uk
Feedback
Մեր մարզերը

Մեր մարզերը

Відкрити в Telegram

Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ: «Մեր Մարզերը» բոտը` @our_regions_bot Մեր գործնական էջերը` Instagram: https://bit.ly/44Ms3Yd Facebook: https://bit.ly/3qZ682h Linkedin: https://bit.ly/3sLc

Показати більше
2 226
Підписники
-224 години
-17 днів
-430 днів
Архів дописів
📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել» Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղա
📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել» Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղաքացիական թեմաներով, միացի՛ր։ «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»-ը մեկօրյա ինկուբացիոն միջոցառում է, որն իրականացվում է «Որոշում եմ քվեարկել․ Երիտասարդ ընտրողների հզորացում՝ խաղայնացված քաղաքացիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում։ Ստեղծարանի ընթացքում թիմերով կստեղծեք երիտասարդների համար նախատեսված իրազեկման նյութեր՝ կոմիքսներ, պաստառներ, վիզուալ պատմություններ, կարճ տեսանյութեր և շատ ավելին։ 📅 Սեպտեմբերի 20 ⏰ 10:00–18:00 📍 Երևան 📝 Գրանցման հղումը ⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 17-ը ներառյալ։ Ծրագրի բոլոր մանրամասները կգտնես այստեղ:

Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի Regional Talk-ի խոսնակ Վլադիմիր Գևորգյանի հետ։ Վլադիմիր Գևորգյանը տնտեսական գիտությո
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի Regional Talk-ի խոսնակ Վլադիմիր Գևորգյանի հետ։ Վլադիմիր Գևորգյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, զբոսաշրջության ոլորտի փորձագետ, HoReCa ոլորտի խորհրդատու և «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ընկերության հիմնադիր-տնօրեն։ 15 տարվա կառավարչական փորձով նա ղեկավարում է զբոսաշրջության, հյուրընկալության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում գործող ընկերություններ, ինչպես նաև իր փորձն ու գիտելիքները փոխանցում է նոր սերնդին։ 🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Բիզնեսի հնարավորությունները մարզերում» թեմայով։ 📅 Սեպտեմբերի 12 | 11։00–18։00 📍 Ստեփանավանի մշակույթի տուն

Ընկերս չի նեղանա․․․ ✅ Ժող, դուք էլ նայեք․ անկեղծ եմ ասում, եկեք Ստեփանավանում լողավազան սարքեք, ողջ քաղաքը դրան ա սպասում, վե
Ընկերս չի նեղանա․․․ ✅ Ժող, դուք էլ նայեք․ անկեղծ եմ ասում, եկեք Ստեփանավանում լողավազան սարքեք, ողջ քաղաքը դրան ա սպասում, վերջին տարիներին տասնյակ շաաատ վճարունակ մարդիկ են ընտանիքներով Երևանից էստեղ տեղափոխվում․․․ Եկեք, ներդրեք, վաստակեք ՀՀ թոքերում /Ստեփանավանի ոչ պաշտոնական անունը 😁/

#Լոռի ԱպաԿենտրոն․ մարզային ֆորումին մնաց 2 օր․․․ ⚡️ «Մարզերի զարգացումն սկսվո՞ւմ է մարդկանցից, թե՞ ենթակառուցվածքներից» Հարց,
+1
#Լոռի ԱպաԿենտրոն․ մարզային ֆորումին մնաց 2 օր․․․ ⚡️ «Մարզերի զարգացումն սկսվո՞ւմ է մարդկանցից, թե՞ ենթակառուցվածքներից» Հարց, որի շուրջ կարելի է ժամերով քննարկել, բայց սեպտեմբերի 12-ին Ստեփանավանում կլսենք երկու տարբեր փորձառություն ու տեսակետ։ 💥 🎤 Բանավեճի մասնակիցներ՝ • Հերմինե Գասպարյան՝ «Գրիին Ռոք» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար • Ռուբեն Խաչատրյան` «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Միացի՛ր քննարկմանը, լսի՛ր երկու կողմերին ու ձևավորի՛ր քո տեսակետը։

💬 Հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումում այս հարցը քննարկելու ենք Fishbowl Discussion ձևաչափով՝ ի
+3
💬 Հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումում այս հարցը քննարկելու ենք Fishbowl Discussion ձևաչափով՝ ինտերակտիվ պանելային քննարկմամբ, որտեղ խոսնակներին հարցեր կհղեն դահլիճից մասնակիցները։ 🎤 Պանելիստներ՝ • Վարուժ Գասպարյան՝ եմ YAN College տնօրեն, «Գասպարյան» կրթական հիմնադրամի հիմնադիր, TEDxVardenis հիմնադիր • Անահիտ Գևորգյան՝ Հայաստանում Datafoundry կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարիչ • Վարուժան Բաբախանյան՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի Տավուշի մասնաճյուղի հիմնադիր, «Հովեր Բուտիկ» հյուրանոցի հիմնադիր Քննարկման թեման՝ «Ապրել, աշխատել և արարել մարզերում․ հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ»։ 📅 Սեպտեմբերի 12 | 11։00 📍 Ստեփանավանի մշակույթի տուն

#Սյունիք ✅ «Դավիթբեկյան խաղեր ՀԿ»-ը սկսում է նոր նախաձեռնություն՝ ուսումնամարզական հավաքներ։ Այս հավաքը նախատեսված է՝ 🔸 Դավի
#Սյունիք ✅ «Դավիթբեկյան խաղեր ՀԿ»-ը սկսում է նոր նախաձեռնություն՝ ուսումնամարզական հավաքներ։ Այս հավաքը նախատեսված է՝ 🔸 Դավիթբեկյան խաղերի արդեն իսկ մասնակից թիմերի համար, 🔸 ինչպես նաև այն անհատների, ովքեր ցանկանում են մասնակցել Դավիթբեկյան խաղերին, բայց դեռ որևէ թիմի կազմում չեն ներգրավվել։ 📅 Սեպտեմբերի 18–21 📍 Դավիթբեկյան խաղերի ճամբար-Վանեք (Կապան համայնք), վրանային ճամբար 👥 Տարիք՝ 13+ 🏕️ Մասնակիցների տեղափոխության և սննդի հարցերը կազմակերպում է Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն։ 📌Ցանկալի է, որ մասնակիցներն իրենց հետ ունենան վրան և քնապարկ։ 💰 Մասնակցության վճարը՝ 5 000 դրամ մեկ անձի համար։ Մասնակցությունը հաստատելու համար պետք է՝ 1️⃣ Կատարել վճարում Դավիթբեկյան խաղերի հաշվեհամարին՝ 220073350211000- Ակբա Բանկ Դավիթբեկյան խաղեր սպորտային և մշակութային ՀԿ 2️⃣ Վճարման կտրոնը ուղարկել մեզ՝ +374 93 65 06 18 հեռախոսահամարին։ 📌 Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 16-ը։ Մասնակցության համար լրացրեք հայտը. https://forms.gle/fpKqGBU8eCKCSYrw5

#Լոռի ԱպաԿենտրոն. մարզային ֆորումին մնաց 3 օր... Մարդիկ, որ տեղափոխվել են մարզեր ու սկսել փոխել միջավայրը։ Ֆորումը մարզերում
+4
#Լոռի ԱպաԿենտրոն. մարզային ֆորումին մնաց 3 օր... Մարդիկ, որ տեղափոխվել են մարզեր ու սկսել փոխել միջավայրը։ Ֆորումը մարզերում բացվող հնարավորությունները ցույց տալու, սեփական ռեսուրսներին «հողի վրա» տեր կանգնելու և, ի վերջո, մարդկանց երջանիկ լինելու ընտրություն տալու մասին են: Այն ունիկալ փորձառության մասին է, որ կարելի է ու պետք է փոխառել։

#Լոռի Վանաձորի թատրոնի շենքը վերակառուցվում է 🏗 💰 Պետությունը 2 մլրդ 407 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Վանաձորի Հովհաննես Ա
#Լոռի Վանաձորի թատրոնի շենքը վերակառուցվում է 🏗 💰 Պետությունը 2 մլրդ 407 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր շենք ունենա։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ հատկացումն է մշակույթի ոլորտի շինության բարեկարգման ու կառուցման համար: ✨ Թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկեր, որոնցից վերջինը՝ մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստատեղ՝ ներկա 358-ի փոխարեն, նաև առանձին փոքր բեմ՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացումներ խաղալ։

Հյուրատների համար գործնական դասընթացներ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում Միայն դասընթացի մասնակիցները հնար
Հյուրատների համար գործնական դասընթացներ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում Միայն դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային մրցույթի։ Կտրամադրվի ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեղեկատվություն հետևյալ թեմաների շուրջ՝ ✔️Ի՞նչ է գյուղական և կանաչ զբոսաշրջությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել հյուրատանը առանձնանալ մյուսներից։ ✔️Ի՞նչն է կարևոր հյուրի համար՝ առաջին կապից ու ընդունելությունից մինչև կացություն, տեղական սնունդ և համայնքում անցկացրած ժամանակ։ ✔️Ինչպե՞ս ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան և այլ ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով ծառայության որակը։ ✔️Ինչպե՞ս հյուրատան, ընտանիքի, համայնքի, բնության և տեղական ավանդույթների իրական պատմությունը դարձնել հետաքրքիր ու հիշվող բովանդակություն, որը կգրավի նոր հյուրերի։ 📌Մասնակիցները հատուկ գնահատման ձևի միջոցով կդիտարկեն իրենց հյուրատունը և կբացահայտեն բարելավման հիմնական ուղղությունները։

Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Տիգրան Իշխանյանի հետ։ Տիգրանը մաթեմատիկոս է։ Սովորել է Մոսկվայում, աշխատել Ֆր
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Տիգրան Իշխանյանի հետ։ Տիգրանը մաթեմատիկոս է։ Սովորել է Մոսկվայում, աշխատել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, իսկ հետո՝ պատահաբար հայտնվել Վանաձորում ու այստեղ շարունակել գործունեությունը։ Այսօր նա շարունակում է աշխատել մաթեմատիկայի և AI-ի ոլորտում, դասավանդում է և փորձում իր ներդրումն ունենալ Վանաձորի գիտատեխնիկական ներուժի բացահայտման ու զարգացման գործում։ 🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Վանաձորից՝ միջազգային բեմ. ինչպես է մարզում ծնվում AI-ի նոր սերունդը» թեմայով։ 📅 Սեպտեմբերի 12 | 11։00 📍 Ստեփանավանի մշակույթի պալատ 🔗 Գրանցման հղումը՝ այստեղ։

#Լոռի Դեբետ Սեպտեմբերի 5-12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառ
#Լոռի Դեբետ Սեպտեմբերի 5-12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ՝ 20 երկրից, իսկ արտամրցութային ծրագրում՝ ևս 10 ֆիլմ։ Ցուցադրությունները տեղի կունենան ամեն օր՝ բացօթյա ձևաչափով, «Դեբատուն» հյուրատան այգում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև՝ • 🎬 կինոդպրոց Դեբեդի երեխաների համար, • 🎥 միջազգային կինոաշխատարան Հայաստանից, Վրաստանից և Իրանից սկսնակ ռեժիսորների մասնակցությամբ, • 🎭 բացման հատուկ ծրագիր՝ համերգով, ստվերների թատրոնի ներկայացմամբ և Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» ֆիլմի ցուցադրությամբ, • 🏛️ ճանաչողական այցեր Լոռու պատմամշակութային վայրեր։ Փառատոնի փակման օրը՝ սեպտեմբերի 12-ին, կցուցադրվեն նաև կինոդպրոցի և միջազգային աշխատարանի ընթացքում ստեղծված ֆիլմերը։ Փառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» ՀԿ-ն է, միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 📍 Դեբեդ, Լոռի 📅 Սեպտեմբերի 5-12, 2026 🎟️ Մուտքն ազատ է

#Լոռի Ստեփանավան Աննախադեպ ու ինքնատիպ ֆորում մայրաքաղաքից ու արտերկրից բարձրակարգ մասնագետների մարզեր տեղափոխվելու փորձառութ
#Լոռի Ստեփանավան Աննախադեպ ու ինքնատիպ ֆորում մայրաքաղաքից ու արտերկրից բարձրակարգ մասնագետների մարզեր տեղափոխվելու փորձառության մասին։ Շտապե՜ք գրանցվել ու հրավիրել նույն մտքերը ունեցող ընկերներին։

#Սյունիք 🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ 🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որո
#Սյունիք 🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ 🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կապանի գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ինչն էլ կարևոր քայլ է նոր մարզադաշտի կառուցման ճանապարհին։ 🏟️Սա պարզապես նոր մարզադաշտ չէ։ 🌱⚽️ Սա Կապանի ֆուտբոլային ապագայի, նոր սերնդի և մեծ ֆուտբոլի վերադարձի հիմքն է։ 🔥⚽️Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան։

🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ 🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կա
🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ 🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կապանի գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ինչն էլ կարևոր քայլ է նոր մարզադաշտի կառուցման ճանապարհին։ 🏟️Սա պարզապես նոր մարզադաշտ չէ։ 🌱⚽️ Սա Կապանի ֆուտբոլային ապագայի, նոր սերնդի և մեծ ֆուտբոլի վերադարձի հիմքն է։ 🔥⚽️Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան։

Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Անժելա Ազարյանի հետ։ Անժելան Վանաձորից է, զբաղվում է մարքեթինգով և մարզային բ
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Անժելա Ազարյանի հետ։ Անժելան Վանաձորից է, զբաղվում է մարքեթինգով և մարզային բիզնեսների ու նախագծերի առաջխաղացմամբ։ Նա Bee Digital-ի հիմնադիր-տնօրենն է և մարզում աշխատելով՝ ստեղծում է նոր պրոդուկտներ, հնարավորություններ ու աշխատատեղեր։ 🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Մարզում ապրելը՝ որպես հնարավորություն» թեմայով։ 📅 Սեպտեմբերի 12 | 11։00 📍 Ստեփանավանի մշակույթի պալատ 🔗 Գրանցման հղումը՝ https://shorturl.at/v7EC2

Tour of Armenia՝ նոր մրցաշար Հեծանվորդների միջազգային միության օրացույցում https://share.google/qDAwDNAOdvnZecDZl

Առաջարկ գործընկեր HOT ակադեմայի կողմից... Ծրագիրը օնլայն է, 16-50 տարեկան բոլորի համար:👇🏻 🚀 Հնարավորություն սկսնակ բիզնեսն
Առաջարկ գործընկեր HOT ակադեմայի կողմից... Ծրագիրը օնլայն է, 16-50 տարեկան բոլորի համար:👇🏻 🚀 Հնարավորություն սկսնակ բիզնեսների և գաղափար ունեցողների համար ՀօԹ ակադեմիան (HoT Academy) հայտարարում է իր Բիզնես Ինկուբատոր 2026 ծրագրի մեկնարկը։ Սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են գիտելիքն ու գաղափարը վերածել իրական, կայուն ու հաջողակ բիզնեսի: 💡 Ի՞նչ է առաջարկում ծրագիրը. Գաղափարից մինչև իրականացում գործնական քայլերի ու գիտելիքների փոխանցում: Մենթորական աջակցություն և մասնագիտական ուղղորդում: Ձեռներեցության ոլորտում անհրաժեշտ հմտությունների զարգացում: Լավագույն նախագծերի ֆինանսավորում: ✅Եթե ունեք բիզնես գաղափար կամ ցանկանում եք զարգացնել ձեր սկսնակ նախագիծը, ապա սա հենց ձեզ համար է, քանի որ այն եզակի նախագծերից է որտեղ կարող են դիմել և անհատներ, և թիմեր: 🔗 Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հղումով՝ 👉 https://hotacademy.org/business-incubator2026 ❗️Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 06.09.26❗️ ❕ Լրացման ժամանակը <5ր: ❕

#Լոռի #Տավուշ #Սյունիք #Կոտայք Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում մեկնարկում է անվճար գործնական դասընթացներ, որոնք
+7
#Լոռի #Տավուշ #Սյունիք #Կոտայք Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում մեկնարկում է անվճար գործնական դասընթացներ, որոնք կօգնեն զարգացնել աշխատաշուկայում պահանջված թվային, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտություններ։

✅ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✅ ✂️ Կարուձևի անվճար մասնագիտական դասընթաց Գյուլագարակ համայնքի կանանց համար «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը
✅ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✅ ✂️ Կարուձևի անվճար մասնագիտական դասընթաց Գյուլագարակ համայնքի կանանց համար «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է Գյուլագարակ խոշորացված համայնքի կանանց համար կարուձևի մասնագիտական վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրին կարող են դիմել՝ 🔹 Արցախից բռնի տեղահանված կանայք 🔹 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր 🔹 աշխատանք չունեցող կանայք 📍 Դասընթացի վայրը՝ «Made in Kurtan» արտադրամաս ⏳ Տևողությունը՝ 5 ամիս 💼 Դասընթացի ընթացքում կամ ավարտին լավագույն մասնակիցները, ըստ իրենց ձեռք բերված հմտությունների, հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու «Made in Kurtan» արտադրամասում։ 📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարել՝ 099959510 🎁 Դասընթացի հաջող ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա նվեր՝ արտադրական կարի մեքենա, կտորներ և անհրաժեշտ նյութեր՝ ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելու և ինքնուրույն աշխատելու համար։ #Լոռի

Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակներից մեկին՝ Արամայիս Մարգարյանի հետ։ 2021-ին Երևանից Լոռի տեղափոխվելուց հետո
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակներից մեկին՝ Արամայիս Մարգարյանի հետ։ 2021-ին Երևանից Լոռի տեղափոխվելուց հետո Մայիսը կենտրոնացել է սեփական առցանց բիզնեսի, համայնքաշինության և կրթական նախագծերի վրա։ 👍 Region Talk ձևաչափում նա կխոսի «Աշխարհի դինամիկայով կյանք փոքր քաղաքում․ ինչպե՞ս» թեմայով։ ✅ Սեպտեմբերի 12 | 11։00 ✅ Ստեփանավանի մշակույթի պալատ Ֆորումին գրանցման հղումը՝ https://shorturl.at/v7EC2։