780
订阅者
-324 小时
-67 天
-630 天
帖子存档
780
...բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ հանկարծ զարթնելով`
պիտի հեկեկանք.
| Հակոբ Մովսես |
780
...բայց անուններ կան, որ պիտի չասենք,
այլ գիշերվա մեջ հանկարծ զարթնելով`
պիտի հեկեկանք:
| Հակոբ Մովսես |
780
Զանգիր ինձ հիմա ու ասա, որ բազմիցս փնտրել ես վերադարձի ճանապարհներ, բայց չես եկել.
Զանգիր ու ասա, որ եկել ես.
780
...ով քեզ ասում էր,թե ոչինչ, էս կանցնի,
մի օր քեզ քո դժվար պահին պիտի ոչնչացնի.
| D'Litte |
780
Սովորիր հեռանալ
Ծակ գրկախառնությունների ապահովությունից,
քեզ հետապնդող ձեռքսեղմումներից,
մի կեղծ երջանկության հիշողությունից,
հեռացիր անաղմուկ,
լուռ,
առանց աղաղակի, երկարաշունչ հրաժեշտի:
Հետդ ոչինչ մի վերցրու,ոչ հիշատակ, ոչ էլ տաք շոր ճանապարհի:
Վազելով հեռացիր սուտ ապաստաններից, թեկուզև դրսում կարկուտ տեղա:
Սովորիր նայել աչքերի խորքը հրաժեշտ տալիս, այլ ոչ թե ներքև կամ անհունի մեջ:
Բառերիդ ճիշտ իմաստ տուր, մի արժեզրկիր նրանց, խնդրում եմ:
Հեռացիր այնտեղից, ուր չգիտես` ինչու ես գտնվում,
ուր չգիտեն` ինչու են պահում քեզ:
Երգերից քո սիրած, քայլած վայրերից բաժանվի, գնա:
Երևակայությունդ քո կարծածիդ չափ սահմանափակ չէ:
Դու կարող ես բոլորովին նոր պատմություններ կերտել երկինք ու աղով,
որ աշուն հիշեցնեն մի քիչ, շատ ամառ ու այն անեզր գարունը:
Հեռացիր այնտեղից, ուր չես ստանում քեզ անհրաժեշտը
անհամապատասխանից, միջակից, քչից.
Պահանջիր, որ տվածդ հետ ստանաս.
դու պարտք չես նրանց:
Հարգել սովորիր դու քո սերը, քո ժամանակը ու սիրտը քո,:
Ասածներին դու մի հավատա.
սերն անսպառ չի.
այն վերջանում է:
Սիրտը կոտրվում է.
մի օր կփորձես աշխատեցնել այն, բայց չի աշխատի:
Եվ սովորիր հեռանալ այնտեղից, ուր իրականում երբեք գոյություն չես ունեցել:
Հեռացիր, գնա,
նույնիսկ թե թվա ասես արգանդիցդ երեխայիդ են պոկում:
Հեռացիր այն ամենից, ինչ ճշմարիտ ես կարծել.
միգուցե երբևէ հասնես դրանց:
| Մենելաոս Լուդեմիս |
780
Սիրում եմ կտուրի թռչուններին
ու կուտը, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում.
Մեջները մի ապերախտ թռչուն կա,
գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա.
ես նրան ամենից շատ եմ սիրում.
| Գառուս Աբդոլմալեքյան |
780
Մնաս բարյավ,
բայց միշտ հիշիր,
որ քեզ
շատ եմ կարոտել,
և տեսության
ժամի համար
չըմոռանաս
աղոթել.
| Թումանյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
