ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
Kanalga Telegram’da o‘tish
Ko'proq ko'rsatish
Mamlakat belgilanmaganToif belgilanmagan
302
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-147 kun
+5130 kun
Postlar arxiv
301
Սերն իմ գեղեցիկ էր քնած մանկան նման,
Որ ժպտում է նաև երազի մեջ...
– Ինչո՞ւ արթնացրիր` Լացացնելով...
301
Ասում են, թե առանց սիրո
Կարելի է մեկտեղ ապրել:
Ես ժխտում եմ.
Կարելի է չմահանա՜լ,
Ո՛չ թե ապրել:
301
Ուրիշի գաղտնիքները Բարեկամիդ դու մի պատմիր,
Չէ՞ որ քո այդ բարեկամը
Նույնպես ունի բարեկամն իր...
301
Ընկե՛ր լինենք նույն հուզմունքի,
Համոզմունքի,նույն ճաշակի, Դրոշակի', ո՛չ թե ընկեր լոկ բաժակի...
301
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում...
301
Ձյունը ի՞նչ է իմանում,
Թե աղքատը փայտ չունի. Ճամփան ի՞նչ է իմանում,
Թե ձին ոտքին պայտ չունի:
Բայց ես գիտեմ,
Ով երեկ շեն տներ է ավիրել, Ինչքան զղջման խոսք ասի`
Մե՛կ է,խղճի խայթ չունի՛։
301
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ...
301
Կգա մի օր,երբ արցունքոտ աչքերով կնայես նկարիս ու կհասկանաս, որ դրանից մոտ էլ երբեք չես տեսնի ինձ...
301
Ուր ես ` չկաս,
Չէ որ կայիր…
Ախ,թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայիր~
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայիր...
301
Հաճախ մեր աչքերը ջոկվո՛ւմ–պոկվում մեզնից ,
Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,
Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,
Անկարելի՛ հեռու,
Անհնարի՜ն հեռու։
301
Այն տունը որտեղ ծնվել եմ․․․
Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով:
301
Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
Որ քո պատկերից ես՝ էլ չարբենամ,
Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ...
Ես հեռանում եմ, որ... քեզ հետ մնամ
301
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար...
