cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Acba bank OJSC

Ակբա բանկի նպատակն է ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը: 💚 🖇️ www.acba.am 📩 [email protected] 📞 (010) 318888 ℹ️ www.fininfo.am

Show more
Armenia468Armenian221The category is not specified
Advertising posts
3 986
Subscribers
-124 hours
-237 days
-17230 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Երևանում գինու օրեր էին 🍷❤️ Լավ հիշողությունները դեռ երկար կմնան մասնակիցների հետ, իսկ այդ հարցում նրանց կօգնեն լուսանկարները։ 📸 Եթե այս տարի մասնակցել ես «Երևանի գինու օրեր» փառատոնին, ապա գտիր քո լուսանկարը այստեղ։
Show all...
18👍 2😍 1
00:47
Video unavailableShow in Telegram
Պատրա՞ստ ես Երևանի գինու օրեր փառատոնին 🍷 Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, փառատոնի գլխավոր հովանավորներ Ակբա բանկն ու Վիզա վճարային համակարգը հինգ ակտիվ, գինեսեր հետևորդներին նվիրում են 2-ական գինու փաթեթ։ Փաթեթներում կգտնես փառատոնի գինու գավաթ և հատուկ պատյան, 12 տոմսակ, գլխավոր խաղարկության կտրոն և տեղեկատվական ու զեղչերով լի գրքույկներ 🍷🤩 Ընդամենը չորս քայլ, և պատահականության սկզբունքով հենց դու կարող ես հաղթել ամենասպասված փառատոնի տոմս-փաթեթը. ❣️ հավանիր Instagram-ի տեսանյութը, ❣️ գրառման մեկնաբանություններում նշիր այն ընկերոջը, ում հետ գնալու ես գինի խմելու, ❣️ հետևիր Ակբա բանկի և Վիզայի Instagram էջերին, ծանոթանալով Ակբա բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին` www.acba.am պաշտոնական կայքում։ ❣️ բաժանորդագրվիր Ակբայի ❤Telegram ալիքին։ Չմոռանաս նաև ակտիվացնել Visa Digital անվճար քարտը՝ Գինու օրերի հատուկ դիզայնով և այդ օրերին գործող լի՜քը առաջարկներով ու զեղչերով։ Գովազդային վիճակախաղի պայմաններին ծանոթացիր այստեղ։ Դե, կհանդիպենք գինու օրերին 🥂
Show all...
IMG_6096.MOV34.94 MB
44
Photo unavailableShow in Telegram
😎 Դու արդեն որոշել ես՝ ինչ բիզնես ես ուզում հիմնել և հիմա ժամանակն է հայտարարել աշխարհին քո և քո բիզնեսի մասին: Հենց այստեղ հերթը հասնում է մարքեթինգին, որը ոչ միայն գործիք է, այլև բիզնեսի ռազմավարական առանցք: ✅ Մարքեթինգային առաջին քայլերդ են․ 🗣 Պատմիր
Բիզնես սկսելիս շա՜տ կարևոր է ճիշտ ներկայանալ։ Նման է առաջին տպավորությանը, որը երկրորդ անգամ գործել չես կարողանա։ Մարքեթինգն առաջին տպավորության ռազմավարությունն է, և որքան լավ է մշակված, այնքան ավելի հեշտ է գրավել առաջին հաճախորդներին ու դիրքավորվել շուկայում։
😏 Ճանաչիր հաճախորդիդ
Արդյունավետ մարքեթինգը կապում է քեզ ու հաճախորդներիդ: Մարքեթինգային հետազոտությունները, արշավներն ու դրանց արդյունքները օգնում են հասկանալ՝ ինչ են ուզում հաճախորդներդ, ինչ նախասիրություններ ունեն կամ ինչպես կարող ես բարելավել ծառայությունները։
🤑 Վաճառքի և աճի խթանում
Ցանկացած բիզնեսի վերջնանպատակը աճն է։ Մարքեթինգը խթանում է այդ աճը: Ճիշտ ռազմավարությունը բարձրացնում է բիզնեսի տեսանելիությունը, որն արտահայտվում է վաճառքների աճով:
😘 Մտերմացիր
Մարքեթինգը պարզապես վաճառք չէ. այն օգնում է «մտերմանալ» հաճախորդների հետ: Արդյունքում բիզնեսիդ շուրջ կարող է ձևավորվել հավատարիմ հաճախորդների համայնք։
Տարբերվիր
Շուկայում, որտեղ դու միակը չես, քո նոր բիզնեսը պետք է առանձնանա: Մարքեթինգն օգնում է առանձնանալ՝ տարբերակելով բիզնեսիդ առավելությունները մրցակիցներից, ձևավորելով յուրահատուկ լեզու և իմիջ: Մրցակցային միջավայրում սեփական ձեռագիրն ունենալը հաճախորդներին ներգրավելու բանալիներից է:
🔫 Մի՛ շտապիր
Անմիջական վաճառքը կարևոր է, բայց մարքեթինգը տալիս է հաջողության երկարաժամկետ գործիք: Հետևողական, նորարարական մարքեթինգն օգնում է հաճախորդների մտքում մշտապես ունենալ քո բիզնեսը: Այսինքն՝ անգամ եթե այդ պահին հաճախորդը ծառայություն կամ ապրանք չի գնում, կարող է խորհուրդ տալ քեզ մտերիմներին կամ դիմել, երբ կարիքն ունենա։
Նոր բիզնեսի համար մարքեթինգը ոչ թե ճոխություն է, այլ անհրաժեշտ ներդրում։ Այն գծում է բիզնեսի ճանապարհը, սահմանում հարաբերությունները հաճախորդների հետ։ Եթե արդեն գրանցել ես բիզնեսդ, գրանցվիր https://sme.acba.am կայքում և ներբեռնիր քո ձևաթուղթը։
Show all...
18🔥 4👍 2
00:49
Video unavailableShow in Telegram
Ուղևորվիր հավերժական քաղաք Ակբայի հետ ✈️🇮🇹 Ընդամենը գնա Instagram և կատարիր այս պարզ քայլերը՝ ❤️ հավանիր Instagram-ի գրառումը, 😍 հետևիր Ակբայի Instagram և Telegram-ի էջերին, ծանոթանալով Ակբա բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին` www.acba.am պաշտոնական կայքում։ 🙌🏻 գրառման մեկնաբանություններում նշիր նրան, ում հետ մեկնելու ես Հռոմ: Այսքան հեշտ։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով և կստանա 2 երկկողմանի ավիատոմս դեպի Իտալիա՜։ Դե՜, գնացինք Ինստագրամ՝ տոմսերի հետևից: Հետևիր մեր էջերին, որ բաց չթողնես խաղարկության ամփոփումը 💚 Գովազդային վիճակախաղի պայմաններին ծանոթացիր այստեղ։
Show all...
IMG_4899.MP438.66 MB
471👍 51🔥 15🤩 6😍 6🥰 3👏 1🤯 1😱 1
Photo unavailableShow in Telegram
Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է 🎭 Այս օրվա կապակցությամբ չէինք կարող քեզ առանց անակնկալների թողնել 🤩 Ճիշտ պատասխանիր հայկական թատրոնին վերաբերող մեր 5 հարցին, և ճիշտ պատասխանած մասնակիցներից պատահականության սկզբունքով ընտրված թատերասերները կստանան Երևանի դրամատիկական թատրոնի նվեր քարտեր։ Պայմաններն են՝ 1. Հետևել Ակբայի 🌐 Instagram-ի էջին և 💬 Telegram ալիքին, 2. Ճիշտ պատասխանել քուիզի բոլոր հարցերին: Խաղարկությունը կամփոփենք այս հրապարակման մեկնաբանություններում։ 🔗 Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բանկի կողմից մատուցվող ծառայություններին և բանկային պրոդուկտներին ծանոթացիր www.acba.am կայքում:
Show all...
72👍 8😍 4🔥 2
Photo unavailableShow in Telegram
🤔 Ի՞նչ բիզնես հիմնել, ո՞ր ուղղությունն ընտրել։ Ճիշտ ուղղությունը կօգնի քեզ ի սկզբանե քո տեղը զբաղեցնել շուկայում և կենտրոնանալ առաջխաղացման վրա։ Բայց ինչպե՞ս անել այդ ընտրությունը: 1️⃣Գնահատիր հետաքրքրություններդ ու փորձդ
Սկսիր ինքդ քեզնից: Ի՞նչի համար ես պատրաստ չքնել գիշերը։ Ի՞նչ հմտություններ ունես, որ առանձնացնում են քեզ: Երբ այս երկուսը համընկնում են, դու ոչ միայն մոտիվացիայի պակաս չես ունենում, այլև դառնում ես ոլորտի էքսպերտ:
2️⃣Ուսումնասիրիր շուկան
Շուկան ու դրա միտումները հասկանալը կարևոր է: Google Trends-ի նման գործիքներով հետազոտիր նախընտրած ոլորտի ընկերությունները, հաշվետվությունները՝ հասկանալու՝ ինչի պահանջարկը կա այսօր կամ ինչ բացեր կան, որ կարող ես լրացնել:
3️⃣Բացահայտիր հաճախորդների ցավոտ կետերը
Հաջող բիզնեսը լուծում է հաճախորդի խնդիրները ու բավարարում կարիքները: Շփվիր հավանական հաճախորդների հետ, հասկացիր նրանց մտահոգություններն ու խնդիրները: Քո բիզնեսը կարող է դառնալ այդ խնդիրների լուծումը:
4️⃣Ուսումնասիրիր մրցակիցներիդ
Ովքե՞ր են քո ընտրած ուղղության մրցակիցները: Ի՞նչն է նրանց մոտ լավ ստացվում, ի՞նչն է պակասում: Այսպես կբացահայտես շուկայի բացերը, որոնք կլրացնես հենց դու:
5️⃣Իսկ շահութաբերությու՞նը
Չնայած սերը արածիդ հանդեպ կարևոր է, բայց բիզնեսը պետք է շահութաբեր դառնալու հեռանկար ունենա: Ուսումնասիրիր գնագոյացման ռազմավարությունը, հաճախորդների բազայի չափը, կատարիր մեկ տարվա ֆինանսական կանխատեսումներ և հաշվիր հնարավոր գերածախսերը:
6️⃣Փորձարկիր
Նախքան սկսելը փորձարկիր ընտրածդ ուղղությունը: Նվազագույն կենսունակ արտադրանք (minimum viable product), փորձնական ծառայություն կամ նույնիսկ փորձնական արշավ սոց․ ցանցերում․ գործիքները շատ են: Ստացած դիտարկումները թույլ կտան ամբողջ ներուժով սկսելուց առաջ ավելի հստակ իմանալ անելիքը:
📍Բիզնես ուղղությունն ընտրելը ներքին ու արտաքին աշխատանք է: Դու ընտրում ես ոլորտ, որում պատրաստ ես աշխատել անկախ բոլոր դժվարություններից, ունես փորձ, հեղինակություն, ճանաչում ես հաճախորդներին, ում պահանջարկը և կարիքները բավարարելու է քո բիզնեսը: Կարևորը՝ մի շտապիր, հետազոտիր, օգտվիր նաև էքսպերտային էջերից, ինչպիսին է https://sme.acba.am/ բիզնես հարթակը՝ ճիշտ սկսելու համար։
Show all...
31👍 7👏 1
Photo unavailableShow in Telegram
Այն, ինչ ֆիլմերում էր, այսօր ներխուժում է իրականություն 🌍 🍏 Apple ընկերությունը ներկայացրել է Apple Vision Pro վիրտուալ իրականության ակնոցը
Գերժամանակակից սարքը միավորում է ֆիզիկական և թվային աշխարհները: Apple VR-ը հագեցած է նորագույն դիսփլեյներով, որոնք ապահովում են մաքուր պատկեր, իսկ սենսորները մեծ ճշգրտությամբ արձագանքում են ամեն շարժման։ Սարքը միանում է Apple-ի մյուս սարքերին և թույլ տալիս անցկացնել վիրտուալ հանդիպումներ, «օդում» նամակներ գրել, դիտել ֆիլմեր, 3D դիզայն անել, ստուգել էլ. փոստը և շատ ավելին։ Սարքի արժեքը սկսվում է 3,499 ԱՄՆ դոլարից։
📱 Samsung-ն իր հերթին ներկայացրել է արհեստական բանականությամբ օժտված կլորիկ ռոբոտին՝ Ballie-ին
Ռոբոտը հագեցած է տեսախցիկներով և սենսորներով, կարող է շրջել տանով մեկ, կառավարել տան smart սարքերը և նույնիսկ դառնալ ֆիթնեսի համար մոտիվացնող ու օգնական: Ballie-ն արձագանքում է ձայնային հրահանգներին կատարում ձայնային առաջադրանքները։ Ballie-ն ընկերանում է ոչ միայն մարդկանց, այլև ընտանի կենդանիների հետ՝ հոգ տանելով նրանց մասին տիրոջ բացակայության ընթացքում։ Ֆանտաստիկ այս սարքի արժեքը ըստ նախնական տեղեկությունների կլինի 1,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։
🔆 Տեքստից տեսահոլովակ
OpenAI-ը ներկայացրեց Sora-ն՝ գեներատիվ արհեստական բանականության վերջին տեխնոլոգիան, որի միջոցով օգտատերերը կարող են ստանալ հոլովակներ արհեստական բանականությանը տրված հրահանգների՝ prompt-երի, միջոցով։ Ընկերությունն արդեն կիսվել է Sora-ի միջոցով տեքստի հիման վրա ստեղծված առաջին հոլովակներով։ Արհեստական բանականությունը դեռ ուսումնասիրում և սովորում է իրական աշխարհի շարժումներն ու դինամիկան՝ ավելի իրատեսական պատկերներ ստանալու համար։
Show all...
21👍 4👏 2🔥 1
Photo unavailableShow in Telegram
🌱 Ասում են՝ մեծ ճամփորդությունը սկսվում է առաջին փոքր քայլից։ Այդպես էլ American Express Gold և American Express Blue քարտատերերն ուղղակի կատարում են իրենց առօրյա գործերը, իսկ Ամեքս հավատարմության ծրագիրը դրանք վերածում է նվերների 🤗 🏅Membership Rewards միջազգային բրենդը ճանաչելի է ամբողջ աշխարհում և վճարային քարտերի համար գործող հավատարմության և խրախուսական լավագույն ծրագրերից է։ Որպես American Express Gold և American Express Blue քարտատեր դու էլ կարող ես մասնակցել Membership Rewards ծրագրին և ամեն անգամ օգտագործելով քո քարտը՝ կուտակել MR միավորներ և փոխարինել դրանք արժեքավոր նվերներով: Միավորները կուտակում ես այսպես՝ ✅Կատարում ես վճարումներ և ամեն 500 դրամի դիմաց ստանում միավոր ✅Կատարում ես կանխիկացում Amex Gold քարտով և միավոր ստանում ամեն 1000 դրամի դիմաց ✅Մասնակցում ես պարբերաբար իրականացվող #amexweekend-ներին ու արշավներին 🎁 Հավաքում ես միավորներ և ընտրում՝ ինչի հետ ես ուզում դրանք փոխանակել՝ սիրելի խանութի նվեր-քարտի, կենցաղային տեխնիկայի, հեռախոսի, ճամփորդական փաթեթի կամ այլ արժեքավոր նվերի հետ։ 🎁 Ամեքս քարտերին և հավատարմության միավորներին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ ու կատարել քո մեծ ճամփորդության առաջին քայլը:
Show all...
18👍 12🔥 3😍 2
Photo unavailableShow in Telegram
🌟 5 խորհուրդ՝ ինչպես հանգստանալ արձակուրդներին Արձակուրդները հրաշալի են, բայց ոչ միշտ է հաջողվում հանգստանալ ու վերականգնվել դրանց ընթացքում։ Այ եթե իմանաս՝ ինչպես ավելի արդյունավետ կազմակերպել հանգիստը, կկարողանաս վերականգնել ուժերդ ու լիցքավորվել անգամ մեկ-երկու օրում 🚀 1️⃣ Սովորիր ոչինչ չանել
🧠💤 Իտալացիներն ասում են «dolce far niente», որը բառացի թարգմանվում է որպես «ոչինչ չանելու քաղցրություն»։ Նույնպիսի իմաստ ունի նաև հոլանդացիների «niksen» բառը, որը խորհրդանշում է ուղղակի լինելը, երբ մտքերդ հանգիստ թափառում են։ Սա վերականգնվելու լավագույն տարբերակն է, որը, չնայած իր պարզությանը, հաճախ ամենաբարդն է։
2️⃣ Զուգորդիր ակտիվ ու պասիվ հանգիստը
🚴🎨 Եթե ողջ շաբաթդ անցնում է նստակյաց, փորձիր հանգստյան օրերին ֆիզիկապես ավելի ակտիվ լինել։ Իսկ եթե ողջ շաբաթ ոտքի վրա ես եղել, հանգստյան օրերին սիրելի գրքի հետ բազմոցին հանգստանալը կամ նկարչական խմբակ այցելելը հրաշալի միտք է։
3️⃣ Փոխիր միջավայրդ
Անգամ փոքր ճամփորդությունները կարող են հրաշքներ գործել։ Մոտակա զբոսայգի կամ լեռնոտ շրջան գնալը կարող է պարզել միտքդ ու էներգիա տալ։ Կարևորը՝ ճիշտ գնահատիր ուժերդ և եթե, օրինակ, երբեք սար չես բարձրացել, միանգամից մեծ բարձունք հաղթահարելը կարճ արձակուրդի ժամանակ լավ միտք չէ։ Սկսիր փոքրից 🙌🏻
4️⃣ Սպոնտան եղիր
Մենք թերագնահատում ենք՝ որքան էներգիա ենք ծախսում ամենը պլանավորելու ու վերահսկողության տակ պահելու վրա։ Փորձիր մի քանի օր վայելել կյանքի անակնկալներն ու անսպասելի շրջադարձերը։ Ամենալավ հիշողությունները հաճախ չնախատեսված արկածներից են լինում 🎈✨
5️⃣ Մոռացիր աշխատանքի մասին
Անջատիր հեռախոսիդ ծանուցումներն ու կտրվիր աշխատանքային առօրյայից՝ ժամանակ անցկացնելով սիրելիների հետ։ Նախքան արձակուրդդ ավարտիր հրատապ գործերը, որ կարողանաս չմտածել աշխատանքի մասին։
🔍 Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերական որակյալ հանգիստը նվազեցնում է սթրեսն ու երկարացնում կյանքը։ Դե, որքան էլ սիրես աշխատանքդ, չմոռանաս հանգստանալ։ 👉 Կիսվիր հանգստի քո սիրելի տարբերակով մեկնաբանություններում 💬
Show all...
20👍 10 5💯 2🤩 1
Photo unavailableShow in Telegram
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 👼 Հրաժեշտ տալով հերթական տարվան՝ վերհիշեցինք Դամբլդորի իմաստուն խոսքերը.
Երջանկությունը կարելի է գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե միայն չմոռանանք վառել լույսը:
Մենք հանդիպեցինք մարտահրավերների և ձգտեցինք միասին մեղմել ու հաղթահարել դրանք՝ ապացուցելով, որ նույնիսկ ամենաանսպասելի պահերին մենք կարող ենք ուրախություն գտնել փոխօգնության և բարության մեծ ու փոքր քայլերում: ✨ 2024 թվականին մաղթում ենք խաղաղություն, կայունություն, մեծ երազանքներ ու վստահ քայլեր դրանց իրականացմանն ուղղված։ Մենք խոստանում ենք լինել քո կողքին՝ առաջարկելով նորարարական լուծումներ և շարունակական աջակցություն: Թող այս տարին քեզ բերի երջանկության, հաջողության և լույսի անվերջ պահեր: Քո Ակբա ընտանիք 💚
Show all...
44👍 5🥰 3 2
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.