6 910
Subscribers
-524 hours
-357 days
-17030 days
Posts Archive
6 910
Թրամփի ազգային անվտանգության թիմը դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման տարբերակները
Ինչպես գրում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին, խոսքը առաջիկա շաբաթների մասին է, չի բացառվում՝ մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Հեռուստաալիքը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Ընդ որում, Թրամփը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ-ի որոշ առանցքային սպառազինությունների պաշարների կրճատումը:
6 910
Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է. Պապոյան
«Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրացված է։ Սա մեր քաղաքականության արդյունքն է»,- ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
6 910
🔹Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, ասել է Նիկոլ Փաշինյանը
6 910
🔹Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնում են ՔԿ-ից
📌«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է»,-ասված է հայտարարության մեջ:
6 910
🇮🇷Իրանի խորհրդարանում գրանցել են արտգործնախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկության հարցը
Այն դեռևս չի փոխանցվել Մեջլիսի նախագահությանը, բայց արդեն գրանցված է համակարգում։ Միևնույն ժամանակ ԱԳ նախարարի իմպիչմենտի հարցման գրանցումը չի նշանակում դրա ներառում խորհրդարանի բաց նիստի օրակարգում։
✔️ Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողը խորհրդարանի պատգամավոր, ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Ամիր Հոսեյն Սաբեթին է։ Որպես պատճառ են նշվել Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Աբբաս Արաքչիի վերջին շփումները, որոնք իբր տեղի են ունեցել առանց ԻԻՀ գերագույն առաջնորդի թույլտվության։
6 910
Ֆրանսիան վերջին 3 տարվա ընթացքում երկրորդ անգամ առանց միջուկային լիցքի միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել
Արձակումն իրականացվել է սուզանավից։ AFP գործակալությունը նշում է, որ արձակմանը հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հրթիռի նմանատիպ փորձարկումներ իրականացվել էին 2023 թվականի նոյեմբերին։
6 910
ԱԺ–ում 3–րդ անգամ այսօր կրքերը լարվեցին
Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի առաջարկի, թե Սամվել Կարապետյանի հետ ուղիղ եթերում հայերեն շարադրություն գրենք, ասաց. «Սաղ կյանքը թուրքերը տվել են, դուք շարադրություն եք գրել»։
Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը սկսեց գոռգոռալ և ասել, թե «ձեր քաղաքական ուժին են արտաքին ուժերը» թելադրություն տալիս։
6 910
🔹ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի հարցի ստեղծման քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվելու հանձնաժողովում
6 910
🔹Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ
📌Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման:
6 910
🔹Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
📌«Ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16,500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3,500 հատից)»,- նշել է նա:
6 910
🔹️Կոտայքի մարզում վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ, հայտնում են ՆԳՆ֊ից
📌Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նրանք հայտնաբերվել են։
6 910
Թեհրանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը
Նախօրեին Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԻԻՀ։
6 910
🔹Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը
📌«Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։
6 910
🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով, գրել է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը
📌«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին»,-նշել է նա
6 910
🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
📌«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ երկրորդ Ուկրաինա դառնալն է»,-ասել է նա։
6 910
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան Պեկինում ընթացող China Open մրցաշարի երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ է տարել
աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի նկատմամբ։
Չարաևան դարձել է վարկանիշային ամենացածր դիրքն զբաղեցրած թենիսիստուհին (118-րդ), որը կարողացել է առաջին սեթում պարտվելուց հետո կամային հաղթանակ տանել աշխարհի առաջին ռակետի նկատմամբ։
6 910
Զապորոժիեի ատոմակայանի մոտ կրկին անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են եղել. ՄԱԳԱՏԷ
Վնասվել են տրանսֆորմատորներ, որոնք կարևոր նշանակություն ունեն կայանի արտաքին էներգամատակարարման համար։ Հարվածներ են հասցվել Էներգոդարի այն շենքերին, որտեղ բնակվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ։
Ուրիշ ինչ է հայտնի հոկտեմբերի 3-ին ռուսական տարածաշրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին.
▪️Բելգորոդի մարզում զոհվել է 1 խաղաղ բնակիչ, 2–ը տուժել են։
▪️Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են շտապօգնության մեքենային, վիրավորվել է 4 մարդ։ Տարածաշրջանում մեկ օրվա ընթացքում զոհվել է 1 մարդ, 10-ը՝ վիրավորվել։
▪️ԼԺՀ-ում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 3–ը ստացել են վնասվածքներ։
▪️Կալուգայի վրա անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր, կան թեթև բեկորային վնասվածքներ ստացած տուժածներ։
6 910
Repost from Փաստ
🔥 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. «ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԹԻՎ 100 (1660) ՀԱՄԱՐՈՒՄ
🗓 Հոկտեմբերի 3, 2026 / Շաբաթ
📌 Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դադարեցվել է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը, որը երկու տասնամյակից ավելի ղեկավարում էր ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: Արդյո՞ք սա վարչական ու քաղաքական ճնշումների շարունակությունն է:
📌 Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ինչո՞ւ են առաջին անհրաժեշտության դեղերը Հայաստանում 2-ից մինչև 4.5 անգամ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում, և ինչպես է շուկայի կարգավորման քաղաքականությունը սահմանափակում մրցակցությունը:
📌 Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ
Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի թափանցման ու տեղի բնակիչներին վիրավորելու միջադեպը ցույց տվեց ՀՀ անվտանգային ու իրավապահ համակարգի անգործունակությունը: Ինչո՞ւ թշնամու կողմից զգուշացված լինելով հանդերձ՝ պատկան մարմինները 2 օր չեն կարողացել հայտնաբերել նրան:
📌 «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը Սյունիքի միջադեպին, «խաղաղության» քարոզչական փուչիկին, «Թրամփի ուղուն» (TRIPP) և հայ-ռուսական հարաբերությունների խորքային տրանսֆորմացիային:
📌 «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Եկեղեցու դեմ արշավների, արտաքին քաղաքականության անգրագիտության և կառավարման համակարգային լուծումների մասին:
📌 Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում
«Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում:
📌 «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց»
44-օրյա պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի մոր՝ տիկին Նազիկի հուզիչ հուշերը որդու, նրա երազանքների և անկատար մնացած նպատակների մասին:
📌 Ի՞նչ տվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալը
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո արդյո՞ք արդարացան հանրային սպասումները, թե՞ առկա է լուրջ խզում պաշտոնական հիմնավորումների ու քաղաքական իրական արդյունքների միջև:
🌐 Կարդացեք ավելին past.am կայքում:
6 910
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ
«Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրողին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով աճել է 3 անգամ։
«Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մի փոքր ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այս երկրի ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ ավելացել է», — ասել է նա։
6 910
Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնում է ակնկալում, Մինսկում հայտարարել է վարչապետ Միշուստինը
▫️Միության շրջանակներում գործարկվել է միութենական բյուջեից արդյունաբերական կոոպերացիային աջակցելու վերազգային մեխանիզմը։ Դրա կիրառմամբ արդեն ութ նախաձեռնություն է իրականացվում, ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
▫️Միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվում են տրանսպորտային ենթակառուցվածքի և էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման, պարենային անվտանգության ապահովման հարցերը:
▫️ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերն ակտիվորեն աշխատում են Եվրասիական տնտեսական ինտեգրման տեմպերի պահպանման համար, փնտրում են փոխզիջումներ և փոխընդունելի մոտեցումներ: Առաջնահերթությունների թվում են «հնգյակի» հավանական գործընկերների հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի նախապատրաստումը։
