fa
Feedback
Dear •

Dear •

رفتن به کانال در Telegram
780
مشترکین
+224 ساعت
-47 روز
-330 روز
آرشیو پست ها
...որ այդ լավն ավարտվել է, ես երբեք չեմ կարողանա հասկանալ.

Ինչ-որ հնարքով կողպիր մտքերս, հանգստացրու ինձ, հանգստացրու. | Սևակ |

...բայց անուններ կան, որ պիտի չասենք, այլ գիշերվա մեջ հանկարծ զարթնելով` պիտի հեկեկանք. | Հակոբ Մովսես |

...բայց անուններ կան, որ պիտի չասենք, այլ գիշերվա մեջ հանկարծ զարթնելով` պիտի հեկեկանք: | Հակոբ Մովսես |

Repost from Dear •
Այնքան ենք վախենում լինել հոգնեցնող, որ թվում ենք անտարբեր... | Ռեմարկ |

Արի ու տար ինձ, որովհետև ինձ տանել չեմ կարողանամ.

Repost from Dear •
Ես ուզում էի պոեզիա գրել սիրո մասին, բայց այսօր իմացա, որ դու երեկ լքել ես ինձ, որ դու քի՜չ-քիչ լքել ես ինձ ամեն օր. | Նարինե Ապոյան |

Զանգիր ինձ հիմա ու ասա, որ բազմիցս փնտրել ես վերադարձի ճանապարհներ, բայց չես եկել. Զանգիր ու ասա, որ եկել ես.

...ով քեզ ասում էր,թե ոչինչ, էս կանցնի, մի օր քեզ քո դժվար պահին պիտի ոչնչացնի. | D'Litte |

Սովորիր հեռանալ Ծակ գրկախառնությունների ապահովությունից, քեզ հետապնդող ձեռքսեղմումներից, մի կեղծ երջանկության հիշողությունից, հեռացիր անաղմուկ, լուռ, առանց աղաղակի, երկարաշունչ հրաժեշտի: Հետդ ոչինչ մի վերցրու,ոչ հիշատակ, ոչ էլ տաք շոր ճանապարհի: Վազելով հեռացիր սուտ ապաստաններից, թեկուզև դրսում կարկուտ տեղա: Սովորիր նայել աչքերի խորքը հրաժեշտ տալիս, այլ ոչ թե ներքև կամ անհունի մեջ: Բառերիդ ճիշտ իմաստ տուր, մի արժեզրկիր նրանց, խնդրում եմ: Հեռացիր այնտեղից, ուր չգիտես` ինչու ես գտնվում, ուր չգիտեն` ինչու են պահում քեզ: Երգերից քո սիրած, քայլած վայրերից բաժանվի, գնա: Երևակայությունդ քո կարծածիդ չափ սահմանափակ չէ: Դու կարող ես բոլորովին նոր պատմություններ կերտել երկինք ու աղով, որ աշուն հիշեցնեն մի քիչ, շատ ամառ ու այն անեզր գարունը: Հեռացիր այնտեղից, ուր չես ստանում քեզ անհրաժեշտը անհամապատասխանից, միջակից, քչից. Պահանջիր, որ տվածդ հետ ստանաս. դու պարտք չես նրանց: Հարգել սովորիր դու քո սերը, քո ժամանակը ու սիրտը քո,: Ասածներին դու մի հավատա. սերն անսպառ չի. այն վերջանում է: Սիրտը կոտրվում է. մի օր կփորձես աշխատեցնել այն, բայց չի աշխատի: Եվ սովորիր հեռանալ այնտեղից, ուր իրականում երբեք գոյություն չես ունեցել: Հեռացիր, գնա, նույնիսկ թե թվա ասես արգանդիցդ երեխայիդ են պոկում: Հեռացիր այն ամենից, ինչ ճշմարիտ ես կարծել. միգուցե երբևէ հասնես դրանց: | Մենելաոս Լուդեմիս |

Repost from Dear •
...հավատացել էր։ Որովհետև ուզել էր հավատալ... | Էլիֆ Շաֆաք |

D'Litte - Achqerid payly....m4a2.73 MB

Մի անգամ, մի անգամ թերևս կգնամ առանց մնալու, կգնամ հեռացողի պես. | Ալեխանդրա Պիսարնիկ |

Սիրում եմ կտուրի թռչուններին ու կուտը, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում. Մեջները մի ապերախտ թռչուն կա, գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա. ես նրան ամենից շատ եմ սիրում. | Գառուս Աբդոլմալեքյան |

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, որ քեզ շատ եմ կարոտել, և տեսության ժամի համար չըմոռանաս աղոթել. | Թումանյան |

Repost from N/a
տարավ աչքերիդ փայլը. ես էլ քեզ չեմ ճանաչում.

...մենք թաքցնում ենք մեր մտքերը, մենք թաքնվում ենք իրարից... | Հախվերդյան |

Repost from N/a
ես դեռ տատանվում եմ վերջակետի ու բազմակետի միջև.

Հաղթել ես, թե կա մեկը, ով լռածդ հասկանում ա

Repost from Dear •
Հայերենում ասում են. ֊քեզ չեմ մոռացել Իսկ պոեզիայում. ֊ես քեզ փնտրում եմ ամենուր` մարդկանցից մինչև բառեր. #Գայա