782
مشترکین
+124 ساعت
اطلاعاتی وجود ندارد7 روز
-130 روز
آرشیو پست ها
782
...ու միշտ լինում են մարդիկ, որոնք ինչքան հեռու էլ գնան, միշտ քո սրտին մոտ են լինում.
և սովորաբար նրանք չեն իմանում այս ամենի մասին.
782
Չէ, ի՞նչ կարոտ, պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում.
| Արարատ Մկրտումյան |
782
Ես չեմ կարող ասել,
որ աղոթում եմ քեզ համար,
բայց,
գրո՜ղը տանի,
լա՛վ եղիր...
Օտար եղիր,
բայց,
Աստվա՜ծ սիրես,
եղի՜ր,
որ ապրեմ.
| Նարինե Ապոյան |
782
Էս քո քաղաքն ա, ստեղ բոլորը մի բանից կախված են, որովհետև ժամանակին մեկի հետ շատ կապված էին.
| D'Litte |
782
...մարդիկ հեռանում են,
երբ չեն կարողանում մոտենալ.
Ես քեզ մոտ եմ գալիս,
Թեև չգիտեմ` որտեղ ես դու...
| Հենրիկ Էդոյան |
782
Ի վերջո, գիտե՞ս` ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ մեր ով լինելը
թե ուզենանք էլ,
չենք կարող ծրարել...
| Սլավիկ Չիլոյան |
782
Հեռանալուց առաջ չմոռանաս անջատել լույսը
և իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես մնում եմ.
| Կարեն Անտաշյան |
782
Քեզ չհետաքրքրեց ժամերն իմ կյանքի, և չցանկացար իմանալ` որքան երկարեցիր իմ օրերի մեջ.
Ու թող կորչի քո ժամանակը, որից ոչ մի րոպե չտրամադրեցիր ինձ ու չցանկացար հասկանալ, որ քո կողքին ես մոռանում էի կրակոցները.
#Գայա
782
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից.
Չգիտեն, որ
տանս պատերն եմ կախել պատկերիցդ.
| Շամս Լանգեռուդի |
782
Ես կարոտել եմ շերտերը քո ծիծաղի,
և սա չափազանց սիրուն անեծք է.
Տառապանքը երևի այն դեպքն է,
ուր վկաներ չկան:
Խոստացել էի պինդ լինել,
բայց ուժեղ գտնվեցին միայն
մկաններս դիմային:
Թե տեսնեիր՝ ինչպես եմ ժպտում,
իմանայիր՝ գնալդ որքա՜ն էր դիվային.
Որ ներսիս պատերը ճաք են տվել,
ու հույսերս փլուզվում են:
Ասեիր, որ մի փրկություն կա,
ասեիր, որ դա քեզ դեռ հուզում է.
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կամ ոչինչ քեզ մոռացնել չի տալիս,
իսկ դու գոռում ես, սեր իմ,
թե երջանիկ ես.
| Ադի Ալյեն |
782
Ինչ-որ մեկը ստեղծում է դատարկություն, մյուսն էլ պետք է լցնի այն, կյանքն է այսպիսին.
| Հարուկի Մուրակամի |
782
Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ.
Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում...
| Վարդգես Պետրոսյան |
782
Ամեն ինչ ենք հեշտ կորցնում.
Ոչինչ չենք կարող պահել հավերժ.
Ու ես տխրեցի,
Ես տխրեցի.
| Բուքովսկի |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
