Մեր մարզերը
الذهاب إلى القناة على Telegram
Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ: «Մեր Մարզերը» բոտը` @our_regions_bot Մեր գործնական էջերը` Instagram: https://bit.ly/44Ms3Yd Facebook: https://bit.ly/3qZ682h Linkedin: https://bit.ly/3sLc
إظهار المزيد2 226
المشتركون
-224 ساعات
-17 أيام
-430 أيام
أرشيف المشاركات
2 223
📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»
Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղաքացիական թեմաներով, միացի՛ր։
«Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»-ը մեկօրյա ինկուբացիոն միջոցառում է, որն իրականացվում է «Որոշում եմ քվեարկել․ Երիտասարդ ընտրողների հզորացում՝ խաղայնացված քաղաքացիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում։
Ստեղծարանի ընթացքում թիմերով կստեղծեք երիտասարդների համար նախատեսված իրազեկման նյութեր՝ կոմիքսներ, պաստառներ, վիզուալ պատմություններ, կարճ տեսանյութեր և շատ ավելին։
📅 Սեպտեմբերի 20
⏰ 10:00–18:00
📍 Երևան
📝 Գրանցման հղումը
⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 17-ը ներառյալ։
Ծրագրի բոլոր մանրամասները կգտնես այստեղ:
2 223
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի Regional Talk-ի խոսնակ Վլադիմիր Գևորգյանի հետ։
Վլադիմիր Գևորգյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, զբոսաշրջության ոլորտի փորձագետ, HoReCa ոլորտի խորհրդատու և «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ընկերության հիմնադիր-տնօրեն։
15 տարվա կառավարչական փորձով նա ղեկավարում է զբոսաշրջության, հյուրընկալության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում գործող ընկերություններ, ինչպես նաև իր փորձն ու գիտելիքները փոխանցում է նոր սերնդին։
🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Բիզնեսի հնարավորությունները մարզերում» թեմայով։
📅 Սեպտեմբերի 12 | 11։00–18։00
📍 Ստեփանավանի մշակույթի տուն
2 223
Ընկերս չի նեղանա․․․
✅ Ժող, դուք էլ նայեք․ անկեղծ եմ ասում, եկեք Ստեփանավանում լողավազան սարքեք, ողջ քաղաքը դրան ա սպասում, վերջին տարիներին տասնյակ շաաատ վճարունակ մարդիկ են ընտանիքներով Երևանից էստեղ տեղափոխվում․․․
Եկեք, ներդրեք, վաստակեք ՀՀ թոքերում /Ստեփանավանի ոչ պաշտոնական անունը 😁/
2 223
+1
#Լոռի ԱպաԿենտրոն․ մարզային ֆորումին մնաց 2 օր․․․
⚡️ «Մարզերի զարգացումն սկսվո՞ւմ է մարդկանցից, թե՞ ենթակառուցվածքներից»
Հարց, որի շուրջ կարելի է ժամերով քննարկել, բայց սեպտեմբերի 12-ին Ստեփանավանում կլսենք երկու տարբեր փորձառություն ու տեսակետ։ 💥
🎤 Բանավեճի մասնակիցներ՝
• Հերմինե Գասպարյան՝ «Գրիին Ռոք» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար
• Ռուբեն Խաչատրյան` «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն
Միացի՛ր քննարկմանը, լսի՛ր երկու կողմերին ու ձևավորի՛ր քո տեսակետը։
2 223
+3
💬 Հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր
«ԱպաԿենտրոն» մարզային ֆորումում այս հարցը քննարկելու ենք Fishbowl Discussion ձևաչափով՝ ինտերակտիվ պանելային քննարկմամբ, որտեղ խոսնակներին հարցեր կհղեն դահլիճից մասնակիցները։
🎤 Պանելիստներ՝
• Վարուժ Գասպարյան՝ եմ YAN College տնօրեն, «Գասպարյան» կրթական հիմնադրամի հիմնադիր, TEDxVardenis հիմնադիր
• Անահիտ Գևորգյան՝ Հայաստանում Datafoundry կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարիչ
• Վարուժան Բաբախանյան՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի Տավուշի մասնաճյուղի հիմնադիր, «Հովեր Բուտիկ» հյուրանոցի հիմնադիր
Քննարկման թեման՝ «Ապրել, աշխատել և արարել մարզերում․ հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ»։
📅 Սեպտեմբերի 12 | 11։00
📍 Ստեփանավանի մշակույթի տուն
2 223
#Սյունիք
✅ «Դավիթբեկյան խաղեր ՀԿ»-ը սկսում է նոր նախաձեռնություն՝ ուսումնամարզական հավաքներ։
Այս հավաքը նախատեսված է՝
🔸 Դավիթբեկյան խաղերի արդեն իսկ մասնակից թիմերի համար,
🔸 ինչպես նաև այն անհատների, ովքեր ցանկանում են մասնակցել Դավիթբեկյան խաղերին, բայց դեռ որևէ թիմի կազմում չեն ներգրավվել։
📅 Սեպտեմբերի 18–21
📍 Դավիթբեկյան խաղերի ճամբար-Վանեք (Կապան համայնք), վրանային ճամբար
👥 Տարիք՝ 13+
🏕️ Մասնակիցների տեղափոխության և սննդի հարցերը կազմակերպում է Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն։
📌Ցանկալի է, որ մասնակիցներն իրենց հետ ունենան վրան և քնապարկ։
💰 Մասնակցության վճարը՝ 5 000 դրամ մեկ անձի համար։
Մասնակցությունը հաստատելու համար պետք է՝
1️⃣ Կատարել վճարում Դավիթբեկյան խաղերի հաշվեհամարին՝
220073350211000-
Ակբա Բանկ
Դավիթբեկյան խաղեր սպորտային և մշակութային ՀԿ
2️⃣ Վճարման կտրոնը ուղարկել մեզ՝
+374 93 65 06 18 հեռախոսահամարին։
📌 Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 16-ը։
Մասնակցության համար լրացրեք հայտը.
https://forms.gle/fpKqGBU8eCKCSYrw5
2 223
+4
#Լոռի
ԱպաԿենտրոն. մարզային ֆորումին մնաց 3 օր...
Մարդիկ, որ տեղափոխվել են մարզեր ու սկսել փոխել միջավայրը։
Ֆորումը մարզերում բացվող հնարավորությունները ցույց տալու, սեփական ռեսուրսներին «հողի վրա» տեր կանգնելու և, ի վերջո, մարդկանց երջանիկ լինելու ընտրություն տալու մասին են:
Այն ունիկալ փորձառության մասին է, որ կարելի է ու պետք է փոխառել։
2 223
#Լոռի Վանաձորի թատրոնի շենքը վերակառուցվում է 🏗
💰 Պետությունը 2 մլրդ 407 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր շենք ունենա։
Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ հատկացումն է մշակույթի ոլորտի շինության բարեկարգման ու կառուցման համար:
✨ Թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկեր, որոնցից վերջինը՝ մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստատեղ՝ ներկա 358-ի փոխարեն, նաև առանձին փոքր բեմ՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացումներ խաղալ։
2 223
Հյուրատների համար գործնական դասընթացներ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում
Միայն դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային մրցույթի։
Կտրամադրվի ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեղեկատվություն հետևյալ թեմաների շուրջ՝
✔️Ի՞նչ է գյուղական և կանաչ զբոսաշրջությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել հյուրատանը առանձնանալ մյուսներից։
✔️Ի՞նչն է կարևոր հյուրի համար՝ առաջին կապից ու ընդունելությունից մինչև կացություն, տեղական սնունդ և համայնքում անցկացրած ժամանակ։
✔️Ինչպե՞ս ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան և այլ ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով ծառայության որակը։
✔️Ինչպե՞ս հյուրատան, ընտանիքի, համայնքի, բնության և տեղական ավանդույթների իրական պատմությունը դարձնել հետաքրքիր ու հիշվող բովանդակություն, որը կգրավի նոր հյուրերի։
📌Մասնակիցները հատուկ գնահատման ձևի միջոցով կդիտարկեն իրենց հյուրատունը և կբացահայտեն բարելավման հիմնական ուղղությունները։
2 223
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Տիգրան Իշխանյանի հետ։
Տիգրանը մաթեմատիկոս է։ Սովորել է Մոսկվայում, աշխատել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, իսկ հետո՝ պատահաբար հայտնվել Վանաձորում ու այստեղ շարունակել գործունեությունը։
Այսօր նա շարունակում է աշխատել մաթեմատիկայի և AI-ի ոլորտում, դասավանդում է և փորձում իր ներդրումն ունենալ Վանաձորի գիտատեխնիկական ներուժի բացահայտման ու զարգացման գործում։
🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Վանաձորից՝ միջազգային բեմ. ինչպես է մարզում ծնվում AI-ի նոր սերունդը» թեմայով։
📅 Սեպտեմբերի 12 | 11։00
📍 Ստեփանավանի մշակույթի պալատ
🔗 Գրանցման հղումը՝ այստեղ։
2 223
#Լոռի Դեբետ
Սեպտեմբերի 5-12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը։
Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ՝ 20 երկրից, իսկ արտամրցութային ծրագրում՝ ևս 10 ֆիլմ։ Ցուցադրությունները տեղի կունենան ամեն օր՝ բացօթյա ձևաչափով, «Դեբատուն» հյուրատան այգում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև՝
• 🎬 կինոդպրոց Դեբեդի երեխաների համար,
• 🎥 միջազգային կինոաշխատարան Հայաստանից, Վրաստանից և Իրանից սկսնակ ռեժիսորների մասնակցությամբ,
• 🎭 բացման հատուկ ծրագիր՝ համերգով, ստվերների թատրոնի ներկայացմամբ և Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» ֆիլմի ցուցադրությամբ,
• 🏛️ ճանաչողական այցեր Լոռու պատմամշակութային վայրեր։
Փառատոնի փակման օրը՝ սեպտեմբերի 12-ին, կցուցադրվեն նաև կինոդպրոցի և միջազգային աշխատարանի ընթացքում ստեղծված ֆիլմերը։
Փառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» ՀԿ-ն է, միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
📍 Դեբեդ, Լոռի
📅 Սեպտեմբերի 5-12, 2026
🎟️ Մուտքն ազատ է
2 223
#Լոռի Ստեփանավան
Աննախադեպ ու ինքնատիպ ֆորում մայրաքաղաքից ու արտերկրից բարձրակարգ մասնագետների մարզեր տեղափոխվելու փորձառության մասին։
Շտապե՜ք գրանցվել ու հրավիրել նույն մտքերը ունեցող ընկերներին։
2 223
#Սյունիք
🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։
🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կապանի գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ինչն էլ կարևոր քայլ է նոր մարզադաշտի կառուցման ճանապարհին։
🏟️Սա պարզապես նոր մարզադաշտ չէ։
🌱⚽️ Սա Կապանի ֆուտբոլային ապագայի, նոր սերնդի և մեծ ֆուտբոլի վերադարձի հիմքն է։
🔥⚽️Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան։
2 223
🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։
🏗️🇦🇲Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Կապանի գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ինչն էլ կարևոր քայլ է նոր մարզադաշտի կառուցման ճանապարհին։
🏟️Սա պարզապես նոր մարզադաշտ չէ։
🌱⚽️ Սա Կապանի ֆուտբոլային ապագայի, նոր սերնդի և մեծ ֆուտբոլի վերադարձի հիմքն է։
🔥⚽️Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան։
2 223
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Անժելա Ազարյանի հետ։
Անժելան Վանաձորից է, զբաղվում է մարքեթինգով և մարզային բիզնեսների ու նախագծերի առաջխաղացմամբ։ Նա Bee Digital-ի հիմնադիր-տնօրենն է և մարզում աշխատելով՝ ստեղծում է նոր պրոդուկտներ, հնարավորություններ ու աշխատատեղեր։
🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Մարզում ապրելը՝ որպես հնարավորություն» թեմայով։
📅 Սեպտեմբերի 12 | 11։00
📍 Ստեփանավանի մշակույթի պալատ
🔗 Գրանցման հղումը՝ https://shorturl.at/v7EC2
2 223
Tour of Armenia՝ նոր մրցաշար Հեծանվորդների միջազգային միության օրացույցում
https://share.google/qDAwDNAOdvnZecDZl
2 223
Առաջարկ գործընկեր HOT ակադեմայի կողմից...
Ծրագիրը օնլայն է,
16-50 տարեկան բոլորի համար:👇🏻
🚀 Հնարավորություն սկսնակ բիզնեսների և գաղափար ունեցողների համար
ՀօԹ ակադեմիան (HoT Academy) հայտարարում է իր Բիզնես Ինկուբատոր 2026 ծրագրի մեկնարկը։
Սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են գիտելիքն ու գաղափարը վերածել իրական, կայուն ու հաջողակ բիզնեսի:
💡 Ի՞նչ է առաջարկում ծրագիրը.
Գաղափարից մինչև իրականացում գործնական քայլերի ու գիտելիքների փոխանցում:
Մենթորական աջակցություն և մասնագիտական ուղղորդում:
Ձեռներեցության ոլորտում անհրաժեշտ հմտությունների զարգացում:
Լավագույն նախագծերի ֆինանսավորում:
✅Եթե ունեք բիզնես գաղափար կամ ցանկանում եք զարգացնել ձեր սկսնակ նախագիծը, ապա սա հենց ձեզ համար է, քանի որ այն եզակի նախագծերից է որտեղ կարող են դիմել և անհատներ, և թիմեր:
🔗 Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հղումով՝
👉 https://hotacademy.org/business-incubator2026
❗️Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 06.09.26❗️
❕ Լրացման ժամանակը <5ր: ❕
2 223
+7
#Լոռի #Տավուշ #Սյունիք #Կոտայք
Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում մեկնարկում է անվճար գործնական դասընթացներ, որոնք կօգնեն զարգացնել աշխատաշուկայում պահանջված թվային, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտություններ։
2 223
✅ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✅
✂️ Կարուձևի անվճար մասնագիտական դասընթաց Գյուլագարակ համայնքի կանանց համար
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է Գյուլագարակ խոշորացված համայնքի կանանց համար կարուձևի մասնագիտական վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրին կարող են դիմել՝
🔹 Արցախից բռնի տեղահանված կանայք
🔹 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր
🔹 աշխատանք չունեցող կանայք
📍 Դասընթացի վայրը՝ «Made in Kurtan» արտադրամաս
⏳ Տևողությունը՝ 5 ամիս
💼 Դասընթացի ընթացքում կամ ավարտին լավագույն մասնակիցները, ըստ իրենց ձեռք բերված
հմտությունների, հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու «Made in Kurtan» արտադրամասում։
📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարել՝ 099959510
🎁 Դասընթացի հաջող ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից կստանա նվեր՝ արտադրական կարի մեքենա, կտորներ և անհրաժեշտ նյութեր՝ ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելու և ինքնուրույն աշխատելու համար։ #Լոռի
2 223
Repost from Մարգարյան Մայիսի ալիքը
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակներից մեկին՝ Արամայիս Մարգարյանի հետ։
2021-ին Երևանից Լոռի տեղափոխվելուց հետո Մայիսը կենտրոնացել է սեփական առցանց բիզնեսի, համայնքաշինության և կրթական նախագծերի վրա։
👍 Region Talk ձևաչափում նա կխոսի «Աշխարհի դինամիկայով կյանք փոքր քաղաքում․ ինչպե՞ս» թեմայով։
✅ Սեպտեմբերի 12 | 11։00
✅ Ստեփանավանի մշակույթի պալատ
Ֆորումին գրանցման հղումը՝ https://shorturl.at/v7EC2։
