fa
Feedback
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

رفتن به کانال در Telegram

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):

نمایش بیشتر
9 909
مشترکین
-724 ساعت
-377 روز
-10830 روز
آرشیو پست ها
Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։ Մինչդեռ քաղաքական արձակուրդը բացառապես Հայաստանում է։ Իսկ մեր երկրի շուրջը աննախադեպ արագությամբ ընթանում են կարևորագույն գործընթացներ, այդ թվում՝ մեր վրա ազդող։ Ահավասիկ երեք լուր, որոնք մնացել են «մանդատակռվի» ստվերում. 📌 ԱՄՆ ու Իրանի միջև վերսկսված պատերազմը (իսկ արդյո՞ք այն երբևէ դադարել էր) մտնում է մի նոր փուլ, որտեղ կողմերը իրենք իրենց թողել են բացառապես մեկ գործիքով՝ իրավիճակի շարունակական սրում։ Միայն մեկ թիվը բավարար է պատկերացնելու լարվածության ծավալները. այս պահին ԱՄՆ կողմից պատերազմի մեջ ուղիղ և անուղղակի արդեն ներգրավված է ավելի քան 50 հազար մարդ։ Ու սա, կարծես թե, միայն սկիզբն է։ 📌 Ալիևը հետևողական աշխատում է ԵՄ հետ՝ մեծացնելու Ադրբեջանի կշիռը։ Ավելին՝ նա իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային միջնորդ (վերջին լուրը Ռուսաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչների՝ Բաքվում հանդիպման մասին շատ խոսուն է)։ Այս հանգամանքը կարդալիս մտքում պետք է ունենալ հետևյալ բանաձևը՝ ուժեղ Ադրբեջան = ավելի մեծ ճնշում Հայաստանի վրա բոլոր հարցերում՝ միջանցքից մինչև Հայաստանի բանակի կրճատում։ 📌 Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ գագաթնաժողովը, որում ամրապնդվել են երկու կողմերի հարաբերությունները։ Թուրքիան, ինչպես Սառը պատերազմի տարիներին, այժմ հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես կարևորագույն պաշտպանական գոտի, որին պետք է օգնել և հանդուրժել «քմահաճույքները»։ Սա ընդամենը փոքր քաղվածք է լրահոսից։ Բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ մեր շուրջ ընթացող քաղաքական գործընթացները ավելին են, քան մանդատները։ Միայն այդ մեծ պրիզմայով է պետք նայել ու վերլուծել Հայաստանի ներքին կյանքը։ Հետևաբար նաև պատրաստվել դրանց դիմակայմանը հանուն զարգացող ու անվտանգ պետության։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

⚡️Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ջրում է Բագրատ Սրբազանին 🔷Վեհափառը Սուրբ պատարագից հետո վարդաջրով օծել է հոգևորականներին։ @armnationalfront

Օրերս Բագրատ արքեպիսկոպոսի հետ հարցազրույց էինք նկարահանում։ Մինչ տեխնիկան տեղադրվում էր, ինքս ինձ բռնեցի էն մտքի վրա, որ սենյակում գտնվող 5 անձինց երեքը ապօրինի ազատազրկված մարդիկ են, ովքեր դեռ սահմանափակումների տակ են։ Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։ Ցավոք, չսխալվեցինք։ Երեկ ապօրինի ձերբակալել են ՀայաՔվեի առաջնորդներից Ավետիք Չալաբյանին հերթական շինծու գործով։ Անկախ քաղաքական կողմնորոշումներից՝ չպետք է թողնել, որ Հայաստանում լինեն քաղբանտարկյալներ, հատկապես հիշելով, որ Ավետիքը, Բագրատ սրբազանը և մնացած տասնյակ ու հարյուրով ձերբակալված մարդիկ պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու ու զարգացած հայկական պետություն ունենալու համար։ Աջակցություն ու ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հ.Գ. Արդեն 1000 օր է՝ Բաքվում գերության մեջ են տասնյակ հայեր պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Ինչ վտանգներ կան մեզ համար էսօրվա Azertelecom-ի մասին հայտնի դարձած գործարքից (բացատրում է մասնագետ Ռուբեն Մուրադյանը) Ադրբեջանը կկարողանա վերլուծել մեր ինտերնետ թրաֆիկը։ Խոսքը ոչ թե բուն բովանդակության մասին է, այլ մետատվյալների։ Բայց դա էլ բավական է, որ ֆիքսված IP ունեցող օգտատերերին (անհատ և իրավաբանական անձ) կարողանան ադրբեջանցիները նույնականացնել։ Էս պահին սա վերաբերում է Team Telecom-ից օգտվողներին, բայց բացառել, որ սա չի նվազեցնում ռիսկերը մյուսների համար։ Ավելի մանրամասն տե՛ս Ռուբենի գրառումը։ Այ սենց գնալով լիարժեք վերահսկելի ենք դառնում։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնակ
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Քանի դեռ մանրամասները չկան, չեմ ուզում վերջնական պնդել, բայց ինչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ։ Ընդհանրապես պետք է հիշել. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ հավասար գործընկերոթյան որևէ նպատակ։ Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը. հայկական պետությունը առավելագույնս թուլացնել ու կախման մեջ դնել։ Ուստի այս լուրին լավատեսորեն մոտենալը, մեղմ ասած, միամտություն է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի դեմ ու Սև լճի գնդակահարությունը * ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը 4-օրյա պատերազմի ը
ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի դեմ ու Սև լճի գնդակահարությունը * ՄԻԵԴ-ը ճանաչել ա Ադրբեջանի պատասխանատվությունը 4-օրյա պատերազմի ընթացքում մայոր Հայկ Թորոյանի խոշտանգումների և սպանության համար։ Ադրբեջանը խախտել ա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար հոդվածները (կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք։ Ադրբեջանը պարտավոր ա հարազատներին վճարել 90,000 եվրո․․․ * Ենթադրում եմ, որ էս որոշումը չի կարա դրական ազդեցություն չունենա նաև Սև լճի դեպքերի (հայ գերիների / զինվորների գնդակահարությունը ՀՀ տարածքում 2022 թ․): * Նույնը կարա վերաբերի կին-զինվորականաների խոշտանգումներին Ջերմուկի հատվածում): * Բայց ՀՀ կառավարությունը կարծում ա, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղավորներին պատժելը «խանգարում ա խաղաղությանը»։ Ու հետ ա քաշում միջազգային հայցերը։ Ի՞նչ կա ինքնիշխանությունից, իրավազորությունից, մարդու իրավունքներից, բանակի հեղինակությունից «միջազգային ճանաչված սահմաններում»։ * N.B. N.B. Մեծ հույս ունեմ, որ գոնե անհատական հայցերի համար էս որոշումը աջակցություն կլինի․․․ @Arm_Aeternum7

Կյանքումս առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան, քան բանտերում բազմաթիվ հայորդիների պահող և բարոյահոգեբանական բռնության ենթարկող Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչ ինչ-որ Հիքմեթ Հաջիև կոչեցյալի և նրան ուղեկցողի «ժպիտներով լի զբոսանքն» էր Դիլիջանում չեմ տեսել։ Ցանկացած նվաստացում, ի վերջո, պետք է սահման ունենա։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanian

Քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն սկսվել է, այս մի գրառումս կլինի ֆուտբոլային երանգներով։ Ինչպես գիտեք, Թուրքիայի ազգային հավաքականն էլ է մասնակցում առաջնությանը և առաջին խաղը Ավստրալիայի հավաքականի հետ կայանալու է վաղը։ Բայց երկու օր է՝ Թուրքիայում լայն քննարկվում են ոչ թե հավաքականի խաղային ոճը կամ էլ հաղթելու շանսերը, այլ իշխանության միջամտությունը ֆուտբոլային կյանքին։ Այդ թեժ քննարկումների առիթը ազգային հավաքականի համար պատրաստված պաշտոնական հոլովակն է (տե՛ս կից), որն ունի մի քանի պատճառ։ Նախ հոլովակը պատրաստել են իշխող կուսակցությունում, բայց ներկայացնում են ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչը, փաստորեն, ոչ միայն չեզոքության խախտում է, այլև իշխող ուժի անթաքույց գովազդ։ Երկրորդ. հոլովակը կարծես Էրդողանին գովերգող հարյուրավոր նմանատիպ երգ-հոլովակներից լինի, որտեղ ազգային հավաքականը այլաբանորեն պատկերվում է որպես Էրդողանի զավակը. ավտորիտար համակարգի վառ դրսևորում է։ Վերջապես երրորդ պատճառը. հոլովակում ֆուտբոլային կադրերի կողքին և գուցե դրանցից շատ երևում են զենք, զինամթերք, կործանիչներ ու տանկեր։ Սա ցայտուն օրինակն է նրա, թե ինչպես է Թուրքիան ռազմականացվել. այնտեղ ամեն ինչ դիտվում է անվտանգային տեսանկյունից (securitization and militarization)։ Եվ ֆուտբոլը բացառություն չէ։ Ներթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը։ Նաև այսպիսի նյութերն են օգնում, մեզ՝ հետազոտողներիս, պատկերացում կազմել Թուրքիայի ժամանակակից դինամիկայի ու զարգացման հնարավոր միտումների մասին։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Պակիստանի վարչապետ Շ. Շարիֆը քիչ առաջ հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է կողմերի միջև։ Եթե սա ճիշտ է, ապա լավ նորություն է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Քանի բոլորը եկել են թելեգրամ, ասեմ, որ, բացի մեծ ալիքներից, այստեղ կան համեմատաբար վերջերս բացված հայկական հետաքրքիր, կարևոր ու լավ ալիքներ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել։ Մեր կյանքը ու ապրումները, այդ թվում՝ քաղաքական, միակ ու անկրկնելի Նունե Մելքումյանից - @itsnunetg Կրթաթոշակներ, խորհրդաժողովներ ու ամառային դպրոցներ խոստումնալից LevelUp-ի թիմից - @LevelUpArmenians Հայոց ու համաշխարհային պատմություն պատմաբան Սուրեն Մանուկյանից - @unfiltered_history Հանրային ռադիոյի արխիվը. անգին գանձարան - @armenianradioarchive Օսմանյան կայսրություն ու արևելագիտություն՝ հետաքրքիր աչքերով - @brieflysaid Կիբեռ-անվտանգություն և ոչ միայն մեր Ռուբեն Մուրադյանի հետ - @ostrichnest Ադրբեջան, Կովկաս ու Իրան իրանագետ Արտյոմ Տոնոյանի յուրահատուկ մատուցմամբ - @caspian_frontiers Մայր Աթոռի թելեգրամյան ալիքը - @MotherSee Դեռևս այսքանը։ Բաժանորդագրվե՛ք։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Հերթական անգամ նորմալ չեն աշխատում Facebook, Instagram ու Whatsapp ցանցերը։ Ճիշտը Թելեգրամն է, բաժանորդագրվե՛ք։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

ԽԱԽՏԵԼՈՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։ Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։ Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք ճոխություն ուղղակի, զրոյից ու «ստերիլ պայմաններում» պետություն ու հասարակություն կառուցելու։ Արտաքին միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի ներսում լինեն խիստ տարաձայնություններ՝ աջեր ու ձախեր, պահպանողականներ կամ լիբերալներ, կանաչներ ու կոմունիստներ։ Դա անթույլատրելի շքեղություն է։ Այս տարածքում պետությունը պարտադիր պետք է լինի պատրաստ արտաքին գործընթացների կիզակետում լինելու։ Հետևաբար՝ այն պետք է լինի գերռազմականացված, արագ մոբիլիզացվող ու զարգացած Սպարտա։ Դրա պատճառը ընդամենը մեկ փոփոխական է, որը վճռում է ամեն բան։ *** Վերջին 150 տարում Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերը մեկն է, չի փոխվել. Հայաստանի արևելքում ու արևմուտքում կան երկու թյուրքական պետություններ՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք ունեն նպատակ արանքից հանելու հայկական գործոնը՝ միավորվելու ու սեփական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Ինչպես իրենք են ասում՝ «հայկական անիծյալ սեպը» հանելը իրենց պետությունների կենսունակությունն ապահովելու գլխավոր միջոցն է։ Նորից՝ ոչ թե որովհետև իրենք ի ծնե հայատյաց են, այլ որովհետև քաղաքական տեսանկյունից հայկական քաղաքական նախագիծը իր դիրքով խանգարում է թյուրքական քաղաքական նախագծին։ Սա քմահաճույք չէ, նախասիրություն կամ առանձին քաղաքական գործչի գաղափար։ Սա թյուրքական քաղաքական մտքի հիմնասյուներից է՝ Էնվերից մինչև Էրդողան։ Այս մարտահրավերը կա, և դա պետք է լինի հայկական ցանկացած ուժի՝ քաղաքական գործչից մինչև կուսակցություն, ՀԿ-ից մինչև պետական ինստիտուտ, ցանկացած գործողության հաշվարկի հիմքում։ Նորից. սա լավ չէ, կամ վատ է, սա իրականություն է։ Կարելի է ունենալ տարաձայնություններ թոշակի, գյուղատնտեսական վարկի կամ որև այլ նմանատիպ հարցում, բայց ցանկացած քաղաքական ծրագրի առաջին չափանիշը (benchmark) թյուրքական վտանգն է։ Ինչ էլ արվի, ինչ էլ գծվի, հիմքում պիտի ընկած լինի հետևյալ հարցը. ո՞նց է սա օգնում/խանգարում չեզոքացնել թյուրքական օբյեկտիվ սպառնալիքը։ *** Սա մի իրականություն է, որից ամեն գնով խուսափում են ոչ միայն քաղաքացիների մի մասը, այլև հենց ազգային դաշտի ուժերը։ Մինչդեռ այդ մոտեցումը թույլ չի տալիս ոչ միայն ժամանակին տեսնել իրական մարտահրավերն ու կանխատեսել զարգացումները, այլև դրանց արդյունավետ դիմակայել։ Հիմա գանք ընտրություններին. ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն։ Իրենց ծրագրերում (ոչ թե նախընտրական քարոզչության մեջ), այլ իրական քաղաքական ծրագրերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին ունեն Հայաստանի վրա ազդեցություն տարածելու հստակ գործիքներ։ Հետևաբար, եթե կա իրենց կողմից Սահմանադրություն փոխելու ակնհայտ պահանջ ու դա հնարավոր չէ հասնել հայ ժողովրդին համոզելով (փորձել են ու փորձում են, բայց չեն հաջողել), ապա չկա հնարավորություն ապավինելու արդար ու թափանցիկ ընտրությունների։ Ուղղակի չկա։ Հետևաբար նաև. չի կարելի մտածել, որ մենք ապրում ենք Լիխտենշտեյնում ու մեզ մոտ արդար ընտրություններ են լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալու, քանի ունեն Հայաստանում ազդեցություն։ Հետևաբար չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի (այսպես կոչված «պլան Բ»)։ Պարզապես չի կարելի։ Հիմա էլ ուշ չէ այդ մասին մտածել ու վերակազմակերպել ազգային պայքարը։ Թյուրքական վտանգն իրական է և կողմնորոշիչ, ազգային ուժերի գործողությունները, եթե կուզեք, կենսակերպը պետք է բխեն սրանից և ոչ մի դեպքում հակառակը՝ հիշելով, որ չկա ներքին քաղաքական կյանք, կա արտաքինի շարունակություն։

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպից հետո։ ԱՄՆ-ի ԶՈւ-երը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի տարածքում իրանական ՀՕՊ համակարգերին։ Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումը անվանել է «նախազգուշական» և հույս հայտնել, որ դա չի խանգարի բանակցություններին։ Իրանի ռազմական պատասխանը եղել է շատ արագ։ ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա՝ ներառյալ Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի շտաբը։ Իրանական կողմը տարածել է նաև Իրանի վրա գիշերային հարձակման ընթացքում 30 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ-ի խոցման կադրեր։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanian

Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄՆ ուղղաթիռ է խոցել։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ ամերիկյան կողմ
Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄՆ ուղղաթիռ է խոցել։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ պնդելով, որ ամերիկյան կողմը պատասխանելու է այս գործողությանը։ Իհարկե, սա մեզ չի վերաբերում, քանի որ «խաղաղություն է եկել»։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Կրիտիկական այս ժամերին ազգային ուժերի լռությունն ու մեզ՝ իրենց ընտրողներին մենակ թողնելը արդեն իսկ առաջին մեծ սխալն է, որը պայքարի նոր փուլի հիմքերը սխալ է դնում։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել, որով ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ «Քաղաքացիական պայմանագիր» - 64 մանդատ «Ուժեղ Հայաստան» - 29 մանդատ «Հայաստան» - 12 մանդատ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5), ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Ըստ առկա տվյալների՝ խորհրդարանում մանդատների բաշխումը լինելու է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» - 28 մանդատ, «Հայաստան» - 11 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» - 5 մանդատ։ Այս պայմաններում, ինչպես գրում է Արփինե Հովհաննիսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ 2/3 ունենալու համար: Այսինքն իրենք չեն ունենում Սահմանադրական մեծամասնությունը, որը թույլ կտար մի քանի օրենքներ ու պաշտոններ նշանակել։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յո
Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քառորդի արդյուքնները։ Վերջարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո։ Իշխան Սաղաթելյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է միայն 173 հազար ձայն։ Չկան Երևանի ու այլ խոշոր քաղաքների ձայների հաշվարկը։ Բայց իշխող թեկնածուն ասուլիսում հայտարարում է իրեն միանձնյա հաղթած։ Ակնկալում եմ, որ ազգային ուժերը ասելիք կունենան հիմա մեզ բոլորիս։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman