780
مشترکین
+224 ساعت
-47 روز
-330 روز
آرشیو پست ها
780
Մեզ հետ մնում է
այն անունը, որը մոռացել ենք,
այն դեմքը, որից երես ենք թեքել,
այն բառը, որ չենք ասել...
Ի վերջո մենք ինքներս դառնում ենք
այդ անունը,
այդ դեմքը,
այդ բառը,
որն ինչ-որ մեկը մոռացել է,
որից ինչ-որ մեկը երես է թեքել,
որն ինչ-որ մեկը չի ասել...
| Ռազմիկ Գրիգորյան |
780
Քեզ չի սիրելու
կանաչ աչքերով էլ ոչ մի աղջիկ,
էլ ոչ երկինքն է թվալու անափ,
ոչ հեռուն՝ մոտիկ.
| Հովհաննես Գրիգորյան |
780
...հիմա
ես դադարում եմ ինչ-որ բան հասկանալ,
սակայն գիտեմ`
եթե դու չլինեիր, ես քեզ կհորինեի.
| Գևորգ Ղուկասյան |
780
Ունենալ մեկին,
ով արցունքներդ բռի մեջ կհավաքի`
փրկելով
դեռ չծնված բանաստեղծություններդ...
| Ապիկյան |
780
Այս փոքր աշխարհում,
որի տարածությունը
մի էկրանի չափ է,
ո՞նց կորցրինք,
որ էլ չգտանք իրար.
| Ռուզան Ազիզյան |
780
Ես քեզ պետք եմ,
որովհետև քեզ պետք եմ:
Իսկ ես պե՞տք եմ այն ժամանակ,
երբ քեզ պետք չեմ:
| Չարխչյան |
780
Գիտե՞ս` ինչ,
կյանք է, և մի ակնկալիր անփոթորիկ ծով,
և եթե խորտակվում ես, մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է:
Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…
| Մաթևոսյանի |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
