TeensLIVE.am
رفتن به کانال در Telegram
Տեղեկատվական հարթակ դեռահասների համար — 🔗 Կամավորության հայտ. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSddKpL_CnKkUJSTApvQFY65YBBZ2uLVBizdLyb8hw3veq8uNQ/viewform?usp=preview -- Հետադարձ կապ` info@teensliveam.org
نمایش بیشتر1 301
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-87 روز
-3230 روز
در حال بارگذاری دادهها
کانالهای مشابه
ابر برچسبها
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
نوامبر '26نوامبر '26
نوامبر '26
+10
در 0 کانالها
اکتبر '26
+8
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '26
+37
در 0 کانالها
Get PRO
اوت '26
+60
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '26
+76
در 0 کانالها
Get PRO
ژوئن '26
+36
در 0 کانالها
Get PRO
مه '26
+55
در 0 کانالها
Get PRO
آوریل '26
+38
در 0 کانالها
Get PRO
مارس '26
+53
در 0 کانالها
Get PRO
فوریه '26
+30
در 0 کانالها
Get PRO
ژانویه '26
+19
در 0 کانالها
Get PRO
دسامبر '25
+21
در 0 کانالها
Get PRO
نوامبر '25
+19
در 0 کانالها
Get PRO
اکتبر '25
+23
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '25
+27
در 0 کانالها
Get PRO
اوت '25
+23
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '25
+39
در 0 کانالها
Get PRO
ژوئن '25
+25
در 0 کانالها
Get PRO
مه '25
+20
در 0 کانالها
Get PRO
آوریل '25
+10
در 0 کانالها
Get PRO
مارس '25
+40
در 0 کانالها
Get PRO
فوریه '25
+40
در 0 کانالها
Get PRO
ژانویه '25
+23
در 0 کانالها
Get PRO
دسامبر '24
+26
در 0 کانالها
Get PRO
نوامبر '24
+32
در 0 کانالها
Get PRO
اکتبر '24
+61
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '24
+123
در 0 کانالها
Get PRO
اوت '24
+156
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '24
+38
در 0 کانالها
Get PRO
ژوئن '24
+22
در 1 کانالها
Get PRO
مه '24
+36
در 2 کانالها
Get PRO
آوریل '24
+43
در 1 کانالها
Get PRO
مارس '24
+46
در 2 کانالها
Get PRO
فوریه '24
+40
در 1 کانالها
Get PRO
ژانویه '24
+17
در 0 کانالها
Get PRO
دسامبر '23
+64
در 1 کانالها
Get PRO
نوامبر '23
+104
در 1 کانالها
Get PRO
اکتبر '23
+534
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '23
+75
در 0 کانالها
Get PRO
اوت '23
+381
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '23
+304
در 0 کانالها
Get PRO
ژوئن '23
+10
در 0 کانالها
Get PRO
مه '23
+13
در 0 کانالها
Get PRO
آوریل '23
+6
در 0 کانالها
Get PRO
مارس '23
+34
در 0 کانالها
Get PRO
فوریه '23
+8
در 0 کانالها
Get PRO
ژانویه '23
+230
در 0 کانالها
Get PRO
دسامبر '22
+58
در 0 کانالها
Get PRO
نوامبر '22
+82
در 0 کانالها
Get PRO
اکتبر '22
+890
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '22
+71
در 0 کانالها
Get PRO
اوت '22
+371
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '22
+56
در 0 کانالها
Get PRO
ژوئن '22
+10
در 0 کانالها
Get PRO
مه '22
+5
در 0 کانالها
Get PRO
آوریل '22
+9
در 0 کانالها
Get PRO
مارس '22
+23
در 0 کانالها
Get PRO
فوریه '22
+3
در 0 کانالها
Get PRO
ژانویه '22
+31
در 0 کانالها
Get PRO
دسامبر '21
+10
در 0 کانالها
Get PRO
نوامبر '21
+30
در 0 کانالها
Get PRO
اکتبر '21
+138
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '21
+497
در 0 کانالها
Get PRO
اوت '21
+1 060
در 0 کانالها
| تاریخ | رشد مشترکین | اشارات | کانالها | |
| 15 نوامبر | +1 | |||
| 14 نوامبر | +1 | |||
| 13 نوامبر | +1 | |||
| 12 نوامبر | 0 | |||
| 11 نوامبر | 0 | |||
| 10 نوامبر | 0 | |||
| 09 نوامبر | 0 | |||
| 08 نوامبر | +2 | |||
| 07 نوامبر | +1 | |||
| 06 نوامبر | +1 | |||
| 05 نوامبر | 0 | |||
| 04 نوامبر | +1 | |||
| 03 نوامبر | 0 | |||
| 02 نوامبر | +2 | |||
| 01 نوامبر | 0 |
پستهای کانال
Շարունակում ենք ամփոփ ներկայացնել #Teens սոցմեդիա բովանդակությունը.
🔹 Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր հերթական թիմբիլդինգը 🥳 Այս անգամ միասին դիտեցինք «Մանոսֆերայի ներսում» ֆիլմը, որը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալու մանոսֆերայի գաղափարը, դրա տարածման ազդեցությունը երիտասարդների մտածելակերպի և հասարակության վրա։ Դիտումից հետո միասին քննարկեցինք ֆիլմում բարձրացված թեմաներն ու կիսվեցինք մեր կարծիքներով։🎬
Հիշեցնենք, որ մանոսֆերան տղամարդկանց առցանց հարթակ է, որը նպաստում է կանանց հանդեպ բռնության տարածմանը՝ ի թիվս այլ խնդիրների:
🔹 Այս շաբաթ խոսեցինք հոգեկան առողջության մեջ հանդիպող Red Flag-երի մասին🚩։ Անդրադարձանք այն նշաններին, որոնք կարող են վկայել հոգեկան առողջության հետ կապված դժվարությունների մասին, օրինակ՝ մշտական ինքնամեկուսացումը, սեփական զգացմունքներն անտեսելը, չափազանց ինքնաքննադատությունը և օգնություն խնդրելուց խուսափելը։ Հիշեցրինք, որ կարևոր է նկատել այդ նշանները և ժամանակին ուշադրություն դարձնել սեփական հոգեկան առողջությանը։
🔹 Նաև օգնեցինք ծնողներին հասկանալ, թե ինչպես խոսել դեռահասի հետ, երբ նա դարձել է ավելի ինքնամփոփ և չի ցանկանում կիսվել իր ապրումներով։ Խոսեցինք առանց քննադատելու լսելու, բաց հարցեր տալու, անձնական տարածքը հարգելու և վստահության մթնոլորտ ստեղծելու կարևորության մասին։ Երբեմն դեռահասին անհրաժեշտ է ոչ թե խորհուրդ, այլ պարզապես մեկը, ով պատրաստ է լսել իրեն։🫂
🔹 Այս անգամ հարցրինք մեծահասակներին՝ ի՞նչ կանեին, եթե հնարավորություն ունենային վերադառնալու իրենց դեռահասության տարիներ։ Փորձեցինք բացահայտել, թե ինչ խորհուրդ կտային իրենք իրենց, ինչ որոշումներ կփոխեին և ինչը կցանկանային ավելի շատ գնահատել այդ տարիքում։ Հետաքրքիր էր լսել նրանց փորձն ու կյանքի դասերը։ 💭
🔹 Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է ընտանեկան մթնոլորտն ազդել դեռահասի հոգեկան առողջության վրա։ Խոսեցինք ընտանիքում մշտական վեճերի, քննադատության, չափազանց խիստ վերահսկողության և աջակցության բացակայության ազդեցության մասին։ Հասկացանք, որ ջերմ, ապահով և վստահության վրա հիմնված ընտանեկան միջավայրը մեծ դեր ունի դեռահասի ինքնագնահատականի, ինքնավստահության և հուզական բարեկեցության ձևավորման գործում։
**
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար:
| 2 | Նոր թարմացումներ #teens սոցմեդիա բովանդակությունից.
🔹 Այս շաբաթ խոսեցինք, որ անվտանգությունը սկսվում է հարգանքից։ Անդրադարձանք նրան, որ առողջ հարաբերություններում յուրաքանչյուր մարդ պետք է իրեն ապահով զգա՝ առանց վախի, ճնշման կամ նվաստացման։ Կարևոր է հարգել դիմացինի կարծիքը, ընտրություններն ու անձնական սահմանները։
🔹 Փորձեցինք հասկանալ, թե որն է իսկական ուժը💪։ Քննարկեցինք այն, որ ուժեղ լինելը չի նշանակում վախեցնել կամ վերահսկել ուրիշներին։ Իրական ուժը սեփական սխալներն ընդունելու, բարդ իրավիճակներում հանգիստ մնալու, ներողություն խնդրելու և ուրիշների նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու կարողությունն է։
🔹 Այս անգամ Բարուժանի հետ միասին խոսեցինք ուժի, վեճերի և անձնական սահմանների մասին։ Իմացանք, թե ինչպես կարելի է տարաձայնությունների ժամանակ արտահայտել սեփական կարծիքը՝ առանց վիրավորելու դիմացինին։ Նաև քննարկեցինք, թե ինչու է կարևոր ասել «ոչ», ճանաչել սեփական սահմանները և թույլ չտալ, որ ուրիշները խախտեն դրանք։
🔹 Անդրադարձանք նաև տան աշխատանքները հավասար կիսելու թեմային։ Խոսեցինք այն մասին, որ ճաշ պատրաստելը, մաքրությունը, գնումները և երեխաների խնամքը միայն մեկ մարդու պարտականությունները չեն, այն էլ՝ կնոջ։ Ընտանիքի բոլոր անդամները կարող են և պետք է մասնակցեն տան գործերին՝ անկախ իրենց սեռից, իսկ պարտականությունների հավասար բաշխումը նպաստում է ավելի առողջ ընտանեկան հարաբերություններին։🏡
🔹 Վերջում քննարկեցինք, թե ինչպես է վերահսկողությունը սահմանափակում զուգընկերոջը։ Խոսեցինք հեռախոսը ստուգելու, ընկերների հետ շփումն արգելելու, հագուստը թելադրելու և մշտապես գտնվելու վայրը վերահսկելու օրինակների մասին։ Հասկացանք, որ սրանք սիրո կամ հոգատարության դրսևորումներ չեն, այլ վերահսկող վարքագիծ, որը սահմանափակում է մարդու ազատությունն ու անկախությունը։
**
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 337 |
| 3 | Շարունակում ենք ամփոփ ներկայացնել #Teens սոցմեդիա բովանդակությունը.
🔹 Այս շաբաթ Բարուժանի հետ ներկայացրինք կոմիքսի նոր շարքը՝ նվիրված ընտանեկան հարաբերություններին 🧑🧑🧒🧒։Խոսեցինք ընտանիքի անդամների միջև առաջացող տարաձայնությունների, միմյանց հասկանալու, լսելու և առողջ հարաբերություններ կառուցելու կարևորության մասին։
🔹 Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչն է պակասել մեծահասակներին իրենց դեռահասության տարիներին 👧🧒Անդրադարձանք այն հնարավորություններին, աջակցությանը, ազատությանը և ուշադրությանը, որոնք նրանք կցանկանային ունենալ այդ տարիքում։ Նաև հասկացանք, թե որքան կարևոր է լսել դեռահասներին և հաշվի առնել նրանց զգացմունքներն ու ցանկությունները։
🔹 Ներկայացրինք 10 ֆիլմ, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր դեռահաս։ Դրանցից են «The Perks of Being a Wallflower», «Wonder», «Soul», «The Pursuit of Happiness» և «Dead Poets Society»։
Այս ֆիլմերը պատմում են ընկերության, ինքնաճանաչման, դժվարությունները հաղթահարելու, սեփական անձը ընդունելու և երազանքներին հետևելու մասին։🎬
🔹 Այս շաբաթ խոսեցինք նաև իրական ինքնավստահության մասին։ Իմացանք, որ ինքնավստահ լինելը չի նշանակում լինել կատարյալ կամ երբեք չսխալվել։ Այն սկսվում է սեփական ուժեղ և թույլ կողմերն ընդունելուց, սեփական կարծիքն արտահայտելուց և ուրիշների գնահատականներից կախված չլինելուց։
🔹 Անդրադարձանք մեր կյանքում հանդիպող գենդերային կարծրատիպերին։ Քննարկեցինք այն տարածված պատկերացումները, թե ինչ պետք է անեն աղջիկներն ու տղաները, ինչպես պետք է հագնվեն կամ իրենց պահեն։ Հասկացանք, որ հետաքրքրությունները, մասնագիտության ընտրությունն ու հնարավորությունները չպետք է սահմանափակվեն սեռով պայմանավորված կարծրատիպերով։
🔹 Նշեցինք Հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Խոսեցինք հոգեկան առողջության կարևորության, սեփական զգացմունքները ճանաչելու և դրանց մասին անկեղծ խոսելու մասին։ Եվ հիշե՛ք, որ օգնություն խնդրելը թուլության նշան չէ, իսկ հոգ տանելը սեփական անձի մասին պետք է լինի մեր առօրյայի մի մասը 🫂 | 341 |
| 4 | Սիրով կսպասենք ձեզ վաղը՝ հոկտեմբերի 17-ին, 16:00-ին՝ Լոֆթ Երևանում (Մոսկովյան 3):
Մուտքն՝ անվճար 💙 | 612 |
| 5 | Սպասում ենք ձեզ հոկտեմբերի 17-ին, 16:00-ին՝ Լոֆթ Երևանում (Մոսկովյան 3):
Մուտքն՝ անվճար, գրանցվեք այստեղ՝ 🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCElEPtagNfQjqZfIjXr4picK46m5NAu2eHz9_9tw6bn5KAQ/viewform | 680 |
| 6 | Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ,
👉 Միացե՛ք մեզ դիտելու «Մանոսֆերայի ներսում» վավերագրական ֆիլմը, որը պատմում է թունավոր նորմեր և բռնություն քարոզող առցանց հարթակների և ինֆլյուենսերների մասին:
Կինոդիտումից հետո «Դրական առնականություն 3.0» ծրագրի մասնագետներ՝ հոգեբան Սիրանուշ Դավթյանի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ փորձագետ Ժենյա Մայիլյանի հետ կքննարկենք առանցքային հարցեր, այդ թվում՝
🔹առնականության դրական և թունավոր ընկալումները Հայաստանում
🔸ինչպե՞ս դուրս գալ բռնություն քարոզող խմբերից
🔹արդյո՞ք վերահսկողությունը հոգատարության նշան է
🔸առողջ հարաբերությունների կարևոր սկզբունքներ
Կսպասենք ձեզ հոկտեմբերի 17-ին, 16:00-ին՝ Լոֆթ Երևանում (Մոսկովյան 3):
Մուտքն՝ անվճար, գրանցվեք այստեղ՝ 🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdCElEPtagNfQjqZfIjXr4picK46m5NAu2eHz9_9tw6bn5KAQ/viewform
**
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն | 772 |
| 7 | 👉 Հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ քննարկել ենք մի շարք թեմատիկ հարցեր, այդ թվում՝
• բուլինգի ի՞նչ տեսակներն կան ու որո՞նք են հիմնական պատճառները,
• ի՞նչ դերեր կան բուլինգում,
• ի՞նչ ազդեցություն ունի բուլինգը դեռահասի վրա,
• ինչպե՞ս պաշտպանվել բուլինգից,
• (հատուկ ծնողների համար) ինչպե՞ս պաշտպանել դեռահասին բուլինգից:
https://youtu.be/olxikp8PLEA | 713 |
| 8 | Շուտով սկսում ենք 🤍 | 603 |
| 9 | 👉 Այն հանգամանքը, որ որոշ տղամարդիկ օգնություն խնդրելը ընկալում են որպես թուլության դրսևորում, կարող է նրանց ստիպել խուսափել հոգեկան առողջության ծառայություններից օգտվելուց։
Դա կարող է հանգեցնել խնդրի գիտակցման և մասնագիտական օգնության դիմելու երկարատև ժամանակային ընդմիջման։
✅ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելի իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ t.me/BarujanBot [հղումը՝ bio-ում]
— Հոդվածի հեղինակ՝ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Սիրանուշ Դավթյան
*
#ԴրականԱռնականություն | 706 |
| 10 | بدون متن... | 542 |
| 11 | 👉 Սիրելի՛ դեռահասներ և ծնողներ,
Ուրախ ենք կիսվել մեր հերթական առցանց հանդիպումով, այս անգամ՝ բուլինգի թեմայով:
Հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ (@varsi_seneqerimyan) կքննարկենք մի շարք թեմատիկ հարցեր, այդ թվում՝
🔹բուլինգի ի՞նչ տեսակներն կան ու որո՞նք են հիմնական պատճառները,
🔹ի՞նչ դերեր կան բուլինգում,
🔹ի՞նչ ազդեցություն ունի բուլինգը դեռահասի վրա,
🔹ինչպե՞ս պաշտպանվել բուլինգից,
🔸(հատուկ ծնողների համար) ինչպե՞ս պաշտպանել դեռահասին բուլինգից:
Սիրով կսպասենք բոլորիդ՝
🗓🕣 սեպտեմբերի 19-ին, 17:00-ին, Google Meets առցանց հարթակում.
meet.google.com/omm-gyuw-xzp | 667 |
| 12 | Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր կամավորների և հարթակի դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով #teensշաբաթ շարքի միջոցով:
Դե ի՜նչ, գնացինք
🔹Ծանոթացանք մեր 10-րդ սերնդի կամավորներից Արիանայի հետ, ով Սյունիքի սրտից է՝ Կապանից։ Նա փոքր տարիքից նվագում է ջութակ🎻 և դաշնամուր🎹, իսկ գիտության շնորհիվ նա իր համար նոր բացահայտումներ է անում։ Ազատ ժամանակ նրան կարող եք տեսնել գիրք կարդալիս կամ ֆիլմեր դիտելիս։
🔹Նաև ծանոթացանք մեր 10-րդ սերնդի կամավորներից Անուշիկի հետ կամ ինչպես նա էր փոքր ժամանակ ինքն իրեն անվանում՝ Աշունիկ ☺️Նա սիրում է գրքեր կարդալ📚, կարևորում է ընտանիքի և ընկերների հետ անցկացրած ժամանակը և շա՜տ է սիրում իր հայրենիքը։
🔹Իմացանք, թե ինչ անել, եթե ունես շատ հետաքրքրություններ, բայց չգիտես՝ որն ընտրել այդ պահին 🧐։ Լուծումը շատ պարզ է՝ ընտրիր մի քանի զբաղմունք և փորձիր յուրաքանչյուրը 1-2 շաբաթ, այդպես կհասկանաս, թե ինչն է քեզ երջանկացնում, ինչը՝ հոգնեցնում։ Եվ միշտ հիշիր, որ ճիշտ ճանապարհը պետք է բացահայտել փորձելով։
🔹10-րդ սերնդի մեր հաջորդ կամավորներից Մարինան 16 տարեկան է։ Մի օր նա շատ կազմակերպված է, իսկ հաջորդ օրը՝ փնտրում է հեռախոսը, որն այդ պահին իր ձեռքում է😅 Նա սիրում է երաժշտություն🎶, իր ընկերներին և արկածներ։ Նաև սիրում է շփվել մարդկանց հետ և բաց է նոր ծանոթությունների համար։
**
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 724 |
| 13 | Սիրելի՛ դեռահաս,
հուլիսի 27-ին տեղի ունեցավ մեր հերթական թիմ բիլդինգը 💕
Ինչպես տեսնում եք շատ հավես անցավ՝ պիկնիկ էինք կազմակերպել Թումոյի այգում, որի ժամանակ հասցրեցինք կիսվել միմյանց հետ մեր կամավորական աշխատանքի մանրամասներով, ամառային արձակուրդների ժամանակ ունեցած հիշված պահերով և մի քիչ էլ մեր երազանքներով 😍
Բացի այդ, թիմային խաղեր խաղացինք և հաղթող թիմը, ավանդույթի համաձայն, գնալու է ֆիլմ դիտելու 🥳
Եթե դու էլ ես ուզում միանալ մեր հաջորդ սերնդին և ունենալ նմանօրինակ թիմբիլդինգ, ապա լրացրու կամավորության հայտը 😘
docs.google.com/forms/d/e/1FAIpQLSddKpL_CnKkUJSTApvQFY65YBBZ2uLVBizdLyb8hw3veq8uNQ/viewform?usp=preview | 618 |
| 14 | Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր կամավորների և հարթակի դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով #teensշաբաթ շարքի միջոցով:
Դե ի՜նչ, գնացինք
🔹Այս շաբաթ լսեցինք 3 խորհուրդ, որոնք կօգնեն գումար աշխատել դեռահասային տարիքից սկսած։ Ամենաարդի տարբերակներից է ՍՄՄ-ը է։ Հաջորդը լեզուների ուսումնասիրությունն է, որը հետագայում կարող է օգնել թարգմանչական աշխատանքներ կատարել։ Եվ, իհարկե, ֆրիլանս աշխատանքը, որը ճկուն գրաֆիկի շնորհիվ հեշտ է համատեղել ուսման հետ։
🔹Նաև ծանոթացանք մեր 10-րդ սերնդի կամավորներից Լենայի հետ, ով շա՜տ հարցասեր է 🤔 Հենց այդ պատճառով էլ նա սիրում է սովորել,📚 փորձել և բացահայտել 🗺️
🔹Իսկ մեր 10-րդ սերնդի կամավորներից Յանան շատ ակտիվ է։ Նա սիրում է պարել, 💃🏻 պատրաստել, 👩🍳 մասնակցել կամավորությունների և ճամփորդել✈️ Յանան փոքր տարիքից բազմաթիվ ոլորտներ է փորձել, սակայն դեռ չի ընտրել իր վերջնական մասնագիտութրունը։ Ազատ ժամանակ նա սիրում է լինել ընկերների հետ, երաժշտություն լսել և զբաղվել իրեն հետաքրքրող գործերով։
🔹Իմացանք, թե ինչպես հարմարվել արհեստական բանականության դարաշրջանին🤖 Սա մարտահրավեր է և’ դեռահասների, և’ ծնողների համար։
Պետք է հիշել մի կարևոր բան. արհեստական բանականությունը չի փոխարինի մարդուն🧍♀️ Ամենակարևոր հմտություններից են դառնում փափուկ հմտությունները, այսինքն՝ այն, ինչ չունի արհեստական բանականությունը։
Արդի մասնագիտությունները զարգանում են և ստեղծվում են նորերը։ Ամենաճիշտ լուծումը նոր գործիքի և առկա աշխատանքի համատեղումն է։ Կարևոր է զարգացնել քննադատական մտածողությունը, քանի որ արհեստական բանականությունը հաճախ հորինում է փաստեր և շատ կարևոր է տեղեկությունը օգտագործելուց առաջ ստուգելը։
Եվ վերջին խորհուրդը՝ պատրաստ լինել փոփոխությունների, քանի որ արագ զարգացման ֆոնին մենք նույնպես պետք է զարգանանք։
**
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 522 |
| 15 | Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր կամավորների և հարթակի դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով #teensշաբաթ շարքի միջոցով:
Դե ի՜նչ, գնացինք
🔹Այս շաբաթ իմացանք, թե ինչն է կարևոր մասնագիտական կողմնորոշման հարցում 🧑🎓 Առաջնային պետք է հասկանալ, որ տվյալ հարցը սթրեսային է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ Յուրաքանչյուր խոսակցություն սկսելիս երկու կողմն էլ պետք է աջակցեն միմյանց. դեռահասը պետք է խոսի փաստերով և հստակ օրինակներով, իսկ ծնողը պետք է երեխային հնարավորություն տա ազատ արտահայտվելու և իր պնդումները բացատրելու։ Եթե դեռահասն իսկապես դեռ չգիտի՝ ուր գնալ, ինչ անել, ապա կարելի է, օրինակ, կարճ կուրսերի գնալ տվյալ՝ մասնագիտությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար։
Եվ երբեք մի վախեցեք սխալվել, չէ՞ որ միշտ դա ուղղելու հնարավորություն կա (լավ, գրեթե միշտ)։
🔹Ծանոթացանք մեր 10-րդ սերնդի կամավորներից Հովսեփի հետ։ Նա 11-րդ դասարանի աշակերտ է, ով համատեղում է ուսումը, սպորտը և արվեստը։ Հովսեփը շուրջ մեկ տարի է, ինչ զբաղվում է bodybuilding-ով 🏋️ Նա շատ է սիրում կարդալ և անգամ գրել է պիեսներ, որոնք բեմադրվել են 🎭
🔹Իմացանք, թե ինչպես դառնալ TeensLIVE կամավոր։ Պետք է ճիշտ լրացնել հայտադիմումը՝ ուշադրություն դարձնելով բոլոր կետերին։ Եվ, իհարկե, պետք է մասնակցել մեր բլոգինգի դասընթացին, որի ավարտին Ձեզ տրվում է փոքրիկ հանձնարարություն� � Ու ամենակարևորը պետք է լինել բաց՝ հանրությանը սոցմեդիայի հարթակներով ներկայանալու համար:
🔹Նաև ծանոթացանք մեր 10-րդ սերնդի հաջորդ կամավորներից Ամելիայի հետ, ով շա՜տ հետաքրքրասեր է։ Հենց դա է պատճառը, որ նա ունի 37 հոբբի 🫢 և դժվարանում է ընտրել միայն մեկ մասնագիտություն։ Սակայն, ինչպես նա է նշում, հենց հետաքրքրության շնորհիվ է, որ միշտ շարժվում ես առաջ։
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 593 |
| 16 | Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր կամավորների և հարթակի դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով #teensշաբաթ շարքի միջոցով:
Դե ի՜նչ, գնացինք
🔹Մեր 10-րդ սերնդի կամավորներից Մերին պատմեց իր նախասիրությունների մասին։
Նա շատ է սիրում նկարել 🎨 և երգել, 🎤 նպատակատլաց է և սիրում է միշտ լինել առաջինը🥇
Ինչպես նաև, Մերին սիրում է գրքեր կարդալ,📚 դրա միջոցով նա կտրվում է իրականությունից և հայտնվում նոր աշխարհներում:
🔹Այս շաբաթ իմացանք, թե մեր 10-րդ սերնդի կամավորներն ինչ սպասելիքներ ունեն ծրագրից։ Դրանք ներառում են՝ ինքնազարգացումը և գիտելիքների աճը, գիտակից առողջ ապրելակերպի վարումը, և իհարկե տարիքակիցների հետ շփումը։
🔹Մտածեցինք նաև ինքնուրույնության մասին՝ որպես ոչ թե կանոնների խախտումի, այլև սեփական որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու։ Եթե քո ընտրության համար պատասխան են տալիս ուրիշները, ապա դա ինքնուրույնություն չէ։
🔹Նաև ծանոթացանք մեր 10-րդ սերնդի կամավորներից Էլենի հետ։ Նա նոր է սկսում իր կամավորական ճանապարհը և սկսում է այն հենց մեզ հետ։ Նրա նախասիրություններն են պարը և երաժշտությունը, որոնց մասին սոցմեդիա բովանդակություն է ստեղծում։ Իսկ նրա գլխավոր նպատակը Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվելն է, ինչի ուղղությամբ ջանքեր է գործադրում։
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 610 |
| 17 | Սիրելի՛ դեռահաս,
TeensLIVE-ի տելեգրամյան ալիքում շարունակում ենք կիսվել մեր կամավորների և հարթակի դեռահասների առօրյայից ամենահետաքրքիր դրվագներով #teensշաբաթ շարքի միջոցով:
Դե ի՜նչ, սկսենք.
🔹Այս շաբաթ իմացանք, թե ինչու է կարևոր ծնողի աջակցությունը դեռահասի համար «փորձարկումների» շրջանում։ Սա այն շրջանն է, երբ դեռահասը ցանկանում է նոր բաներ փորձարկել, և կարևոր է, որպեսզի ծնողը աջակցի իրեն։
🔹Նաև ձեզ հետ կիսվեցինք մեր նոր փոդքասթների շարքով։🥳 Առաջին էպիզոդը մասնագիտական կողմնորոշման մասին է, իսկ հյուրը՝ HR էքսպերտ Վարդուհի Հարությունյանը: Ամբողջական դիտեք մեր Յութուբում. https://www.youtube.com/watch?v=uPJ8cZkAtp4
🔹Բուհ, թե՞ արագացված դասընթացներ։ Այս հարցը հաճախ դառնում է անհամաձայնության առարկա ծնողների և դեռահասների միջև։ Բարձրագույն ուսումնական հաստատության առավելություններն են հիմնարար գիտելիքների փոխանցումը, կապերի ստեղծումն ու ամրապնդումը, հմտությունների զարգացումը։ Արագացված դասընթացների առավելություններն են կոնկրետ պրակտիկան, արագ մուտքը շուկա և ճկունությունը։ Ըստ էության՝ մեկը մյուսն լրացնում են, ոչ թե հակասում:
🔹Ինչպես նաև այս շաբաթ իմացանք, թե մեր 10-րդ սերնդի կամավորները ինչ թեմաներ կուզեին բարձրաձայնել իրենց աշխատանքում։ Դրանք են բուլինգը, սոցցանցերի ազդեցությունը, հոբիները, մասնագիտական կողմնորոշումը, ընկերների միջև փոխհարաբերությունը։
***
Ահա և մեր #teensշաբաթ-ը, իսկ դու շարունակիր հետևել մեզ՝ թարմացումները բաց չթողնելու համար: | 629 |
| 18 | 📌 Միացեք այսօր՝ 13:00-ին, հետեւյալ հղումով.
meet.google.com/gfy-jjsa-vic | 491 |
| 19 | Սիրելի՛ դեռահաս,
Ուրախ ենք կիսվել մեր հերթական առցանց հանդիպումով, այս անգամ՝ գենդերային հավասարություն թեմայով:
TeensLIVE ծրագրի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանի հետ կքննարկենք մի շարք թեմատիկ հարցեր, այդ թվում՝
🔹ի՞նչ է գենդերային հավասարությունը,
🔹ի՞նչ համակարգային խոչընդոտներ կան արդարության հասնելու ճանապարհին,
🔹գենդերային կարծրատիպեր և դերեր,
🔹դրական և թունավոր առնականությունները գենդերային հավասարության կոնտեքստում:
Սիրով կսպասենք բոլորիդ՝
🗓🕣 հուլիսի 4-ին, 13:00-ին, Google Meets առցանց հարթակում.
meet.google.com/gfy-jjsa-vic | 648 |
| 20 | Այս ընթացքում...
🔹Իմացանք մեր կամավորներից Դայանայի լավագույն կամավորական փորձի մասին։ Նա արդեն 3 տարի է, ինչ զբաղվում է կամավորությամբ և ամենից շատ գնահատում է նոր ծանոթություններ ձեռք բերելու հնարավորությունը։
🔹Ինչպես նաև իմացանք, թե ինչո՞ւ են մեր 10-րդ սերնդի կամավորները ընտրիլ TeensLIVE-ը։ Նրանցից շատերը բարձր են գնահատում TeensLIVE-ի ազատ տեղեկատվական հարթակ լինելը և ցանկանում են ձեռք բերել նոր ծանոթություններ։
🔹Էլենը նույնպես կիսվեց մեզ հետ իր կամավորական փորձով։ Նրա կամավորական ուղին սկսվել է TeensLIVE-ում, որտեղ նա սովորել է աշխատել թիմում և ստեղծել բովանդակություն դեռահասների համար։ Հետո նա իր ուղին շարունակել է Օրրանում, որտեղ աշխատել է երեխաների հետ։ Եվ այս ամենից հետո Էլենը հասկացել է, թե որքան կարևոր է անգամ փոքրիկ աջակցությունը՝ դրական փոփոխություն բերելու հարցում:
🔹10-րդ սերնդի կամավորներից Սեդան շատ է սիրում երաժշտություն և երկար զբոսանքներ, որոնք ուղեկցվում են մայրամուտը լուսանկարելով։ Նա նաև մեծ սիրով մասնակցում է կամավորությունների։ | 441 |
