Ազգային ճակատ
📈 تحلیل کانال تلگرام Ազգային ճակատ
کانال Ազգային ճակատ (@armnationalfront) در بخش زبانی ارمنی بازیگری فعال است. در حال حاضر جامعه شامل 11 364 مشترک است و جایگاه 4 499 را در دسته سیاست و رتبه 183 را در منطقه ارمنستان دارد.
📊 شاخصهای مخاطب و پویایی
از زمان ایجاد در невідомо، پروژه رشد سریعی داشته و 11 364 مشترک جذب کرده است.
بر اساس آخرین دادهها در تاریخ 04 سپتامبر, 2026، کانال فعالیت پایداری دارد. در ۳۰ روز گذشته تغییر اعضا برابر -151 و در ۲۴ ساعت گذشته برابر -9 بوده و همچنان دسترسی گستردهای حفظ شده است.
- وضعیت تأیید: تأیید نشده
- نرخ تعامل (ER): میانگین تعامل مخاطب 12.34% است و در ۲۴ ساعت نخست پس از انتشار، محتوا معمولاً 10.54% واکنش نسبت به کل مشترکان کسب میکند.
- دسترسی پستها: هر پست به طور میانگین 1 403 بازدید دریافت میکند. در اولین روز معمولاً 1 198 بازدید جمعآوری میشود.
- واکنشها و تعامل: مخاطبان بهطور فعال حمایت میکنند؛ میانگین واکنش به هر پست 19 است.
📝 توضیح و سیاست محتوایی
نویسنده این فضا را محل بیان دیدگاههای شخصی توصیف میکند:
“Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲”
به لطف بهروزرسانیهای پرتکرار (آخرین داده در تاریخ 05 سپتامبر, 2026)، کانال همواره بهروز و دارای دسترسی بالاست. تحلیلها نشان میدهد مخاطبان بهطور فعال با محتوا تعامل دارند و آن را به نقطه اثرگذاری مهم در دسته سیاست تبدیل کردهاند.
در حال بارگیری داده...
| تاریخ | رشد مشترکین | اشارات | کانالها | |
| 05 سپتامبر | 0 | |||
| 04 سپتامبر | +3 | |||
| 03 سپتامبر | 0 | |||
| 02 سپتامبر | +2 | |||
| 01 سپتامبر | 0 |
| 2 | ⚡️Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել
🔷Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։
🔷Որոշեց՝ որոշեց։
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
🔷Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։
🔷Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
🔷Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
🔷Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։
🔷Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
ԲՀԿ ղեկավար
Գագիկ Ծառուկյան
@armnationalfront | 678 |
| 3 | ⚡️Վեհափառի գործով դատախազը ազատման դիմում է գրել
🔷«News.5tv.am»-ի ունեցած տեղեկություններով Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:
🔷Լավատեղյակ աղբյուրը պատմել է, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել:
🔷Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:
🔷Ըստ տեղեկությունների գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:
@armnationalfront | 770 |
| 4 | ⚡️Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին
🔷Կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք լռում են նման բարբարոսության առջև կամ փորձում են արդարացնել այն, պետք է իմանան, որ իրենց լռությունը չի նշանակում չեզոքություն:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի
@armnationalfront | 793 |
| 5 | ⚡️Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը
🔷Այդ մասին վկայում են @ArmeniaSputnik–ի հետազոտած արբանյակային լուսանկարները
🔷Մասնավորապես 2025 թ–ի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարներում ակնհայտ են էական փոփոխություններ. 2 ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։
🔷Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքները շարունակվում են։
🔷Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ:
🔷Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։
@armnationalfront | 938 |
| 6 | ⚡️Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով
🔷Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի,ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան:
ՀՀԿ ԳՄ անդամ
Էդուարդ Շարմազանով
@armnationalfront | 1 161 |
| 7 | 🔴4800 զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմում
🔷Թիվը բացահայտում է Վահագն Խաչատուրյանն ու հերքում 3833 թիվը հնչեցնող Փաշինյանին ու ՔՊ-ականներին:
Armat Media-ի խմբագիր
Աղավնի Սուքիասյան
@armnationalfront | 1 183 |
| 8 | ⚡️Տասներեք տարի անց ես կրկին զգում եմ ազատության մեջ հայտնվելու բերկրանքը
🔷Ես հայտնվեցի անազատության մեջ այս հակաեկեղեցական և ապազգային իշխանությունների վախերի և դավերի արդյունքում՝ մտացածին մեղադրանքով, այն ընթացքում, երբ իմ ձայնն էի բարձրացնում և իմ դիրքորոշմամբ պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շահերը։
🔷Այս մասին դեռ առիթ կունենամ հանգամանորեն խոսելու և ոչ միայն խոսելու:
Վահագն Չախալյան
@armnationalfront | 2 150 |
| 9 | ⚡️ԱՄՆ-ն թուրքական բանկ է ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում
🔷Թուրքական Golden Global բանկը և դրա դուստր ստորաբաժանումները ներառվել են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ցանկում։
@armnationalfront | 1 106 |
| 10 | ⚡️Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը
@ArmeniaSputnik-ի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշել է, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։
🔷Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։
@armnationalfront | 1 175 |
| 11 | ⚡️«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008-ի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ:
@armnationalfront | 1 028 |
| 12 | ⚡️Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան
Փաստաբան
Էմին Խաչատրյան
@armnationalfront | 1 057 |
| 13 | 🔴Դատարանը 2 ամսով երկարացրեց Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
@armnationalfront | 1 015 |
| 14 | ⚡️Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են
🔷Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։
🔷Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։
🔷Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։
🔷2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։
@armnationalfront | 1 041 |
| 15 | ⚡️218 միլիոն դրամ՝ «ՔՊ»-ական ավագանու անդամի ընկերությանը
🔷Արտաշատի համայնքապետարանը 218 միլիոն 236 հազար 614 դրամի պայմանագիր է կնքել «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը Արտաշատի համայնքապետարանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաղդասարյանն է։
🔷Նշված գումարը համարժեք է 604 հազար 359 դոլարի։
🔷Կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ Արտաշատ համայնքի Մասիս, Մրգավան և Նշավան բնակավայրերում կիրականացվեն փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ։
🔷«ՔՊ»-ական ավագանու անդամին պատկանող ընկերության հետ պայմանագրեր են կնքել Արարատի, Արտաշատի և Վեդիի համայնքապետարանները, Արարատի մարզպետի աշխատակազմը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն։
🔷Ընկերության հետ կնքված պայմանագրերի գումարները բավականին խոշոր են․ ՍՊԸ-ն հիմնականում ստացել է միլիոնավոր դրամների պատվերներ։
«Փաստինֆո»
@armnationalfront | 965 |
| 16 | ⚡️Տիգրանաշենի հայապատկան լինելը սահմանված է ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ, այլ նաև բազմաթիվ միջազգային փաստաթղթերով
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Մանե Թանդիլյան
@armnationalfront | 960 |
| 17 | ⚡️Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
🔷Հիշեցնենք՝ Ղևոնդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար:
🔷Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղևոնդյանը իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ էր արել:
@armnationalfront | 2 076 |
| 18 | ⚡️Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»
🔷«Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևն այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է…» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
🔷Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։
🔷Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանը մեծ հաշվով իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։
🔷Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։
🔷Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները:
Ադրբեջանագետ
Տաթև Հայրապետյան
@armnationalfront | 1 079 |
| 19 | ⚡️«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «իշխանական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն
🔷Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում հրապարակել, բացի այդ նաև 100 հազար դրամի փոխհատուցում վճարել:
🔷Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը դատի էր տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ։
@armnationalfront | 1 036 |
| 20 | 🔴Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները
ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան
@armnationalfront | 997 |
