ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
Open in Telegram
Show more
The country is not specifiedThe category is not specified
303
Subscribers
No data24 hours
-177 days
+4930 days
Posts Archive
303
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ...
303
Կգա մի օր,երբ արցունքոտ աչքերով կնայես նկարիս ու կհասկանաս, որ դրանից մոտ էլ երբեք չես տեսնի ինձ...
303
Ուր ես ` չկաս,
Չէ որ կայիր…
Ախ,թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայիր~
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայիր...
303
Հաճախ մեր աչքերը ջոկվո՛ւմ–պոկվում մեզնից ,
Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,
Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,
Անկարելի՛ հեռու,
Անհնարի՜ն հեռու։
303
Այն տունը որտեղ ծնվել եմ․․․
Բայց տուն չպիտի ասեի, այլ նկուղ՝ այս բառի ոչ պատկերավոր իմաստով:
303
Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
Որ քո պատկերից ես՝ էլ չարբենամ,
Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ...
Ես հեռանում եմ, որ... քեզ հետ մնամ
303
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար...
303
երաժշտում և դեռ պիտի
Հորդաբխուն երաժշտեր:
Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր,
Հույս երգելով՝ հավատ շեշտեր,
Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր,
Բայց…մի ահեղ գիշերվա մեջ
Արյուն հագան կանաչ դաշտեր,
Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ
Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ...)
303
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել
303
տաքն ինչ իմանա, թե պաղը ինչ է,
Վերքը կիմանա, թե աղը ինչ է,
Նա ով շատերին կսկիծ է տվել,
Ինչպես իմանա, թե ցավը ինչ է:
303
ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում...
