782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
782
...քեզնից հետո պատերազմել եմ ներսիս բոլոր֊բոլորի դեմ.
Քո լինել֊չլինելով պիտի որոշվեր խաղաղությունս.
782
...ու միշտ լինում են մարդիկ, որոնք ինչքան հեռու էլ գնան, միշտ քո սրտին մոտ են լինում.
և սովորաբար նրանք չեն իմանում այս ամենի մասին.
782
Չէ, ի՞նչ կարոտ, պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում.
| Արարատ Մկրտումյան |
782
Ես չեմ կարող ասել,
որ աղոթում եմ քեզ համար,
բայց,
գրո՜ղը տանի,
լա՛վ եղիր...
Օտար եղիր,
բայց,
Աստվա՜ծ սիրես,
եղի՜ր,
որ ապրեմ.
| Նարինե Ապոյան |
782
Էս քո քաղաքն ա, ստեղ բոլորը մի բանից կախված են, որովհետև ժամանակին մեկի հետ շատ կապված էին.
| D'Litte |
782
...մարդիկ հեռանում են,
երբ չեն կարողանում մոտենալ.
Ես քեզ մոտ եմ գալիս,
Թեև չգիտեմ` որտեղ ես դու...
| Հենրիկ Էդոյան |
782
Ի վերջո, գիտե՞ս` ինչ, Հայաստան,
քո կլոր ու մեծ արևով,
քո բիբլիական սարով
ու քո խորությամբ
մեր աչքերի մեջ
այնպես ես նկարվել,
որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ մեր ով լինելը
թե ուզենանք էլ,
չենք կարող ծրարել...
| Սլավիկ Չիլոյան |
782
Հեռանալուց առաջ չմոռանաս անջատել լույսը
և իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես մնում եմ.
| Կարեն Անտաշյան |
782
Քեզ չհետաքրքրեց ժամերն իմ կյանքի, և չցանկացար իմանալ` որքան երկարեցիր իմ օրերի մեջ.
Ու թող կորչի քո ժամանակը, որից ոչ մի րոպե չտրամադրեցիր ինձ ու չցանկացար հասկանալ, որ քո կողքին ես մոռանում էի կրակոցները.
#Գայա
782
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից.
Չգիտեն, որ
տանս պատերն եմ կախել պատկերիցդ.
| Շամս Լանգեռուդի |
782
Ես կարոտել եմ շերտերը քո ծիծաղի,
և սա չափազանց սիրուն անեծք է.
Տառապանքը երևի այն դեպքն է,
ուր վկաներ չկան:
Խոստացել էի պինդ լինել,
բայց ուժեղ գտնվեցին միայն
մկաններս դիմային:
Թե տեսնեիր՝ ինչպես եմ ժպտում,
իմանայիր՝ գնալդ որքա՜ն էր դիվային.
Որ ներսիս պատերը ճաք են տվել,
ու հույսերս փլուզվում են:
Ասեիր, որ մի փրկություն կա,
ասեիր, որ դա քեզ դեռ հուզում է.
ամեն ինչ քեզ է հիշեցնում,
կամ ոչինչ քեզ մոռացնել չի տալիս,
իսկ դու գոռում ես, սեր իմ,
թե երջանիկ ես.
| Ադի Ալյեն |
782
Ինչ-որ մեկը ստեղծում է դատարկություն, մյուսն էլ պետք է լցնի այն, կյանքն է այսպիսին.
| Հարուկի Մուրակամի |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
