782
مشترکین
+124 ساعت
-47 روز
-230 روز
آرشیو پست ها
782
...բախտավորություն է սավառնելու զգացողությունը ճանաչելը, բայց սավառնողին, ախր, խփում են...
| Վանո |
782
Մի օր մենք այլևս չենք գրի Նրանց մասին
և
Նրանց պատճառով էլ ոչ մեկի մասին մենք չենք գրի.
| Ջեմմա Նուրիջանյան |
782
Եվ մինչև հիմա ես չեմ տեսել կիսագրագետ մարդու նախանձից ավելի զզվելի բան:
| Հրանտ Մաթևոսյան |
782
Քո կարդացած նորությունների
բոլոր մարդիկ, որ նետվել են բարձրահարկերից,
բոլոր արկերից թռած պայթյունները,
ու բոլոր չվերթները չեղարկված
իմ խոսքերն են, որ քեզ չեմ ասել.
Բոլոր վթարներն աշխարհի
պատճառն են, թե ինչու քեզ չեմ հասել.
Ու ոչ մի տեղ այս մասին չկա գրված.
| Ադի Ալյեն |
782
Ես կմեկնեի քեզ իմ օգնության ձեռքը,
բայց դու այդ ափին էլ ես թքել,
դու քո մեջ ես թքել,
քո վրա ես թքել,
ու ինչու ես եկել` չգիտեմ.
Ինչպես ուզել ես, այդպես էլ արել եմ. Չկամ.
բայց քանի եկել ես, ասա`
ինձ կյանքիցդ ջնջելով, ունեցածդ կորցնելով`մի բան գտա՞ր
ու եթե գտար,
գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր.
Գնա.
| Սյունե Սևադա |
782
Հիմա եկել եմ ասելու`
բոլոր գրողի ծոցերից հետ,
հետ արի,
որովհետև, սիրելիս, չեմ մոռանում,
չեմ մոռանում
Քեզ.
782
Ինչպես պտղի կորիզն է հարկավոր ջարդել, որ նրա միջուկը արև տեսնի,
այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը:
| Խալիլ |
782
Ես փակում եմ դուռ ու լուսամուտ,
հագնվում եմ, կոճկվում,
փաթաթվում վզախեղդ շարֆով,
կապում եմ աչքերս,
ակնամոմով լցնում ականջներս, քիթս,
որ դու չգաս ոչ մի կերպ,
օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի
չգաս ոչ մի ձև,
մոռացվես, ցնդես.
| Հասմիկ Սիմոնյան |
782
Ես ուզում էի պոեզիա գրել սիրո մասին,
բայց այսօր իմացա, որ դու երեկ լքել ես ինձ,
որ դու քի՜չ-քիչ լքել ես ինձ ամեն օր.
| Նարինե Ապոյան |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
