Goris Today
前往频道在 Telegram
«Goris Today Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին: «Goris Today Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:
显示更多1 777
订阅者
-124 小时
-37 天
-1830 天
帖子存档
1 777
Repost from N/a
📚 Սերունդներ կրթելու առաքելություն
👨🏫 Վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայի ուսուցիչ Արամ Մուսախանյանը շուրջ 40 տարի իր գիտելիքն ու փորձն է փոխանցում սերունդներին՝ կրթությունը դարձնելով կյանքի առաքելություն։
🏫 Տարբեր տարիներին աշխատելով Սյունիքի դպրոցներում և վերապատրաստելով բազմաթիվ ուսուցիչների՝ այսօր նա իր հարուստ փորձը շարունակում է փոխանցել Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սովորողներին։
🤝 Նրա համոզմամբ՝ լավ ուսուցչի կարևորագույն գրավականը աշակերտի սերն ու վստահությունն է, իսկ կրթության հաջողության հիմքում՝ ուսուցիչ–աշակերտ–ծնող ամուր համագործակցությունը։
🌟 Ուսուցչի օրվա առթիվ մաղթում ենք առողջություն, ուժ և նոր եռանդ՝ կրթելու, ոգեշնչելու և սերունդների կյանքում կարևոր հետք թողնելու գործում։
https://mediapoint.am/archives/16688
1 777
Repost from N/a
🟦Սյունիքում սեպտեմբերին ծնվել է 71 երեխա
🔹Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 71 երեխա՝ 35 տղա և 36 աղջիկ։
🔹Ծնունդների թիվը բուժհաստատություններում բաշխվել է հետևյալ կերպ․
▫️Կապանի բժշկական կենտրոնում՝ 33 երեխա,
▫️Գորիսի բժշկական կենտրոնում՝ 25 երեխա,
▫️Սիսիանի բժշկական կենտրոնում՝ 11 երեխա,
▫️Մեղրու բժշկական կենտրոնում՝ 2 երեխա։
🔹Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
1 777
Repost from N/a
🦷 Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
🏥 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գորիսում, որոնք տարեկան սպասարկում են 0-14 տարեկան շուրջ 50 000 երեխայի։
🦷 Գորիսի մասնաճյուղում երեխաներին հասանելի են ատամնաբուժական և ատամնաբուժական կանխարգելման ծրագրերը։
🤝 Կազմակերպությունը նախատեսում է ապագայում Գորիսի կենտրոնում երեխաների համար հասանելի դարձնել նաև սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության ծրագրեր՝ նպաստելով նրանց սոցիալ-հոգեբանական ինտեգրմանն ու կրթական զարգացմանը։
🌱 Առողջություն, աջակցություն և զարգացում՝ երեխայի լիարժեք ներուժի բացահայտման համար։
https://mediapoint.am/archives/16677
1 777
Repost from N/a
🔻ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
🔻Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
🔻Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
🔻Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
🔻Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
🔻Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
1 777
Repost from N/a
🎓 Գորիսի ՏՄԱԿ-ը նշեց հիմնադրման 10-ամյակը
🤝 Մասնակցեցին կրթության ոլորտի պատասխանատուներ, ՏՄԱԿ-ների և դպրոցների տնօրեններ, մանկավարժներ ու մասնագետներ։
💬 Քննարկվեցին ներառական կրթության կազմակերպման մարտահրավերները, ուսումնական նյութերի հարմարեցումը, սովորողների ներգրավվածությունն ու մանկավարժների մասնագիտական զարգացումը։
🌱 Ամփոփվեց կենտրոնի 10-ամյա գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները՝ յուրաքանչյուր երեխայի լիարժեք կրթության և զարգացման համար։
https://mediapoint.am/archives/16652
1 777
Repost from N/a
🍈 Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
🌿 Բերքառատ տարին Մեղրիում տոն չդարձավ։
🇷🇺 Ռուսական շուկա արտահանման դժվարությունները մի քանի շաբաթում խաթարեցին թզի իրացման՝ տարիներով ձևավորված ուղիները և նվազեցրին մթերման գինը։
🍂 Թարմ վիճակում չիրացված բերքը վերամշակվեց չրի, որի տասնյակ տոննաներն այժմ պահեստներում սպասում են գնորդի։
📉 Արտադրողները կանգնած են իրացման խնդրի առաջ՝ չնայած այս տարի արձանագրված առատ բերքին։
🍈 Մեղրիի թզի իրացման խնդրի ֆոնին պետությունը սահմանել է մթերման աջակցության ծրագիր՝ մեկ կիլոգրամի դիմաց 125 դրամ փոխհատուցմամբ, իսկ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ նախատեսվում է հայկական արտադրանքը առաջմղել նոր շուկաներում՝ միաժամանակ քննարկելով սահմանային խոչընդոտների հետևանքով կրած ֆինանսական վնասների փոխհատուցման հնարավորությունը։
🔗 Ավելին՝ https://mediapoint.am/archives/16619
1 777
Repost from N/a
💻🌐Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
🔷 «Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է հիմնադրման 14-ամյակը՝ Գորիսում բացելով ընկերության նորակառույց շենքը։
🔸 Տարիների ընթացքում ընկերությունը Գորիսից և հարակից համայնքներից համախմբել է բազմաթիվ մասնագետների՝ նպաստելով քաղաքի՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մարզային կենտրոնի ճանաչելիությանը։
🎓 «Zealous»-ը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ համայնքի երիտասարդների համար, որոնք հնարավորություն են ստանում սովորել ծրագրավորման հիմունքները և հետագայում աշխատանքի անցնել ընկերությունում։
🤝 Ընկերությունը համագործակցում է Գորիսի պետական համալսարանի և Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով փորձուսուցում անցնել ընկերությունում։
🚀 Տեխնոլոգիական ընկերության գործունեությունը նոր հնարավորություններ է ստեղծում Գորիսի և հարակից համայնքների երիտասարդների համար՝ ցույց տալով, որ մասնագիտական աճի և տեխնոլոգիական ոլորտում կարիերայի համար մայրաքաղաք տեղափոխվելն այլևս միակ ճանապարհը չէ։
https://mediapoint.am/archives/16616
1 777
Repost from N/a
🎙 ՓՈԴՔԱՍԹ.
💼 Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
🔹 2026 թ․ հուլիսի 1-ից Հայաստանում գործում է անապահովության գնահատման նոր համակարգ։
💰 Գնահատվում են ընտանիքի եկամուտները, ակտիվները, սոցիալական կարիքներն ու աշխատունակ անդամների զբաղվածության հնարավորությունները։
👩💼 Աշխատունակ անձանց համար շեշտը դրվում է աշխատանքի, վերապատրաստման և զբաղվածության ծրագրերի վրա։
🤝 Աշխատանքի անցնելու դեպքում սոցիալական աջակցությունը կարող է պահպանվել մինչև 12 ամիս։
📲 Դիմումը հնարավոր է ներկայացնել առցանց՝ e-social.am հարթակով։
https://mediapoint.am/archives/16609
1 777
Repost from N/a
💧 Արավուսում խմելու ջրի անկանոն մատակարարումները մեծացնում են գյուղացիների հոգսերը
🔸 Արավուսում խմելու ջուրը հաճախ մատակարարվում է ընդհատումներով՝ դժվարացնելով բնակիչների առօրյան։
🌱 Ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղացիները ստիպված են խմելու ջուրն օգտագործել նաև մշակաբույսերի համար։
🏡 Սահմանամերձ արավուսցիները շարունակում են ապրել ու աշխատել՝ ակնկալելով ավելի մեծ ուշադրություն և աջակցություն։
https://mediapoint.am/archives/16603
1 777
Repost from N/a
🗳️ ԳՈՐԻՍԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
📅 Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիսի համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 դաշինք։
🔷 «Ապրելու քվե» դաշինք
👥 17 թեկնածու
👤 Ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը։
🔶 «Համերաշխություն» դաշինք
👥 72 թեկնածու
👤 Ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը։
⚠️ Ներկայացված ցուցակները նախնական են և դեռ չեն նշանակում թեկնածուների պաշտոնական գրանցում։
🏛️ Վերախոշորացվող Գորիս համայնքի ավագանին կունենա 27 անդամ։
https://mediapoint.am/archives/16571
1 777
🟥❗️Միկրոավտոբուսը կողաշրջվել է․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար
🔻Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
🔻Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։
🔻Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
🔻Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
1 777
Repost from N/a
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 19-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00- 18:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1 777
Repost from N/a
🎙️ ՓՈԴՔԱՍԹ. 🏥 ԱՀԱ․ ինչպե՞ս օգտվել ապահովագրությունից և պաշտպանել ձեր իրավունքները
🎙️ «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հյուրը առողջապահական իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանն է։
Զրույցում՝
📱 ինչպես Armed-ով ստուգել ապահովագրության կարգավիճակը,
👩⚕️ որտեղից սկսել և ինչպես ընտրել բժշկին,
⏳ ինչու են պոլիկլինիկաներում հերթեր առաջանում,
🔢 ինչպես հետևել այցերի սահմանաչափին և չսպառել այն,
⚠️ ինչ անել սխալ գրանցումների դեպքում,
📄 ինչպես վարվել, եթե բուժհաստատությունը մերժում է ապահովագրությամբ սպասարկել։
🏘️ Անդրադարձել ենք նաև մարզերում նեղ մասնագետների ու սարքավորումների պակասին, թվայնացման խնդիրներին և քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևորությանը։
▶️ Մանրամասները՝ փոդքասթում։
https://mediapoint.am/archives/16558
1 777
Repost from N/a
🚭 Մի՛ ծխիր․ տարեկան ավելի քան 5500 մահ
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 քիմիական նյութ, որոնցից շուրջ 200-ը վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։
📊 ԱՀԿ-ի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտ է օգտագործում բնակչության շուրջ 28%-ը։
⚠️ Ծխախոտի օգտագործումը տարեկան ավելի քան 5500 մահվան պատճառ է դառնում, որոնց կեսը՝ մինչև 70 տարեկանը։
🎥 Մանրամասները՝ տեսանյութում։
https://mediapoint.am/archives/16548
1 777
Repost from N/a
🍊 Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին 🇦🇲
Սյունիքի ամենագունեղ ու յուրահատուկ անկյուններից մեկը՝ Մեղրին, հմայում է իր արևոտ բնությամբ, լեռնային տեսարաններով, հին թաղամասերով ու ջերմությամբ։ 🌄☀️
Այստեղ բնությունն առանձնահատուկ է, պատմությունը՝ կենդանի, իսկ յուրաքանչյուր փողոց ու տեսարան՝ իր պատմությամբ։ 🌿🏡
📍 Մեղրի՝ Սյունիքի հրաշքներից մեկը, որտեղից սկսվում է Հայաստանի հարավը։ ❤️
1 777
Repost from N/a
🟦 Նոր հատկացումներ՝ Սյունիքի համար
🔹ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 383 մլն 998 հազար դրամ է հատկացվել դեպի Սյունիքի մարզի նոր կառուցված/կառուցվող 3 կրթօջախներ տանող ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար․
▫️Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակների կրթահամալիր տանող 1.34 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն՝ 283 մլն 677 հազար դրամ,
▫️Գորիս համայնքի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց տանող 0.4 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 67 մլն 966 հազար դրամ,
▫️Կապան համայնքի Սյունիքի կրթահամալիր տանող 0․22 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում՝ 32 մլն 354 հազար դրամ։
🔹Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է Հայաստանի ողջ տարածքում դեպի նոր կառուցվող և վերանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգումն ու անվտանգությունը։
1 777
Repost from N/a
🟦Կապանում ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին
🔹Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին կանցկացվեն համայնքի ավագանու հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։
🔹Ընտրությունը նշանակվել է Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 420-Ա որոշմամբ։
🔹Որոշման համաձայն՝ Կապան բազմաբնակավայր համայնքի բնակիչները նոյեմբերի 29-ին կընտրեն համայնքի ավագանու նոր կազմը։
🔹Համայնքի նորընտիր ավագանին իր լիազորությունները կստանձնի ոչ շուտ, քան գործող ավագանու լիազորությունների ժամկետի ավարտին հաջորդող օրը։
🔹Տեղեկությունը հրապարակել է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
1 777
Repost from N/a
🎙️ ՓՈԴՔԱՍԹ. 👵🏠 Գորիսում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են տնային խնամքի ծառայություն։
Այսօր ծրագրից օգտվում է 37 շահառու՝ 25-ը պետական աջակցությամբ, 12-ը՝ Գորիսի համայնքի ֆինանսավորմամբ։
🩺 Ծառայությունը ներառում է բուժքրոջ և խնամողի այցելություններ, առողջական վիճակի վերահսկում, հիգիենայի ապահովում, մաքրություն, սննդի պատրաստում և գնումների աջակցություն։
🤝 Ծրագիրն իրականացվում է պետություն–համայնք–ՀԿ համագործակցությամբ։
⚠️ Խնդիրներից մեկը թվայնացումն է․ շատ տարեցներ չունեն անհրաժեշտ սարքեր կամ թվային հմտություններ՝ առցանց ծառայություններից օգտվելու համար։
https://mediapoint.am/archives/16531
1 777
🟧⚡️«Երկիրը շենանում է». Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է
🔸Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ Առուշ Առուշանյանն է:
🔸«Ազատության» հետ զրույցում նա նշել է․ ««Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության»։
🔸Անդրադառնալով «Ազատության» այն հարցին, թե արդյոք ՔՊ-ի քաղաքականությունը համարո՞ւմ է երկիրը շենացնելու գործ՝ հաշվի առնելով, որ 2020 թվականին ծայրահեղ ընդդիմադիրների շարքում էր, Առուշանյանը պատասխանել է․ «Եթե հիմա գործող քաղաքականությանը դեմ լինեի, էս պահին ինչ անում են, հետևաբար դաշինք չէի կազմի»:
🔸Առուշանյանը հավելել է, որ վերջին տարիներին համոզվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի օգտին է աշխատում․ «Էս փուլում գոնե ինչքան ես եմ տեսնում մինչև էս պահը, հօգուտ երկրի ա, երկիրը շենանում ա, փաստերը, որ արձանագրում ենք, հօգուտ ժողովրդի են»։
1 777
Repost from N/a
🗳️ ՏԻՄ համամասնական ընտրություններ՝ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում
📅 2026 թվականի հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում։
🔷 Գորիս համայնքում ընտրությունների արդյունքում նախատեսվում է ձևավորել ընդլայնված համայնք, որի կազմում կընդգրկվեն նաև ներկայիս Տեղ և Տաթև համայնքները։
📌 Ընտրական գործընթացի հիմնական փուլերը սահմանված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցով։
⬇️ Ստորև ներկայացվում է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը։
https://mediapoint.am/archives/16526
