեյքերական ծառայություններ։ Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։ Այդ կայքերի թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի իրավական տեղեկատվական համակարգի, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքերը ու մի քանի լրատվական և այլ բովանդակությամբ կայքեր։ Այս բոլոր կայքերը ներկայում փոխկապակցված են, և Հայաստանում դրանց առանցքային հանգույցը haykbet․am-ն է։ Վերջինս էլ իր հերթին կապված է միջազգային նմանատիպ ցանցի։

Հետք
13 497
Սիրելի´ ընթերցողներ, «Հետքը» ֆեյսբուքյան նոր հարթակ ունի: «Հետքի պատը» ֆեյսբուքյան խումբը նախատեսված է որպես հարթակ՝ հանրությ
Սիրելի´ ընթերցողներ, «Հետքը» ֆեյսբուքյան նոր հարթակ ունի: «Հետքի պատը» ֆեյսբուքյան խումբը նախատեսված է որպես հարթակ՝ հանրության, լրագրողների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների միջև ուղիղ և արդյունավետ երկխոսության համար: 💡Նպատակը քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ արձագանքելը և դրանց հետամուտ լինելն է։ ❕Այս հարթակը ստեղծվել է քաղաքացիների, «Հետքի» լրագրողների և պատկան մարմինների ու կառույցների պատասխանատուների միջև կառուցողական երկխոսության և խնդիրների արագ արձագանքման համար։ 🔗 Խմբին միացեք ԱՅՍ ՀՂՈւՄՈՎ

Հետք
13 497
Ֆընգին Չինաստանից Հայաստան բերած շարադրությունը Մի անգամ Չինաստանի Գուանճոու քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհին Ֆընգին հանձնարարեց շարադրություն գրել որևէ երկրի մասին։ Աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 երկրներից Ֆընգ Յանգ Մինգն ընտրեց Հայաստանը։ Այս պատահական ընտրությունը բախտորոշ էր. նա իր կյանքը կապեց Հայաստանի հետ։ «Հետքի» տաղավարում Ֆընգն իր մասին պատմում է վարժ հայերենով։

Հետք
13 497
Հայաստանը միացել է «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնությանը. ի՞նչ է այն եւ ի՞նչ կտա մեր երկրին Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի կողմից վերջերս հրապարակված «Կենդանի մոլորակ» զեկույցում (Living Planet Report) արձանագրվել է, որ վայրի բնության մեջ պոպուլյացիաների ամենամեծ կորուստները գրանցվել են քաղցրահամ ջրերում: Եթե ընդհանուր կորուստը եղել է 73 %, ապա միայն քաղցրահամ ջրերում դիտարկված պոպուլյացիաների կորուստը հասել է 85 %-ի: WWF-ի քաղցրահամ ջրերի քաղաքականության պատասխանատու Քրիստին Քոլվինը (Christine Colvin) «Հետքի» հետ զրույցում ընդգծում է, որ այսօր աշխարհում քաղցրահամ ջրերի մասով հսկայական մարտահրավերներ կան: 📌 Դրանց լուծման ուղիներ գտնելու միջոց է «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» (Freshwater Challenge) նախաձեռնությունը, որը ձեւավորվել է 2023 թ. ՄԱԿ-ի ջրային համաժողովի ընթացքում: Նախաձեռնող երկրներն էին Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը եւ Զամբիան: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է օրերս՝ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում անցկացված COP17 համաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովն (COP17) այս տարի անցկացվել է Հայաստանում: Այս պահին «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնության անդամ է 55 երկիր եւ ԵՄ-ն: ❓Ի՞նչ նպատակ ունի «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնությունը․ կարդա ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են սպանությանն օժանդակելու համար Երևանի ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ա. Գևորգյանին և Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել 5 մլն դրամ կաշառքի խոստում ընդունելու և դրա դիմաց քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք այդ տեղեկությունը փոխանցել են Ա. Սարկիսյանին, որն այնուհետև կրակոցներ է արձակել ազգականներ Հովսեփյանների ուղղությամբ։ Դրա հետևանքով նրանցից մեկը սպանվել է։ 📌 Ըստ մեղադրանքի՝ 2023թ.-ի օգոստոսի 6-ի դրությամբ Ա. Գևորգյանը զբաղեցրել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, իսկ Ա.Ստեփանյանը՝ նույն վարչության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու ծառայողական լիազորությունները, խմբով ընդունել են Ա. Սարկիսյանի՝ 5 մլն դրամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումը։ 🔻 Դրա դիմաց Սարկիսյանի հանձնարարությամբ պարզել են Ա. Հովսեփյանի գտնվելու վայրը և տեղեկությունը փոխանցել նրան։ Մեղադրանքի համաձայն՝ այդ տեղեկությունը փոխանցելով՝ ոստիկանության պաշտոնյաները նպաստել են Հովսեփյանի սպանության փորձին և նրա ազգականի սպանությանը։ 

Հետք
13 497
Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն  Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։ 👨‍⚖️ Ֆինանսների նախարարությունը քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով 2021 թվականին 119 հայց է ուղարկել դատարան, 2022-ին՝ 319 հայց, 2023, 2024 թվականներին չեն եղել այդպիսի հայցեր, 2025 թվականին դատարան է ուղարկել 87 հայց, 2026-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ 128 հայց։ 🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
❗️Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ

Հետք
13 497
❗️Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայություն