ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
前往频道在 Telegram
显示更多
未指定国家未指定类别
302
订阅者
无数据24 小时
-147 天
+5130 天
帖子存档
303
Քիչ է պատահում, որ ինքս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքս ինձ սիրել
303
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում՝
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝
Գժվա՜ծ է անշուշտ...
303
Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
303
Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
303
Ասել քեզ չե՞մ սիրում…
Ինչու՞ համար, սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
303
Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
303
Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
303
Պետք չէ, սիրելիս,
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ
Որ հիմա օրդ մի դար է տևում...
303
Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան, Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։
303
Կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում,
Ու չլինելն էլ իր պատճառն ունի ,
Ու կյանքում ոչինչ չի ոչնչանում,
Անգամ ոչինչը իր իմաստն ունի։
