ru
Feedback
Dear •

Dear •

Открыть в Telegram
782
Подписчики
Нет данных24 часа
+17 дней
-230 день
Архив постов
...ու եթե անգամ սխալ էր մեր պատմությունը, ու ես վրիպեցի, ու ես կորցրի ամեն բան` գեղեցիկ բառեր ասելու հնարավորությունից մինչև
...ու եթե անգամ սխալ էր մեր պատմությունը, ու ես վրիպեցի, ու ես կորցրի ամեն բան` գեղեցիկ բառեր ասելու հնարավորությունից մինչև վերջին լացը, ինչո՞ւ այսքան ժամանակ անց չեմ ջնջում քո ոտնահետքերն իմ սրտից, ինչո՞ւ չեմ թողնում քեզ, եթե թողել եմ ձեռքդ, ինչո՞ւ ես դեռ սիրելի, այսքան սիրելի, այսքան, այսքան սիրելի... #Գայա

Դրական մարդիկ կյանքում մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կյանքը տալիս ա էն, ինչ իրենք սպասում են կյանքից ։)

Ջանք մի´ թափիր. եթե ցավոտ է, ցավում է. | Հարուկի Մուրակամի |

...բայց անասելի սաստիկ կարոտում եմ տունս ու կարոտում բոլոր նրանց, որոնց գտա և կորցրի հենց այնտեղ... Թող չմեռնեն հիշողություններս, որովհետև այլևս չկան այն պատերը, որոնց ներսում կենդանի էի պահում բոլոր նրանց, ովքեր այլևս կենդանի չեն... Մի օր անպայման...

Հիշեք, եթե նա ձեզ ներել է, ուրեմն նրան արդեն սիրում են... | Մհեր Արշակյան |

Ես վայրագորեն վանում էի նրանց, ովքեր իմ հանդեպ համակրանք էին տածում. Ես սարսափում էի զգացմունքներից... | Ֆրանսուա Մորիակ |

...《կարոտ》 բառը բառարանում անգամ անհականիշ է...

Ու կիսատ թողած հրաժեշտ ունենք.

Կիսատ վեճեր ու զայրացած հայացքներ

Չգրկված րոպեներ

և լիքը ձեռքսեղմումներ բաց թողած.

Repost from N/a
չապրած պահեր ունենք...

Չէ՞ որ բոլորս էլ կորցրել ենք մեկին, ում այնքա՜ն պատմելու բաներ ունեինք… | Հենրի Արամյան |

...ամեն օր չափում եմ իմ ու քո միջև ընկած տարածությունը, բայց ներիր, հաճախ եմ խճճվում. մեր միջև մի կյանքի չափ սահման կա, բայց
...ամեն օր չափում եմ իմ ու քո միջև ընկած տարածությունը, բայց ներիր, հաճախ եմ խճճվում. մեր միջև մի կյանքի չափ սահման կա, բայց գուցե հեռու չէ ոչինչ. կկարճվի ճանապարհն այս, ու ես կներեմ տարիները, որոնցում դու չկայիր... Իմ ամենահեռու, բայց երբևէ մոտ եղածներից ամենամոտ. #Գայա

Քեզանից հեռանալով` ես ճանաչեցի կարոտն ու հոգու անձկությունը. Չջնջես ինձ քո կյանքի ժամանակից...

...ամեն օր լվացվում ես, բայց կողքիցդ թողնում-գնում են, ամեն օր մի գիրք ես կարդում, բայց կողքիցդ թողնում-գնում են, ամեն օր մի նոր գինու անուն ես իմանում, բայց կողքիցդ թողնում-գնում են։ Ամեն հեռացողից հետո ավելի քիչ ես աղոթում, ու կողքիցդ թողնում-գնում են... | Հովիկ Աֆյան |

...երազները ինձ տանեն դեպի վեր, որ ՔԵԶ տեսնեմ... ❤️‍🩹

...ծանր է քարշ տալ չվերադառնալու բեռը և հատկապես` սեփական չվերադարձի, երբ այդքան ունես նրա լինելու կարիքը.

...ժամանակի հետ հասկանում ես, որ նրանք, ովքեր գնացել են, մի օր սարսափելիորեն ուզելու են հետ գալ, բայց չեն գալու, որովհետև դու էլ բազմիցս խելագարվել ես հետ գնալու պահանջից, բայց հետ չես գնացել... | Նազիկ Գասպարյան |

Ես ուշադրություն չեմ դարձնում աշխարհի վերջին. Ինձ համար այն մի քանի անգամ եկել է, հետո նորից առավոտ է բացվել... | Նայիրա Վահիդ |