Մեր մարզերը
Открыть в Telegram
Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ: «Մեր Մարզերը» բոտը` @our_regions_bot Մեր գործնական էջերը` Instagram: https://bit.ly/44Ms3Yd Facebook: https://bit.ly/3qZ682h Linkedin: https://bit.ly/3sLc
Больше2 237
Подписчики
Нет данных24 часа
Нет данных7 дней
+3130 день
Архив постов
2 237
#Սյունիք
Սյունիքում մեկնարկել է 7,2 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը։
Ագարակ-Քաջարան հատվածում իրանական «Tunel Sadd Ariana» և «Abad Rahan Pars International Group» ընկերությունների հետ համատեղ կառուցվող այս թունելը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կարևորագույն մասն է։
Նախագծի շնորհիվ Իրանի սահմանից Քաջարան հասնելու ժամանակը կկրճատվի կրկնակի՝ դառնալով ընդամենը 30 րոպե։
Հիմնական տվյալները՝
* Արժեքը՝ 394 մլն ԱՄՆ դոլար։
* Ֆինանսավորումը՝ ԵԱՖԶ վարկ (200 մլն) և ՀՀ պետբյուջե (194 մլն)։
* Ժամկետը՝ 6 տարի։
#Հայաստան #Իրան #ՀյուսիսՀարավ #Քաջարան #Տնտեսություն #Ենթակառուցվածքներ
2 237
+3
📍 Դիլիջանում կբացվի առաջին Mövenpick հյուրանոցը
Միջազգային հյուրանոցային Accor խումբը և MAYRI ընկերությունը ստորագրել են համաձայնագիր՝ Դիլիջանում չորսաստղանի Mövenpick Dilijan հյուրանոցի կառուցման վերաբերյալ։ Նախագիծը ներկայացվել է Hospitality Investment Forum 2026-ի շրջանակում։
128 համարից բաղկացած հյուրանոցը կդառնա MAYRI Urban Resort նոր թաղամասի մի մասը, որը ներառելու է նաև բնակելի տարածքներ, առողջարար կենտրոն, զբոսայգի, հանրային գոտիներ և առևտրային տարածքներ։
🏗️ Շինարարությունը կմեկնարկի արդեն այս տարի, իսկ հյուրանոցի բացումը նախատեսվում է 2029 թվականի երկրորդ կիսամյակում։
#Տավուշ
Նյութի աղբյուրը` t.me/economyofarmenia
2 237
#Տավուշ
🚀 Սկսում ենք 2026/27 ուսումնական տարվա «Մոբայլ հավելվածների ծրագրավորում» և «Արհեստական բանականություն» դասընթացների ընդունելությունը
➡️ Մոբայլ հավելվածների ծրագրավորման դասընթաց
‼️ Գրանցվի՛ր հիմա
https://www.innovationcampus.ru/lms/QEUQXYCBSG6
Դիմի՛ր, եթե
✅ 14-16 տարեկան ես
✅ սիրում ես ՏՏ
✅ գիտես մաթեմատիկա
✅ ուզում ես ստեղծել Android բջջային հավելվածներ
➡️Արհեստական բանականություն
‼️ Գրանցվի՛ր հիմա
https://www.innovationcampus.ru/lms/QVMIEXFK2EX
Դիմի՛ր, եթե
✅18 – 25 տարեկան ես
✅ սովորում ես տեխնոլոգիա
✅ գիտես գծային հանրահաշիվ, հավանականություն, վիճակագրություն, մաթ. անալիզ
✅ գիտես Python
Գրանցվելուց հետո հանձնի՛ր առցանց թեստը, ապա ընտրի՛ր հարցազրույցի օր և ժամ։
Դիմի՛ր մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Տեղերը սահմանափակ են:
Դասերն անցկացվում են UWC Դիլիջանի միջազգային դպրոցում:
Դասընթացն անվճար է։
Լրացուցիչ հարցերի դեպքում գրի՛ր մեզ samsungcampus@uwcdilijan.am,
կամ զանգահարի՛ր +374 77 611 393
2 237
Ազգային պարերի ուսուցում Մեծ Մանթաշում 🇦🇲
📆 Հունիսի 27-ին,
⏱️ 12:00-ին,
📍 Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում
Բացահայտի՛ր ազգային պարերի գեղեցկությունը, սովորի՛ր նոր քայլեր, անցկացրու՛ ուրախ ու հիշարժան ժամանակ և պահպանի՛ր մշակութային ժառանգությունը։
✅ Մասնակցել կարող են 13 և բարձր տարիքի բոլոր ցանկացողները՝ անկախ փորձից կամ նախնական պատրաստվածությունից։
🔗 Մասնակցությունը պարտադիր գրանցումով, գրանցվելու համար այստեղ
#Շիրակ
2 237
🇦🇲 Ազգային պարերի ուսուցում Մեծ Մանթաշում
📆 Հունիսի 27-ին, ժամը 12:00-ին
📍 Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում
կանցկացվի ազգային պարերի ուսուցում՝ հատուկ հրավիրված փորձառու պարուսույցի մասնակցությամբ։
Արի բացահայտենք մեր ազգային պարերի գեղեցկությունը, սովորենք նոր քայլեր, անցկացնենք ուրախ ու հիշարժան ժամանակ և միասին պահպանենք մեր մշակութային ժառանգությունը։
✅ Մասնակցել կարող են 13 և բարձր տարիքի բոլոր ցանկացողները՝ անկախ փորձից կամ նախնական պատրաստվածությունից։
Միացի՛ր մեզ, որովհետև հայկական պարը միայն շարժում չէ, այն պատմություն է, ուժ ու ինքնություն։ 🇦🇲✨
Պարենք, որ պահպանենք։
Մասնակցությունը պարտադիր գրանցումով👇
https://docs.google.com/forms/d/1yKMRzod5QlicEyc0ea8_axNAJYKPSw-CGEMK5mVAu_o/viewform
2 237
#Շիրակ
Հունիսի 18-ին «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է RECONOMY ծրագրի շրջանակում համագործակցել ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում գործող Fab Lab Gyumri-ի միջազգային թվային արտադրության լաբորատորիայի հետ, ինչպես նաև զարգացնել երկու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը։
Fab Lab Armenia
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch
Աղբյուր
2 237
25.06.2026 TITIANO ARSON-ը Վանաձորում: #Լոռի
Հունիսի 25-ին Վանաձորի բնակիչներին և հյուրերին սպասվում է յուրահատուկ երաժշտական երեկո՝ ֆրանսիացի կատարող Titiano Arson-ի և նրա «Երգի ուժը» ծրագրի հետ։
🎶 Համերգին կհնչեն մեծն ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները՝ երգեր, որոնք նվաճել են միլիոնավոր ունկնդիրների սրտեր ամբողջ աշխարհում:
Հյուրերին սպասվում է ֆրանսիական երաժշտության մթնոլորտ, անկեղծ հույզեր և սիրելի մեղեդիներ՝ նոր մեկնաբանությամբ:
📅 25 հունիսի, 2026թ.
🕖 19:00
📍 Վանաձոր, Շառլ Ազնավուրի հրապարակ
✨ Եթե սիրում եք ֆրանսիական շանսոն, Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները և կենդանի երաժշտություն բաց երկնքի տակ՝ բաց մի՛ թողեք այս երեկոն:
🎟 Տոմսերը հասանելի են tomsarkgh.am կայքում:
2 237
+2
📍 Դիլիջանում բացվել են նոր կենտրոններ
🔹 Քաղաքը շարունակում է զարգանալ՝ որպես ժամանակակից կենտրոն կյանքի, հեռավար աշխատանքի և շփման համար։ Այստեղ սկսել են գործել PPLS Rooms քոլիվինգը և Villa3 համայնքային հաբը՝ նոր տարածքներ, որոնք ստեղծվել են նրանց համար, ովքեր փնտրում են հարմարավետ միջավայր հանգստի, արդյունավետ աշխատանքի, ուսուցման և նոր գաղափարների իրականացման համար։
🔹 Նոր նախագծերը մաս են կազմում Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի լայնածավալ զարգացման ծրագրի, որը Դիլիջանում ձևավորում է ժամանակակից էկոհամակարգ՝ կյանքի, բիզնեսի, ստեղծարարության և անձնային աճի համար։
Դիլիջանը դառնում է մի վայր, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն հանգստանալու, այլև ստեղծագործելու, զարգանալու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։Նյութի աղբյուրը՝ @arkanewsagency #Տավուշ
2 237
📍 Արագածոտնի մարզի Արագածավան հաամյնքում «Fun Fruit» ընկերությունը վերջին տարիներին հիմնել է ավելի քան 300 հեկտար ինտենսիվ այգիներ։
Այսօր տնտեսությունում աճեցվում են տանձ, խնձոր, կեռաս, ծիրան և դեղձ, իսկ բերքի ծավալները շարունակում են աճել։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ամենամեծ տանձենու այգին՝ շուրջ 170 հեկտար տարածքով։
Ամենաերիտասարդ այգիներից մեկը 104 հեկտար մակերեսով դեղձենու այգին է, որը հիմնվել է 2024 թվականին։ Արդեն այս տարի ակնկալվում է ստանալ առաջին բերքը։
Ընկերությունում նշում են, որ օգտագործում են եվրոպական ժամանակակից աճեցման տեխնոլոգիաներ, կաթիլային ոռոգման համակարգեր և այգիների արդյունավետ փոշոտման համար նախատեսված մեղուների հատուկ տեսակներ։
#Արագածոտն
2 237
🌊 Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով։
Ընդամենը 15 օրում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ։ Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:
Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։
#Գեղարքունիք
2 237
🚀 Քո հնարավորությունները խաղային ոլորտում
Խաղային ոլորտը մեծ ու արագ զարգացող աշխարհ է, որտեղ կարող են իրենց տեղը գտնել տարբեր հետաքրքրություններ ու հմտություններ ունեցող մարդիկ։
Վեբինարի ընթացքում կխոսենք այն մասին, թե՝
- ի՞նչ հնարավորություններ կան խաղային ոլորտում,
- ի՞նչ մասնագիտական ուղղություններ կարող են հետաքրքիր լինել սկսնակների համար և ինչպե՞ս հասկանալ՝ որ ճանապարհն է քեզ ավելի մոտ։ 🖇
Վեբինարի խոսնակներն են՝ Նարեկ Աղեկյանը և Անժելա Գալստյանը, ովքեր կկիսվեն իրենց փորձով ու կօգնեն ավելի լավ պատկերացնել ոլորտը։
Եթե քեզ հետաքրքիր է Game Development-ը կամ պարզապես ուզում ես հասկանալ՝ ինչ կարիերայի ուղիներ կան խաղային ոլորտում, միացիր վեբինարին։
Ձևաչափը՝ օնլայն։
🗓Հունիսի 17, ժ․ 18:00
Գրանցվելու համար անցի՛ր հղումով։
2 237
🥁5 տարի դադարից հետո Խորովածի փառատոնը վերադառնում է #Լոռի
Խորովածի բույրը, հայկական հյուրընկալությունն ու տոնական տրամադրությունը կրկին կհամախմբեն հազարավոր այցելուների, այս անգամ Ստեփանավանում:
Միացե՛ք Խորովածի Համահայկական 13-րդ փառատոնին և բացահայտեք հայկական խորովածի լավագույն ավանդույթները, հայ խոհարարների հմտությունները։
📅 Օգոստոսի 1
📍 Ստեփանավան, Ալեա
2 237
Շիրակցիներ, ուշադի՜ր․․․
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի Շիրակի մարզային թիմը կազմակերպում է հերթական սպասված մարզայցը՝ այս անգամ դեպի պատմական ու գեղեցիկ Հառիճ:
☀️ Եթե հետաքրքրված ես ՄԵՄ-ի գործունեությամբ, ցանկանում ես միանալ մեզ, գտնել նոր ընկերներ ու դառնալ մեր մեծ համայնքի մի մասը, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Օրակարգում՝
🔹 ծանոթացման ինտերակտիվ խաղեր,
🔹 ՄԵՄ-ի գործունեության և հնարավորությունների ներկայացում, հարց ու պատասխան,
🔹 հյուրասիրություն և նեթվորքինգ,
🔹 համատեղ սոցիալական նախաձեռնություն՝ մաքրապատում Հառիճավանքի ձորում,
🔹 ճանաչողական շրջայց գյուղում։
Հանդիպում ենք՝
🗓 հունիսի 21-ին
🕒 ժամը՝ 12:00–16:30
📍 Հառիճի գյուղապետարանում
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր գրանցումով։
🔗 Գրանցում հղումը՝ https://forms.gle/XLjfo6XFnJJzbD6y8
⏳ Գրանցման վերջնաժամկետ՝ հունիսի 19։
2 237
🤩Երաժշտության տոնն Իջևանում 🎧 #Տավուշ
👉Հունիսի 21-ին հանդիպում ենք Շատրվանների հրապարակում՝ բացօթյա անվճար համերգի:
Ծրագրում՝
🎸Բամբիռի լեգենդար ռոքային էներգիան և սիրված մեղեդիները։ Խումբ, որը կարևոր հետք է թողել հայկական երաժշտության պատմության մեջ և մինչ օրս շարունակում է միավորել տարբեր սերունդների ունկնդիրների։
✨Տիեզերք խմբի հմայիչ բազմաձայնությունն ու ինքնատիպ հնչողությունները։ Երկու երաժիշտներից կազմված այս նախագիծը, հայկական երաժշտական ավանդույթներից ոգեշնչվելով, ստեղծում է խորապես անձնական և ժամանակակից երաժշտական ուրույն աշխարհ։
Երկու զգայունություն, երաժշտությունը վերապրելու և նորովի բացահայտելու երկու յուրահատուկ ճանապարհ։
Չենք մոռանում նշել՝
📆Կիրակի՝ հունիսի 21 | 19:00
📍Շատրվանների հրապարակ, Իջևան
✅Մուտքն ազատ է
2 237
Արշավային 5-րդ հոբելյանական փառատոնը՝ Սյունիքում
📅 Հունիսի 19-ից 21-ը «Հայաստանի արահետներ» ծրագիրը այս տարի կայանալու Սյունիքի վեհաշուք լեռներում:
📌 Այս տարվա ծրագրում՝
-Համահայկական հավաք. Արշավային ակումբներ Հայաստանի բոլոր մարզերից կհամախմբվեն՝ կիսելու նույն սերն ու կիրքը դեպի բնությունը։
-Ուսուցում և անվտանգություն. Փորձառու լեռնային ուղեկցորդների կողքին կատարելագործե՛ք ձեր գիտելիքներն ու հմտությունները լեռնային միջավայրում կողմնորոշվելու և անվտանգության կանոնների վերաբերյալ։
-Էկոտուրիզմ և մշակույթ. Մեկտեղե՛ք սպորտային մարտահրավերները, բնության հետ կապը և Սյունիքի հարուստ մշակութային ժառանգության բացահայտումը։
Հարցերիի և գրանցման համար կարող եք գրել ներքևում նշված ֆեյսբուքյան էջին
Մանրամասները և աղբյուրը
#Սյունիք
2 237
#Սյունիք #Գեղարքունիք #Արարատ
Հայաստանի Հանրապետությունում ընդլայնվել է կաթվածի բուժման ծրագիրը․ Գորիսում և Մարտունիում ծառայությունը ևս հասանելի կլինի:
Արարատի մարզում էլ գործելու է նոր սերմնավորման կաբինետը:
Աղբյուր
2 237
🌿 Սիրո՞ւմ ես գրել, ստեղծել, մտածել ու քո մտքերը հայերենով արտահայտել։
«Ծիլ տուր, Լոռի՛» ստեղծագործական աշխատարանը սպասում է քեզ։
Հուլիսի 21-24-ը Լոռու մարզի ՔՈԱՖ կենտրոնում Հայաստանի տարբեր համայնքներից ընտրված 15-19 տարեկան 12 պատանիներ կմասնակցեն 4-օրյա ստեղծագործական աշխատարանի՝
✨ մենթորական հանդիպումներ
✨ գործնական վարժություններ
✨ քննարկումներ ու նոր ծանոթություններ
✨ սեփական ստեղծագործական նախագծի մշակում
Աշխատարանի ավարտին յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր ստեղծագործական աշխատանքը։
📌 Մասնակցությունն անվճար է։
📌 Տրանսպորտի, սննդի և գիշերակացի ծախսերը հոգում է «Ամրոց» հիմնադրամը։
🗓 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30
🔗 Դիմելու համար լրացրու հետեւյալ հայտը
📩 Հարցերի դեպքում՝ info@amrots.foundation
#Լոռի
2 237
📍 Վանաձո՜ր, լավ լուր STATECS ընկերությունից։ #Լոռի
STATECS-ը սկսում է հերթական անվճար SAS ծրագրավորման 1 ամսյա դասընթացի նոր խմբի հավաքագրումը Վանաձորում։
❗ Լավագույն ուսանողները դասընթացի ավարտին կստանան աշխատանքի հնարավորություն STATECS-ի Վանաձորի մասնաճյուղում։
STATECS-ը տվյալների վերլուծության ոլորտում առաջատար ընկերություն է, որը մատուցում է ծառայություններ աշխարհի 10-ից ավելի երկրների՝ կլինիկական հետազոտություններ իրականացնող մի շարք խոշոր դեղագործական և կենսատեխնոլոգիական կազմակերպությունների։
2025 թվականի հունիսից գործում է ընկերության նոր մասնաճյուղը Վանաձորում։
Անվճար դասընթացին դիմելու համար ուղարկի՛ր CV–դ training.vanadzor@statecs.com մեյլին, եթե՝
🔹 գերազանց տիրապետում ես անգլերենին,
🔹 ունես վերլուծական մտածողություն,
🔹 թիմային աշխատանքի հմտություններ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Հունիսի 25
Դասերի տևողությունը՝ 1 ամիս
Ֆորմատը՝ օֆֆլայն, գրասենյակային
📞 Հարցերի դեպքում կարող ես զանգահարել +374 44 666 800 հեռախոսահամարով։
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
