uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

Հետք

Հետք

Відкрити в Telegram

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

Показати більше

📈 Аналітичний огляд Telegram-каналу Հետք

Канал Հետք (@hetqonline) у мовному сегменті Вірменська є активним учасником. На даний момент спільнота об'єднує 13 500 підписників, посідаючи 15 146 місце в категорії Новини і ЗМІ та 156 місце у регіоні Вірменія.

📊 Показники аудиторії та динаміка

З моменту свого створення невідомо, проект продемонстрував стрімке зростання, зібравши аудиторію у 13 500 підписників.

За останніми даними від 07 листопада, 2026, канал демонструє стабільну активність. Хоча за останні 30 днів спостерігається зміна кількості учасників на -23, а за останні 24 години на -5, загальне охоплення залишається високим.

  • Статус верифікації: Верифікований (Офіційно підтверджено Telegram)
  • Рівень залученості (ER): Середній показник залученості аудиторії становить 13.44%. Протягом перших 24 годин після публікації контент зазвичай збирає 9.81% реакцій від загальної кількості підписників.
  • Охоплення публікацій: В середньому кожен допис отримує 1 814 переглядів. Протягом першої доби публікація в середньому набирає 1 324 переглядів.
  • Реакції та взаємодія: Аудиторія активно підтримує контент: середня кількість реакцій на один пост – 10.

📝 Опис та контентна політика

Автор описує ресурс як майданчик для висловлення суб'єктивної думки:
“📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸 https://patreon.com/HETQ 🔸 https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV”

Завдяки високій частоті оновлень (останні дані отримано 08 листопада, 2026), канал підтримує актуальність та високий рівень охоплення публікацій. Аналітика показує, що аудиторія активно взаємодіє з контентом, що робить його важливою точкою впливу в категорії Новини і ЗМІ.

13 500
Підписники
-524 години
-27 днів
-2330 днів
Архів дописів
Հետք
13 497
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան 2026թ. նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ: Համայնքում ընտրապայքար չկա. առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցություններից: «Հետքը» ներկայացնում է քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները: Ցուցակում ներառված է 63 թեկնածու: Քաղաքական ուժի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը: Նա համարվում է նաև համայնքի ղեկավարի թեկնածու: Կ. Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ:  📌 Համայնքը ղեկավարելու տարիների ընթացքում Կարեն Եղիազարյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա և ընտանիքի անդամների դեմ հայց է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում:  📌 2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ: Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը: 🔻Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: 🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ 2026թ.-ի նոյեմբերի 5-ին 3 ամսով երկարացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ Մինչև դատարանի որոշման հրապարակումը՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մյուս մեղադրյալների կալանքի ժամկետները երկարացնելուց հետո տպավորություն է ստեղծվել, որ դատարանը նույն մոտեցումը կկիրառի նաև Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբանի խոսքերով՝ պաշտպանական կողմը պահանջել է, որ կալանքի ժամկետի երկարացման հարցը քննարկվի անհատական և առարկայական հիմքերով։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ եթե դատական նիստում չեն ներկայացվել փաստարկներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա պաշտպանությունը պարտավոր չէ ինքնուրույն ենթադրություններ անել և հակափաստարկներ ներկայացնել։ Նման վտանգի առկայությունը պետք է հիմնավորի մեղադրանքի կողմը կամ դրա մասին դատական նիստում մատնանշի դատարանը։

Հետք
13 497
Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով կալանավորել է գործարար Սամվել Կարապետյանին։ Նրան մեղադրանդ է առաջադրվել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը մոտ 65 մլն դրամ վնաս պատճառելու համար։ Այս գործով մեղադրվում է 36 անձ։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Ս. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։ Նրա թիմակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։

Հետք
13 497
📌 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Սա. Կարապետյանն արդեն տեղափոխվել է դատարան։

Հետք
13 497
❗️Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում են մեր աղբյուրները։ Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

Հետք
13 497
❌ Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարան

Հետք
13 497
▪️Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։  Երեկ՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և «Chevrolet», «Opel», «Jeep» մակնիշների ավտոմեքենաները։ 🏥 Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախարարությունից նշում են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է։

Հետք
13 497
🔻 Սամվել Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված 65 հասցեներում խուզարկություններ են Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ 🗣️ Խուզարկությունների մասին վաղ առավոտյան հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեում։ Քննչական կոմիտեից չեն հայտնում, թե որ օբյեկտներում է կատարվում խուզարկությունները։

Հետք
13 497
«8-րդ հարկ»․ Հանրային տարածքների սեփականաշնորհումն ու դրանց վերադարձը Մանկապարտեզներից մինչև կանգառներ, կինոթատրոններից մինչև մայթեր․ հանրային նմանատիպ տարածքներ սեփականաշնորհվել են, ու փոխվել է դրանց օգտագործման նպատակը։ Իրավապահները պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով նման գույքերի մի մասը հետ են բերել, իսկ մյուսների վերաբերյալ գործերը դատարաններում են։ «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրող Արմեն Ղազարյանը ներկայացնում է սեփականաշնորհված կանգառների և այլ տարածքների պատմությունները։ Քննարկվում են նաև հանրային տարածքների սեփականաշնորհմանը հաջորդած գործընթացներն ու խնդիրները։

Հետք
13 497
Ով է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում  Այս աղմկահարույց սխեման բացահայտվեց պատահաբար, երբ «Հետքն» ուսումնասիրում էր Freedom House կազմակերպության՝ Հայաստանում 2017 թվականի ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը։ Զեկույցում որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am կայքը։ Անցնելով հղումով՝ պարզեցինք, որ կայքն առաջարկում է առցանց խաղատներ ու բուքմեյքերական ծառայություններ։ Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։ Այդ կայքերի թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի իրավական տեղեկատվական համակարգի, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքերը ու մի քանի լրատվական և այլ բովանդակությամբ կայքեր։ Այս բոլոր կայքերը ներկայում փոխկապակցված են, և Հայաստանում դրանց առանցքային հանգույցը haykbet․am-ն է։ Վերջինս էլ իր հերթին կապված է միջազգային նմանատիպ ցանցի։

Հետք
13 497
Սիրելի´ ընթերցողներ, «Հետքը» ֆեյսբուքյան նոր հարթակ ունի: «Հետքի պատը» ֆեյսբուքյան խումբը նախատեսված է որպես հարթակ՝ հանրությ
Սիրելի´ ընթերցողներ, «Հետքը» ֆեյսբուքյան նոր հարթակ ունի: «Հետքի պատը» ֆեյսբուքյան խումբը նախատեսված է որպես հարթակ՝ հանրության, լրագրողների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների միջև ուղիղ և արդյունավետ երկխոսության համար: 💡Նպատակը քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ արձագանքելը և դրանց հետամուտ լինելն է։ ❕Այս հարթակը ստեղծվել է քաղաքացիների, «Հետքի» լրագրողների և պատկան մարմինների ու կառույցների պատասխանատուների միջև կառուցողական երկխոսության և խնդիրների արագ արձագանքման համար։ 🔗 Խմբին միացեք ԱՅՍ ՀՂՈւՄՈՎ

Հետք
13 497
Ֆընգին Չինաստանից Հայաստան բերած շարադրությունը Մի անգամ Չինաստանի Գուանճոու քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհին Ֆընգին հանձնարարեց շարադրություն գրել որևէ երկրի մասին։ Աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 երկրներից Ֆընգ Յանգ Մինգն ընտրեց Հայաստանը։ Այս պատահական ընտրությունը բախտորոշ էր. նա իր կյանքը կապեց Հայաստանի հետ։ «Հետքի» տաղավարում Ֆընգն իր մասին պատմում է վարժ հայերենով։

Հետք
13 497
Հայաստանը միացել է «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնությանը. ի՞նչ է այն եւ ի՞նչ կտա մեր երկրին Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի կողմից վերջերս հրապարակված «Կենդանի մոլորակ» զեկույցում (Living Planet Report) արձանագրվել է, որ վայրի բնության մեջ պոպուլյացիաների ամենամեծ կորուստները գրանցվել են քաղցրահամ ջրերում: Եթե ընդհանուր կորուստը եղել է 73 %, ապա միայն քաղցրահամ ջրերում դիտարկված պոպուլյացիաների կորուստը հասել է 85 %-ի: WWF-ի քաղցրահամ ջրերի քաղաքականության պատասխանատու Քրիստին Քոլվինը (Christine Colvin) «Հետքի» հետ զրույցում ընդգծում է, որ այսօր աշխարհում քաղցրահամ ջրերի մասով հսկայական մարտահրավերներ կան: 📌 Դրանց լուծման ուղիներ գտնելու միջոց է «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» (Freshwater Challenge) նախաձեռնությունը, որը ձեւավորվել է 2023 թ. ՄԱԿ-ի ջրային համաժողովի ընթացքում: Նախաձեռնող երկրներն էին Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը եւ Զամբիան: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է օրերս՝ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում անցկացված COP17 համաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովն (COP17) այս տարի անցկացվել է Հայաստանում: Այս պահին «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնության անդամ է 55 երկիր եւ ԵՄ-ն: ❓Ի՞նչ նպատակ ունի «Քաղցրահամ ջրերի մարտահրավեր» նախաձեռնությունը․ կարդա ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են սպանությանն օժանդակելու համար Երևանի ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ա. Գևորգյանին և Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել 5 մլն դրամ կաշառքի խոստում ընդունելու և դրա դիմաց քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք այդ տեղեկությունը փոխանցել են Ա. Սարկիսյանին, որն այնուհետև կրակոցներ է արձակել ազգականներ Հովսեփյանների ուղղությամբ։ Դրա հետևանքով նրանցից մեկը սպանվել է։ 📌 Ըստ մեղադրանքի՝ 2023թ.-ի օգոստոսի 6-ի դրությամբ Ա. Գևորգյանը զբաղեցրել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, իսկ Ա.Ստեփանյանը՝ նույն վարչության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու ծառայողական լիազորությունները, խմբով ընդունել են Ա. Սարկիսյանի՝ 5 մլն դրամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումը։ 🔻 Դրա դիմաց Սարկիսյանի հանձնարարությամբ պարզել են Ա. Հովսեփյանի գտնվելու վայրը և տեղեկությունը փոխանցել նրան։ Մեղադրանքի համաձայն՝ այդ տեղեկությունը փոխանցելով՝ ոստիկանության պաշտոնյաները նպաստել են Հովսեփյանի սպանության փորձին և նրա ազգականի սպանությանը։ 

Հետք
13 497
Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն  Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան։ 👨‍⚖️ Ֆինանսների նախարարությունը քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով 2021 թվականին 119 հայց է ուղարկել դատարան, 2022-ին՝ 319 հայց, 2023, 2024 թվականներին չեն եղել այդպիսի հայցեր, 2025 թվականին դատարան է ուղարկել 87 հայց, 2026-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ 128 հայց։ 🔗 Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
❗️Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ

Հետք
13 497
❗️Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայություն

Հետք
13 497
💰🎤 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ Էջմիածնի 2711-ամյակի տոնակատարություններից 22 օր անց Վաղարշապատի համայնքապետարանը դեռ չի կարողացել կամ չի ցանկացել հանրությանը ներկայացնել, թե ընդհանուր որքան գումար է ծախսվել համայնքային բյուջեից միջոցառումների կազմակերպման համար: Փոխարենը համայնքապետարանի կայքում հետին ամսաթվով, հրապարակվում են համայնքի ղեկավարի առանձին որոշումները՝ տարբեր անձանց և ընկերություններին գումար փոխանցելու մասին։ Այդ որոշումները թույլ են տալիս մասամբ պատկերացում կազմել ծախսերի մասին, բայց չեն պատասխանում գլխավոր հարցին՝ որքան արժեցավ Էջմիածնի տոնակատարությունը հարկատուների համար։ 2026 թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածնում կազմակերպվել էին համերգային ծրագիր, հրավառություն, թեմատիկ փառատոններ, մանկական ու ժամանցային միջոցառումներ և այլ ծրագրեր։ Մինչև միջոցառումների անցկացումը հայտնի էր միայն, որ համերգային ծրագրի բեմահարթակի և լուսավորության վարձակալության համար համայնքապետարանը «Իվենթ Պլատֆորմ» ՍՊԸ-ի հետ կնքել է 24 մլն դրամի պայմանագիր։ 🔻Տոնակատարություններից հետո միայն սկսեցին հրապարակել տարբեր ծառայությունների դիմաց վճարումների մասին համայնքի ղեկավարի որոշումները։ Ընդ որում՝ դրանք հրապարակվում են հետին ամսաթվով, երբ միջոցառումներն արդեն ավարտվել են, և հանրությունը փաստացի ստիպված է լինում առանձին փաստաթղթերից հավաքել համայնքային ծախսերի պատկերը։ 🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Հետք
13 497
☀️ Բաց Էներգիա. կուտակիչների բացակայությունը, խախտումները, լիցենզիաները Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում արագ աճում է։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայում մեր երկրում արևային էներգիային բաժին է ընկնում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 16%-ը։ ❔Սակայն մենք այս ոլորտի մասին քիչ ենք տեղեկացված։ Արդյո՞ք այն համակարգված է, արդյո՞ք ոլորտում ներգրավված ընկերություններն ունեն լիցենզիաներ, անվտա՞նգ են, որքանո՞վ կարող ենք մեր հույսը դնել արևի վրա, ի՞նչ խախտումներ են անում արտադրողները և ովքե՞ր են նրանց վերահսկում։ 📌 «Հետքը»՝ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի (ԱԷՀԱ) հետ համատեղ, առաջիկայում մի քանի հաղորդումներով և հոդվածներով կփորձի բացել այս փակագծերը։ Այս նախագիծը մենք անվանել ենք «Բաց էներգիա»։ Այսօրվա մեր հյուրը «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի» (ԱԷՀԱ) համահիմնադիր, գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանն է։