ch
Feedback
Dear •

Dear •

前往频道在 Telegram
782
订阅者
+124 小时
-47
-230
帖子存档
...բախտավորություն է սավառնելու զգացողությունը ճանաչելը, բայց սավառնողին, ախր, խփում են... | Վանո |

Մի օր մենք այլևս չենք գրի Նրանց մասին և Նրանց պատճառով էլ ոչ մեկի մասին մենք չենք գրի. | Ջեմմա Նուրիջանյան |

Նա էլ չկա. կա սարսափ, կա երկյուղ.

Նա ինձ հետ հին օրերն է վատնել, ես նրան` էությունս մատնել.

Եվ մինչև հիմա ես չեմ տեսել կիսագրագետ մարդու նախանձից ավելի զզվելի բան: | Հրանտ Մաթևոսյան |

Քո կարդացած նորությունների բոլոր մարդիկ, որ նետվել են բարձրահարկերից, բոլոր արկերից թռած պայթյունները, ու բոլոր չվերթները չեղարկված իմ խոսքերն են, որ քեզ չեմ ասել. Բոլոր վթարներն աշխարհի պատճառն են, թե ինչու քեզ չեմ հասել. Ու ոչ մի տեղ այս մասին չկա գրված. | Ադի Ալյեն |

Ես կմեկնեի քեզ իմ օգնության ձեռքը, բայց դու այդ ափին էլ ես թքել, դու քո մեջ ես թքել, քո վրա ես թքել, ու ինչու ես եկել` չգիտեմ. Ինչպես ուզել ես, այդպես էլ արել եմ. Չկամ. բայց քանի եկել ես, ասա` ինձ կյանքիցդ ջնջելով, ունեցածդ կորցնելով`մի բան գտա՞ր ու եթե գտար, գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր. Գնա. | Սյունե Սևադա |

Ամեն բան ու ամենքին, որ ես կորցրել եմ. շնորհակալություն ազատագրման համար... | ԱՅԳ |

ես ամեն օր մեջբերում եմ ցավը` նշելով քեզ որպես հեղինակ. | Եր Կար |

Repost from Dear •
Դրական մարդիկ կյանքում մեծ հաջողությունների են հասնում, քանի որ կյանքը տալիս ա էն, ինչ իրենք սպասում են կյանքից ։)

Հիմա եկել եմ ասելու` բոլոր գրողի ծոցերից հետ, հետ արի, որովհետև, սիրելիս, չեմ մոռանում, չեմ մոռանում Քեզ.

Քեզ մոտ ինքս ինձ եմ մոտ, և ամեն ինչից հեռու եմ, երբ դու բացակա ես: | Ներուդա |

Repost from Dear •
Փակիր դուռը և ինձ վերադարձրու ինձ, դարձիր մեկը, որն այն ժամանակ էիր, երբ չէի գտել քեզ. Ես հոգնած եմ և կուզեի` օգնությունս լին
Փակիր դուռը և ինձ վերադարձրու ինձ, դարձիր մեկը, որն այն ժամանակ էիր, երբ չէի գտել քեզ. Ես հոգնած եմ և կուզեի` օգնությունս լինեիր, բայց փակիր դուռը. #Գայա

...որովհետև իրեն չեմ սովորեցնում` ինչպես պետք է վերաբերվել կնոջը, ում սիրում ես)

Ինչպես պտղի կորիզն է հարկավոր ջարդել, որ նրա միջուկը արև տեսնի, այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը: | Խալիլ |

Repost from N/a
Բայց երբեմն լինում ա էնպես, որ հին մայթերի վրա ես հիշում եմ քեզ.

Ո՞վ գիտի կոկոնի ցավի մասին ծաղկելիս... | Աբաս Քիառոսթամի |

Ես փակում եմ դուռ ու լուսամուտ, հագնվում եմ, կոճկվում, փաթաթվում վզախեղդ շարֆով, կապում եմ աչքերս, ակնամոմով լցնում ականջներս, քիթս, որ դու չգաս ոչ մի կերպ, օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի չգաս ոչ մի ձև, մոռացվես, ցնդես. | Հասմիկ Սիմոնյան |

Ես ուզում էի պոեզիա գրել սիրո մասին, բայց այսօր իմացա, որ դու երեկ լքել ես ինձ, որ դու քի՜չ-քիչ լքել ես ինձ ամեն օր. | Նարինե Ապոյան |

Նկատե՞լ եք` մենք ընդունում ենք մարդուն այնպիսին, ինչպիսին մենք կանք... | Վիլո |

Dear • - Telegram 频道 @deeaaaar 的统计与分析