fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید 👈

Հետք

Հետք

رفتن به کانال در Telegram

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

نمایش بیشتر

📈 تحلیل کانال تلگرام Հետք

کانال Հետք (@hetqonline) در بخش زبانی ارمنی بازیگری فعال است. در حال حاضر جامعه شامل 13 514 مشترک است و جایگاه 15 135 را در دسته اخبار و رسانه‌ها و رتبه 160 را در منطقه ارمنستان دارد.

📊 شاخص‌های مخاطب و پویایی

از زمان ایجاد در невідомо، پروژه رشد سریعی داشته و 13 514 مشترک جذب کرده است.

بر اساس آخرین داده‌ها در تاریخ 13 اکتبر, 2026، کانال فعالیت پایداری دارد. در ۳۰ روز گذشته تغییر اعضا برابر -4 و در ۲۴ ساعت گذشته برابر -4 بوده و همچنان دسترسی گسترده‌ای حفظ شده است.

  • وضعیت تأیید: تأیید شده (به صورت رسمی توسط تلگرام)
  • نرخ تعامل (ER): میانگین تعامل مخاطب 19.71% است و در ۲۴ ساعت نخست پس از انتشار، محتوا معمولاً 11.75% واکنش نسبت به کل مشترکان کسب می‌کند.
  • دسترسی پست‌ها: هر پست به طور میانگین 2 664 بازدید دریافت می‌کند. در اولین روز معمولاً 1 588 بازدید جمع‌آوری می‌شود.
  • واکنش‌ها و تعامل: مخاطبان به‌طور فعال حمایت می‌کنند؛ میانگین واکنش به هر پست 14 است.

📝 توضیح و سیاست محتوایی

نویسنده این فضا را محل بیان دیدگاه‌های شخصی توصیف می‌کند:
“📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV”

به لطف به‌روزرسانی‌های پرتکرار (آخرین داده در تاریخ 14 اکتبر, 2026)، کانال همواره به‌روز و دارای دسترسی بالاست. تحلیل‌ها نشان می‌دهد مخاطبان به‌طور فعال با محتوا تعامل دارند و آن را به نقطه اثرگذاری مهم در دسته اخبار و رسانه‌ها تبدیل کرده‌اند.

13 514
مشترکین
-424 ساعت
-127 روز
-430 روز
آرشیو پست ها
Հետք
13 511
📡 Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը՝ SpaceX-ը, սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետի արագությունը Ուկրաինայում, ինչը խափանել է Կիևի անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։ 🇺🇦 Այսօր Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ SpaceX-ը սահմանափակել է ռազմական Starlink տերմինալների արագությունը, ինչի հետևանքով ձախողվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գիշերային օպերացիա:
«Մեր պաշտպանական ուժերին այս սահմանափակման մասին որևէ նախազգուշացում չի տրվել, ինչի հետևանքով խափանվել է մի քանի օպերացիա»
,-գրել է Սերգեյ Բեսկրեստնովը իր Telegram ալիքում: Starlink-ի արբանյակային ինտերնետի ծառայությունները կենսական նշանակություն ունեն ուկրաինական ռազմական օպերացիաների համար։ Ուկրաինայի զինված ուժերը լոգիստիկ, կապի և այլ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում կախված են Starlink-ից։ 🇵🇱 Սա զայրացրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն։
«Հե՜յ, մեծն @elonmusk, էլի քաղաքական խաղե՞ր ես խաղում քո արտադրանքի միջոցով։ Որպես քո եվրոպացի հաճախորդներ՝ մենք հետևում ենք քեզ»
,- գրել է Սիկորսիկն X-ի իր հաշվում՝ գրառման մեջ նշելով Իլոն Մասկին։

Հետք
13 511
❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։ 📌 Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։ 🚂 Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Հետք
13 511
Ռանչպարի փլուզված կամուրջը դեռ չի վերականգնվել․ բնակիչները շարունակում են երթևեկել վտանգավոր հատվածով Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայր տանող կամուրջը մասնակի  փլուզվել է։ Այդ պահին կամրջով բեռնատար էր անցնում։ Մեքենան կողաշրջվել է։ Տուժածներ, բարեբախտաբար, չեն եղել։ Կատարվածն անսպասելի չէր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր օգտվում են կամրջից։ Վարչական ղեկավար Վահան Վարդանյանը կամրջի վթարային վիճակի մասին պարբերաբար տեղեկացրել է մարզպետարանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ 

Հետք
13 511
🪖 102-րդ ռազմաբազա․ Ի՞նչ է այն, ինչպե՞ս է ձևավորվել, ինչպիսի՞ իրավական կարգավիճակ ունի, և ինչպիսի՞ միջադեպեր են արձանագրվել 1992 թվականից մինչ օրս: ❓Ի՞նչ է 102-րդ ռազմաբազան 102-րդ ռազմաբազան ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումն է, որը տեղակայված է ՀՀ տարածքում և գտնվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության ենթակայության տակ: Բազայի պաշտոնական ամբողջական անվանումն է՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսաստանյան ռազմաբազա։ Այն ձևավորվել է նախկինում Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա, որի բազավորման վայրը Լենինականն էր (Գյումրի):  📍Տեղակայումը և կառուցվածքը Ռազմաբազայի ստորաբաժանումները տեղակայված են երկու հիմնական հանգույցներում՝ Գյումրիում ու Երևանում։  Գյումրի — Այստեղ են գտնվում ստորաբաժանումների մեծ մասը, շտաբը, ռազմական ենթակառուցվածքների մի զգալի մասը: Երևանի «Էրեբունի» օդանավակայան — Այստեղ տեղակայված է 3624-րդ ավիաբազան («ՄիԳ-29» կործանիչներ, «Մի-8» և «Մի-24» ուղղաթիռներ): Ռազմաբազայի անձնակազմի թվաքանակը, տարբեր գնահատականներով, 3000-5000 է։ ✍🏻 1995 թ. պայմանագիր ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսի 21-ին, Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր էին ստորագրել ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին:  1995 թ. մարտի 16-ին էլ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից ստորագրվել է «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» միջպետական պայմանագիրը, որը 102-րդ ռազմաբազային առնչվող հիմնական իրավական փաստաթուղթն է։ Սրա հիման վրա ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի զինվորական կազմավորումները 1995 թ․ ընթացքում վերածվել են ռազմակայանի/ռազմաբազայի։  📌 1995-ին սահմանվել էր, որ ՀՀ տարածքում 25 տարով (մինչև 2020 թ․) տեղակայվող ռազմաբազան ոչ միայն պաշտպանում է ՌԴ շահերը, այլև ՀՀ զինուժի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը՝ նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով։ Այսինքն՝ ռազմաբազայի առաքելությունը Թուրքիայից և Իրանից եկող հավանական ռիսկերը կանխելն էր։  🔻2010 թ. Թիվ 5 արձանագրությունը 2010 թ․ օգոստոսի 20-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրվեցին 1995 թ. պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը, որով. Տեղակայման 25-ամյա ժամկետը դարձավ 49 տարի (հաշվարկված 1995-ից)՝ երկարաձգվելով մինչև 2044 թվականը: Հանվեց «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով» ձևակերպումը. Ռուսաստանը ստանձնեց ՀՀ ամբողջ տարածքի անվտանգության համատեղ ապահովման պարտավորություն: 📌Այսինքն՝ ռազմաբազան կարող էր նաև կիրառվել Ադրբեջանի և ցանկացած այլ երկրների դեմ, որոնք կարող էին սպառնալ ՀՀ անվտանգությանը։   👇🏻Իրավախախտումների քննության կարգավորումը Երկկողմ համաձայնագրերով սահմանված են ռազմաբազայի անձնակազմի մասնակցությամբ իրավախախտումների քննության իրավական սկզբունքները. ՌԴ իրավասություն. Ռազմաբազայի տարածքում կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կատարված հանցագործությունները քննում են ՌԴ իրավապահ մարմինները: ՀՀ իրավասություն. Ռազմաբազայի տարածքից դուրս և ծառայողական պարտականությունների հետ չկապված հանցագործությունները ենթակա են ՀՀ իրավապահ և դատական համակարգի իրավասությանը: 🚨102-րդ ռազմաբազայի տեղակայման տարիներին (1995-ից) արձանագրվել են անվտանգային և քրեական մի շարք միջադեպեր, որոնք ստացել են հանրային հնչեղություն և դարձել իրավական քննության առարկա։ Այս դեպքերը էական ազդեցություն են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավասության կիրառման, դատավարական ընթացակարգերի և ռազմական անվտանգության կանոնակարգերի հստակեցման վրա։ 🔻1999 թ. Գյումրու շուկայի կրակոցները 1999 թ. ապրիլի 14-ին 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ՝ Դենիս Պոպովը և Արտյոմ Կամենևը, զենքով լքել էին զորամասը և Գյումրու շուկայի տարածքում անկանոն կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով զոհվեց 2 քաղաքացի, մոտ մեկ տասնյակն էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ դատարանը Դենիս Պոպովին դատապարտեց 14 տարվա, իսկ Արտյոմ Կամենևին՝ 15 տարվա ազատազրկման: Հետագայում դատապարտյալները փոխանցվել են Ռուսաստանին։ 🔻2003 թ. միջադեպը ռազմաբազայի տարածքում 2003 թ․ հուլիսի 11-ին միջադեպ տեղի ունեցավ ռազմաբազայի տարածք մուտք գործելու փորձի ընթացքում: Գյումրու մի խումբ բնակիչների և ռազմաբազայի հերթապահ անձնակազմի միջև բախման ժամանակ կիրառվեց հրազեն, ինչի հետևանքով սպանվեցին Գյումրու երկու բնակիչներ՝ Արմեն Արոյանը և Արթուր Պողոսյանը: Եվս 2 հոգի վիրավորվեց։ Դեպքից հետո ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: 🔻2013 թ. Վահրամաբերդի ողբերգությունը 2013 թ․ ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ գտնվող՝ 102-րդ ռազմաբազայի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցավ պայթյուն: Գյումրի քաղաքի երկու բնակիչներ՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը, չսահմանազատված հրաձգարանի տարածքում հայտնաբերված ականի պայթյունի հետևանքով տեղում մահացան: Միջադեպի վերաբերյալ քննությունն իրականացրել է ՌԴ քննչական կոմիտեն (քանի որ հրաձգարանը համարվում է ռազմաբազայի տարածք), սակայն մեղադրյալների ներգրավման մասին տեղեկություններ չկան։  🔻2015 թ. Ավետիսյանների ընտանիքի սպանությունը 2015 թ․ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ 102-րդ ռազմաբազայի պատմության մեջ ամենածանր հանցագործությունը: Ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ապօրինաբար զենքով լքել էր զորամասը, ներթափանցել Ավետիսյանների տուն և սպանել ընտանիքի 7 անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների: Պերմյակովը ձերբակալվեց հայ-թուրքական սահմանի մոտ գտնող Բայանդուր գյուղում: ՀՀ դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ ազատազրկման (ոչ զինվորական բնույթի հանցագործությունների մասով), իսկ ՌԴ դատարանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման (զինվորական բնույթի հանցագործությունների մասով)։ 2017 թ․ պատժի հետագա կրման համար Պերմյակովը փոխանցվել է Ռուսաստանին։   🔻2018 թ. Փանիկ գյուղի միջադեպը 2018 թ․ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռազմական տեխնիկայով իրականացրել են զորավարժություններ, հնչել են հրազենի կրակահերթեր: Զորավարժություններն անցկացվել են առանց տեղական իշխանություններին և բնակչությանը նախապես տեղեկացնելու, ինչը խուճապ է առաջացրել գյուղի բնակիչների շրջանում: Ռազմաբազայի հրամանատարությունը հետագայում պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: 🔻2018 թ. Ջուլիետա Ղուկասյանի սպանությունը 2018 թ․ դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացավ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը: Սպանության կասկածանքով դեպքից 8 օր անց՝ դեկտեմբերի 10-ին, ձերբակալվել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Գործի քննությունն ու դատական վարույթն իրականացրել է հայկական կողմը։ Միջադեպից 7 տարից անց՝ 2025-ի դեկտեմբերին, ՀՀ դատարանը Ռազգիլդեևին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։ Ռազմաբազայի տարածքում պահվող զինծառայողը տեսակապով է մասնակցել իր դատավարությանը։ Ռազմաբազայի հրամանատարությունը հրաժարվել է նրան դատարան բերել՝ պատճառաբանելով, թե Ռազգիլդեևի անվտանգությունը երաշխավորված չէ։     ❗️Ի՞նչ են ասում Պուտինն ու Փաշինյանը  2026 թ․ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսաստանյան ռազմաբազայի կարիքն այլևս չկա, ՌԴ-ն պատրաստ է «թեկուզ վաղը հեռանալ»։ Ի պատասխան՝ սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև հարցը ՌԴ նախագահի հետ չի քննարկվել, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան, հայկական կողմը «չի առարկի»։ Չնայած այս հրապարակային հայտարարություններին՝ կողմերից և ոչ մեկը պայմանագիրը դադարեցնելու պաշտոնական իրավական գործընթաց չի նախաձեռնել, և միջպետական պայմանագիրը շարունակում է գործել։ը

Հետք
13 511
✈️ ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: 1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին: 📌 2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»: Տեխսպասարկման նպատակով ժամանակ առ ժամանակ շարքից դուրս գալը բնական տեխնիկական գործընթաց է ավիացիայում: Բայց դժվար է հիշել, թե Հայաստանում շահագործվելիս այս պետական բորտը մեկ էլ երբ է տեխնիկական պատճառներով այսքան երկար ժամանակ բացակայել երկրից:

Հետք
13 511
💰 2027-ին նախատեսվում է 988 մլրդ դրամ բյուջեից տրամադրել պետական պարտքի մարմանն ու տոկոսներին Կանխատեսումների համաձայն՝ այս տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 5.8 տրիլիոն դրամ: Եկող տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ պարտքը կշարունակի աճել՝ հասնելով 6.45 տրիլիոն դրամի: Ընդ որում, սպասվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եկող տարի արտաքին պարտքն ավելի արագ կաճի (ՀՀ դրամով արտահայտված՝ 14.2%-ով), քան՝ ներքին պարտքը (8.5%-ով)։
«ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ներքին արժույթով պարտքը կշարունակի պահպանվել պատմականորեն բարձր մակարդակներում, կշարունակվեն արտաքին ներդրողների շրջանում պարտատոմսերի շուկայի գրավչության պահպանման ջանքերը, ինչպես նաև կընդլայնվի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը»
,- նշված է բյուջեի նախագծում։ 📌 2027 թվականից հետո ևս պետական պարտքը կշարունակի աճել, քանի որ բյուջեն ձևավորվելու է դեֆիցիտով. պետական ծախսերը գերազանցելու են մուտքերին, որոնք հիմնականում ձևավորվում են տնտեսվարողների և քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։

Հետք
13 511
Հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանում սահմանվել են Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։ 📌 Թեև ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող, այնուամենայնիվ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, թե աշխատավարձերի բարձրացում այսօր չեն իրականացնում, պարզապես ֆիքսում են գործակիցները, և նախագիծը զեկուցվող դարձնելու հարցին դեմ քվեարկեցին։ «Իրականում, եթե մենք համեմատենք աշխատավարձ-պարգևավճար համադրությունը, ապա ֆիքսված թվերով, որոնք հետագայում կլինեն, ըստ էության, երևի մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»,- հայտնեց Գալջյանը։

Հետք
13 511
🚌 Հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը Երևանի տրանսպորտից կօգտվի անվճար Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք Երևանում տրանսպորտային միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, ﬔտրոպոլիտեն) կարող են օգտվել անվճար։ Խոսքը երեխային ուղեկցող մեկ անձի մասին է։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։ 📌 Ըստ հիմնավորման՝ հաշմանդամություն ունեցող երեխաները մինչ այս էլ կարող էին Երևանի տրանսպորտից անվճար օգտվել, սակայն նրանք հասարակական տրանսպորտից սովորաբար օգտվում են այլ անձի ուղեկցությամբ, իսկ մինչ այս ուղեկցող անձանց համար հասարակական տրանսպորտով երթևեկության արտոնություն սահմանված չէր: ❗️Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար չի սահմանվել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս ստանալու հնարավորություն։ Միայն հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու փաստը բավարար կլինի՝ ուղեկցող անձի անվճար երթևեկության իրավունքի ծագման համար: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին նման արտանոնություն ունի 1149 երեխա։

Հետք
13 511
❌ Կանխվել է Հայաստան 69.3 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի տեղափոխման դեպք․ ԱԱԾ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են
,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետք
13 511
Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ

Հետք
13 511
📚Թեմա համար 1. կրթության որակը, համալսարանների վարկանիշերն ու PISA-ի արդյունքները «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»։ Եթե հավատանք այս կարգախոսին, ապա մոտակա տարիներին Հայաստանում շատ քիչ են լինելու լավ ապրողները։ «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք Հայաստանում կրթության ոլորտի վերջին զարգացումների, համալսարանների ռեյտինգավորման ու PISA-ի արդյունքների մասին։

Հետք
13 511
🌳 Ծառագողերի որսորդը Դիլիջանի անտառներում. Գոռ Այզակ Հովհաննիսյանի «Բնապահապանի տունը» Եթե Դիլիջանի անտառներում հանդիպեք լեռնային մոտոցիկլներով մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք սովորական բայքերներ չեն, այլ անտառը հսկող բնապահպան ակտիվիստներ։ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը մոտ տասը տարի է՝ դարձել է գլխացավանք «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ իրականացնողների համար։ Կազմակերպության անդամները մոտոցիկլներով, սաղավարտներին ամրացված նկարահանող սարքերով մշտադիտարկում են Դիլիջանի անտառները։ Նպատակը ապօրինի ծառահատումները, որսագողությունը և բնապահպանական խախտումները հայտնաբերելն է: 📍Թե ինչպես է ստեղծվել «Բնապահպանի տունը», ինչ վիճակում են Տավուշի անտառները, պատմում է նախաձեռնության հիմնադիր Գոռ Այզակ Հովհաննիսյանը։

Հետք
13 511
Ո՞ւմ բաժին «բեռն է» Հրազդանի կիրճը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդանի կիրճում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում, շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած իրավիճակի վերաբերյալ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Այս մասին Տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է՝ ի պատասխան սեպտեմբերի 22-ին ուղարկված հարցման։ Տեսչական մարմինը նշել է, որ «Հետքի»՝ սեպտեմբերի 11-ին հրապարակված տեսանյութի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել։ Արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները` գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։ ❓Տեսչական մարմինը, սակայն, չի հայտնել՝ ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Փոխարենը հարցը փոխանցել է Երևանի քաղաքապետարանին։  Մեջբերված իրավական դրույթները վերաբերում են Երևանի քաղաքապետի լիազորություններին։  🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հետք
13 511
Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը 2027-ին էլ չի նորոգվի «Հետքը» հոկտեմբերի 5-ին գրել էր  Հակակոռուպցիոն դատարան (Թբիլիսյան խճուղի 3/9) տանող քարուքանդ ու փոշոտ ճանապարհի մասին։ Հոդվածում նշել էինք, որ դեռևս սեպտեմբերի 17-ին գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են ճանապարհի վիճակից, և երբ է նախատեսվում ճանապարհի վերանորոգումը։ Հոդվածի հրապարակման պահին քաղաքապետարանը  չէր պատասխանել մեր հարցերին։ 📌 Հոդվածի հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանը 9 հարցից բաղկացած գրությանը մեկ նախադասությամբ է պատասխանել՝ ճանապարհի հիմնանորոգում նախատեսված չէ։ 

Հետք
13 511
🔻Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ ❗️Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Հետք
13 511
Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը  Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։ 📌 Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։

Հետք
13 511
MapFact. որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020 թ.-ից 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ:  Սակայն հակառակորդը կարեւոր տարածքներ ու բարձունքներ է զավթել նաեւ Կապան-Մեղրի ուղղությամբ: Կապանի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են մտել 2021-ի մայիսյան լայնածավալ ագրեսիայից ավելի շուտ:

Հետք
13 511
Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է «ֆեյսբուքյան» գրառումների համար «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ կիրառվել են տեսակցությունների և այլ սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Դանիելյանը երեկ՝ 2026թ. հոկտեմբերի 7-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և հայտնել, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ իրեն մեղադրանք է առաջադրվելու։ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի»,– գրել էր Դանիելյանը։ 📌 Նա նաև պնդել էր, որ իր դեմ հարուցված գործը կապված է Ադրբեջանից իր հասցեին հնչող քննադատությունների և սպառնալիքների հետ։ Դանիելյանը նշել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանական կողմը տարածել է իր նախկին ելույթները, իսկ դրանց մեկնաբանություններում և անձնական նամակներով իրեն սպառնացել են։

Հետք
13 511
Ես որ ջնջեցի տեսանյութերը, այնտեղ մեկը չէր. ինքը ուրիշ մարդու էլ է նկարել ինձնից առաջ Հոկտեմբերի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհամբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց՝ ռեստորանի սանհանգույցում, Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում Կարինան պատմել է մանրամասները։

Հետք
13 511
❗️Քննչական կոմիտեից հաղորդում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 6-ին ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է: 🔻Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում: Նախաքննությունը շարունակվում է։