ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

Открыть в Telegram

Больше
Страна не указанаКатегория не указана
302
Подписчики
Нет данных24 часа
-147 дней
+5130 дней
Архив постов
Քիչ է պատահում, որ ինքս ինձնից Փոքր-ինչ գոհ լինեմ: Դժգոհ եմ հաճախ, ՈՒրեմն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ: Բայց ես սիրում եմ ինքս ինձ սիրել

Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան: Ծառե՞րն են փթթում՝ Գժվա՜ծ են անշուշտ: Երկի՞րն է պտտում՝ Գժվա՜ծ է անշուշտ...

Եթե մեռնե՜լ... Թո՛ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝ Միանգամի՛ց, մի վայրկյանո՛ւմ, հանկարծակի՛, Այնքա՜ ն արդար, խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր, Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝ Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար, սակայն Խենթանում եմ անգամ ես այն մտքից, Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ, Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:

Դու իմ վերջի՜նը թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը ճակատագրով

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի: Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…

Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Պետք չէ, սիրելիս, Զուր ես երդվում: Առանց երդման էլ ես հավատում եմ Որ հիմա օրդ մի դար է տևում...

Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան, Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։

Անկեղծ ասած`այս ամենից ես հոգնել եմ...

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի:

Սուտ կա,որ ճիշտ արժե Վախ կա,որ մահ արժե Ու,վերջապես, քայլ կա,որ հենց թռիչք արժե

Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն, Ես ինչպես եմ կյանքին նայել էժան աչքով...

Խենթանում եմ ու հասկանում,որ կարոտը մի գույն ունի,ու դա գույնն է քո աչքերի...

Անկեղծ լինում են միայն նրանք,ովքեր թաքցնելու ոչինչ չունեն...

Նորից չեն սիրում,սիրում են կրկին... սիրում են միայն ու միայն մեկին

Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, Ու չլինելն էլ իր պատճառն ունի , Ու կյանքում ոչինչ չի ոչնչանում, Անգամ ոչինչը իր իմաստն ունի։