en
Feedback
Hakob Badalyan

Hakob Badalyan

Open in Telegram

News and analysis

Show more
3 320
Subscribers
+524 hours
+297 days
+3930 days
Posts Archive
🔥 Ինչ խոսք, այն, ինչ կա այսօր՝ այդ թվում մշակութային քաղաքականության իմաստով, կարելի է բնորոշել թերեւս մեկ բառով՝ դիվերսիա հայկական ինքնության դեմ։ Այսինքն, ներկայիս քաղաքականությունը ոչ թե վիճակը շտկելու մասին է, այլ առկա վիճակից օգտվելով՝ հայկական ինքնության ու պետության հետ կապ չունեցող խնդիրներ սպասարկելու։

💥 Հանրակրթության ոլորտն այն թերեւս բացառիկ ոլորտներից է, որտեղ «նախկինների» պատասխանատվության հարցը, համենայն դեպս իմ սուբյեկտիվ կարծիքով, միանգամայն օբյեկտիվ է։ Որովհետեւ ոլորտի անկումը ամենեւին 2018–ից հետո չէ, որ սկսել է։ Եվ ավելին ասեմ, այստեղ հարցը նույնիսկ կրթության նախարարության դաշտում չէ, հետեւաբար լոկ նախկին կրթության նախարարների հարց չէ, այլ հենց կառավարմն համակարգի եւ պետական քաղաքականության՝ առհասարակ։ Որովհետեւ, օրինակ, այն մեղմ ասած անորակ սերիալները, որ հետեւողականորեն ու համակարգված մատուցվել են տասնամյակից ավելի, գուցե անուղղակի, բայց շատ ավելի մեծ ազդեցություն են թողել կրթական անկման հարցում, քան բուն կրթական ոլորտի պատասխանատվությունը։ Եվ իհրկե ոչ միայն սերիալները, այլ մշակութային քաղաքականությունն ընդհանրապես։ Սա չի նշանակում, որ այդպիսով արդարանում է 2018–ից հետո ութնամյա ոչինչը, երբ ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ էլ գերազանցապես քարոզչություն է եւ իմիտացիա։ Բայց, կրկնեմ, այս ոլորտում անկումը մեղմ ասած նոր երեւույթ չէ, եւ շատ ավելի խորը երեւույթ է, քան պարզապես դպրոցը։

💥Դե, եթե խորհրդարանում կարող է պատգամավոր լինել մարդ, որը չի պատկերացնում, թե ինչ հետեւանքներ են լինում պետությունների համար, որոնք չեն կարողանում վճարել արտաքին պարտքն ու հայտարարում են դեֆոլտ, կարծում եմ այդպիսի պատգամավորներ ունեցող մեծամասնության տնտեսական քաղաքականությունը այլ հետեւանք ունենալ չի էլ կարող։ Ընդ որում, մարդը ոչ միայն չգիտե, այլ նաեւ չի կաշկանդվում հրապարակավ ի ցույց դնել իր անգիտությունը։ Չիմանալ մի բան, որի մասին տղյակ լինելու համար անգամ տնտեսական հատուկ գիտելիքներ էլ պետք չեն։ Սրանք թվում են մանրուք, սակայն այս մանրուքների մեջ է «սատանան»։ Այս «մանրուքներով» է, որ ձեւավորվում է կառավարման համակարգի ընդհանուր պատկերը, եւ այդ պատկերն էլ արտացոլվում է Հայաստանի տնտեսական ցուցանիշների տեսքով։ Ու այդ պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ ֆրանսիական բիզնեսն օրինակ որեւէ կերպ չի կարող հետաքրքրվել Հայաստանով։

🔥🔥 Ի դեպ, այս առնչությամբ մի դրվագ, նախօրեին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստից։ Դրվագը ուղիղ կապ չունի հայ–ֆրանսիական հարաբերության հետ, բայց Հայաստանի տնտեսության մասին է, տնտեսական քաղաքականության կամ ավելի շուտ՝ դրա բացակայության։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցնում է ֆինանսների նախարարին, թե ինչ ցուցանիշներ են արտահանումն ու ներմուծումը, եւ ինչպես է Հայաստանի առեւտրային հաշվեկշռի դինամիկան։ Կարապետյանն այդ թվերն իհարկե գիտե, ու հենց դրա համար էլ հարցնում է ֆինանսների նախարարին, որպեսզի նա իր բերանով հանրայնացնի այդ թվերը, ի ցույց դնելով Հայաստանի տնտեսության մեղմ ասած մտահոգիչ դինամիկան։ Իսկ դինամիկան հետեւյալն է՝ Հայաստանի արտահանումը նվազում է, իսկ ներմուծումը՝ ավելանում, եւ պետության արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է եւ այդ ցուցանիշը ավելանում է 20 տոկոսով։ Այլ կերպ ասած, Հայաստանը սկսել է քիչ ստեղծել ու ավելի շատ սպառել ուրիշի ստեղծածը։ Բայց, Նարեկ Կարապետյանի այս հարցադրման համատեքստում էականը միայն տնտեսության այս վիճակի բացահայտւմը չէ։ Էական է նաեւ ֆինանսների նախարարի դեմքի արտահայտությունը, թե նա ինչպիսի դիմային խաղով է արձագանքում Կարապետյանի հարցերին, նայելով նաեւ ՔՊ պատգամավորների ուղղությամբ։ Դիմային խաղ, որը մի կողմից քմծիծաղ–ժպիտ է, մյուս կողմից ունի հետեւյալ «իմաստը»՝ «ի հա, իբր ինչ»։ Ինչո՞ւ եմ սրա վրա ուշադրություն դարձնում։ Որովհետեւ, Հայաստանի տնտեսության համար պատասխանատու այս մարդկանց համար Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ այս մտահոգությունները, այս անհանգստացնող միտումները «իբր ինչ»– են կամ՝ «է հա, ինչ»– են։ Եվ այդ մտածողությամբ ու վերաբերմունքով է «մշակվում» ու «վարվում» «տնտեսական քաղաքականություն» ասվածը։ Ասվածը, որովհետեւ տնտեսական քաղաքականությունը իրականում լինում է սեղծելու մասին՝ արժեք, արտադրանք ստեղծելու եւ իրացնելու մասին։ Իսկ ներկայումս, ինչպես ակնառու է դառնում Նարեկ Կարապետյանի հարցադրումների շնորհիվ, Հայաստանը սկսել է ավելի շատ սպառել ուրիշի ստեղծածը։

💥 Նիկոլ Փաշինյանը Փարիզում նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ քննարկել են տնտեսական գործակցության հարցեր, անգամ տիեզերքի հարցերում գործակցության թեմաներ։ Այստեղ իհարկե պարզապես զավեշտալի է, երբ կառավարական ամառանոցը ութ տարի նորմալ ջեռուցել չկարողանալու մասին հայտարարող վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկում է տիեզերքի ոլորտի հետ կապված հարցեր։ Ինչ վերաբերում է հայ–ֆրանսիական երկկողմ գործակցությանը, ապա այս մասին «անվերջ» քննարկումների ֆոնին, ընդամենը պետք է դիտել, թե որքան են աճել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումները 2022 թվականից հետո։ Ինչո՞ւ 2022 թվականից հետո։ Քավ լիցի, այստեղ նկատի չունեմ այն տխրահռչակ ճակատագրական քայլը, որ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Պարզապես, 2021 թվականի հոկտեմբերին ստորագրվեց հայ–ֆրանսիական տնտեսական գործակցության մասին ճանապարհային քարտեզ, իսկ 2022 թվականի մարտին Ֆրանսիայում Փաշինյանի եւ Մակրոնի մասնակցությամբ եղավ դրանից բխող բարձր մակարդակի համաժողով։ Եվ ուրեմն, որքա՞ն է աճել Հայաստանի հանդեպ ֆրանսիական բիզնեսի հետաքրքրությունը այս ընթացքում։ 2022 թվականին եղել է 18 միլիոն դոլարի ներդրում, 2023 թվականին՝ 25 միլիոն, 2024 թվականին 18,5 միլիոն դոլարի ուղղակի ներդրում։ 2025–ի ցուցանիշ՝ առանձին, դեռ չկա, սակայն տարբերւթյունը չի լինելու որեւէ կերպ էական։ Սա իրական եւ գործնական ցուցիչն է, թե ինչպիսին է հայ–ֆրանսիական հարաբերությունը խորքային առումով։ Որովհետեւ տնտեսությունն է ցանկացած միջպետական հարաբերության խորքը, որի վրա էլ կառուցվում է մնացած շինությունը։ Հայ–ֆրանսիական հարաբերությունը այսօր ըստ էության զուրկ է այդ խորքից։ Եվ դա այն պարագայում, որ կա դրա շատ մեծ ներուժ։ Պարզապես, չկա այդ ամենը կապիտալիզացնելու ներուժ ունեցող կառավարություն։🇦🇲🇫🇷

💥 Այդ երեւույթը ադրբեջանական պրոպագանդայի հյուսվածքային ներթափանցում եմ բնորոշում, որովհետեւ այն ակնհայտորեն միտված է արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակում մեծ ավանդ ունեցող անձանց վարկաբեկմանն ու նրանց ավանդի նսեմացմանը։ Երբ ըստ էության նսեմացնում ես հաղթանակում ավանդ ունեցողներին, գալիս է մի «բալանս», երբ արդեն նսեմացված է ինքը հաղթանակը։ Այն, որ դա անում է կառավարող ուժը, բաց է, ու նաեւ հասկանալի՝ առնվազն քաղաքական մոտիվի տեսանկյունից։ Բայց, դրանով զբաղված են նաեւ մարդիկ ու խմբեր, որոնք իբր թե կառավարող ուժի «գաղափարական» ընդդիմախոս են, իբր թե քաղաքացիության ու ինքնիշխանության կորիֆեյներ։ Գործնականում, նրանք ընդամենը ապահովում են քաղաքական ֆծի ինֆորմացիոն–քարոզչական մյուս շերտավորումները, բավականին հստակ թիրախավորումով։

💥 Լսում ես, կարդում, թե ինչ են ասում ու գրում գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի մասին, ու ապշում ես, թե ինչ աստիճանի հյուսվածքային խորացման է ենթարկվել Հայաստանի հանրության հանդեպ ադրբեջանական պրոպագանդայի ներթափանցումը։ Մարդուն, որը մեծ դեր է ունեցել արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակի հարցում, գրեթե հռչակում են հայկական պետականության թշնամի։ Ինչպես հայտնի է, այդ ամենը սկսեց Նորատ Տեր–Գրիգորյանցի՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառով, որպես Հայաստանի իշխանության դեմ բողոքի նշան։ Գեներալը կայացրեց այդպիսի որոշում, որպիսին իրենց երկրների նկատմամբ կայացրել են տարբեր ժողովուրդների նշանավոր այլ ներկայացուցիչներ։ Ինքս անդրադառնալով գեներալի այդ որոշմանը, գրել եմ, որ անձամբ ես դրան վերաբերում եմ վատ։ Կարծում եմ, որ ցանկացած իշխանության դեմ բողոք պետք է արտահայտել առանց պետությունից հրաժարվելու, որովհետեւ այս պետությունը որեւէ իշխանության սեփականություն չէ։ Բայց, մի բան է անհամաձայնություն հայտնել մարդու որոշման հանդեպ, մեկ այլ բան է մեծ վաստակ ունեցող, հենց պետության, զինված ուժերի ձեւավորման հարցում մեծ վաստակ ունեցող մարդուն հռչակել պետության թշնամի։ Ընդ որում, առավել տարակուսելի եւ նույնիսկ զազրելի է, երբ դա իրենց իրավունք են վերապահում անել մարդիկ, որոնց կյանքի միակ հանրային նշանակության գործը ընդամենը տարատեսակ հարթակներում «քաղաքացիական գիտակցության» մասին ճամարտակությունն է, այն էլ այս ու այն բանավոր կամ գրավոր ձեռնարկներից անգիր արած։

🔴🔴Այսօր հյուր էի նաեւ Tert.am-ի տաղավարում.https://youtu.be/Ak45dGv61ek?si=qk3LiCmZ9MiQkRLA

💥 Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ արագ անցել է նոր աշխատանքի։ Ինչպես կարդում ենք լրահոսում՝ Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական: Համաձայն տեղեկությյան, նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։   Այս առումով, ըստ երեւույթին կարելի է եզրակացնել, որ նա այս աշխատանքը դիտարկել է մինչեւ ԱԽ պաշտոնին հրաժեշտ տալը, հաշվի առնելով արագությունը, որով նա «գտել» է նոր աշխատանք։   Իսկ գուցե, դե ֆակտո՝ ոչ դե յուրե, ԱԽ նախկին քարտուղարի համար սա բոլորովին նոր աշխատանք չէ։

💥 Աղաղակող մի օրինակ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրված ՔՊ–ական Մարիա Կարապետյանը ասում է, թե խոսելիս պետք է զգույշ լինենք, որ այնչպես չստացվի, եթե հարվածի տակ ենք դնում Ադրբեջանի միջազգային վարկը։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ, որոնք խոսելիս անխնա կարող են հարվածի տակ դնել Հայաստանի՝ մինչեւ 2018 թվականը եղած ճանապարհն ու դրա միջազգային հեղինակությունը, վարկը, կոչ են անում զգույշ լինել Ադրբեջանի միջազգային վարկին չվնասելու հարցում։ Սա դժվար է բնորոշել թե քաղաքական, թե առավել եւս բարոյական իմաստով։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը բոլորովին չպետք է դնի խնդիր, եւ այդպիսի խնդիր ինքնին երբեք չի էլ դրել՝ վնասել Ադրբեջանի միջազգային վարկը։ Հայաստանը պարզապես խնդիր է դրել պաշտպանել իր ու Արցախի իրավունքները՝ միջազգայնորեն լեգիտիմ իրավունքները, հետամուտ լինել Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հակաքարոզչության հակադարձմանը։ Սա է եղել Հայաստանի խնդիրը, այլ ոչ թե Ադրբեջանին երբեւէ այսպես ասած վարկանիշային վնաս հասցնելը։ Իսկ հիմա, Հայաստանը կառավարող ուժը անխնա կերպով վարկանիշային վնաս է հասցնում Հայաստանի ու Արցախի՝ մինչեւ 2018 թվականը եղած պատմությանը, իրավունքներին, եւ չափազանց ուշադիր եւ բծախնդիր է Ադրբեջանի միջազգային վարկի պաշտպանության հարցում։

🔴 Թող Ադրբեջանը Հայաստանից շատ չմտահոգվի հայկական ԱԷԿ վիճակով, հայտարարել է Մեծամորի ատոմակայանի տնօրեն, ԱԱԾ նախկին պետ Էդուարդ Մարտիրոսյանը: Հայաստանի համար սա կարծես թե նույնիսկ կարող է համարվել «հանդուգն» հայտարարություն։ Պետք է տեսնել, թե արդյո՞ք Մարտիրոսյանը մոտ ապագայում կլքի պաշտոնը։

💥 Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հետեւում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, հիշեցնելով, որ այդ պայմանը օգոստոսի 8–ի փաթեթի մս է։ «Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են», հայտարարել է Բայրամովը։ Նկատեք՝ Ադրբեջանը փաստորեն ներքին գործընթաց է համարում միայն փոփոխության ժամանակը, ժամկետը, իսկ ինքնին հարցը չի համարում Հայաստանի ներքին գործ։ Ավելին, փաստացի բաց հայտարարում է, որ այդ հարցը օգոստոսի 8–ին եղել է հայտնի սեղանին։ Հետաքրքիր է, Երեւանից լինելո՞ւ է որեւէ առարկություն։

🔴 Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջն առ այս պահը որեւէ տեղեկություն չի հայտնում այն մասին, որ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ եւ քննարկել Թրամփի ուղին։ Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 1–ին հաղորդվում է Սյունիք այցի մասին, որտեղ ժամանակավոր հավատարմատարին ուղեկցել են նաեւ АECOM ընկերության մասնագետները։ Այնտեղ հերթական ուսումնասիրություններն են արվել Թրամփի ուղու կառուցման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ AECOM ընկերությունը ոչ պաշտոնապես, բայց ասոցացվում է Պենտագոնի հետ, տարիներ շարունակ իրականացնում է Պենտագոնի պատվերով տարբեր աշխատանքներ։

💥 Առավոտյան 5–րդ ալիքի ուղիղ եթերում էի․ https://www.youtube.com/live/-2d3pqcw-AA?si=6iDYEtwwgyLPJPBL

⚡️⚡️ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հրապարակել են ամերիկյան ստորջրյա՝ Dive LD հեռակառավարվող մեքենայի տեսանյութը։ ՀՊԿ–ն նախօրեին էի հայտնել այդ մեքենան որսալու մասին։

💥👆Ռոսսոտրուդնիչեստվոյի համեմատաբար նոր ղեկավար Իգոր Չայկան, որ Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Չայկայի որդին է, հայ–ռուսական հարաբերության ներկայիս վիճակը բնորոշել է իբրեւ ընտանեկան խնդիր։ Ըստ նրա, հայ–ռուսական հարաբերությունը մեծ ընտանիքի նման է, որտեղ ամեն բան պատահում է։ Հետաքրքիր է, Չայկան հետեւո՞ւմ է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին, ավելի շուտ՝ ընտանեկան բռնության դեմ արշավին։ Համենայն դեպս շատ սիմվոլիկ է Աննա Հակոբյանի արշավի ֆոնին հայ–ռուսական հարաբերությանը Չայկայի տված այդ գնահատականը։ Չայկան իր նոր պաշտոնին նշանակվեց ապրիլին, երբ ՌԴ նախագա Պուտիւնը որոշեց փոխել արտերկրում, առավելապես հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի «փափուկ ուժի» գործիքակազմի մաս Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարին։ Ի՞նչ է փոխվել Չայկայի նշանակումով, այդքան էլ պարզ չէ։ Իսկ դա թերեւս նշանակում է, որ այդքան էլ շատ բան չի փոխվել։

🔴🔴 Իհարկե Մադուրոյի «խայծ» լինելու վարկածը պատկերավոր է, գուցե թե ավելորդ է հստակեցնել, թեեւ շատերը հաճախ ամեն ինչ ընկալում են խիստ բառացի, եւ գնահատում ըստ այդմ։ Բայց համենայն դեպս նկատելի է, որ Մոսկվան ու Պեկինը սկզբունքորեն որեւէ կերպ չխանգարեցին, որ Թրամփը իրականացնի բլից–կրիգը Կարակասում։ Համաձայնեք, նրանք համենայն դեպս կարող էին առնվազն խանգարել, եւ թերեւս չէին կարող անտեղյակ լինել հնարավոր ռիսկերից։ Ի վերջո, դիցուք Իրանի պաշտպանության հարցում Մոսկվան եւ Պեկինը արդեն դրսեւորեցին այլ մոտեցում, թեեւ ոչ բացահայտ, բայց շոշափելի աջակցելով Իրանի դիմադրունակությանը։ Իհարկե պետք չէ բացառել եւ այն, որ նրանք պարզապես «դաս քաղեցին» Վենեսուելայի իրենց սայթաքումից։ Այսինքն, «խայծը» մի մեկնաբանություն է, վարկած, ինչպիսին կարող է լինել նաեւ սայթաքելը։ Բոլոր պարագաներում, մի բան ակնառու է, որ Իրանի հարցում էլ սայթաքում է Թրամփը, թերեւս այն պատճառով, որ Վենեսուելայում բոբիկացավ՝ Իրանի ջուրը դեռ չտեսած։

💥 Ի դեպ, CNN–ը հայտնում է, թե ԱՄՆ ռազմական ու հետախուզական շրջանակները ներքին կարգով քննարկում են Մերձավոր Արեւելքում ակտիվությունը նվազեցնելու եւ վերատեղակայումների անհրաժեշտությունը, Իրանի հասանելիությունից հնարավորինս հեռանալու նկատառումով։ Իրանի պատասխան հարվածները գուցե չափելի չեն Իրանին ԱՄՆ հասցրած հարվածների հետեւանքի հետ, բայց պատճառել են Նահանգների մերձավորարեւելյան ռազմական ու հետախուզական ենթակառուցվածքների համար շոշափելի վնաս։ Այնքան շոշափելի, որ դրա վերականգնումը գնահատվում է մի քանի հարյուր միլիարդ դոլար, ինչը գրեթե անհասանելի է թվում Թրամփի վարչակազմի համար։ Ընդ որում, այստեղ գլխավոր հարցը այն է, որ չի նշմարվում հեռանկարը, նպատակը, մերձավորարեւելյան քաղաքական այն բովանդակությունը, որը սպասարկելու համար պետք է վերականգնել էապես վնասված ռազմական–հետախուզական լոգիստիկան, առավել եւս Իրանի հարցի չլուծվածության պարագայում, երբ փաստորեն թիրախավորումները կարող են լինել անընդհատ։ Թրամփի նպատակը դա՞ էր։ Երեւեի թե ոչ։ Ակնհայտ է, որ Վենեսուելայով ոգեւորված եւ իրեն այլեւս աշխարհակալությունից հինգ րոպե պակաս Թրամփը ոգեւորված ձեռնմուխ եղավ իրանական արշավին ու հայտնվեց Ծոցի թակարդում կամ թակարդի ծոցում։ Եվ այստեղ նույնիսկ կարող ենք առնվազն հարց տալ, թե հնարավո՞ր է, որ Մադուրոն պարզապես Մոսկվայի ու Պեկինի խայծն էր, որ կուլ տվեց Դոնալդ Ֆրեդովիչը։🇺🇸🇷🇺🇨🇳