782
Підписники
Немає даних24 години
+17 днів
-230 день
Архів дописів
781
...ու եթե անգամ սխալ էր մեր պատմությունը,
ու ես վրիպեցի,
ու ես կորցրի ամեն բան` գեղեցիկ բառեր ասելու հնարավորությունից մինչև վերջին լացը,
ինչո՞ւ այսքան ժամանակ անց չեմ ջնջում քո ոտնահետքերն իմ սրտից,
ինչո՞ւ չեմ թողնում քեզ, եթե թողել եմ ձեռքդ,
ինչո՞ւ ես դեռ սիրելի,
այսքան սիրելի,
այսքան, այսքան սիրելի...
#Գայա
781
Դրական մարդիկ կյանքում մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կյանքը տալիս ա էն, ինչ իրենք սպասում են կյանքից ։)
781
...բայց անասելի սաստիկ կարոտում եմ տունս
ու կարոտում բոլոր նրանց, որոնց գտա և կորցրի հենց այնտեղ...
Թող չմեռնեն հիշողություններս, որովհետև այլևս չկան այն պատերը, որոնց ներսում կենդանի էի պահում բոլոր նրանց, ովքեր այլևս կենդանի չեն...
Մի օր անպայման...
781
Ես վայրագորեն վանում էի նրանց, ովքեր իմ հանդեպ համակրանք էին տածում.
Ես սարսափում էի զգացմունքներից...
| Ֆրանսուա Մորիակ |
781
...ամեն օր չափում եմ իմ ու քո միջև ընկած տարածությունը, բայց ներիր, հաճախ եմ խճճվում. մեր միջև մի կյանքի չափ սահման կա, բայց գուցե հեռու չէ ոչինչ.
կկարճվի ճանապարհն այս, ու ես կներեմ տարիները, որոնցում դու չկայիր...
Իմ ամենահեռու, բայց երբևէ մոտ եղածներից ամենամոտ.
#Գայա
781
Քեզանից հեռանալով` ես ճանաչեցի կարոտն ու հոգու անձկությունը.
Չջնջես ինձ քո կյանքի ժամանակից...
781
...ամեն օր լվացվում ես, բայց կողքիցդ թողնում-գնում են,
ամեն օր մի գիրք ես կարդում, բայց կողքիցդ թողնում-գնում են,
ամեն օր մի նոր գինու անուն ես իմանում, բայց կողքիցդ թողնում-գնում են։
Ամեն հեռացողից հետո ավելի քիչ ես աղոթում, ու կողքիցդ թողնում-գնում են...
| Հովիկ Աֆյան |
781
...ծանր է քարշ տալ չվերադառնալու բեռը
և հատկապես` սեփական չվերադարձի,
երբ այդքան ունես նրա լինելու կարիքը.
781
...ժամանակի հետ հասկանում ես,
որ նրանք, ովքեր գնացել են,
մի օր սարսափելիորեն ուզելու են հետ գալ,
բայց չեն գալու,
որովհետև դու էլ բազմիցս խելագարվել ես
հետ գնալու պահանջից,
բայց հետ չես գնացել...
| Նազիկ Գասպարյան |
781
Ես ուշադրություն չեմ դարձնում
աշխարհի վերջին.
Ինձ համար այն մի քանի անգամ եկել է,
հետո նորից
առավոտ է բացվել...
| Նայիրա Վահիդ |
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
