ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

AmeriaStudent

AmeriaStudent

Открыть в Telegram

🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ: Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը 010/012 561111 https://ameriabank.am info@ameriabank.am https://ameria.me/m/bio

Больше
5 224
Подписчики
+224 часа
-87 дней
-4730 дней
Архив постов
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚 Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով ✨ Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ամերիա Սերունդ 21-րդ ծրագրի 2-րդ խմբի գործնական դասերն անցնում են ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում 💚 Հարցեր, քննարկումներ, վեր
+8
Ամերիա Սերունդ 21-րդ ծրագրի 2-րդ խմբի գործնական դասերն անցնում են ջերմ ու ինտերակտիվ մթնոլորտում 💚 Հարցեր, քննարկումներ, վերջապես նոր գիտելիքներ ու հմտություններ 💡 Մասնակիցներն այս փուլում հանդիպում են Ամերիայի տարբեր բաժինների ու պրոդուկտների ներկայացուցիչների հետ և սովորում «ներսից» 💪 Հ.Գ. Սպասու՞մ եք հաջորդ խմբի մեկնարկին 😍

Ինչպե՞ս կազմել գրագետ էլ․ նամակ 📥 Շատ հաճախ քո ուղարկած էլ. նամակը քո առաջին տպավորությունն է գործատուի կամ որևէ այլ հաստատո
Ինչպե՞ս կազմել գրագետ էլ․ նամակ 📥 Շատ հաճախ քո ուղարկած էլ. նամակը քո առաջին տպավորությունն է գործատուի կամ որևէ այլ հաստատության մոտ: Այն, կարելի է ասել, «խոսում է» քո մասին, երբ դիմացինը որևէ այլ տեղեկություն չունի: Այսօր պատմում ենք` ինչպես պատրաստել գրագետ էլ. նամակ և ինչ կառուցվածք պետք է ունենա այն: 1. Վերնագիր կամ Subject ✉️ Երբեք մի անտեսիր այս հատվածը. կարճ ու հստակ վերնագիրն օգնում է ստացողին պատկերացում կազմել, թե ինչի մասին է քո նամակը և հետագայում արագ գտնել այն inbox-ում։ Խորհուրդ․ խուսափիր անորոշ վերնագրերից («Հարց», «Տեղեկատվություն») և օգտագործիր հստակ և թեման պարզ ներկայացնող վերնագրեր: 2. Ողջույն 👋 Սկսիր նամակդ ողջույնով և հարգալից խոսքով՝ օգտագործելով ստացողի անունը։ Այդպիսով դու ցույց ես տալիս անհատական մոտեցում և ստեղծում դրական տպավորություն։ Օրինակ՝ «Հարգելի պարոն Սարգսյան» կամ «Ողջույն, տիկին Հովհաննիսյան» 3. Նախաբան 📝 Առաջին նախադասությամբ տեղեկացրու՝ ինչու ես գրում։ Մի գրիր շատ ընդհանրական նախաբաններ․ ստացողը նամակը բացելու առաջին 5 վայրկյանում պետք է արդեն հստակ հասկանա քո նպատակը: Օրինակ՝ «Գրում եմ Ձեզ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունը»։ 4. Հիմնական մաս 📁 Հակիրճ ներկայացրու ամենակարևոր տեղեկությունը՝ խուսափելով ավելորդ խոսքերից։ ✅ Ի՞նչ ես առաջարկում կամ ցանկանում ✅ Ինչո՞ւ է դա կարևոր ✅ Ի՞նչ ես ակնկալում ստացողից Խորհուրդ. փորձիր կենտրոնանալ մեկ հիմնական գաղափարի վրա։ Եթե թեմաները շատ են՝ ավելի լավ է ուղարկել առանձին նամակներ։ Գրիր կարճ պարբերություններ, որպեսզի նամակդ հեշտ ընթեռնելի լինի: 5. Եզրափակում (Գործողության կոչ) ✅ Վերջում ամփոփիր և նշիր հաջորդ քայլը։ Սա շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս քո ակնկալիքները ստացողից։ Մի թող, որ մարդիկ գուշակեն, թե ինչպես պետք է անեն նամակդ կարդալուց հետո։ Հստակ նշիր դա քո նամակում։ Ցանկալի է նաև նշել գործողությունն անելու վերջնաժամկետ: Օրինակ՝ «Խնդրում եմ հաստատել հանդիպման օրը մինչև DD.MM.YY»։ 6. Շնորհակալություն և ստորագրություն ✍️ Ավարտիր նամակը հարգալից տողով և դրական տոնով։ Ցույց տուր քո պրոֆեսիոնալիզմը և ստացողի նկատմամբ հարգանքը։ Օրինակ՝ «Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար» և հաջորդող «Հարգանքով, [Քո անունը]» Եթե նամակը պաշտոնական է, կարող ես ավելացնել նաև քո պաշտոնը, կազմակերպությունը և կոնտակտային տվյալները։ Այսքանը 🤘 Հետևիր քայլերին, կազմիր պրոֆեսիոնալ էլ․ նամակ և շատ ավելի վստահ` սպասիր պատասխանի 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Repost from Ameriabank CJSC
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ ✨ Շնորհավո՜ր Մարտի 8 Գարունը դուք եք բերում 🌸

Արդյո՞ք պետք է մաթեմատիկական մտածողություն C# Back End մասնագիտացման համար 🤔 Այս և այլ կարևոր հարցեր քննարկել ենք Ամերիայի IT Governance թիմում SDLC մենեջեր Վարդգեսի հետ ✨ Մանրամասներն ու տեսանյութը տես այստեղ` 👉 https://ameria.me/4qKxlOX

Պրեզենտացիա պատրաստելու քո AI օգնականները Խոստացել էինք պատրաստել պրեզենտացիաների մասին նոր և հետաքրքիր հրապարակում, և ահա այ
Պրեզենտացիա պատրաստելու քո AI օգնականները Խոստացել էինք պատրաստել պրեզենտացիաների մասին նոր և հետաքրքիր հրապարակում, և ահա այն 👇 Վստահ ենք՝ գոնե մեկ անգամ հայտնվել ես այնպիսի իրավիճակում, երբ պրեզենտացիան պետք է պատրաստես ներկայացումից ընդամենը մեկ օր առաջ։ Նման պահերին հիմնական նպատակը մեկն է՝ հնարավորինս արագ ստեղծել որակյալ, գեղեցիկ և համոզիչ սլայդեր։ Իհարկե, մեր առաջին խորհուրդը միշտ նույնն է՝ նախապես պլանավորել գրաֆիկդ, որպեսզի չհայտնվես նման սթրեսային իրավիճակում։ Սակայն, եթե դա արդեն տեղի է ունեցել, կարող ենք քեզ օգնել։ 🤖 Այսպիսի դեպքերի համար առաջարկում ենք ունենալ AI օգնականներ, որոնք զգալիորեն կթեթևացնեն պրեզենտացիայի պատրաստման գործընթացը և աշխատանքի մի մասը կկատարեն քո փոխարեն։ Canva 👩‍💻 Canva-ն առաջարկում է անվճար, պրոֆեսիոնալ շաբլոնների լայն ընտրանի և շատ հարմար drag-and-drop միջերես։ Ծրագրի «Canva AI» և «Magic Design» գործիքները հասանելի են նաև անվճար տարբերակում և թույլ են տալիս նույնիսկ կարճ տեքստային սևագրից ստանալ ամբողջական պրեզենտացիայի բովանդակություն և դիզայն։ Եթե ցանկանում ես AI-ի ստեղծած պրեզենտացիայի վրա փոփոխություններ կատարել և միաժամանակ օգտվել գրաֆիկայի ու պատկերների մեծ գրադարանից, ապա այս գործիքը քեզ համար է։ SlidesAI 📈 SlidesAI-ն հատկապես արդյունավետ է պարզ տեքստը, outline-ը կամ ամբողջական փաստաթուղթը վայրկյանների ընթացքում կառուցվածքային պրեզենտացիայի վերածելու համար։ Այն ինտեգրվում է Google Slides-ի հետ և թույլ է տալիս նաև արտահանել PowerPoint ձևաչափով, ինչի շնորհիվ կարող ես աշխատել արդեն ծանոթ միջավայրում։ Gamma 🖥 Gamma-ն պրեզենտացիաներին մոտենում է այլ կերպ։ Այն դասական ստատիկ պրեզենտացիայի փոխարեն ստեղծում է դինամիկ, վեբ էջի նմանվող սլայդեր։ AI-ը միաժամանակ գեներացնում է տեքստ և պատկերներ՝ ստեղծելով ամբողջական ու ներգրավող բովանդակություն։ Անվճար փաթեթը ներառում է սահմանափակ քանակությամբ կրեդիտներ, որոնց միջոցով կարող ես «պատվիրել» պրեզենտացիան։ Չնայած PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, այնուամենայնիվ, սլայդերը հնարավոր է ամբողջությամբ ներկայացնել հենց հավելվածի միջոցով: Prezi 📊 Prezi-ն թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ և դինամիկ սլայդեր, ինչը պրեզենտացիան դարձնում է ավելի ներգրավող։ Այն ավտոմատ ավելացնում է լուսանկարներ և վիզուալ տարրեր, ինչպես նաև անվճար գեներացնում է պրեզենտացիաները։ PDF ձևաչափով ներբեռնումը վճարովի է, սակայն սլայդերը կարող ես ամբողջությամբ ներկայացնել՝ պարզապես մուտք գործելով հավելված: ChatGPT 💬 Անշուշտ, դու արդեն ծանոթ ես ChatGPT-ին, որը կարող է գեներացնել պրեզենտացիայի ամբողջական տեքստը, կառուցվածքը և նույնիսկ ստեղծել սլայդեր՝ PPTX կամ Google Slides ձևաչափով։ Սակայն կարևոր է նշել, որ այդ սլայդերը սովորաբար լինում են բավականին պարզ, հաճախ՝ վիզուալ առումով «դատարկ» և ոչ շատ ինտերակտիվ։ Այդ պատճառով առավել արդյունավետ մոտեցում է ChatGPT-ի միջոցով նախ պատրաստել բովանդակությունը, իսկ այնուհետև այն տեղափոխել այլ պրեզենտացիոն հարթակ՝ ավելի հարուստ դիզայն և ինտերակտիվ տարրեր ավելացնելու համար։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Techվիր Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ 🔝 Անվճար ուսուցում և աշխատանքի առաջարկ Ամերիայում 💚 Դարձիր՝ ✨ ՏՏ բիզնես վերլուծաբան ✨ C#Back End ծրագրավորող ✨ QA ինժեներ Միացիր Tech Gen-ի առաջին սերնդին 🤝 🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը` https://ameria.me/4qKxlOX

Techվիր Դարձիր Tech ոլորտի պահանջված մասնագետ 🔝 Ամերիան և Armenian Code academy-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում են TechGen կրթական նախագիծը 🤝 Նոր դասընթաց նրանց համար, ովքեր ուզում են իրենց կարիերան սկսել Tech ոլորտում: Դարձիր ✨ ՏՏ բիզնես վերլուծաբան ✨ C# Back-End ծրագրավորող ✨ QA Ինժեներ 💡3–6 - ամսյա ուսուցում 💡Տեսական և գործնական գիտելիքներ 💡2-4-ամսյա գործնական ուսուցում և աշխատանք իրական բիզնես միջավայրում 💡Աշխատանք Ամերիայում՝ ծրագրի հաջող ավարտի դեպքում Միացիր Ամերիա TechGen-ի առաջին սերնդին 💚 🔗 Շտապիր գրանցվել մինչև մարտի 16-ը`https://ameria.me/4qKxlOX

🎓 Սիրելի ուսանողներ, շնորհակալություն հարցմանն ակտիվ պատասխանելու համար 💚 Եկել ենք տեղեկացնելու, որ «Իմ Հայաստան, իմ ապագա 2025» կրթաթոշակների մրցույթի վերջին փուլն արդեն մեկնարկել է ✨ 👉 Այս փուլում մեր ուսանողները ներկայացնում են Միջին որակական գնահատականը (ՄՈԳ)։ Եթե մասնակցել եք թեստավորմանը, ուրեմն արդեն ստացել եք ծանուցում՝ բոլոր մանրամասներով։ 📌 Ծանուցման մեջ կգտնեք․ • Ի՞նչ տեղեկանք է անհրաժեշտ • Որտեղի՞ց և ինչպե՞ս ստանալ այն • Ինչպե՞ս ուղարկե՞լ • Տեղեկություն վերջնաժամկետի վերաբերյալ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծանուցումը և ժամանակին կատարել բոլոր քայլերը 💌 Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ուսանողներին 🤗

Հայտնիներից ու՞մ գրած նյութերը կուզես տեսնել մեր ալիքում 😉

Ի՞նչ թեմաներից կուզե՞ս խոսենք այս տարի 😍

Ի՞նչ թեմաներ ես փնտրում մեր ալիքում 💬

Ո՞ր բաժնում ես սովորում 😀💬

Ո՞ր համալսարանում ես սովորում:
Anonymous voting

Քանի՞ տարեկան ես ❓
Anonymous voting

Եկեք ավելի լավ ճանաչենք իրար 😍 Սիրելի ուսանող, արի մի փոքր ավելի լավ ճանաչենք իրար։ 👇Պատասխանիր մի քանի հարցի ու օգնիր մեզ քեզ համար ավելի հետաքրքիր ու օգտակար նյութեր պատրաստել 🤗

Repost from Ameriabank CJSC
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲💚

Repost from Ameriabank CJSC
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով ✨ Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդո
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով ✨ Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն: Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամ
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚 Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗 Շնորհավոր Ամանոր 🎄 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից