Goris Today
Открыть в Telegram
«Goris Today Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին: «Goris Today Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:
Больше1 786
Подписчики
+124 часа
-67 дней
-2730 дней
Архив постов
1 786
Repost from N/a
🚭 Մի՛ ծխիր․ տարեկան ավելի քան 5500 մահ
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 քիմիական նյութ, որոնցից շուրջ 200-ը վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։
📊 ԱՀԿ-ի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտ է օգտագործում բնակչության շուրջ 28%-ը։
⚠️ Ծխախոտի օգտագործումը տարեկան ավելի քան 5500 մահվան պատճառ է դառնում, որոնց կեսը՝ մինչև 70 տարեկանը։
🎥 Մանրամասները՝ տեսանյութում։
https://mediapoint.am/archives/16548
1 786
Repost from N/a
🍊 Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին 🇦🇲
Սյունիքի ամենագունեղ ու յուրահատուկ անկյուններից մեկը՝ Մեղրին, հմայում է իր արևոտ բնությամբ, լեռնային տեսարաններով, հին թաղամասերով ու ջերմությամբ։ 🌄☀️
Այստեղ բնությունն առանձնահատուկ է, պատմությունը՝ կենդանի, իսկ յուրաքանչյուր փողոց ու տեսարան՝ իր պատմությամբ։ 🌿🏡
📍 Մեղրի՝ Սյունիքի հրաշքներից մեկը, որտեղից սկսվում է Հայաստանի հարավը։ ❤️
1 786
Repost from N/a
🟦 Նոր հատկացումներ՝ Սյունիքի համար
🔹ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 383 մլն 998 հազար դրամ է հատկացվել դեպի Սյունիքի մարզի նոր կառուցված/կառուցվող 3 կրթօջախներ տանող ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար․
▫️Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակների կրթահամալիր տանող 1.34 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն՝ 283 մլն 677 հազար դրամ,
▫️Գորիս համայնքի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող 0.4 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 67 մլն 966 հազար դրամ,
▫️Կապան համայնքի Սյունիքի կրթահամալիր տանող 0․22 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 32 մլն 354 հազար դրամ։
🔹Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է Հայաստանի ողջ տարածքում դեպի նոր կառուցվող և վերանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգումն ու անվտանգությունը։
1 786
Repost from N/a
🟦Կապանում ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին
🔹Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին կանցկացվեն համայնքի ավագանու հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։
🔹Ընտրությունը նշանակվել է Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 420-Ա որոշմամբ։
🔹Որոշման համաձայն՝ Կապան բազմաբնակավայր համայնքի բնակիչները նոյեմբերի 29-ին կընտրեն համայնքի ավագանու նոր կազմը։
🔹Համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի ոչ շուտ, քան գործող ավագանու լիազորությունների ժամկետի ավարտին հաջորդող օրը։
🔹Տեղեկությունը հրապարակել է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
1 786
Repost from N/a
🎙️ ՓՈԴՔԱՍԹ. 👵🏠 Գորիսում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են տնային խնամքի ծառայություն։
Այսօր ծրագրից օգտվում է 37 շահառու՝ 25-ը պետական աջակցությամբ, 12-ը՝ Գորիսի համայնքի ֆինանսավորմամբ։
🩺 Ծառայությունը ներառում է բուժքրոջ և խնամողի այցելություններ, առողջական վիճակի վերահսկում, հիգիենայի ապահովում, մաքրություն, սննդի պատրաստում և գնումների աջակցություն։
🤝 Ծրագիրն իրականացվում է պետություն–համայնք–ՀԿ համագործակցությամբ։
⚠️ Խնդիրներից մեկը թվայնացումն է․ շատ տարեցներ չունեն անհրաժեշտ սարքեր կամ թվային հմտություններ՝ առցանց ծառայություններից օգտվելու համար։
https://mediapoint.am/archives/16531
1 786
🟧⚡️«Երկիրը շենանում է». Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է
🔸Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
🔸«Ազատության» հետ զրույցում նա նշել է․ ««Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»։
🔸Անդրադառնալով «Ազատության» այն հարցին, թե արդյոք ՔՊ-ի քաղաքականությունը համարո՞ւմ է երկիրը շենացնելու գործ՝ հաշվի առնելով, որ 2020 թվականին ծայրահեղ ընդդիմադիրների շարքում էր, Առուշանյանը պատասխանել է․ «Եթե հիմա գործող քաղաքականությանը դեմ լինեի, էս պահին ինչ անում են, հետևաբար դաշինք չէի կազմի»:
🔸Առուշանյանը հավելել է, որ վերջին տարիներին համոզվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում․ «Էս փուլում գոնե ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը, հօգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, հօգուտ ժողովրդի են»։
1 786
Repost from N/a
🗳️ ՏԻՄ համամասնական ընտրություններ՝ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում
📅 2026 թվականի հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում։
🔷 Գորիս համայնքում ընտրությունների արդյունքում նախատեսվում է ձևավորել ընդլայնված համայնք, որի կազմում կընդգրկվեն նաև ներկայիս Տեղ և Տաթև համայնքները։
📌 Ընտրական գործընթացի հիմնական փուլերը սահմանված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցով։
⬇️ Ստորև ներկայացվում է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը։
https://mediapoint.am/archives/16526
1 786
Repost from N/a
🏛️ Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց 2027-ի սուբվենցիոն ծրագրերի ցանկը
Գորիսի համայնքի ավագանու 11-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվել են համայնքային գույքին, բյուջեին և առաջիկա զարգացման ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
💰 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախնական ցանկում ընդգրկվել են՝
🏫 Գորիսի թիվ 1 նախադպրոցական հաստատության հիմնանորոգումը,
🛣️ Քարահունջում՝ նորակառույց դպրոց տանող կենտրոնական փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումը,
🛣️ Հարթաշենում՝ թիվ 1 փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումը,
🛣️ Խնձորեսկում՝ թիվ 38 փողոցի ասֆալտապատումը։
🏢 Միաժամանակ որոշվել է Գալստյան փողոցի կիսակառույց բազմաբնակարան շենքի կառուցման ծրագիրը փոխարինել Գետափնյա թաղամասի բազմաբնակարան շենքերում մանսարդային հարկերի կառուցման ծրագրով։
💵 Ավագանին նաև որոշել է համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 20 մլն դրամ ուղղել ֆոնդային մաս՝ 2026 թվականի կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։
🔹 Գորիս, Տեղ և Տաթև համայնքների առաջիկա միավորումից հետո նոր՝ բազմաբնակավայր Գորիս համայնքի զարգացման առաջնահերթությունները կարող են վերանայվել և համալրվել նորընտիր ավագանու կողմից՝ հաշվի առնելով բոլոր բնակավայրերի կարիքները։
🗳️ ՏԻՄ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին, իսկ պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին։
https://mediapoint.am/archives/16521
1 786
Repost from N/a
+3
🟦Մեղրի–Ծավ ճանապարհահատվածում մեկնարկել է միջին նորոգումը
🔹Մեկնարկել են Մեղրի-Ծավ մոտ 12կմ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները։
🔹Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։
🔹Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
1 786
Repost from N/a
+6
🟦Հյուսիս-հարավ․ Քաջարան–Ագարակ 32 կմ ճանապարհի շինարարական աշխատանքները՝ լուսանկարներով
🔹Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի շինարարության ընթացքը՝ լուսանկարներով։
🔹Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:
🔹Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
1 786
🟥❗️Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
🔻Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում։
💬«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։
▫️Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։
▫️Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։
▫️Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է գրառման մեջ։
1 786
Սյունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին՝ ներկայացնելով մարզի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։
Փառատոնում առանձնահատուկ հետաքրքրություն էին վայելում Սիսիան և Տեղ համայնքների տաղավարները, որոնք մշտապես մարդաշատ էին։ Այցելուները ծանոթանում էին Սյունիքի ավանդույթներին ու տեղական արտադրանքին, համտեսում մարզին բնորոշ կերակրատեսակները և տեղում պատրաստվող ու թխվող ժենգյալով հացը։
Սյունիքը ներկայացավ նաև իր գինեգործական մշակույթով․ փառատոնի սեղաններին իր արժանի տեղն ուներ Գորիսի երիտասարդ գինեգործ Համբարձումի «Դամար» գինին։ Փառատոնի տոնական մթնոլորտն էլ ավելի գունեղ դարձրեցին Սիսիանի Համո Սահյանի անվան ժողովրդական գործիքների համույթի կատարումները։
🔸Սյունիքի մարզի մասնակցության պատասխանատուն ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն էր։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Կարապետյանը:
1 786
Repost from N/a
#Քաղաքի_հիշողությունը
Կինոթատրոնից՝ բանկ․ Գորիսի «Զանգեզուր» կինոթատրոնի լուռ պատմությունը 🏛️
🔸Մեկնարկում ենք «Գորիսի պատմությունը» նոր արխիվային շարքը, որտեղ անդրադառնալու ենք քաղաքի նշանավոր շենքերի անցյալին ու ներկային։
Առաջին կանգառը՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Հայէկոնոմբանկի» Գորիսի մասնաճյուղի շենքն է։ Շատերը գուցե չգիտեն, որ այս կառույցը նախագծել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը (1953 թ․), իսկ ճակատի յուրահատուկ քարե զարդաքանդակները կերտել է վարպետ Օնիկ Կարապետյանը։
🎞️ Մանրամասները՝ տեսանյութում։
Ի՞նչ ջերմ հիշողություններ ունեք «Զանգեզուր» կինոթատրոնից։ Կիսվե՛ք մեկնաբանություններում 👇
1 786
Repost from N/a
📌 Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ է ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը
🔎 «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը վերլուծել է 2026 թվականի ընտրական շրջափուլի ընթացքում Սյունիքի մասին հրապարակված 192 մեդիա նյութ։
📊 Արդյունքները ցույց են տալիս, որ Սյունիքը քաղաքական խոսույթում ներկայացվում է միաժամանակ որպես անվտանգության, ինքնիշխանության, խաղաղության և տնտեսական զարգացման առանցքային տարածք։
⚠️ Քաղաքական հաղորդակցությունում հաճախ կիրառվում են վախի, բևեռացման և հուզական ազդեցության մեթոդներ, մինչդեռ Սյունիքի բնակիչների իրական խնդիրներն ու ձայնը հաճախ մնում են երկրորդ պլանում։
💡 Զեկույցն առաջարկում է ավելի կառուցողական հանրային խոսույթ ձևավորել, նվազեցնել մանիպուլյացիան և ուժեղացնել տեղական բնակիչների դերակատարումը։
https://mediapoint.am/archives/16518
1 786
Repost from N/a
🚜 Տեղ գյուղում հացահատիկի բերքահավաքն ակտիվ փուլում է։
🌧️ Չնայած անձրևների բացասական ազդեցությանը՝ բերքը գյուղացիները գնահատում են բավարար․
📊 միջինը՝ 1,8–2 տոննա/հա։
💰 Պետական սուբսիդավորումը մասամբ թեթևացնում է ծախսերը, իսկ բերքի մեծ մասն օգտագործվում է որպես անասնակեր։
🌱 Գյուղացիներն արդեն պատրաստվում են հաջորդ ցանքսին՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի։
https://mediapoint.am/archives/16486
1 786
Repost from N/a
🏫 Նոր ուսումնական տարին Քարաշենում դիմավորեցին վերանորոգված դպրոցում
📚 Քարաշենի դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկել է բարեկարգված և ժամանակակից պայմաններում։
🏗️ Դպրոցը ներառված է եղել ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում, որի շրջանակում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։
✨ Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցը համալրվել է նոր գույքով, լաբորատոր նյութերով և մարզագույքով։
⚽ Դպրոցի տարածքում կառուցվել է նաև նոր ֆուտբոլի դաշտ, որը հնարավորություն կտա աշակերտներին մարզական պարապմունքներն ու ազատ ժամանակը կազմակերպել ավելի բարեկարգ պայմաններում։
1 786
Repost from N/a
✨ Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց
Եթե նախկինում կոսմետոլոգին հաճախ դիմում էին միայն հատուկ առիթներից առաջ կամ մաշկային խնդիրների դեպքում, ապա այսօր ինքնախնամքի մշակույթը փոխվել է։ 🌿
Կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում կանոնավոր ու կանխարգելիչ խնամքին, մասնագիտական խորհրդատվությանը և ճիշտ ընտրված միջոցներին։ 🧴✨
💬 Կոսմետոլոգ Անժելա Գևորգյանի հետ խոսել ենք՝
🔸 խնամքի մշակույթի փոփոխության,
🔸 կոտրված կարծրատիպերի,
🔸 ամենապահանջված պրոցեդուրաների,
🔸 տնային ճիշտ խնամքի կարևորության մասին։
🎥 Իսկ ինչի՞ց սկսել մաշկի առողջ ու ճիշտ խնամքը․ դիտեք մեր զրույցը։
https://mediapoint.am/archives/16483
1 786
Repost from N/a
🟦Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
🔹Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
🔹Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։
🔹Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։
🔹Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։
1 786
Repost from N/a
📅 2026թ․ հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 28-ին Սյունիքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Գորիս, Տեղ և Տաթև համայնքները կվերախոշորացվեն՝ ձևավորելով Գորիս համայնքը։
🔹 Ընտրելու և ընտրվելու իրավունք՝ օրենքով սահմանված պահանջները բավարարող 18 տարին լրացած անձանց։
🔹 Ցուցակներում գործում է 30% գենդերային ներկայացվածության պահանջ։
🔹 Գորիսում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
🔹 Անցողիկ շեմը՝ 4% կուսակցությունների, 6% դաշինքների համար։
🔹 Երկրորդ փուլ չի անցկացվում։
https://mediapoint.am/archives/16502
1 786
Repost from N/a
🪩 2000-ականների DISCO PARTY՝ Գորիսում
🎶 Գորիսում անցկացվել է 2000-ականների երաժշտական տրամադրությամբ DISCO PARTY, որը մեկ երեկոյի ընթացքում ներկաներին տեղափոխել է այդ տարիների երաժշտական ու պարային մթնոլորտ։
✨ Երեկոն ուղեկցվել է 2000-ականների սիրված հիթերով, ակտիվ պարերով և բարձր տրամադրությամբ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել վերհիշելու այդ ժամանակաշրջանի ամենավառ երաժշտական պահերն ու միասին վայելելու տոնական երեկոն։
