ru
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Открыть в Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Больше
7 552
Подписчики
+124 часа
+117 дней
+5030 день
Архив постов
YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով 📱 YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել
YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով 📱 YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։ Սա նշանակում է, որ որակյալ կոնտենտ ստեղծողները կարող են ոչ միայն լսարան հավաքել, այլ նաև իրական արժեք ստեղծել ✅ Հայաստանյան բովանդակություն ստեղծողները YouTube-ի մոնետիզացիայից օգտվելու համար ստիպված էին օգտվել միջնորդ կազմակերպություններից կամ ալիքները գրանցել այլ երկրներում: Վերջերս տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն, որը բարելավել է իրավիճակը. YouTube Partner Program-ն արդեն հասանելի է նաև Հայաստանում։ Սա նոր հնարավորություն է վիդեոբլոգինգը սիրելի հոբբիից եկամուտի աղբյուրի վերածելու համար։ Մոնետիզացիայի միացման հիմնական պայմանները YouTube Partner Program-ին միանալու համար ալիքը պետք է բավարարի մի քանի հիմանական չափանիշների. 1⃣ Առնվազն 1000 բաժանորդ (Subscribers) 2⃣ Վերջին 12 ամսում երկար տեսանյութերի առնվազն 4000 ժամ դիտում կամ վերջին 90 օրում Shorts ձևաչափով` 10 միլիոն դիտում 3⃣ Ալիքը պետք է համապատասխանի YouTube-ի համայնքային կանոններին և ունենա ակտիվացված երկքայլ հաստատում (2-Step Verification) Ինչպե՞ս ստանալ վճարումներ YouTube-ից YouTube-ից փոխանցումները կատարվում են AdSense համակարգի միջոցով։ Վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է. 1. YouTube Studio-ից կապել ալիքը AdSense հաշվին. այն կարող ես գտնել YouTube Studio-ի վերևի ձախ անկյունում` Earn բաժնում: 2. Հաստատել քո ինքնությունը. քո ֆիզիկական հասցեն հաստատելու համար Google-ը փոստով կուղարկի PIN կոդ: 3. Ավելացնել բանկային տվյալները. որպես վճարման եղանակ սովորաբար օգտագործվում է միջազգային փոխանցման տարբերակը (Wire Transfer)։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բանկի SWIFT կոդը և քո հաշվեհամարը: 💡 Լայֆհաք. օգտագործիր դոլարային հաշիվ, որպեսզի խուսափես արժույթի փոխանակման ընթացքում առաջացող հավելյալ ծախսերից։ Այս քայլերը, պահանջներն ու պայմաններն ավելի մանրամասն նկարագրված են Steps to getting paid և AdSense for YouTube ուղեցույցներում։ Ինչպե՞ս օրինականացնել եկամուտը Հայաստանում Ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար անհրաժեշտ է հաշվառվել պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ կազմակերպություն: Այդպիսով դու օրինական ձևով կհայտարարագրես քո եկամուտները և կխուսափես հարկային խնդիրներից։ ⚠️ Քանի որ հարկային օրենսդրությունը կարող է փոփոխվել, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ։ Ի՞նչն է ազդում ցուցանիշների վրա YouTube-ում եկամուտը մեծապես կախված է CPM-ից (Cost Per Mille)՝ այն գումարից, որը գովազդատուները վճարում են 1000 գովազդային դիտման համար։ CPM-ի վրա ազդում է մի քանի կարևոր գործոն. ⚪️ Լսարանի աշխարհագրությունը (GEO) ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լսարանի համար գովազդի արժեքը սովորաբար ավելի բարձր է։ ⚪️ Լսարանի տարիքային խումբը Ավելի վճարունակ լսարան ունեցող ալիքները սովորաբար ունեն ավելի բարձր CPM։ ⚪️ Սեզոնայնությունը Տարեվերջին գովազդային բյուջեները մեծանում են, ինչի պատճառով CPM-ը նույնպես աճում է։ ⚪️ Տեսանյութի տևողությունը 8 րոպեից ավելի տեսանյութերում հնարավոր է տեղադրել միջանկյալ գովազդներ (mid-roll ads), ինչը կարող է մեծացնել եկամուտը։

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ ո՞րն ընտրել 🤔 🎙Սերգեյն ու Լուսինեն պարզ լեզվով պատմում են տարբերությունների ու առավելությունների մասին։ Եթե հավանում ես A Vlog-ի այս ֆորմատը, թող որևէ ռեակցիա 😌

Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ ✨ Շնորհավո՜ր Մարտի 8 Գարունը դուք եք բերում 🌸

Ծաղիկը կթառամի, շորը կմաշվի, թանկարժեք զարդից էլ մի օր կհոգնի… 😌 Իսկ դու նրան ազատություն նվիրիր` ուղղությունն ընտրելու ու ս
Ծաղիկը կթառամի, շորը կմաշվի, թանկարժեք զարդից էլ մի օր կհոգնի… 😌 Իսկ դու նրան ազատություն նվիրիր` ուղղությունն ընտրելու ու սիրելի երաժշտության տակ վարելու 😊 Գրանցվիր mycar.am-ում մինչև ապրիլի 20-ը և օգտվիր հատուկ առաջարկից 👇 ✅ 0% կանխավճար օնլայն ավտովարկի համար ✅ Հատուկ զեղչ 50+ մեքենաների համար Կարճ ասած` վարկը ձևակերպելու պահին ոչ մի գումար չես վճարելու, միայն հաջորդ ամսից 🤫 🔗 Դե ինչ, գրանցվիր հիմա, որ տեսնես զեղչված մեքենաների գները՝ https://ameria.me/4b4RIAn 📌 Փաստացի տոկոսադրույք` 15.38 - 15.41%

Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդ
Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում 🏛️ 🇦🇲 Այսպիսով, մենք առաջին հայկական հաստատությունն ենք, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական արժեքի մեծության շնորհիվ: 👉 Իրադարձության կարևորությունն ընդգծել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,- նշել է նա։ 🤝 FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ, ինչպիսիք են HSBC-ն, Barclays-ը, Lloyds Banking Group-ը, Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն և այլն: 🚀 Ի դեպ, իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն և EasyJet-ը: 🔗 Ավելին կարող եք կարդալ այստեղ` https://ameria.me/4d1zEtB

Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն,
Reskilling. Ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր քո կարիերայում Այն, ինչ երեկ «եզակի հմտություն» էր, այսօր դարձել է բազային։ Իսկ այն, ինչ փորձարարական տեխնոլոգիա էր, այսօր ամենօրյա գործիք է աշխատանքում։ Այն մասնագետները, ովքեր պատրաստ կլինեն վերապատրաստվել և ձեռք բերել նոր հմտություններ, կլինեն մրցունակ և պահանջված։ Այստեղ է, որ վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը դառնում են ոչ թե ընտրություն, այլ կարիերայի «անվտանգության բարձիկ» 🛡   Այսօր կպատմենք reskilling-ի կամ նոր հմտությունների ձեռքբերման կարևորության մասին: Ինչու՞ է reskilling-ը դառնում քո հաջողակ կարիերայի բանալին 🤔 Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա տարիներին շատ աշխատատեղեր կփոխվեն կամ կվերաիմաստավորվեն։ Որոշ գործառույթներ ավտոմատացվելու են, բայց միաժամանակ ստեղծվելու են մասնագիտական նոր ուղղություններ ու դերեր: AI-ի, ավտոմատացման և տվյալահեն համակարգերի զարգացումը փոխում է աշխատանքի բնույթը, սակայն մեծանում է այն մասնագետների պահանջարկը, որոնք կարողանում են համադրել տեխնիկական գիտելիքը և մարդկային հմտությունները։   Reskilling-ը քեզ կտա` ✅ ճկունություն, ✅ մրցունակություն, ✅ ավելի լայն հնարավորություններ, ✅ ֆինանսական կայունություն, ✅ ինքնավստահություն, ✅ ադապտիվ մտածողության զարգացում:   Reskilling-ը նաև թույլ տալ է տալիս արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և օգտվել նոր առաջացող հնարավորություններից։  Այն ոչ միայն հմտությունների, այլ նաև մտածելակերպի փոփոխություն է։ Այն ձևավորում է անընդհատ սովորելու մշակույթ, որտեղ զարգացումը դառնում է կարիերայի անբաժանելի մասը։   Ապագայի ամենապահանջված հմտությունները World Economic Forum կողմից կատարված հետազոտության համաձայն՝ առաջիկա 5 տարիներին ամենապահանջված հմտությունները կլինեն․ ⏺ AI և Big Data հմտություններ, ⏺ կիբեռանվտանգություն և ցանցային տեխնոլոգիաներ, ⏺ տեխնոլոգիական գրագիտություն, ստեղծարար մտածողություն, ⏺ ճկունություն, դիմացկունություն և արագ հարմարվողականություն, ⏺ հետաքրքրասիրություն և lifelong learning մոտեցում, ⏺ լիդերություն և սոցիալական ազդեցություն, ⏺ տաղանդների կառավարում, ⏺ վերլուծական մտածողություն, ⏺ բնապահպանական պատասխանատվություն (environmental stewardship): Այս ցանկը ցույց է տալիս, որ ապագան պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ նաև մարդկային որակներ՝ առաջնորդություն, ստեղծարարություն և ադապտիվություն։ Սովորելը՝ համակարգ, ոչ թե պարզապես հոբբի Շատերը սովորելը թողնում են հետոյին, երբ «ժամանակ կունենան»։ Արդյունքում՝ երբեք էլ ժամանակ չի լինում։   Փորձիր reskilling-ին համակարգային մոտեցում ցուցաբերել․ 🖱️ ընտրիր մեկ կոնկրետ հմտություն, 🖱️ սահմանիր հստակ նպատակ, 🖱️ վերջնաժամկետ սահմանիր, 🖱️ ամեն շաբաթ ֆիքսիր առաջընթացդ, եթե անգամ այն փոքր է:   Հիշիր՝ նոր հմտությունների ձեռքբերումը պարզապես կարիերային լրացում չէ։ Այն քո անկախության, մրցունակության և ապագայի հանդեպ ինքնավստահության գործիքն է 💚

Ինչո՞ւ վճարես ավելին 🤔 🖥 Գրանցվիր MyHome․am-ում, ու մարտի 2-ից ապրիլի 20-ը միայն դու կստանաս հատուկ գնով բնակարան մեր կառու
Ինչո՞ւ վճարես ավելին 🤔 🖥 Գրանցվիր MyHome․am-ում, ու մարտի 2-ից ապրիլի 20-ը միայն դու կստանաս հատուկ գնով բնակարան մեր կառուցապատողներից, ինչպես նաև հիփոթեքային վարկ` ցածր տոկոսադրույքով 🤩 📌 Փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7% ⛓ Իմացիր ավելին ու գրանցվիր այստեղ՝ https://ameria.me/40pytwv

Բիզնես թրենդներ 2026-ի համար. ինչի՞ն պատրաստվել այս տարի Բիզնես թրենդները պարզապես կանխատեսումներ չեն․ դրանք ազդակներ են, որո
Բիզնես թրենդներ 2026-ի համար. ինչի՞ն պատրաստվել այս տարի Բիզնես թրենդները պարզապես կանխատեսումներ չեն․ դրանք ազդակներ են, որոնք փոխում են բիզնեսի մտածողությունը, գործելակերպը և մրցակցային դաշտը ✅ Ըստ միջազգային ուսումնասիրությունների՝ բիզնեսների ավելի քան 60%-ը վերջին 3 տարիներին ստիպված է եղել արմատապես փոխել իր գործելակերպը՝ տեխնոլոգիական արագ զարգացումների ու շուկայի փոփոխությունների պատճառով։ 2026-ին տեխնոլոգիական, մարդակենտրոն մոտեցումը և կայունությունը կդառնան ոչ թե առավելություն, այլ անհրաժեշտություն։ Այսօր կծանոթանանք հիմնական թրենդներին, որոնք ձևավորելու են քո բիզնեսի ապագան։ 🤖 Արհեստական բանականություն (AI) Եթե մի ժամանակ AI-ը «հետաքրքիր փորձ» էր, ապա 2026-ին այն շատ բիզնեսների ուղեղն է։ Արհեստական բանականությունը օգնում է ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև կանխատեսել շուկայի շարժը, վերլուծել հաճախորդի վարքագիծը և կայացնել ավելի խելացի որոշումներ։ AI-ը դառնում է ամենօրյա օգնական՝ մարքեթինգից մինչև ֆինանսներ, հաճախորդների սպասարկումից մինչև ռազմավարական պլանավորում։ 👤 Հիպերանհատականացում և հաճախորդամետություն 2026-ի բիզնես թրենդներից ամենաուժեղը անհատականացված փորձառությունն է, քանի որ սպառողներն այլևս չեն բավարարվում ստանդարտ առաջարկներով: Մարդիկ ուզում են զգալ, որ բրենդն իրենց «ճանաչում է» և առաջարկում լուծումներ հենց իրենց համար: Տվյալների վերլուծությունը, CRM համակարգերը և AI-ը բիզնեսներին թույլ են տալիս ստեղծել անհատականացված փորձառություն, որը ոչ միայն վաճառք է ապահովում, այլև երկարաժամկետ վստահություն։ 🪴 Կայունություն և ESG. Կանաչ բիզնեսը` մրցակցային առավելություն 2026-ին կայունությունը այլևս «լավ PR»-ը չէ։ Էկոլոգիական և սոցիալական պատասխանատվությունը դառնում են բիզնեսի գոյատևման պայման: Դա բիզնեսի արժեքն է։ ESG մոտեցումները՝ էկոլոգիա, սոցիալական ազդեցություն և կառավարում, ազդում են ներդրումների, հաճախորդների ընտրության և բիզնեսի հեղինակության վրա։ Սպառողները արագ զգում են «կեղծ կանաչ» խոստումները։ Առաջատարի դիրքում են նրանք, ովքեր անկեղծ են, թափանցիկ և բերում են իրական փոփոխություն։ 🤝 Աշխատանքի հիբրիդային մոդել և soft skills 2026-ին աշխատանքը չափվում է ոչ թե ժամացույցով, այլ արդյունքով։ Արդյունավետությունն ավելի կարևոր է, քան գրասենյակում անցկացրած ժամերը: Աշխատանքի ճկուն մոդելները զարգանում են, իսկ փափուկ հմտությունները՝ հաղորդակցություն, առաջնորդություն, դառնում են մրցակցային առավելություն։ Բիզնեսները, որոնք հոգ են տանում աշխատակիցների մասին, սովորաբար ունենում են ավելի նվիրված, ստեղծարար և կայուն թիմեր։ 👨‍💻 Ֆինանսական տեխնոլոգիաներ (FinTech) Open Banking և Embedded Finance (ներկառուցված ֆինանսներ)՝ ֆինանսներն ամենուր: Embedded Finance-ի շնորհիվ բիզնեսները սկսում են առաջարկել վճարումներ կամ ապահովագրություն հենց իրենց հարթակներում։ Նման գործիքները ստեղծում են ավելի մրցակցային, թափանցիկ և հաճախորդին հարմար ֆինանսական էկոհամակարգ։ 💼 Տեղական արտադրություն և Micro-influencing Մարդիկ ավելի շատ վստահում են տեղական արտադրողին և փոքր, բայց իրական ազդեցություն ունեցող ինֆլուենսերներին։ Micro-influencer-ները ստեղծում են ավելի սերտ կապ լսարանի հետ, իսկ տեղական բրենդները՝ իսկական պատմություն։ 👉 2026-ի բիզնես թրենդները հիշեցում են, որ ապագան չի սպասում։ AI-ը, կայունությունը, մարդակենտրոն մոտեցումը և տեխնոլոգիական ճկունությունը դառնում են բիզնեսի նոր հիմքերը։ Իհարկե, պետք չէ ամեն ինչ միանգամից անել։ Բավական է ընտրել քո բիզնեսի համար կարևոր ուղղությունները և քայլ առ քայլ սկսել փոփոխությունը։

Ի՞նչ նվիրել սիրելիին սիրո տոների առթիվ 💝 Եկել ենք օգնելու 🍸 Ամերիաբանկի սոց էջերում, կայքում հաստատ տեսել եք հատուկ առաջարկ
+3
Ի՞նչ նվիրել սիրելիին սիրո տոների առթիվ 💝 Եկել ենք օգնելու 🍸 Ամերիաբանկի սոց էջերում, կայքում հաստատ տեսել եք հատուկ առաջարկներն ու զեղչերը։ Որոշեցինք բոլորը մեկ հրապարակմամբ ամփոփել այստեղ, ինչպես նաև թողնել օգտակար հղումներ բոլոր առաջարկների համար 👇
🛒 Buy.am-ի կայքի «Խանութ» բաժնից ի՜նչ էլ գնես, Ամերիայի քո Visa քարտով Apple Pay-ով վճարելիս 50% հետվճար կստանաս։ Հետվճարը կտեսնես buy.am-ում՝ քո օգտահաշվի «Դրամապանակ» բաժնում։ Առաջարկը գործում է նվազագույնը 5000 ֏-ի գնումների դեպքում, և դրանից կարող ես օգտվել մինչև փետրվարի 15-ը ներառյալ։ Ավելի մանրամասն՝ 👉 այստեղ:
👜
Karl Lagerfeld
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։ Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։
Մանրամասներն 👉
այստեղ են:
👠
Pinko
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։ Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։
Մանրամասներն 👉
այստեղ են:
⌨️
Գնիր կենցաղային տեխնիկա
Զիգզագից
Ամերիայի ապառիկով։ Ցանկացած տեխնիկայի համար առաջին 6 ամսում մի վճարիր տոկոսներ։ Իսկ նշված տեսականուց գնման դեպքում տոկոսներ մի վճարիր առաջին 12 ամսում։ Առաջարկը գործում է միայն Զիգզագի խանութներում մինչև փետրվարի 26-ը ներառյալ։ Փաստացի տոկոսադրույք՝ 0% - 24%
Առաջարկի մանրամասներին ծանոթացիր 👉
այստեղ:
ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսա
Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism 🌊 ✅ Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ: Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում OCEAN-ի ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա 💚 Իսկ վերջում պատրաստել ենք թեստ, որը կօգնի բացահայտել քո անհատականության տեսակը 👉 https://ameria.me/4qqlQfk 🖥

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲💚

Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգ
Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում: Իմացիր, որ միայնակ չես 🤗 ❓ Modern Health կենտրոնը 1000 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզել է, որ մարդկանց 57%-ը երկար հանգստից հետո դժվարությամբ է վերադառնում աշխատանքային ռեժիմին ❓ Robert Walters միջազգային կադրային գործակալության կողմից հարցված բելգիացիների 50%-ը, շվեյցարացիների 53%-ը, իսպանացիների 63%-ը, ֆրանսիացիների 64% և բրիտանացիների 78%-ը սթրես են ապրում արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալիս: Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես հանգստից սահուն անցում կատարել աշխատանքային առօրյա: Ինչո՞ւ է աշխատանքային ռեժիմին վերադառնալը դժվար (և ինչու՞ դու մեղավոր չես) Արձակուրդի «փոքրիկ քաոսից» կանոնակարգված գրաֆիկին վերադառնալն ավտոմատ չի կարող կատարվել. մեր ուղեղին էլ հարմարվելու ժամանակ է պետք: Սա ծուլություն չէ, այլ օրգանիզմի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություն 🧠 Որոշ չափով անկանոն առօրյայով ապրելու ժամանակահատվածից հետո սթրեսի հաղթահարման, քնի և մոտիվացիայի կարգավորման մեխանիզմները միանգամից չեն վերադառնում աշխատանքային ռեժիմ: Կարճ ասած` այդ հարցում պիտի օգնես նրանց 🆘 Ի՞նչ անել 🌱 Ստեղծիր «անցումային» ավանդույթներ Մեր ուղեղը սիրում է հուշումներ, իսկ փոքրիկ, կրկնվող գործողությունները նրան ասում են. «Լավ, արձակուրդը վերջացավ, հիմա աշխատում ենք»։ Այսպիսի հուշումները կարող են դառնալ շատ պարզ գործողություններ, օրինակ` աշխատասեղանին մոտենալը, նոթատետրը բացելը, գրասեղանի վրա իրերի դասավորությունը փոխելը: Կարևորը, որ այդ գործողությունը կատարես գիտակցված` ինքդ քեզ հաղորդելով հստակ ազդակ, որ արձակուրդն ավարտվել է, և աշխատանքը սկսվում է: Առանց նման ազդակների մեր ուղեղի համար բոլոր օրերը նույնն են, և աշխատանքին վերադառնալը դժվար է: Իսկ «ավանդույթները» ստեղծում են հոգեբանական «սահման», որով մեր միտքն անցում է կատարում առօրյայի մի ձևաչափից մյուսին: 🌱 Քնի ռեժիմը կարգավորիր աստիճանաբար Աշխատանքային օրերի գրաֆիկին կտրուկ վերադառնալու փոխարեն քնի ժամերը փոխիր աստիճանաբար: Օրական 15-30 րոպե շուտ քնելն ու արթնանալը կնվազեցնի սթրեսը և քո ներքին ժամացույցին կօգնի հարմարվել: 🌱 Պլանավորմանը մոտեցիր ավելի ճկուն Ծրագրել ես առաջին օրում որքան հնարավոր է շատ գործե՞ր ավարտին հասցնել: Գովելի է, բայց մի փոքր ոչ իրատեսական: Անելիքներդ պլանավորելիս կիրառիր «եռաստիճան մոտեցում»: ✅ Առաջնահերթություն Ա (անհետաձգելի և կարևոր) – այս գործերը պետք է անես այսօր ✅ Առաջնահերթություն Բ (կարևոր, բայց ոչ անհետաձգելի) – պլանավորիր այս գործերն ապագայի համար` սահմանելով հստակ ժամկետներ ✅ Առաջնահերթություն Գ (ոչ շտապ և ոչ կարևոր) – այս գործերին կանդրադառնաս հետագայում ✅ Այս մոտեցումը կհամապատասխանի ուղեղիդ «անցումային» վիճակին և կպաշտպանի քեզ գերհոգնածությունից: 🌱 Աշխատիր դադարներով Մասնագետները նշում են, որ հանգստից հետո երկար կենտրոնացած մնալն ավելի դժվար է: Փորձիր աշխատել դադարներով: Օրինակ` 25 րոպե աշխատանք → 5 րոպե դադար: Այս ցիկլը ընդմիջումից առաջ կրկնիր 3 անգամ: Սա ևս գերլարումը կանխելու լավ մեթոդ է: 🌱 Աշխատանքի մեջ ընկղմվելուց առաջ ստեղծիր հաճելի պահեր Աշխատանքը վերսկսելուց առաջ վայելիր մի բան, որից հաճույք ես ստանում` կարճ զբոսանք, երաժշտություն, մի գավաթ սուրճ: Հաճելի գործողությունները նպաստում են տրամադրության և մոտիվացիայի բարձրացմանը: Արձակուրդից հետո աշխատանքի վերադարձը թեստ չէ, որ պետք է գերազանց հանձնել: Թույլ տուր քեզ աստիճանաբար հարմարվել նոր ռիթմին, սխալվել, մի քիչ էլ քնկոտ լինել ու նորից հավաքվել 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով ✨ Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդո
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով ✨ Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն: Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամ
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚 Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗 Շնորհավոր Ամանոր 🎄 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Եթե ուզում ես 🎄 2026-ը սկսել ֆինանսական հստակ պլանավորմամբ, ապա դիտիր A Vlog-ը մինչև վերջ, որ տեսնես, թե ինչպես կարող է AI-ն օգնել քեզ այդ հարցում ✅ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից 🎄 Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների
Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից 🎄 Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների ցանկը` երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում` «Ե՞րբ ու ինչպե՞ս»: Բայց ամանորյա ծախսերը կառավարելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից ու զոհաբերել տոնական տրամադրությունը։ Ճիշտ մոտեցմամբ կարելի է լիարժեք վայելել տոնը` միաժամանակ խնայելով ու չվտանգելով քո «ֆինանսական առողջությունը»։ Պարզապես պետք է մի քիչ պլան, մի քիչ սառնասրտություն և մի փոքր հեռատեսություն: Խմբավորիր գնումները և սահմանիր ծախսի առավելագույն շեմ 👛 Նախապես որոշիր, թե որքան ես պատրաստ վճարել նվերների, տոնական զարդարանքի և սննդի համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանիր առավելագույն շեմ և փորձիր չանցնել այն։ Սա պարզ, բայց շատ արդյունավետ քայլ է․ գումարն արդեն հասցե ունի, և դու ավելի քիչ ես տրվում գայթակղություններին։ Կազմիր ամանորյա գնումների ցանկ 📝 Տոնական քաոսը սկսվում է հենց այն պահին, երբ գնումների ես գնում առանց ցուցակի: Կարող ես շատ պարզ ցուցակ կազմել, օրինակ` note-երի մեջ մի քանի տողով նշիր անհրաժեշտ հիմնական ապրանքները։ Կատարիր խելացի և հաշվարկված գնումներ 🛒 Ամանորին գնումներ կատարելիս հաճախ հաղթում են հույզերը։ Լույսեր, երաժշտություն, «վերջին հնարավորության» առաջարկներ։ Բայց հենց այստեղ է պետք մի պահ կանգ առնել ու մտածել` արդյոք դա իրոք անհրաժեշտ է քեզ։ Նվերները պատրաստիր նախապես 🎁 Դեկտեմբերյան զեղչերը ոչ միշտ են այնքան «շահավետ», որքան թվում են առաջին հայացքից։ Նախապես պլանավորած գնումներն օգնում են խուսափել իմպուլսիվ ծախսերից ու ավելորդ պարտքերից։ Փորձիր գնել նվերները մաս-մաս, օրինակ` սկսիր նոյեմբերից: Կատարիր ամբողջական պատվերներ 📦 Եթե օնլայն գնում ես կատարում, ուշադրություն դարձրու անվճար առաքման շեմին։ Ավելի խելացի է մեկ ամբողջական պատվեր անել, քան մի քանի անգամ առաքման գումար վճարել: Մի վախեցիր ասել «ոչ» ❌ Թեև հակասական կհնչի, բայց «Ավելացրու ևս 3000 ֏ պատվեր ու ստացիր նվեր» առաջարկները հաճախ շատ թանկ են նստում։ Հատկացրու 10 րոպե և փորձիր հստակ հասկանալ՝ առաջարկը իրո՞ք շահավետ է, թե՞ պարզապես հերթական թակարդ է: Նվերները պատրաստիր ինքդ 👨‍💻 Պարտադիր չէ, որ ամանորյա նվերը լինի թանկ, որպեսզի արժեք ունենա։ Ինքնուրույն պատրաստած նվերը արտահայտում է ուշադրություն, ժամանակ և իրական հոգատարություն։ Handmade նվերները հաճախ ավելի երկար են հիշվում ու իրական արժեք ստեղծում: Մի մոռացիր, որ տոները նյութական նվերներով չեն ջերմանում: Խուսափիր պարտքերից ❌ Ամանորը բոլորի համար ֆինանսապես ծանր շրջան է։ Քո հարազատներն ու ընկերները նույնպես ունեն իրենց ծախսերն ու պարտավորությունները։ Եթե հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունես, ավելի առողջ լուծում է օգտվել ֆինանսական գործիքներից, որոնք թույլ են տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների: Հիշիր, որ տոներից հետո էլ կյանք կա 💡 Շատերը մոռանում են, որ ծախսերը չեն ավարտվում հունվարի 1-ին։ Իրական կյանքը սկսվում է հենց հետո։ Հաշվի առ՝ ✅կոմունալները, ✅վարկային մարումները, ✅առօրյա ծախսերը: Հետտոնական ֆինանսական ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան տոնականը, եթե դրան պատրաստ չես։ Ամանորը պետք է լինի ջերմ, ուրախ ու հիշվող, բայց ոչ պարտքով, սթրեսով կամ էլ դատարկ հաշվով։ Ծախսերի խելացի կառավարումը քեզ թույլ է տալիս վայելել տոնը՝ առանց հետագայում ֆինանսապես վերականգնվելու անհրաժեշտության: Եվ հավատա՝ դա ամենալավ ամանորյա նվերն է, որ կարող ես անել ինքդ քեզ ❤️ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Տարվա ավարտին մնացել են հաշված օրեր 🔔 Եթե դեռ չես հասցրել ամփոփել քո ֆինանսական 2025-ը, A Vlog-ը կօգնի դա անել հեշտ ու առանց սթրեսի 🎄

Ներդրում չանելը նույնպես որոշում է 👀 Բայց արդյոք ճիշտ որոշո՞ւմ է 🤔 Արի հանդիպենք, ու մենք քեզ կպատմենք, թե ինչ կորցրիր՝ այս
Ներդրում չանելը նույնպես որոշում է 👀 Բայց արդյոք ճիշտ որոշո՞ւմ է 🤔 Արի հանդիպենք, ու մենք քեզ կպատմենք, թե ինչ կորցրիր՝ այս տարի ներդրումներ չանելով 🙂 Սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է․ շուկաների ամփոփում, 2026-ի սպասելիքներ ու իրական փորձ ներդրումների մասին։ Բաց չթողնես։ Տեղերը սահմանափակ են 💚 🔗 Գրանցվիր՝ https://ameria.me/4oeixqr ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Թող 2026-ը բոլոր ընտանիքներին բերի շա՜տ ջերմ ու լուսավոր պահեր 🏠✨ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

🎄 Որքան մոտենում է Ամանորը, այդքան շատանում են անելիքները։ Բայց մի մտածիր։ Մենք վստահ ենք՝ դու ամեն ինչ կհասցնես 💪 🎁Մենք քեզ համար մշակել ենք հատուկ վարկ՝ հատուկ պայմաններով։ 📉 Տոկոսադրույք՝ սկսած 16%-ից 💰 Մինչև 20 մլն դրամ սահմանաչափ ⚡ Վարկն առանց գրավի է, իսկ այն ստանալու համար քեզ պետք է ընդամենը 1 րոպե։ Մանրամասները՝ https://ameria.me/4pJrbin