cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Համահայկական կամավորական միություն

«Համահայկական Կամավորական Միություն» ԵՀԿ-ն ստեղծվել է 2017թ․։ Կազմակերպության կարճ անվանումն է «ՀԿՄ» ԵՀԿ։ «ՀԿՄ»-ն աջակցում է տարատեսակ ծրագրերի իրականացմանը, կազմակերպում և աջակցում է պետական, սպորտային և այլ հայրենանվեր ծրագրերին։

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
6 075
مشترکین
+124 ساعت
+257 روز
+13230 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Անհրաժեշտ են կամավորներ💣 Այս անգամ Ֆուտբոլային քաղաք-ը հանգրվանել է Շահումյանի հրապարակում,ստեղծելով իսկական ֆուտբոլային թեժ մթնոլորտ Euro2024-ի խաղերի դիտման համար։ Ֆան գոտու կազմակերպման համար անհրաժեշտ են կամավորներ հունիսի 20ից հուլիսի 14-ը 18:00-22:00: 📍Վայրը՝ Շահումյան հրապարակ 📍Սնունդը և սերտիֆիկատը ապահովվում են
نمایش همه...
«Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Երեխաները երեխաների համար» ուսումնական տարվա բացօդյա ներառական համերգ: Անհրաժեշտ են անգլերենի իմացությամբ կամավորներ։ ✅Միջոցառումը կիրականանա հունիսի 13 -ին Անգլիական այգում։ ✅ Զբաղվածությունը ժամը 16:00-ից 21:00-ն։
نمایش همه...
🔥 «Կամավորներին նվիրված օր» աննախադեպ միջոցառում 📢«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Համահայկական Կամավորական միություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որի շրջանակներում երիտասարդները և կամավորական աշխատանքով զբաղվողներ անհատները և կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց անցած ուղին և մասնակցել մրցանակաբաշխության։ ✅Միջոցառումը բաց է բոլոր կազմակերպությունների, կամավորական նախաձեռնությունների ու բոլոր նրանց համար, ովքեր երբևէ զբաղվել են կամավորությամբ։ ✅Լինելու են բազմաթիվ մոտիվացիոն պատմություններ, նվերներ և անակնկալ համերգային շոու։  🗓️ Հունիսի 30-ին, ժամը 17։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հ.Գ. սա կամավորական աշխատանք չէ, այլ կամավորներին և նրանց կատարած աշխատանքին նվիրված օր։ 🔽 Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը։ 🔽 Մնացած մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ կերպով։ https://docs.google.com/forms/d/1IxWOdk7wy6pv7H8gB5ArItQnwDzQgDbCZJ-3_S9Oobs/edit?pli=1
نمایش همه...
«Կամավորներին նվիրված օր»

Սիրելի՛ երիտասարդներ, «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Համահայկական Կամավորական միություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, հունիսի 30-ին ժամը 17։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվում է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որի շրջանակներում երիտասարդները և կամավորական աշխատանքով զբաղվողներ անհատները և կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց անցած ուղին և մասնակցել մրցանակաբաշխության։ Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր երբևէ զբաղվել են կամավորությամբ։ Լինելու են բազմաթիվ մոտիվացիոն պատմություններ, նվերներ և անակնկալ համերգային շոու։

🤼‍♀️ Ովքեր չեն հասցրել գրանցվել Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարին ունենք դեռ մի քանի ազատ տեղեր ու սպասում ենք հենց քեզ: 📎 Տեղի է ունենալու մայիսի 31-ից հունիսի 2-ը <<Դինամո>> մարզադահլիճում: 📎 Երեք օրերի համար մասնակցությունը պարտադիր է: 📎 Անհրաժեշտ է լինելու ուղեկցել մարզիկներին, դիմավորել հյուրերին և օգնել կազմակերպչական գործերում: 📎 Ժամային գրաֆիկը 10:00-20:00 Սնունդ և հավաստագիր տրվելու է ❗️
نمایش همه...
🔥 Անհրաժեշտ են կամավորներ Ըմբշամարտի հուշամրցաշարի անցկացման համար։ 📢 Մայիսի 31-ից հունիսի 2-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Բենուր Փաշայանի հիշատակին: ✅Երեք օրերի համար խնդրում ենք նախատեսել լրիվ օրվա զբաղվածություն, այլապես չեք կարող մասնակցել։ ⤵️ Հետաքրքրված կամավորները կարող են դնել + ստորև։
نمایش همه...
📌📌📌 Universe Art միջազգային մրցույթ-փառատոնի իրականացման համար անհրաժեշտ են ռուսերենի իմացությամբ ու ազատ գրաֆիկով  1 տղա և 1 աղջիկ կամավորներ։ Անհրաժեշտ է ընդունել աշխատանքները և դասավորել։ 📌 Աշխատանքներն իրականացվելու են մայիսի 20-25-ը։ Հերթափոխային է։ Կամավորները կապահովվեն նաև սննդով։ 📌 Կամավորության ավարտին տրվելու է սերտիֆիկատ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության բացակայությունը հարգելի դարձնող փաստաթուղթ Ցանկացողները կարող են դնել+, եթե համապատասխանում են նշված կետերին։
نمایش همه...
🔥 Հանրաճանաչ ֆիլմերի սաունդթրեքերը Imperial Orchestra-ի կատարմամբ վերադառնում են։ 📢 Անհրաժեշտ են կամավորներ համերգի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։ 🗓️ Մայիսի 18-ին ու 19-ին ( երկու օրերին պարտադիր է մասնակցությունը) 📍 Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Զբաղվածությունը տվյալ օրերին լինելու է մոտավորապես ժամը 14:00-ից սկսած, մինչև 21:00-ն ներառյալ։ ✅ Հավաստագիր ✅ Սնունդ 🔽 Եթե վստահ չեք, որ երկու օրերին ձեր մասնակցությունը հստակ է , խնդրում ենք անտեսել հայտարարությունը։
نمایش همه...
📢«Զանգակ» գրատունը Հունիսի 1-ին և 2-ին կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։ ✅ Անհրաժեշտ են կամավորներ միջոցառման պատշաճ իրականացման համար։ 📍Հունիսի 1, հունիսի 2 ( երկու օրերին պարտադիր է նույն կամավորների ներկայությունը) ✅ Անգլիական այգում, ✅ Անհրաժեշտ է նախատեսել զբաղվածություն ժամը 09։00-22։00։ Կամավորների գործառույթները լինելու են ըստ ուղղությունների - Գրանցում - Մուտքերի վերահսկողություն - Ինտերակտիվ զոնա - Բեմ - Տարբեր տաղավարներ ⤵️ Սերտիֆիկատ և սնունդը ապահովվում է։ 👇 Մասնակցելու համար կարող եք դնել +։
نمایش همه...
⚡⚡⚡ Ուշադրություն!!!  ✅ Անհրաժեշտ են կամավորներ մայիսի 1️⃣5️⃣-ին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողության կազմակերպման համար։ 🟩  Կազմակերպչի կողմից տրամադրվելու է հավաստագիր: 📍 Կարող են մասնակցել 16+ տարեկան անձինք։ ⤵️⤵️⤵️ Ցանկացողները թող դնեն + Մանրամասներ կամավորության մասին ✅ Մայիսի 15-ին կամավորական աշխատանքը մեկնարկելու է ժամը 12:00-ից մինչև 20:00-ն։ Մեկնարկի վայրը կտեղեկացվի ընտրված կամավորներին։
نمایش همه...
🏦💱 ՎԶԵԲ տարեկան համաժողովը Երևանում 🔥 ✅ Ֆինանսական աննախադեպ միջոցառումը Երևանում կհյուրընկալի 74 երկրի 2000-ից ավել բարձրաստիճան պաշտոնյաների։ 📢  Անհրաժեշտ են կամավորներ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Անհրաժեշտ է մասնակիցներին ուղեկցել այն վայրերը, որոնք նրանք պետք է այցելեն համաժողովի շրջանակներում: 🗓️ Մայիսի 11-17-ը ( բոլոր օրերի համար մասնակցությունը պարտադիր է): Ամբողջօրյա զբաղվածություն պետք չէ: Աշխատելու եք օրական 4 ժամ: 🇬🇧 Անգլերենի իմացությունը պարտադիր է։ Մասնակցելու համար կարող եք դնել + և պարտադիր նշել անգլերենի իմացության մակարդակը և տարիքը:
نمایش همه...
یک طرح متفاوت انتخاب کنید

طرح فعلی شما تنها برای 5 کانال تجزیه و تحلیل را مجاز می کند. برای بیشتر، لطفا یک طرح دیگر انتخاب کنید.