fa
Feedback
Acba bank OJSC

Acba bank OJSC

رفتن به کانال در Telegram

Ակբա բանկի նպատակն է ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը: 💚 🖇️ www.acba.am 📩 acba@acba.am 📞 (010) 318888 ℹ️ www.fininfo.am

نمایش بیشتر
ارمنستان484دسته بندی مشخص نشده است
3 887
مشترکین
+124 ساعت
-137 روز
-4730 روز

در حال بارگیری داده...

ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
سپتامبر '24
سپتامبر '24
+15
در 0 کانال‌ها
اوت '24
+46
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '24
+54
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئن '24
+49
در 1 کانال‌ها
Get PRO
مه '24
+74
در 1 کانال‌ها
Get PRO
آوریل '24
+2 427
در 1 کانال‌ها
Get PRO
مارس '24
+330
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '24
+85
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '24
+258
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '23
+1 648
در 0 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
20 سپتامبر0
19 سپتامبر0
18 سپتامبر0
17 سپتامبر0
16 سپتامبر+1
15 سپتامبر0
14 سپتامبر0
13 سپتامبر0
12 سپتامبر+3
11 سپتامبر0
10 سپتامبر+1
09 سپتامبر0
08 سپتامبر0
07 سپتامبر+1
06 سپتامبر+1
05 سپتامبر+5
04 سپتامبر0
03 سپتامبر0
02 سپتامبر+1
01 سپتامبر+2
پست‌های کانال
Երևանում գինու օրեր էին 🍷❤️ Լավ հիշողությունները դեռ երկար կմնան մասնակիցների հետ, իսկ այդ հարցում նրանց կօգնեն լուսանկարներ
Երևանում գինու օրեր էին 🍷❤️ Լավ հիշողությունները դեռ երկար կմնան մասնակիցների հետ, իսկ այդ հարցում նրանց կօգնեն լուսանկարները։ 📸 Եթե այս տարի մասնակցել ես «Երևանի գինու օրեր» փառատոնին, ապա գտիր քո լուսանկարը այստեղ։

2
Պատրա՞ստ ես Երևանի գինու օրեր փառատոնին 🍷 Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, փառատոնի գլխավոր հովանավորներ Ակբա բանկն ու Վիզա
Պատրա՞ստ ես Երևանի գինու օրեր փառատոնին 🍷 Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, փառատոնի գլխավոր հովանավորներ Ակբա բանկն ու Վիզա վճարային համակարգը հինգ ակտիվ, գինեսեր հետևորդներին նվիրում են 2-ական գինու փաթեթ։ Փաթեթներում կգտնես փառատոնի գինու գավաթ և հատուկ պատյան, 12 տոմսակ, գլխավոր խաղարկության կտրոն և տեղեկատվական ու զեղչերով լի գրքույկներ 🍷🤩 Ընդամենը չորս քայլ, և պատահականության սկզբունքով հենց դու կարող ես հաղթել ամենասպասված փառատոնի տոմս-փաթեթը. ❣️ հավանիր Instagram-ի տեսանյութը, ❣️ գրառման մեկնաբանություններում նշիր այն ընկերոջը, ում հետ գնալու ես գինի խմելու, ❣️ հետևիր Ակբա բանկի և Վիզայի Instagram էջերին, ծանոթանալով Ակբա բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին` www.acba.am պաշտոնական կայքում։ ❣️ բաժանորդագրվիր Ակբայի ❤Telegram ալիքին։ Չմոռանաս նաև ակտիվացնել Visa Digital անվճար քարտը՝ Գինու օրերի հատուկ դիզայնով և այդ օրերին գործող լի՜քը առաջարկներով ու զեղչերով։ Գովազդային վիճակախաղի պայմաններին ծանոթացիր այստեղ։ Դե, կհանդիպենք գինու օրերին 🥂
0
3
😎 Դու արդեն որոշել ես՝ ինչ բիզնես ես ուզում հիմնել և հիմա ժամանակն է հայտարարել աշխարհին քո և քո բիզնեսի մասին: Հենց այստեղ
😎 Դու արդեն որոշել ես՝ ինչ բիզնես ես ուզում հիմնել և հիմա ժամանակն է հայտարարել աշխարհին քո և քո բիզնեսի մասին: Հենց այստեղ հերթը հասնում է մարքեթինգին, որը ոչ միայն գործիք է, այլև բիզնեսի ռազմավարական առանցք: ✅ Մարքեթինգային առաջին քայլերդ են․ 🗣 Պատմիր Բիզնես սկսելիս շա՜տ կարևոր է ճիշտ ներկայանալ։ Նման է առաջին տպավորությանը, որը երկրորդ անգամ գործել չես կարողանա։ Մարքեթինգն առաջին տպավորության ռազմավարությունն է, և որքան լավ է մշակված, այնքան ավելի հեշտ է գրավել առաջին հաճախորդներին ու դիրքավորվել շուկայում։ 😏 Ճանաչիր հաճախորդիդ Արդյունավետ մարքեթինգը կապում է քեզ ու հաճախորդներիդ: Մարքեթինգային հետազոտությունները, արշավներն ու դրանց արդյունքները օգնում են հասկանալ՝ ինչ են ուզում հաճախորդներդ, ինչ նախասիրություններ ունեն կամ ինչպես կարող ես բարելավել ծառայությունները։ 🤑 Վաճառքի և աճի խթանում Ցանկացած բիզնեսի վերջնանպատակը աճն է։ Մարքեթինգը խթանում է այդ աճը: Ճիշտ ռազմավարությունը բարձրացնում է բիզնեսի տեսանելիությունը, որն արտահայտվում է վաճառքների աճով: 😘 Մտերմացիր Մարքեթինգը պարզապես վաճառք չէ. այն օգնում է «մտերմանալ» հաճախորդների հետ: Արդյունքում բիզնեսիդ շուրջ կարող է ձևավորվել հավատարիմ հաճախորդների համայնք։ ✈ Տարբերվիր Շուկայում, որտեղ դու միակը չես, քո նոր բիզնեսը պետք է առանձնանա: Մարքեթինգն օգնում է առանձնանալ՝ տարբերակելով բիզնեսիդ առավելությունները մրցակիցներից, ձևավորելով յուրահատուկ լեզու և իմիջ: Մրցակցային միջավայրում սեփական ձեռագիրն ունենալը հաճախորդներին ներգրավելու բանալիներից է: 🔫 Մի՛ շտապիր Անմիջական վաճառքը կարևոր է, բայց մարքեթինգը տալիս է հաջողության երկարաժամկետ գործիք: Հետևողական, նորարարական մարքեթինգն օգնում է հաճախորդների մտքում մշտապես ունենալ քո բիզնեսը: Այսինքն՝ անգամ եթե այդ պահին հաճախորդը ծառայություն կամ ապրանք չի գնում, կարող է խորհուրդ տալ քեզ մտերիմներին կամ դիմել, երբ կարիքն ունենա։ Նոր բիզնեսի համար մարքեթինգը ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտ ներդրում։ Այն գծում է բիզնեսի ճանապարհը, սահմանում հարաբերությունները հաճախորդների հետ։ Եթե արդեն գրանցել ես բիզնեսդ, գրանցվիր https://sme.acba.am կայքում և ներբեռնիր քո ձևաթուղթը։
0
4
Ուղևորվիր հավերժական քաղաք Ակբայի հետ ✈️🇮🇹 Ընդամենը գնա Instagram և կատարիր այս պարզ քայլերը՝ ❤️ հավանիր Instagram-ի գրառու
Ուղևորվիր հավերժական քաղաք Ակբայի հետ ✈️🇮🇹 Ընդամենը գնա Instagram և կատարիր այս պարզ քայլերը՝ ❤️ հավանիր Instagram-ի գրառումը, 😍 հետևիր Ակբայի Instagram-ի և Telegram-ի էջերին, ծանոթանալով Ակբա բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին` www.acba.am պաշտոնական կայքում։ 🙌🏻 գրառման մեկնաբանություններում նշիր նրան, ում հետ մեկնելու ես Հռոմ: Այսքան հեշտ։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով և կստանա 2 երկկողմանի ավիատոմս դեպի Իտալիա՜։ Դե՜, գնացինք Ինստագրամ՝ տոմսերի հետևից: Հետևիր մեր էջերին, որ բաց չթողնես խաղարկության ամփոփումը 💚 Գովազդային վիճակախաղի պայմաններին ծանոթացիր այստեղ։
0
5
Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է 🎭 Այս օրվա կապակցությամբ չէինք կարող քեզ առանց անակնկալների թողնել 🤩 Ճիշտ պատասխանիր
Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է 🎭 Այս օրվա կապակցությամբ չէինք կարող քեզ առանց անակնկալների թողնել 🤩 Ճիշտ պատասխանիր հայկական թատրոնին վերաբերող մեր 5 հարցին, և ճիշտ պատասխանած մասնակիցներից պատահականության սկզբունքով ընտրված թատերասերները կստանան Երևանի դրամատիկական թատրոնի նվեր քարտեր։ Պայմաններն են՝ 1. Հետևել Ակբայի 🌐 Instagram-ի էջին և 💬 Telegram ալիքին, 2. Ճիշտ պատասխանել քուիզի բոլոր հարցերին: Խաղարկությունը կամփոփենք այս հրապարակման մեկնաբանություններում։ 🔗 Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին ծանոթացիր www.acba.am կայքում:
0
6
🤔 Ի՞նչ բիզնես հիմնել, ո՞ր ուղղությունն ընտրել։ Ճիշտ ուղղությունը կօգնի քեզ ի սկզբանե քո տեղը զբաղեցնել շուկայում և կենտրոնան
🤔 Ի՞նչ բիզնես հիմնել, ո՞ր ուղղությունն ընտրել։ Ճիշտ ուղղությունը կօգնի քեզ ի սկզբանե քո տեղը զբաղեցնել շուկայում և կենտրոնանալ առաջխաղացման վրա։ Բայց ինչպե՞ս անել այդ ընտրությունը: 1️⃣Գնահատիր հետաքրքրություններդ ու փորձդ Սկսիր ինքդ քեզնից: Ի՞նչի համար ես պատրաստ չքնել գիշերը։ Ի՞նչ հմտություններ ունես, որ առանձնացնում են քեզ: Երբ այս երկուսը համընկնում են, դու ոչ միայն մոտիվացիայի պակաս չես ունենում, այլև դառնում ես ոլորտի էքսպերտ: 2️⃣Ուսումնասիրիր շուկան Շուկան ու դրա միտումները հասկանալը կարևոր է: Google Trends-ի նման գործիքներով հետազոտիր նախընտրած ոլորտի ընկերությունները, հաշվետվությունները՝ հասկանալու՝ ինչի պահանջարկը կա այսօր կամ ինչ բացեր կան, որ կարող ես լրացնել: 3️⃣Բացահայտիր հաճախորդների ցավոտ կետերը Հաջող բիզնեսը լուծում է հաճախորդի խնդիրները ու բավարարում կարիքները: Շփվիր հավանական հաճախորդների հետ, հասկացիր նրանց մտահոգություններն ու խնդիրները: Քո բիզնեսը կարող է դառնալ այդ խնդիրների լուծումը: 4️⃣Ուսումնասիրիր մրցակիցներիդ Ովքե՞ր են քո ընտրած ուղղության մրցակիցները: Ի՞նչն է նրանց մոտ լավ ստացվում, ի՞նչն է պակասում: Այսպես կբացահայտես շուկայի բացերը, որոնք կլրացնես հենց դու: 5️⃣Իսկ շահութաբերությու՞նը Չնայած սերը արածիդ հանդեպ կարևոր է, բայց բիզնեսը պետք է շահութաբեր դառնալու հեռանկար ունենա: Ուսումնասիրիր գնագոյացման ռազմավարությունը, հաճախորդների բազայի չափը, կատարիր մեկ տարվա ֆինանսական կանխատեսումներ և հաշվիր հնարավոր գերածախսերը: 6️⃣Փորձարկիր Նախքան սկսելը փորձարկիր ընտրածդ ուղղությունը: Նվազագույն կենսունակ արտադրանք (minimum viable product), փորձնական ծառայություն կամ նույնիսկ փորձնական արշավ սոց․ ցանցերում․ գործիքները շատ են: Ստացած դիտարկումները թույլ կտան ամբողջ ներուժով սկսելուց առաջ ավելի հստակ իմանալ անելիքը: 📍Բիզնես ուղղությունն ընտրելը ներքին ու արտաքին աշխատանք է: Դու ընտրում ես ոլորտ, որում պատրաստ ես աշխատել անկախ բոլոր դժվարություններից, ունես փորձ, հեղինակություն, ճանաչում ես հաճախորդներին, ում պահանջարկը և կարիքները բավարարելու է քո բիզնեսը: Կարևորը՝ մի շտապիր, հետազոտիր, օգտվիր նաև էքսպերտային էջերից, ինչպիսին է https://sme.acba.am/ բիզնես հարթակը՝ ճիշտ սկսելու համար։
0
7
Այն, ինչ ֆիլմերում էր, այսօր ներխուժում է իրականություն 🌍 🍏 Apple ընկերությունը ներկայացրել է Apple Vision Pro վիրտուալ իրա
Այն, ինչ ֆիլմերում էր, այսօր ներխուժում է իրականություն 🌍 🍏 Apple ընկերությունը ներկայացրել է Apple Vision Pro վիրտուալ իրականության ակնոցը Գերժամանակակից սարքը միավորում է ֆիզիկական և թվային աշխարհները: Apple VR-ը հագեցած է նորագույն դիսփլեյներով, որոնք ապահովում են մաքուր պատկեր, իսկ սենսորները մեծ ճշգրտությամբ արձագանքում են ամեն շարժման։ Սարքը միանում է Apple-ի մյուս սարքերին և թույլ տալիս անցկացնել վիրտուալ հանդիպումներ, «օդում» նամակներ գրել, դիտել ֆիլմեր, 3D դիզայն անել, ստուգել էլ. փոստը և շատ ավելին։ Սարքի արժեքը սկսվում է 3,499 ԱՄՆ դոլարից։ 📱 Samsung-ն իր հերթին ներկայացրել է արհեստական բանականությամբ օժտված կլորիկ ռոբոտին՝ Ballie-ին Ռոբոտը հագեցած է տեսախցիկներով և սենսորներով, կարող է շրջել տանով մեկ, կառավարել տան smart սարքերը և նույնիսկ դառնալ ֆիթնեսի համար մոտիվացնող ու օգնական: Ballie-ն արձագանքում է ձայնային հրահանգներին կատարում ձայնային առաջադրանքները։ Ballie-ն ընկերանում է ոչ միայն մարդկանց, այլև ընտանի կենդանիների հետ՝ հոգ տանելով նրանց մասին տիրոջ բացակայության ընթացքում։ Ֆանտաստիկ այս սարքի արժեքը ըստ նախնական տեղեկությունների կլինի 1,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ 🔆 Տեքստից տեսահոլովակ OpenAI-ը ներկայացրեց Sora-ն՝ գեներատիվ արհեստական բանականության վերջին տեխնոլոգիան, որի միջոցով օգտատերերը կարող են ստանալ հոլովակներ արհեստական բանականությանը տրված հրահանգների՝ prompt-երի, միջոցով։ Ընկերությունն արդեն կիսվել է Sora-ի միջոցով տեքստի հիման վրա ստեղծված առաջին հոլովակներով։ Արհեստական բանականությունը դեռ ուսումնասիրում և սովորում է իրական աշխարհի շարժումներն ու դինամիկան՝ ավելի իրատեսական պատկերներ ստանալու համար։
0
8
🌱 Ասում են՝ մեծ ճամփորդությունը սկսվում է առաջին փոքր քայլից։ Այդպես էլ American Express Gold և American Express Blue քարտատ
🌱 Ասում են՝ մեծ ճամփորդությունը սկսվում է առաջին փոքր քայլից։ Այդպես էլ American Express Gold և American Express Blue քարտատերերն ուղղակի կատարում են իրենց առօրյա գործերը, իսկ Ամեքս հավատարմության ծրագիրը դրանք վերածում է նվերների 🤗 🏅Membership Rewards միջազգային բրենդը ճանաչելի է ամբողջ աշխարհում և վճարային քարտերի համար գործող հավատարմության և խրախուսական լավագույն ծրագրերից է։ Որպես American Express Gold և American Express Blue քարտատեր դու էլ կարող ես մասնակցել Membership Rewards ծրագրին և ամեն անգամ օգտագործելով քո քարտը՝ կուտակել MR միավորներ և փոխարինել դրանք արժեքավոր նվերներով: Միավորները կուտակում ես այսպես՝ ✅Կատարում ես վճարումներ և ամեն 500 դրամի դիմաց ստանում միավոր ✅Կատարում ես կանխիկացում Amex Gold քարտով և միավոր ստանում ամեն 1000 դրամի դիմաց ✅Մասնակցում ես պարբերաբար իրականացվող #amexweekend-ներին ու արշավներին 🎁 Հավաքում ես միավորներ և ընտրում՝ ինչի հետ ես ուզում դրանք փոխանակել՝ սիրելի խանութի նվեր-քարտի, կենցաղային տեխնիկայի, հեռախոսի, ճամփորդական փաթեթի կամ այլ արժեքավոր նվերի հետ։ 🎁 Ամեքս քարտերին և հավատարմության միավորներին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ ու կատարել քո մեծ ճամփորդության առաջին քայլը:
0
9
🌟 5 խորհուրդ՝ ինչպես հանգստանալ արձակուրդներին Արձակուրդները հրաշալի են, բայց ոչ միշտ է հաջողվում հանգստանալ ու վերականգնվել
🌟 5 խորհուրդ՝ ինչպես հանգստանալ արձակուրդներին Արձակուրդները հրաշալի են, բայց ոչ միշտ է հաջողվում հանգստանալ ու վերականգնվել դրանց ընթացքում։ Այ եթե իմանաս՝ ինչպես ավելի արդյունավետ կազմակերպել հանգիստը, կկարողանաս վերականգնել ուժերդ ու լիցքավորվել անգամ մեկ-երկու օրում 🚀 1️⃣ Սովորիր ոչինչ չանել 🧠💤 Իտալացիներն ասում են «dolce far niente», որը բառացի թարգմանվում է որպես «ոչինչ չանելու քաղցրություն»։ Նույնպիսի իմաստ ունի նաև հոլանդացիների «niksen» բառը, որը խորհրդանշում է ուղղակի լինելը, երբ մտքերդ հանգիստ թափառում են։ Սա վերականգնվելու լավագույն տարբերակն է, որը, չնայած իր պարզությանը, հաճախ ամենաբարդն է։ 2️⃣ Զուգորդիր ակտիվ ու պասիվ հանգիստը 🚴🎨 Եթե ողջ շաբաթդ անցնում է նստակյաց, փորձիր հանգստյան օրերին ֆիզիկապես ավելի ակտիվ լինել։ Իսկ եթե ողջ շաբաթ ոտքի վրա ես եղել, հանգստյան օրերին սիրելի գրքի հետ բազմոցին հանգստանալը կամ նկարչական խմբակ այցելելը հրաշալի միտք է։ 3️⃣ Փոխիր միջավայրդ Անգամ փոքր ճամփորդությունները կարող են հրաշքներ գործել։ Մոտակա զբոսայգի կամ լեռնոտ շրջան գնալը կարող է պարզել միտքդ ու էներգիա տալ։ Կարևորը՝ ճիշտ գնահատիր ուժերդ և եթե, օրինակ, երբեք սար չես բարձրացել, միանգամից մեծ բարձունք հաղթահարելը կարճ արձակուրդի ժամանակ լավ միտք չէ։ Սկսիր փոքրից 🙌🏻 4️⃣ Սպոնտան եղիր Մենք թերագնահատում ենք՝ որքան էներգիա ենք ծախսում ամենը պլանավորելու ու վերահսկողության տակ պահելու վրա։ Փորձիր մի քանի օր վայելել կյանքի անակնկալներն ու անսպասելի շրջադարձերը։ Ամենալավ հիշողությունները հաճախ չնախատեսված արկածներից են լինում 🎈✨ 5️⃣ Մոռացիր աշխատանքի մասին Անջատիր հեռախոսիդ ծանուցումներն ու կտրվիր աշխատանքային առօրյայից՝ ժամանակ անցկացնելով սիրելիների հետ։ Նախքան արձակուրդդ ավարտիր հրատապ գործերը, որ կարողանաս չմտածել աշխատանքի մասին։ 🔍 Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերական որակյալ հանգիստը նվազեցնում է սթրեսն ու երկարացնում կյանքը։ Դե, որքան էլ սիրես աշխատանքդ, չմոռանաս հանգստանալ։ 👉 Կիսվիր հանգստի քո սիրելի տարբերակով մեկնաբանություններում 💬
0
10
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 👼 Հրաժեշտ տալով հերթական տարվան՝ վերհիշեցինք Դամբլդորի իմաստուն խոսքերը. Երջանկությունը կարե
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 👼 Հրաժեշտ տալով հերթական տարվան՝ վերհիշեցինք Դամբլդորի իմաստուն խոսքերը. Երջանկությունը կարելի է գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե միայն չմոռանանք վառել լույսը: Մենք հանդիպեցինք մարտահրավերների և ձգտեցինք միասին մեղմել ու հաղթահարել դրանք՝ ապացուցելով, որ նույնիսկ ամենաանսպասելի պահերին մենք կարող ենք ուրախություն գտնել փոխօգնության և բարության մեծ ու փոքր քայլերում: ✨ 2024 թվականին մաղթում ենք խաղաղություն, կայունություն, մեծ երազանքներ ու վստահ քայլեր դրանց իրականացմանն ուղղված։ Մենք խոստանում ենք լինել քո կողքին՝ առաջարկելով նորարարական լուծումներ և շարունակական աջակցություն: Թող այս տարին քեզ բերի երջանկության, հաջողության և լույսի անվերջ պահեր: Քո Ակբա ընտանիք 💚
0
11
🎄 🌍 Չբացահայտված ամանորյա ուղղություններ, որտեղ կարող ես զգալ Սուրբ Ծննդյան կախարդանքը: 🏡🇪🇪 Տալին, Էստոնիա Սովորական եվր
🎄 🌍 Չբացահայտված ամանորյա ուղղություններ, որտեղ կարող ես զգալ Սուրբ Ծննդյան կախարդանքը: 🏡🇪🇪 Տալին, Էստոնիա Սովորական եվրոպական տեսարժան վայրերի փոխարեն այցելեք Տալին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասն է: Տալինը ձմեռային հրաշքների քաղաք է՝ սուրբծննդյան շուկաներով և շլացնող լույսերով: 🚗🇸🇪Մալմյո, Շվեդիա Կոպենհագենից ընդամենը 30 րոպե հեռավորության վրա գտնվող Մալմյոյում կանցկացնես քո ամենաանսովոր սկանդինավյան Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Այն ավելի քիչ մարդաշատ է, քան Ստոկհոլմը, բայց առաջարկում է հիանալի խոհանոց և շոփինգի վայրեր: ☃️🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Մանչեսթեր, Անգլիա Լոնդոնի փոխարեն այցելիր Սուրբ Ծննդյան շուկաներով և տոնական աշխույժ մթնոլորտով լի Մանչեսթեր: Կատարյալ է, եթե տոնական գնումներդ թողել ես վերջին րոպեին, ու հանգիստդ զուգորդելու ես գնումների հետ: 🔥🇳🇱 Նայմեգեն, Նիդերլանդներ Նիդերլանդների ամենահին քաղաքը՝ Նայմեգենը, թաքնված գոհար է տեղակայված Գերմանիայի հետ սահմանին։ Ամստերդամի եռուզեռի փոխարեն վայելիր Նայմեգենի խաղաղությունը: 🥶🇮🇸 Աքուրեյրի, Իսլանդիա Արհեստական թրթռացող լույսերի փոխարեն հիացիր բևեռափայլով Իսլանդիայի հյուսիսային Աքուրեյրի քաղաքում: Այստեղ կզմայլվես աստղամած երկնքով, բևեռափայլով և նույնիսկ կարող ես տեսնել հսկա կետերի: 🍪🇩🇪 Համբուրգ, Գերմանիա Համբուրգի ավելի քան 30 տոնական շուկաները իսկական տոն են գուրմանների համար: Համբուրգի քաղաքապետարանի հրապարակում տեղակայված Սուրբ Ծննդյան շուկան պարտադիր վայր է եվրոպական սուրբծննդյան շունչը սիրողների համար: Ո՞ր երկիրն ավելացրիր եկող տարվա երազանքներիդ ցուցակին ✨🛷
0
12
☃️ Նոր տարին ամենակախարդական շրջանն է, երբ մտնում ես տաք ծածկոցի տակ, մի բաժակ կակաո պատրաստում ու լավ ֆիլմ դիտում։ Քեզ համար
☃️ Նոր տարին ամենակախարդական շրջանն է, երբ մտնում ես տաք ծածկոցի տակ, մի բաժակ կակաո պատրաստում ու լավ ֆիլմ դիտում։ Քեզ համար առանձնացրել ենք ամանորյա մեր ամենասիրելի ֆիլմերն ու մուլտֆիլմերը, որոնք կարող եք դիտել ողջ ընտանիքով 🎅 ❄️ Klaus Գեղեցիկ պատմություն` Ձմեռ պապի ծագման մասին: Մուլտֆիլմը հիշեցնում է փոքրիկ բարության հսկա ուժի մասին: ❄️ Polar Express Պատրաստվիր ուղևորվել Հյուսիսային բևեռ ամենագեղեցիկ մուլտֆիլմի հետ։ Ֆիլմը հրաշքներով լի ճանապարհորդություն է, որը կվարակի Սուրբ Ծննդյան ոգով և անգամ ամենաանհավանական թվացող երազանքների հանդեպ հավատով: 🚂🎄 ❄️ Dr. Seuss' The Grinch Ո՞վ չի սիրում բարի չարուկ հերոսների պատմություններ: Գրինչը և նրա պաշտելի շունը` Մաքսը, փորձում են գողանալ քաղաքի Սուրբ Ծնունդը, բայց ինչ-որ բան այնպես չի գնում։ Հիանալի մուլտֆիլմ է ծիծաղելու և կարևորի մասին մտածելու համար 💚🎁 ❄️ The Chronicles of Narnia Այս ֆիլմը դիտելուց հետո դու էլ կսկսես մեծ, խորհրդավոր զգեստապահարանների ներսում կախարդական աշխարհ փնտրել: Նարնիան հեքիաթ է մեծերի ու փոքրերի համար` խոսող կենդանիներով, էպիկ մարտերով և քաջության ու սիրո մասին դասերով: 🦁🗡️ ❄️ The Rise of the Guardians Ֆիլմն այլ տեսանկյունից է ներկայացնում Ձմեռ պապին ու տոնական ավանդույթները։ Այստեղ գլխավոր հերոսները պահապաններն են` Ձմեռ պապը, Ատամի փերին և Զատկի նապաստակը, որոնց գործը երեխաների երազանքները պաշտպանելն է: 🌟🐰
0
13
🤩⚽️ 6 փաստ Չեմպիոնների լիգայի մասին և հատուկ առաջարկ, որից չես կարող հրաժարվել: Եթե սիրում ես ֆուտբոլ և հետևում ես Չեմպիոննե
🤩⚽️ 6 փաստ Չեմպիոնների լիգայի մասին և հատուկ առաջարկ, որից չես կարող հրաժարվել: Եթե սիրում ես ֆուտբոլ և հետևում ես Չեմպիոնների լիգայի ընթացքին, ուրեմն այս գրառումը քեզ համար է։ Առանձնացրել ենք 6 փաստ հեղինակավոր մրցաշարի մասին ու նաև հատուկ առաջարկ ունենք ֆուտբոլասերների համար, բայց այդ մասին վերջում 🤫 #️⃣1️⃣Փաստ Գիտեի՞ր, որ Չեմպիոնների լիգայի ամենաարագ գոլը խփել է «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոյ Մակայը 2006/07 մրցաշրջանում, «Ռեալ Մադրիդի» հետ խաղի 10-րդ վայրկյանին։ #️⃣2️⃣ Փաստ Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտին լիգայում ամենաշատ խաղեր անցկացրած մարզիչն է` 195 խաղ։ Անչելոտտին նաև ռեկորդակիր է եզրափակիչների թվով (5 եզրափակիչ)։ #️⃣3️⃣ Փաստ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերում ամենաշատ գոլեր խփել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (4 գոլ): Նա նաև մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 140 գոլով (183 խաղ)։ #️⃣4️⃣ Փաստ Ֆրանսիացի Զինեդին Զիդանը միակ մարզիչն է, որին հաջողվել է հաղթել մրցաշարում 3 տարի անընդմեջ («Ռեալ Մադրիդ» 2016, 2017, 2018 թթ.)։ #️⃣5️⃣ Փաստ Պորտուգալացի պաշտպան Պեպեն (ՖԱ «Պորտու») ամենատարեց ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել։ 2023/24 մրցաշարում Պեպեն 40 տարեկան, 254 օրական հասակում գրավեց բելգիական «Անտվերպենի» դարպասը։ Իսկ ամենաերիտասարդը Պատրիկ Կլյուվերտն է. 1994/95 մրցաշարում «Այաքսի» կազմում նա գրավեց «Միլանի» դարպասը, երբ 18 տարեկան, 327 օրական էր։ #️⃣6️⃣ Փաստ Չեմպիոնների լիգայի ժամանակակից տարբերանշանը և հիմնը ստեղծվել են 1992 թվականին, որը հեղափոխական էր մրցաշարի համար։ Հենց 1992-ից «ՈՒԵՖԱ»-ն սկսեց անցկացնել նաև խմբային փուլեր և հեղինակավոր մրցաշարը «Եվրոպական գավաթից» վերանվանվեց «Չեմպիոնների լիգա»։ 🥰💚 Ակբա բանկը քեզ հնարավորություն է տալիս դառնալ մեծ խաղի մասը և զգալ հաղթանակի շունչը։ Ուղևորվիր Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակիչ խաղերին` վճարելով Mastercard Digital First կամ Mastercard UEFA Champions League քարտերով։ Եթե դեռ քարտ չունես կարող ես պատվիրել հենց հիմա` առանց սպասարկման վճարի։ Միացիր մեծ խաղին հիմա։
0
14
Պատրա՞ստ ես սկսել բիզնես 🤔 🙈 Այս հարցին դու ինքդ պետք է պատասխանես: 👇 Քեզ համար առանձնացրել ենք մի քանի կարևոր հարց, որոնց
Պատրա՞ստ ես սկսել բիզնես 🤔 🙈 Այս հարցին դու ինքդ պետք է պատասխանես: 👇 Քեզ համար առանձնացրել ենք մի քանի կարևոր հարց, որոնց պատասխանները քեզ կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք հիմա պատրաստ ես հիմնել քո բիզնեսը։ 😱 Թողնե՞լ գործը. Բիզնեսը շատ ժամանակ ու մեծ ռեսուրսներ է պահանջում։ Գնահատիր իրավիճակը և հասկացիր՝ պատրաստ ես թողնել քո հիմնական գործը և ամբողջովին նվիրվել բիզնեսին։ 🫣 Կասկածները շա՞տ են. Ի սկզբանե ազատվիր բոլոր կասկածներից և «եթե»-ներից։ Հավանաբար ճանաչում ես մարդկանց, ովքեր հրաժարվել են իրենց երազանքի գործից միայն կասկածների ու վախերի պատճառով։ Դրանք խանգարում են վճռական գործել և ընդունել մարտահրավերները՝ հատկապես սկզբնական փուլում։ 🫢 Ո՞վ է մեղավոր. Մեղավորներ մի փնտրիր. պատրաստ եղիր բիզնեսի հետ կապված պատասխանատվությունը և որոշումները վերցնել քո վրա։ Ռիսկերը նախապես վերլուծելուց հետո փորձիր իրավիճակին ռացիոնալ նայել և փնտրիր խելամիտ լուծումներ։ 🤓 Անդադար սովորե՞լ. Բիզնես ոլորտը օրեցօր ավելի մրցակցային է դառնում, իսկ եթե ուզում ես հաջողել քո ոլորտում, ապա պետք է շարունակաբար ինքնակրթվես։ Այդ հարցում քեզ կօգնի sme.acba.am հարթակը, որտեղ կգտնես ֆինանսական թեմայով բազմաթիվ հոդվածներ, մարքեթինգային խորհուրդներ, բիզնես պլանը ճիշտ կազմելու ուղեցույցներ և շատ ավելին՝ քո բիզնեսը գրագետ, պահանջված ու մրցակցային դարձնելու համար։
0
15
🤩 Քեզ համար բերել ենք տեխնոլոգիաների աշխարհի վերջին նորությունները: 🚨 Ֆեյսբուք և Ինստագրամ՝ առանց գովազդների. Meta ընկերութ
🤩 Քեզ համար բերել ենք տեխնոլոգիաների աշխարհի վերջին նորությունները: 🚨 Ֆեյսբուք և Ինստագրամ՝ առանց գովազդների. Meta ընկերությունը պլանավորում է Եվրամիության երկրների օգտատերերի համար թողարկել 🌐 Facebook-ի և 🌐 Instagram-ի նոր բաժանորդագրության տարբերակ` հավելվածներն առանց գովազդների: Նախնական տվյալներով բաժանորդագրության վճարը կկազմի ամսական 14$։ Այլընտրանքը կլինի հարթակների անվճար տարբերակներում թիրախավորված գովազդը «հանդուրժելը»։ 💸 100,000,000$ ներդրում AI-ի համար. Visa ընկերությունը նախատեսում է 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծմամբ ու մշակմամբ զբաղվող ստարտափներում։ Ընկերության կարծիքով այս նախաձեռնությունը կօգնի հաջողությամբ ներդնել AI տեխնոլոգիաները վճարային համակարգերում և այդպիսով խթանել ֆինանսական աշխարհի զարգացումը։ 🍎🗣️ iOS 17`սեփական ձայնի փոխարեն. iOS 17-ի թարմացումները դեռևս շարունակում են մնալ թեժ քննարկումների կենտրոնում։ Վերջին թարմացումից հատկապես ուշագրավ է «Սեփական ձայն» ֆունկցիան․ դրա միջոցով կարող ես ստեղծել սինթեզված ձայն, որը գրեթե չի տարբերվում քո սեփական ձայնից։ Կարող ես օգտագործել այս գործիքը բարեկամների և ընկերների հետ շփվելիս, տարբեր հեռախոսազանգերի և FaceTime-ի ժամանակ։ 🌍 Թվային աշխարհը մշտապես զարմացնում է` նորանոր տեխնոլոգիական թարմացումներով ու ինովացիաներով։ 🤗 Հետևիր մեր տելեգրամյան ալիքին և ձեռքդ պահիր ամենահետաքրքիր ու թարմ թվային նորությունների զարկերակին:
0
16
🤩 Ուզու՞մ ես Apple Watch SE 2 ունենալ: Դե, ուրեմն մի պահ կտրվիր դասերից ու արի 🌐 Ինստագրամ: 💚 Ուսանողության օրվա առթիվ հատ
🤩 Ուզու՞մ ես Apple Watch SE 2 ունենալ: Դե, ուրեմն մի պահ կտրվիր դասերից ու արի 🌐 Ինստագրամ: 💚 Ուսանողության օրվա առթիվ հատուկ գովազդային վիճակախաղ ենք կազմակերպել։ Պայմանները ավելի քան պարզ են. հետևիր այս հղմանը՝ ծանոթանալու համար։
0
17
🤓 Երբ սեպտեմբերն եկավ․․․ 👩🏻‍🎓 Իսկ ո՞վ ասաց, որ սեպտեմբերն ու ուսումնական տարվա սկիզբը միայն աշակերտների ու ուսանողների հա
🤓 Երբ սեպտեմբերն եկավ․․․ 👩🏻‍🎓 Իսկ ո՞վ ասաց, որ սեպտեմբերն ու ուսումնական տարվա սկիզբը միայն աշակերտների ու ուսանողների համար է։ 📚 Եթե դու էլ ես սիրում մշտապես նոր նյութեր պրպտել ու ուսումնասիրել, զարգացնել մասնագիտական գիտելիքներդ ու այդ ընթացքում չբացել Google-ի հազարավոր էջեր, ապա մեր նորությունը հենց քեզ համար է։ 👉 Ներկայացնում ենք մեր թարմացված Acba SME հարթակը, որտեղ կգտնես՝ ⚡️ Հետաքրքիր, թարմ նյութեր, ⚡️ Օգտակար հոդվածներ և հոլովակներ, ⚡️ Մասնագիտական խորհուրդներ, ⚡️․․․և ավելին՝ մարքեթինգի, ֆինանսների, բիզնեսի և առնչվող այլ ոլորտների մասին։ 🎨 Ի դեպ, փոփոխել ենք նաև կայքի դիզայնը, որ էլ ավելի հաճելի ու հարմարավետ հարթակում վայելեք նյութերն ուսումնասիրելու գործընթացը 🤗 👉 Կայքին կարող ես ծանոթանալ այստեղ՝ sme.acba.am
0
18
🙈 Ամառն ավարտվեց, արկածները՝ ոչ։ ☀️ Սեպտեմբերը կարծես ամռան 4-րդ ամիսը լինի․․․ Դեռ ուզում ես գնալ արշավների, հանգստի, ընկերն
🙈 Ամառն ավարտվեց, արկածները՝ ոչ։ ☀️ Սեպտեմբերը կարծես ամռան 4-րդ ամիսը լինի․․․ Դեռ ուզում ես գնալ արշավների, հանգստի, ընկերների հետ քաղաքից դուրս՝ նոր արկածների հետևից։ 🏄🏻‍♀️ Իսկ քո արկածները AMEX-ի հետ կարող են էլ ավելի անմոռանալի ու անակնկալներով լի դառնալ: 🤗 Ուրեմն, կատարում ես վճարումներ American Express Blue քարտով ու ստանում ԶԵՂՉԵՐ: Ահա այս վայրերում անցկացրու ժամանցդ ու վայելիր նշված զեղչերը․ 👇 ✔️One Way Tour - 15% զեղչ ✔️Rafting in Armenia - 25% զեղչ ✔️ZipWine Byurakan - 15% զեղչ ✔️Yerevan Zipline Airline - 15% զեղչ ✔️Wings of Tatev - 15% զեղչ 🥰 Վայելիր աշնանային արևն ու նոր արկածներդ AMEX-ի հետ։
0
19
⚡ Մի քանի րոպե տեխնոլոգիաների աշխարհում: 🤓 Թվային աշխարհը փոխվում է այնքան արագ, որքան արագ «թռչում են» ամռան օրերը։ 💡Մինչդ
⚡ Մի քանի րոպե տեխնոլոգիաների աշխարհում: 🤓 Թվային աշխարհը փոխվում է այնքան արագ, որքան արագ «թռչում են» ամռան օրերը։ 💡Մինչդեռ գրում էինք այս հրապարակումը, աշխարհում, հավանաբար մի նոր տեխնոլոգիական իդեա ծնվեց, բայց դրա մասին կիմանանք ավելի ուշ։ 🔎 Իսկ քեզ համար հավաքել ենք ամառվա վերջին ուշագրավ լուրերից 3-ը՝ թվային աշխարհից․ 🐦 Twitter-ը դարձավ X - Twitter-ն այլևս առաջվանը չէ․ հայտնի կապույտ թռչնակին եկել է փոխարինելու սև ետնագույնով X-ը։ SpaceX-ի, Tesla-ի հիմնադիր և Twitter-ի՝ արդեն X-ի ղեկավար Իլոն Մասկը շարունակում է տարբերվող նորամուծություններ բերել IT աշխարհ, որոնք ոչ միշտ են միանգամից ընդունվում հասարակության կողմից։ 🔆 ChatGPT-ն սննկացման պատճառ - «Ինչպե՞ս խուսափել սնանկացումից»․ Այս հարցին ամենագետ ChatGPT-ն թերևս չի կարողանա ճշգրիտ պատասխանել։ Այժմ OpenAI ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված ChatGPT-ի օրական ընթացիկ ծախսերի հետ, որոնք կազմում են $700.000, և գերազանցում նախատեսված այլ ծախսերը։ Եթե լուծումներ չգտնվեն, հաջորդ տարի ընկերությունը կարող է սնանկացման առաջ կանգնել։ 💻 Microsoft 365-ի նոր օգնականը - Copilot-ը Microsoft-ի AI նորամուծությունն է, որը նախատեսված է Microsoft 365 փաթեթի ծրագրերի աշխատանքը պարզեցնելու ու բարելավելու համար։ Օրինակ՝ Microsoft Word-ում Copilot-ը կարող է առաջարկել բառերի լրացումներ՝ ավելի ճշգրիտ տեքստ ստանալու համար։ Իսկ Excel-ում Copilot-ը կօգնի Ձեզ կատարել տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, ինչպես նաև աշխատանք տարբեր բանաձևերի հետ։ Ծառայությունը դեռևս հասանելի է շատ քիչ մարդկանց մոտ։
0
20
💔 Որտե՞ղ է ճամպրուկս․․․ 🤦‍♂️ Համաձայնեք, որ ճամփորդության ժամանակ ճամպրուկը կորցնելու վախը գրեթե բոլորս էլ ունեցել ենք։ Միջ
💔 Որտե՞ղ է ճամպրուկս․․․ 🤦‍♂️ Համաձայնեք, որ ճամփորդության ժամանակ ճամպրուկը կորցնելու վախը գրեթե բոլորս էլ ունեցել ենք։ Միջինում տարբեր պատճառներով, թռիչքից հետո տարեկան մոտ 10 միլիոն ուղևոր մնում է առանց ուղեբեռի։ 🪄 Դե արի ֆիքսենք մի քանի պարզ գործողություն, որոնք կփրկեն Քո ճամպրուկի «կյանքը» ու կազատեն այն կորցնելու վախերից․ 👉 Նկարիր ճամպրուկը․ Օդանավակայանում՝ ճամպրուկի գրանցումից առաջ, արագ լուսանկարիր այն և պահպանիր հեռախոսում։ Սա կարող է օգտակար լինել ճամպրուկի ուշացման կամ կորստի դեպքում, երբ անհրաժեշտ լինի նկարագրել ճամպրուկի տեսքը ավիաընկերության աշխատակիցներին։ 👉 Պահիր ուղեբեռի անդորրագիրը․ Ուղեբեռի գրանցումից հետո կստանաս ուղեբեռի ստացման անդորրագիր, որը սովորաբար ամրացվում է Քո նստեցման կտրոնին (boarding pass) կամ տրվում է առանձին թղթով։ Պահպանիր այդ անդորրագիրը, քանի որ դա համարվում է ապացույց, որ գրանցել ես Քո ճամպրուկը, և այն անհրաժեշտ կլինի ճամպրուկի ուշացման կամ կորելու դեպքում։ 👉 Օգտագործիր Apple Airtag. AirTag-ը հետևող փոքրիկ սարք է, որը կարող ես դնել ճամպրուկի մեջ և հնարավորինս ապահովագրել Քեզ։ Պարզապես անհրաժեշտ է այն մինչ օգտագործելը ակտիվացնել Apple-ի այլ սարքի միջոցով, որում առկա է Find My ծրագիրը (iPhone, iPad, Macbook և այլն) և դնել ճամպրուկի մեջ այնպիսի ապահով հատվածում, որ ոչ ոք չգտնի։ 🤩 Եվ վերջապես, AmEx Gold-ի Ուղեբեռի ապահովագրության միջոցով կարող ես ապահովագրել Քո ճամպրուկը կորստից, վնասից կամ ուշացումից ու վայելել ճամփորդությունն ապահով ու առանց կորուստների։ Ուղեբեռի ապահովագրության պայմանների մասին ավելին կարող ես ծանոթանալ՝ այստեղ։ 😇 Դե, մաղթում ենք՝ բարի թռիչք, փափուկ վայրէջք ու ճամփորդություն առանց կորուստների 💚
0