cookie

ما از کوکی‌ها برای بهبود تجربه مرور شما استفاده می‌کنیم. با کلیک کردن بر روی «پذیرش همه»، شما با استفاده از کوکی‌ها موافقت می‌کنید.

avatar

Vardan Voskanyan's Channel

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

نمایش بیشتر
پست‌های تبلیغاتی
4 545
مشترکین
-524 ساعت
+157 روز
+14530 روز

در حال بارگیری داده...

معدل نمو المشتركين

در حال بارگیری داده...

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը րոպեներ առաջ հստակորեն ցույց տվեց, որ ոչ միայն ունակ է խաղաղ կառավարելու բազմահազար մարդկանց, այլ նաև անզիջում, բայց հաջողությամբ բանակցելու ոստիկանական ուժերի հետ։ Առաջնորդության նման որակները նրան անշուշտ դարձնում են կարեորագույն հանրային դերակատար ոչ միայն ներհայաստանյան ակնդրի աչքերում, այլ նաև, որ շատ կարևոր է, արտաքին լսարանների առջև։ Այս հանգամանքը ոչ միայն կարևոր է Սրբազան պայքարի առումով, այլ նաև արտաքին աշխարհում սնանկ է դսրձնում այն ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
99👍 20👏 4🔥 1
Գիտե՞ք, նաև թե ինչո՞ւ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող էությամբ և գործելաոճով չլինել հայատյաց։ Որովհետև հենց հայատյացությունից է սնվում այս վարչախմբի իշխանության շարունակականության ապահովումը։ Հայերիս և Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քարոզչության դադարեցումը, բերելու է նրան, որ ուղեղի հայատյաց լվացում անցած ադրբեջանական հասարակության զգալի մասը հանկարծ հիշի, որ իր խնդիրների պատճառը ոչ թե հայերն և Հայաստանը, այլ հենց անձամբ Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբը։ Ուստի թշնամանքի, իբր, հաղթահարման վերաբերյալ բոլոր ներհայաստանյան «զրույցները» պարզունակ պատրանքներ են, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ մի պարագայում չի գնա իր իսկ մահվան ուղով։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
👍 60 33🔥 2👏 1
Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով երեկվա հրապարակը կոտրել է կարևոր հոգեբանական կարծրատիպ երկրորդ անգամ հրապարակը լցնելու, իբր, անհնարինության մասին։ Փաստն այն է, որ դա հաջողվել է, ընդ որում՝ դրան նախորդած տեսանելի նահանջից հետո, որի մասին գրել եմ։ Երկրորդ հաջողությունն այն է, որ նույն հանրահավաքում ամբողջովին կոտրվել է նաև արհեստականորեն ուռճացվող՝ հրապարակի առաջնորդության ծրագիր չունենալու մասին դրույթը։ Ներկայացված ծրագրային դրույթները կարելի է համարել կարևոր, անթերի, ընդունելի, վիճելի, առարկելի, խոցելի, անընդունելի և այլն, սակայն «ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
81👍 45
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։ Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար հետևյալ պարսկերեն գրառմամբ՝ «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներերով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։ #հարափոփոխ_տարածաշրջանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
106👍 38
Հուսահատվելը կամ հուսալաքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմուքնային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։ Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։ Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
136👍 9
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ։ Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն՝ համալրելով այս լեզվում հայերենից փոխառությունների առանց այն էլ շոշափելի շերտը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
🔥 62👍 27 3
Հընթացս վերլուծելով Ճշմարտության երթը և Սրբազան պայքարի վերջին երկու օրը, կարծում եմ՝ պետք է արձանագրել, որ գրանցվել են և հաջողություններ և անհաջողություններ, որոնցից կթվարկեմ մեկական բաղադրիչ։ Ակնհայտ հաջողություն է, որ Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ և որի խոսքն ու գործն սյս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այս առումով 2018 թվականին նրա նետած մարտահրավերը պսակվել է լիակատար հաջողությամբ կամ, պատկերավոր ասած, դրա «դարաշրջանի» ավարտն այլևս փաստ է՝ անկախ նրանից այդ հանգամանքը կբարձրաձայնվի դերակատարներից որևէ մեկի կողմից, թե ոչ։ Մայիսի 9-ի բարձրակետից հետո Սրբազան պայքարի երկրորդ օրվա որոշակի նահանջն, անշուշտ, անհաջողություն է, բայց ամենևին ոչ հուսահատեցնող վերջնարդյունք կամ, որ ավելի վատ է, իբր, դատավճիռ։ Պայքարի հաջորդ փուլերում հատկապես դրա քաղաքական բաղադրիչի հստակեցումը՝ նաև ներքին և արտաքին լսարաններին տրվող ուղերձների մակարդակում, քաղաքական գործընթացին բնորոշ ջենտլմենական պայմանավորվածությունների ձեռքբերումը ներհայաստանյան մակարդակում և այլ հստակորեն ծրագրված քաղաքական քայլեր ոչ միայն կարող են կոմպենսացնել նահանջը, այլ նաև դուռ բացել հետագա հաջողությունների համար։ Այս ամենը սակայն պետք է մշակի և իրականացնի Սրբազան պայքարի քաղաքական և փորձագիտական թիմը՝ Բագրատ Սրբազանին թողնելով հիմնականում հրապարակի հետ հաղորդակցման և դրա ոգին ու գործողությունները կառավարելու գործառույթը, որն, ի դեպ, նա անում է շատերի համար նույնիսկ անսպասելի անթերի հաջողությամբ և անսահման անկեղծությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
👍 54 22
Հայաստանը դրել են այնպիսի անարգ վիճակում, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան լկտիորեն համարձակվում է սպառնալ «կարգուկանոն հաստատել» մեր իսկ երկրում, եթե այստեղ տեղի ունենա իշխանափոխություն։ Ի դեպ, նույնիսկ թշնամու քարոզչամեքենան է խուսափում Առաքելական մեր եկեղեցու արքեպիսկոպոսին փորձել թիրախավորել, նրան կոչելով ավազանի անունով, և կիրառում է նաև հայերեն Սրբազան տիտղոսը։ #թշնամու_իրական_վիճակը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
👍 51
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք: Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»: Գարեգին Նժդեհ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
98👍 16
Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին առ այն, որ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ։ Սբ. Մեսրոպի քաղաքակրթական ճիգով դեռևս 1600 տարի առաջ վերընձյուղված մեր ազգը պայքարում է իր արժանապատիվ հայրենիքի ու ինքնության համար Աստծո կամոք և Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
نمایش همه...
106👍 14