es
Feedback
ՕրաԹԵՐԹ

ՕրաԹԵՐԹ

Ir al canal en Telegram

Օրվա բոլոր նորությունները` մեկ հպումով

Mostrar más
6 920
Suscriptores
-324 horas
-447 días
-17130 días
Archivo de publicaciones
🇮🇷Իրանի խորհրդարանում գրանցել են արտգործնախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկության հարցը Այն դեռևս չի փոխանցվել Մեջլիսի նախագահությանը, բայց արդեն գրանցված է համակարգում։ Միևնույն ժամանակ ԱԳ նախարարի իմպիչմենտի հարցման գրանցումը չի նշանակում դրա ներառում խորհրդարանի բաց նիստի օրակարգում։ ✔️ Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողը խորհրդարանի պատգամավոր, ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Ամիր Հոսեյն Սաբեթին է։ Որպես պատճառ են նշվել Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ Աբբաս Արաքչիի վերջին շփումները, որոնք իբր տեղի են ունեցել առանց ԻԻՀ գերագույն առաջնորդի թույլտվության։

Ֆրանսիան վերջին 3 տարվա ընթացքում երկրորդ անգամ առանց միջուկային լիցքի միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Արձակումն իրականացվել է սուզանավից։ AFP գործակալությունը նշում է, որ արձակմանը հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հրթիռի նմանատիպ փորձարկումներ իրականացվել էին 2023 թվականի նոյեմբերին։

ԱԺ–ում 3–րդ անգամ այսօր կրքերը լարվեցին Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռուբեն Ռուբինյանի առաջարկի, թե Սամվել Կարապետյանի հետ ուղիղ եթերում հայերեն շարադրություն գրենք, ասաց. «Սաղ կյանքը թուրքերը տվել են, դուք շարադրություն եք գրել»։ Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը սկսեց գոռգոռալ և ասել, թե «ձեր քաղաքական ուժին են արտաքին ուժերը» թելադրություն տալիս։

🔹ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի հարցի ստեղ
🔹ԱԺ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի հարցի ստեղծման քվեարկությանը, ինչպես նաև չեն ընդգրկվելու հանձնաժողովում

🔹Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ 📌Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն,
🔹Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ 📌Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման:

🔹Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար
🔹Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 📌«Ֆիզանձինք և ոչ դիլերներ՝ 839 հատ (16,500 հատից), դիլերներ՝ 940 հատ (3,500 հատից)»,- նշել է նա:

🔹️Կոտայքի մարզում վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետև
🔹️Կոտայքի մարզում վարորդը չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ, հայտնում են ՆԳՆ֊ից 📌Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նրանք հայտնաբերվել են։

Թեհրանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Նախօրեին Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԻԻՀ։
Թեհրանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը Նախօրեին Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԻԻՀ։

🔹Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով, հայտարարել է ՌԴ
🔹Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը 📌«Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։

🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպ
🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով, գրել է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը 📌«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին»,-նշել է նա

🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի
🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը 📌«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ երկրորդ Ուկրաինա դառնալն է»,-ասել է նա։

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան Պեկինում ընթացող China Open մրցաշարի երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի նկատմամբ։ Չարաևան դարձել է վարկանիշային ամենացածր դիրքն զբաղեցրած թենիսիստուհին (118-րդ), որը կարողացել է առաջին սեթում պարտվելուց հետո կամային հաղթանակ տանել աշխարհի առաջին ռակետի նկատմամբ։

Զապորոժիեի ատոմակայանի մոտ կրկին անօդաչու թռչող սարքերի  հարձակումներ են եղել. ՄԱԳԱՏԷ Վնասվել են տրանսֆորմատորներ, որոնք կարևոր նշանակություն ունեն կայանի արտաքին էներգամատակարարման համար։ Հարվածներ են հասցվել Էներգոդարի այն շենքերին, որտեղ բնակվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ։ Ուրիշ ինչ է հայտնի հոկտեմբերի 3-ին ռուսական տարածաշրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին. ▪️Բելգորոդի մարզում զոհվել է 1 խաղաղ բնակիչ, 2–ը տուժել են։ ▪️Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են շտապօգնության մեքենային, վիրավորվել է 4 մարդ։ Տարածաշրջանում մեկ օրվա ընթացքում զոհվել է 1 մարդ, 10-ը՝ վիրավորվել։ ▪️ԼԺՀ-ում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 3–ը ստացել են վնասվածքներ։ ▪️Կալուգայի վրա անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր, կան թեթև բեկորային վնասվածքներ ստացած տուժածներ։

Repost from Փաստ
🔥 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. «ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԹԻՎ 100 (1660) ՀԱՄԱՐՈՒՄ 🗓 Հոկտեմբերի 3, 2026 / Շաբաթ 📌 Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դադարեցվել է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը, որը երկու տասնամյակից ավելի ղեկավարում էր ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: Արդյո՞ք սա վարչական ու քաղաքական ճնշումների շարունակությունն է: 📌 Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի Ինչո՞ւ են առաջին անհրաժեշտության դեղերը Հայաստանում 2-ից մինչև 4.5 անգամ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում, և ինչպես է շուկայի կարգավորման քաղաքականությունը սահմանափակում մրցակցությունը: 📌 Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի թափանցման ու տեղի բնակիչներին վիրավորելու միջադեպը ցույց տվեց ՀՀ անվտանգային ու իրավապահ համակարգի անգործունակությունը: Ինչո՞ւ թշնամու կողմից զգուշացված լինելով հանդերձ՝ պատկան մարմինները 2 օր չեն կարողացել հայտնաբերել նրան: 📌 «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը» Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը Սյունիքի միջադեպին, «խաղաղության» քարոզչական փուչիկին, «Թրամփի ուղուն» (TRIPP) և հայ-ռուսական հարաբերությունների խորքային տրանսֆորմացիային: 📌 «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Եկեղեցու դեմ արշավների, արտաքին քաղաքականության անգրագիտության և կառավարման համակարգային լուծումների մասին: 📌 Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում «Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում: 📌 «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց» 44-օրյա պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի մոր՝ տիկին Նազիկի հուզիչ հուշերը որդու, նրա երազանքների և անկատար մնացած նպատակների մասին: 📌 Ի՞նչ տվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո արդյո՞ք արդարացան հանրային սպասումները, թե՞ առկա է լուրջ խզում պաշտոնական հիմնավորումների ու քաղաքական իրական արդյունքների միջև: 🌐 Կարդացեք ավելին past.am կայքում:

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ «Վեստի» տեղեկատվական ծառայության լրա
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ «Վեստի» տեղեկատվական ծառայության լրագրողին տված հարցազրույցում ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով աճել է 3 անգամ։ «Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մի փոքր ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այս երկրի ՀՆԱ-ն գրեթե երեք անգամ ավելացել է», — ասել է նա։

Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնում է ակնկալում, Մինսկում հայտարարել է վարչապետ Միշուստինը ▫️Միության շրջանակներում գործարկվել է միութենական բյուջեից արդյունաբերական կոոպերացիային աջակցելու վերազգային մեխանիզմը։ Դրա կիրառմամբ արդեն ութ նախաձեռնություն է իրականացվում, ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ: ▫️Միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվում են տրանսպորտային ենթակառուցվածքի և էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման, պարենային անվտանգության ապահովման հարցերը: ▫️ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերն ակտիվորեն աշխատում են Եվրասիական տնտեսական ինտեգրման տեմպերի պահպանման համար, փնտրում են փոխզիջումներ և փոխընդունելի մոտեցումներ: Առաջնահերթությունների թվում են «հնգյակի» հավանական գործընկերների հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի նախապատրաստումը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության են ընդունում բոլորին` առանց բացառության, անգամ նրանց, ովքեր ակնհայտ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին. «Հրապարակ» Թերթը գրում է, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Եվ ոմանք նաև սրանով են բացատրում բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված միջադեպերի աճը: Դրան գումարած՝ պատշաճ վերահսկողություն էլ չկա։

Repost from Փաստ
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։ Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է․ Սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում արժե 4,900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել 4,322 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5,700 դրամ՝ վրացական 4,354 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլյուսը» մեզ մոտ արժե 4,350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3,809 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4,850 դրամով՝ հարևան երկրի 3,522 դրամի համեմատ։ Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 483 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2,700 դրամ՝ 2,098 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9,400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8,670 դրամ։ Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։ Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4,260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1,596 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2,800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1,546 դրամ, մինչդեռ «Ռոզուլիպի» դեպքում գները համապատասխանաբար կազմում են 7,800 դրամ և 7,660 դրամ։ Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4,140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2,472 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» ներկայացված գինը Հայաստանում հասնում է 5,360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1,141 դրամ՝ ավելի քան 4․5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4,250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1,907 դրամ։ Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում արժե 15,050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8,823 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2,500 դրամով՝ վրացական 1,674 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2,990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։ Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4,100 դրամ՝ Վրաստանի 2,428 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1,000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 726 դրամով։ Ներկայացված տվյալների համաձայն՝ նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։ Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։ Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։ Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը պահանջեց, որ պատգամավոր Էդգար Ղազարյանին ազատազրկեն 2 տարի 6 ամիս ժամկետով և 3 տարի թույլ չտա
Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը պահանջեց, որ պատգամավոր Էդգար Ղազարյանին ազատազրկեն 2 տարի 6 ամիս ժամկետով և 3 տարի թույլ չտան զբաղվել հանրային գործունեությամբ։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։

🔹Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը 📌
🔹Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը 📌«Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։ Շատ կարևոր է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- ասել է Խալաֆ Խալաֆովը: