ar
Feedback
Goris Today

Goris Today

الذهاب إلى القناة على Telegram

«Goris Today Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին: «Goris Today Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:

إظهار المزيد
1 850
المشتركون
-124 ساعات
+167 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
Repost from N/a
🎭 Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն 🎉 🏛️ Գորիսի պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1936 թվականին, իսկ 1944 թվականից կրում է հայ մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանի անունը։ 🌟 Տարիների ընթացքում Գորիսի բեմում հանդես են եկել հայ թատրոնի անվանի արվեստագետներ՝ հարստացնելով քաղաքի մշակութային կյանքը։ 🔄 Թատրոնը 1961 թվականին դադարեցրել է գործունեությունը, իսկ 1985 թվականին կրկին վերաբացվել է։ 2004 թվականին էլ, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ, Գորիսում բացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղը, որը նպաստել է տեղացի դերասանների պատրաստմանը։ 🎬 Այսօր թատրոնը շարունակում է իր ստեղծագործական ուղին՝ նոր ներկայացումներով և նվիրված արվեստագետներով։ 🎉 Թատրոնի 90-ամյակի առթիվ հանդիպել և զրուցել ենք ստեղծագործական թիմի անդամների հետ։ https://mediapoint.am/archives/16373

Repost from N/a
🟦🇦🇲🇺🇸ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 🔹ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերու
🟦🇦🇲🇺🇸ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 🔹ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 💬«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ ▫️AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»:

Repost from N/a
🟥⚡️Նոր կադրեր՝ Գորիսում գայլի հարձակումից

🟧Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն 🔸Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բն
🟧Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն 🔸Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։ 🔸«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։ 💬«Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշեց բուժհաստատության ղեկավարը։

Repost from N/a
⛽ Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի 📢 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին 🕘 ժամը 09:00-ից մինչև
⛽ Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի 📢 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին 🕘 ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ 🔹 Թումանյան փողոց 🔹 Չարենցի փողոց 🔹 Ա. Մանուկյան փողոց 🔹 Գ. Նժդեհի փողոց 🔹 Ազատամարտիկների փողոց 🔹 Մ. Ստեփանյան փողոց 🔹 Գ. Նժդեհի նրբանցք 🔹 Ազատամարտիկների նրբանցք 🔹 Վաչագան թաղամաս 🔹 Բաղաբուրջ թաղամաս 📍 գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Repost from N/a
🚱 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 9-ին 📢 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներ
🚱 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 9-ին 📢 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 9-ին, 🕘 ժամը 09:00–20:00-ն, կդադարեցվի հետևյալ փողոցների ջրամատակարարումը․ 📍 ք. Գորիս՝ 🔹 Կոմիտասի 🔹 Սյունիքի 🔹 Անկախության 🔹 Գր. Նարեկացու 🔹 Գ. Տաթևացու 🔹 Վ. Մամիկոնյանի 🔹 Դավիթ Բեկի 🔹 Քրիստափոր փողոցներ 🙏 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

🟥⚡️Սյունիքում գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից 🔻Այսօր Գորիսի Ք
🟥⚡️Սյունիքում գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից 🔻Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։ 💬«Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում՝ գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ ▫️Գորիսի ԲԿ-ի ողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,-նշել է նա։

🟧⚡️Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի, հայտնել է «Գորիս» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը 🔸Նա նշել է, որ մարմնական տարբեր վնասվածքներով քաղաքացիները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

🟥⚡️Գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության. ԲԿ տնօրեն 🔻Գորիսում գայ
🟥⚡️Գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության. ԲԿ տնօրեն 🔻Գորիսում գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ 🔻Նա նշեց նաև, որ ծանր վիճակում գտնվող պացիենտը մարմնի վրա ունի պատառոտված մասեր, նաև դեմքի շրջանում վնասվածքներ։ 🔻Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 մարդ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։

Repost from N/a
🟥⚡️ Գորիսում գայլերի մասին լուրերը խուճապ են առաջացրել. պաշտոնական պարզաբանում դեռ չկա 🔻Այսօր կեսօրից հետո Գորիսում և հարակ
+1
🟥⚡️ Գորիսում գայլերի մասին լուրերը խուճապ են առաջացրել. պաշտոնական պարզաբանում դեռ չկա 🔻Այսօր կեսօրից հետո Գորիսում և հարակից բնակավայրերում լուրեր են տարածվում, որ բնակավայրերում գայլեր են նկատվել։ Տեղեկություններ կան նաև տուժածների մասին․ նախնական տվյալներով՝ հիվանդանոց են դիմել մի քանի քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։ Վնասազերծվել է գայկերից մեկը։ 🔻Այս պահին դժվար է պաշտոնական և ամբողջական տեղեկություն ստանալ թե՛ տուժածների հարազատներից, թե՛ բուժծառայության աշխատակիցներից։ Բուժկենտրոնում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, չեն թույլատրում հարցազրույցներ վերցնել։ 🔻Նախնական տեղեկություններով՝ տուժածների թիվը կարող է լինել 7-8։ Սակայն մինչ այս պահը պատկան կառույցները որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, ինչը քաղաքացիների շրջանում առաջացած անհանգստությունը նվազեցնելու փոխարեն ավելի է խորացնում այն։ 🔗Ավելին

Repost from N/a
🟥⚡️ Գորիսում գայլերի մասին լուրերը խուճապ են առաջացրել. պաշտոնական պարզաբանում դեռ չկա 🔻Այսօր, կեսօրից հետո Գորիսում լուրեր
🟥⚡️ Գորիսում գայլերի մասին լուրերը խուճապ են առաջացրել. պաշտոնական պարզաբանում դեռ չկա 🔻Այսօր, կեսօրից հետո Գորիսում լուրեր են տարածվում, որ քաղաքում և հարակից բնակավայրերում գայլեր են թափառում, կան տուժածներ, հիվանդանոց են դիմել քաղաքացիներ, այդ թվում երեխաներ։ Բնական է, որ այժմ դժվար է հարազատներից կամ բուժծառայության աշխատակիցներից տեղեկություն ստանալ, սակայն զարմանալի է, որ պատկան կառույցները որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս քաղաքացիների շրջանում խուճապ չտարածելու համար։ 🔻Լուսանկարում․ վնասազերծված գայլերից մեկը

Repost from N/a
😍📣Ինչ կա չկա Գորիսում. Հարցնում են պատանիները։ ☺️ Շնորհակալություն մեր կամավորներին՝ իրենց ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելու և դրանք վիզուալ ու ստեղծագործ ձևով ներկայացնելու համար։

Repost from N/a
🎉 «Ֆեստիվառը» գալիս է Գորիս 🎶🌄 Արդեն մի քանի տարի է, ինչ «Ֆեստիվառը» շրջում է Հայաստանի տարբեր մարզերով՝ միավորելով հազարավոր մարդկանց տեղական մշակույթի, երաժշտության, համեղ ուտեստների և ամառային անկրկնելի տրամադրության շուրջ։ ☀️🎵🍉 ✨ Իսկ ո՞վքեր են լինելու «Ֆեստիվառ 2026»-ի բեմի արտիստները։ Շուտով կբացահայտվեն բոլոր անակնկալները։ 🎤🎸 📅 Այս ամառ հանդիպում ենք՝ 📍 Հուլիսի 18 — Թալին 📍 Օգոստոսի 15Գորիս ❤️ 📍 Օգոստոսի 29 — Ճամբարակ 🎊 Պատրաստվեք անմոռանալի երաժշտական երեկոյի, տոնավաճառի, զվարճանքի և ամառային լավագույն հիշողությունների։ 🤝 «Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Repost from N/a
🟦Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կգտնվի արձակուրդում 🔹ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ից 17-ը ներառյալ կ
🟦Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կգտնվի արձակուրդում 🔹ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ից 17-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ 🔹Նշված ժամանակահատվածում նրան կփոխարինի Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ ©️Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Repost from N/a
🏫 Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները 📍 Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում կայացել է Սյունիքի մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների խորհրդակցությունը։ 📌 Ներկայացվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական դպրոցները կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, իսկ վարչատնտեսական գործառույթները կփոխանցվեն մարզպետարաններին։ 📚 Քննարկվել են նաև պետական չափորոշչի փոփոխությունները, էլեկտրոնային հայտագրման նոր կարգը և 2026 թվականից ներդրվող «Անվտանգ կենսագործունեություն» առարկան, որը կփոխարինի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ 🤝 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ֆինանսավորման, թվայնացման և դպրոցների կառավարման հետ կապված այլ կարևոր փոփոխություններին։ https://mediapoint.am/archives/16364

Repost from N/a
🟧Նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում 🔸Կադրային նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։ 💬«Պաշտպանության նախարարի հրամաններով գ
+1
🟧Նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում 🔸Կադրային նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։ 💬«Պաշտպանության նախարարի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Repost from N/a
🛣️ Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան» 📍 Վերջին 7 տարիներին Սյունիքում բարեկարգվել է շուրջ 595 կմ ճանապարհ, ինչը մարզի ենթակառուցվածքների զարգացման աննախադեպ ցուցանիշ է։ ⏱️ Նոր ճանապարհները զգալիորեն կրճատել են երթևեկության ժամանակը. 🔹 Վերիշեն–Խոզնավար ճանապարհով Գորիս հասնելու ժամանակը 1 ժամից դարձել է ընդամենը 15-20 րոպե։ 🔹 Ներքին Խնձորեսկում ճանապարհի հիմնանորոգումից հետո տրանսպորտային ծախսերը մի քանի անգամ նվազել են։ 🏫 Բարեկարգ ճանապարհները հեշտացրել են նաև ուսուցիչների և աշակերտների առօրյան՝ ապահովելով անվտանգ ու արագ հասանելիություն դպրոցներին։ 🚛 44-օրյա պատերազմից հետո կառուցված ու վերակառուցված ռազմավարական ճանապարհները դարձել են Սյունիքի անվտանգության և կապի կարևոր երաշխիք։ Տաթև–Լծեն նոր ճանապարհը տարածաշրջանին ապահովել է կենսական այլընտրանքային երթուղի։ 💼 Ճանապարհաշինությունն աշխուժացրել է տեղական տնտեսությունը․ գյուղերում զարգանում են առևտուրը, հյուրատները և փոքր բիզնեսները, ստեղծվում են նոր աշխատատեղեր։ 🌍 Սյունիքը նաև հայտնվել է միջազգային լոգիստիկ նախագծերի ուշադրության կենտրոնում։ Մեղրիում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը կարող են էականորեն մեծացնել Հայաստանի տարանցիկ և տնտեսական հնարավորությունները։ 🌱 Չնայած առկա խնդիրներին՝ ճանապարհները Սյունիքի համար պարզապես ասֆալտ չեն. դրանք անվտանգության, զարգացման, բնակավայրերի կենսունակության և ապագայի կարևոր նախադրյալ են։ 🇦🇲✨ https://mediapoint.am/archives/16356

Repost from N/a
🇦🇲🇫🇷 Գորիսում նշվեց ֆրանսախոսների մշակութային կենտրոնի 20-ամյակը 🎉 Գորիսում տոնեցին ֆրանսախոսների մշակութային կենտրոնի հիմնադրման 20-ամյակը՝ ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ 🤝 Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և այլ հյուրեր։ 📚 Դեսպանը բարձր գնահատեց Գորիսի ներդրումը ֆրանկոֆոնիայի զարգացման գործում՝ նշելով, որ Գորիսը Հայաստանի ամենամեծ ֆրանկոֆոն քաղաքն է։ 🎶 Տոնական միջոցառումն ավարտվեց հայ-ֆրանսիական երաժշտական երեկույթով։ 🇦🇲❤️🇫🇷 https://mediapoint.am/archives/16331

Repost from N/a
🎓 Գորիսի պետական համալսարանի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է 📚 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրի ծրագրերով ԳՊՀ-ն արդեն ունի 74 դիմորդ, իսկ ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է։ 👨‍🎓 Համալսարանում սովորում է 704 ուսանող, որոնցից 546-ը՝ բակալավրի, 158-ը՝ մագիստրոսի ծրագրերով։ 📈 Ամենապահանջված ուղղություններն են տնտեսագիտությունը, ինֆորմատիկան, կիրառական մաթեմատիկան և մի շարք մանկավարժական ծրագրեր։ 🆕 2027-2028 ուսումնական տարվանից ԳՊՀ-ն կընդունի ուսանողների նաև նոր ծրագրերով՝ 🔹 «Մաթեմատիկա և ֆիզիկա» 🔹 «Կենսաբանություն և քիմիա» 🔹 «Անգլերեն, ֆրանսերեն և գրականություն» 🤝 Համալսարանը շարունակում է արդիականացնել կրթական միջավայրը, ընդլայնել գործատուների հետ համագործակցությունը և ապահովել մատչելի բարձրագույն կրթություն Սյունիքում։ https://mediapoint.am/archives/16316

Repost from N/a
🗳️ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների 📌 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ըստ համայնքների։ 📊 Կից ներկայացված ինֆոգրաֆիկաներում կարող եք տեսնել Սյունիքի մարզի պատկերը։ https://mediapoint.am/archives/16322