3 320
Subscribers
+524 hours
+297 days
+3930 days
Data loading in progress...
Similar Channels
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+52
in 0 channels
August '26
+73
in 2 channels
Get PRO
July '26
+101
in 4 channels
Get PRO
June '26
+108
in 3 channels
Get PRO
May '26
+134
in 8 channels
Get PRO
April '26
+163
in 10 channels
Get PRO
March '26
+210
in 11 channels
Get PRO
February '26
+252
in 7 channels
Get PRO
January '26
+93
in 8 channels
Get PRO
December '25
+102
in 9 channels
Get PRO
November '25
+120
in 5 channels
Get PRO
October '25
+81
in 3 channels
Get PRO
September '25
+68
in 2 channels
Get PRO
August '25
+83
in 2 channels
Get PRO
July '25
+91
in 1 channels
Get PRO
June '25
+196
in 6 channels
Get PRO
May '25
+106
in 6 channels
Get PRO
April '25
+72
in 4 channels
Get PRO
March '25
+188
in 5 channels
Get PRO
February '25
+122
in 5 channels
Get PRO
January '25
+190
in 6 channels
Get PRO
December '24
+136
in 3 channels
Get PRO
November '24
+143
in 4 channels
Get PRO
October '24
+135
in 7 channels
Get PRO
September '24
+92
in 4 channels
Get PRO
August '24
+105
in 5 channels
Get PRO
July '24
+69
in 2 channels
Get PRO
June '24
+76
in 4 channels
Get PRO
May '24
+392
in 3 channels
Get PRO
April '24
+369
in 2 channels
Get PRO
March '24
+659
in 1 channels
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 09 September | +6 | |||
| 08 September | +11 | |||
| 07 September | +9 | |||
| 06 September | +3 | |||
| 05 September | +2 | |||
| 04 September | +1 | |||
| 03 September | +11 | |||
| 02 September | +8 | |||
| 01 September | +1 |
Channel Posts
🔴🔴Այսօր հյուր էի նաեւ Tert.am-ի տաղավարում.https://youtu.be/Ak45dGv61ek?si=qk3LiCmZ9MiQkRLA
| 2 | 💥https://youtu.be/aptgDEyDq94?si=dT_UglN8g9lcZ2GV | 209 |
| 3 | 💥 Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ արագ անցել է նոր աշխատանքի։ Ինչպես կարդում ենք լրահոսում՝ Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական: Համաձայն տեղեկությյան, նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։
Այս առումով, ըստ երեւույթին կարելի է եզրակացնել, որ նա այս աշխատանքը դիտարկել է մինչեւ ԱԽ պաշտոնին հրաժեշտ տալը, հաշվի առնելով արագությունը, որով նա «գտել» է նոր աշխատանք։
Իսկ գուցե, դե ֆակտո՝ ոչ դե յուրե, ԱԽ նախկին քարտուղարի համար սա բոլորովին նոր աշխատանք չէ։ | 316 |
| 4 | 💥 Աղաղակող մի օրինակ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրված ՔՊ–ական Մարիա Կարապետյանը ասում է, թե խոսելիս պետք է զգույշ լինենք, որ այնչպես չստացվի, եթե հարվածի տակ ենք դնում Ադրբեջանի միջազգային վարկը։
Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ, որոնք խոսելիս անխնա կարող են հարվածի տակ դնել Հայաստանի՝ մինչեւ 2018 թվականը եղած ճանապարհն ու դրա միջազգային հեղինակությունը, վարկը, կոչ են անում զգույշ լինել Ադրբեջանի միջազգային վարկին չվնասելու հարցում։
Սա դժվար է բնորոշել թե քաղաքական, թե առավել եւս բարոյական իմաստով։
Միեւնույն ժամանակ, Հայաստանը բոլորովին չպետք է դնի խնդիր, եւ այդպիսի խնդիր ինքնին երբեք չի էլ դրել՝ վնասել Ադրբեջանի միջազգային վարկը։ Հայաստանը պարզապես խնդիր է դրել պաշտպանել իր ու Արցախի իրավունքները՝ միջազգայնորեն լեգիտիմ իրավունքները, հետամուտ լինել Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հակաքարոզչության հակադարձմանը։ Սա է եղել Հայաստանի խնդիրը, այլ ոչ թե Ադրբեջանին երբեւէ այսպես ասած վարկանիշային վնաս հասցնելը։
Իսկ հիմա, Հայաստանը կառավարող ուժը անխնա կերպով վարկանիշային վնաս է հասցնում Հայաստանի ու Արցախի՝ մինչեւ 2018 թվականը եղած պատմությանը, իրավունքներին, եւ չափազանց ուշադիր եւ բծախնդիր է Ադրբեջանի միջազգային վարկի պաշտպանության հարցում։ | 376 |
| 5 | 🔴 Թող Ադրբեջանը Հայաստանից շատ չմտահոգվի հայկական ԱԷԿ վիճակով, հայտարարել է Մեծամորի ատոմակայանի տնօրեն, ԱԱԾ նախկին պետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Հայաստանի համար սա կարծես թե նույնիսկ կարող է համարվել «հանդուգն» հայտարարություն։ Պետք է տեսնել, թե արդյո՞ք Մարտիրոսյանը մոտ ապագայում կլքի պաշտոնը։ | 351 |
| 6 | 💥 Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հետեւում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, հիշեցնելով, որ այդ պայմանը օգոստոսի 8–ի փաթեթի մս է։
«Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են», հայտարարել է Բայրամովը։ Նկատեք՝ Ադրբեջանը փաստորեն ներքին գործընթաց է համարում միայն փոփոխության ժամանակը, ժամկետը, իսկ ինքնին հարցը չի համարում Հայաստանի ներքին գործ։ Ավելին, փաստացի բաց հայտարարում է, որ այդ հարցը օգոստոսի 8–ին եղել է հայտնի սեղանին։
Հետաքրքիր է, Երեւանից լինելո՞ւ է որեւէ առարկություն։ | 372 |
| 7 | 🔴 Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջն առ այս պահը որեւէ տեղեկություն չի հայտնում այն մասին, որ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ եւ քննարկել Թրամփի ուղին։
Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 1–ին հաղորդվում է Սյունիք այցի մասին, որտեղ ժամանակավոր հավատարմատարին ուղեկցել են նաեւ АECOM ընկերության մասնագետները։ Այնտեղ հերթական ուսումնասիրություններն են արվել Թրամփի ուղու կառուցման ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ AECOM ընկերությունը ոչ պաշտոնապես, բայց ասոցացվում է Պենտագոնի հետ, տարիներ շարունակ իրականացնում է Պենտագոնի պատվերով տարբեր աշխատանքներ։ | 382 |
| 8 | 💥 Առավոտյան 5–րդ ալիքի ուղիղ եթերում էի․ https://www.youtube.com/live/-2d3pqcw-AA?si=6iDYEtwwgyLPJPBL | 380 |
| 9 | ⚡️⚡️ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հրապարակել են ամերիկյան ստորջրյա՝ Dive LD հեռակառավարվող մեքենայի տեսանյութը։ ՀՊԿ–ն նախօրեին էի հայտնել այդ մեքենան որսալու մասին։ | 542 |
| 10 | 💥👆Ռոսսոտրուդնիչեստվոյի համեմատաբար նոր ղեկավար Իգոր Չայկան, որ Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Չայկայի որդին է, հայ–ռուսական հարաբերության ներկայիս վիճակը բնորոշել է իբրեւ ընտանեկան խնդիր։ Ըստ նրա, հայ–ռուսական հարաբերությունը մեծ ընտանիքի նման է, որտեղ ամեն բան պատահում է։
Հետաքրքիր է, Չայկան հետեւո՞ւմ է Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին, ավելի շուտ՝ ընտանեկան բռնության դեմ արշավին։
Համենայն դեպս շատ սիմվոլիկ է Աննա Հակոբյանի արշավի ֆոնին հայ–ռուսական հարաբերությանը Չայկայի տված այդ գնահատականը։
Չայկան իր նոր պաշտոնին նշանակվեց ապրիլին, երբ ՌԴ նախագա Պուտիւնը որոշեց փոխել արտերկրում, առավելապես հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի «փափուկ ուժի» գործիքակազմի մաս Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարին։ Ի՞նչ է փոխվել Չայկայի նշանակումով, այդքան էլ պարզ չէ։ Իսկ դա թերեւս նշանակում է, որ այդքան էլ շատ բան չի փոխվել։ | 759 |
| 11 | 💥 https://youtu.be/CtwV41gYgzQ?si=Oh2hufWU1ThVDxDN | 563 |
| 12 | 🔴🔴 Իհարկե Մադուրոյի «խայծ» լինելու վարկածը պատկերավոր է, գուցե թե ավելորդ է հստակեցնել, թեեւ շատերը հաճախ ամեն ինչ ընկալում են խիստ բառացի, եւ գնահատում ըստ այդմ։ Բայց համենայն դեպս նկատելի է, որ Մոսկվան ու Պեկինը սկզբունքորեն որեւէ կերպ չխանգարեցին, որ Թրամփը իրականացնի բլից–կրիգը Կարակասում։ Համաձայնեք, նրանք համենայն դեպս կարող էին առնվազն խանգարել, եւ թերեւս չէին կարող անտեղյակ լինել հնարավոր ռիսկերից։
Ի վերջո, դիցուք Իրանի պաշտպանության հարցում Մոսկվան եւ Պեկինը արդեն դրսեւորեցին այլ մոտեցում, թեեւ ոչ բացահայտ, բայց շոշափելի աջակցելով Իրանի դիմադրունակությանը։
Իհարկե պետք չէ բացառել եւ այն, որ նրանք պարզապես «դաս քաղեցին» Վենեսուելայի իրենց սայթաքումից։ Այսինքն, «խայծը» մի մեկնաբանություն է, վարկած, ինչպիսին կարող է լինել նաեւ սայթաքելը։
Բոլոր պարագաներում, մի բան ակնառու է, որ Իրանի հարցում էլ սայթաքում է Թրամփը, թերեւս այն պատճառով, որ Վենեսուելայում բոբիկացավ՝ Իրանի ջուրը դեռ չտեսած։ | 618 |
| 13 | 💥 Ի դեպ, CNN–ը հայտնում է, թե ԱՄՆ ռազմական ու հետախուզական շրջանակները ներքին կարգով քննարկում են Մերձավոր Արեւելքում ակտիվությունը նվազեցնելու եւ վերատեղակայումների անհրաժեշտությունը, Իրանի հասանելիությունից հնարավորինս հեռանալու նկատառումով։
Իրանի պատասխան հարվածները գուցե չափելի չեն Իրանին ԱՄՆ հասցրած հարվածների հետեւանքի հետ, բայց պատճառել են Նահանգների մերձավորարեւելյան ռազմական ու հետախուզական ենթակառուցվածքների համար շոշափելի վնաս։ Այնքան շոշափելի, որ դրա վերականգնումը գնահատվում է մի քանի հարյուր միլիարդ դոլար, ինչը գրեթե անհասանելի է թվում Թրամփի վարչակազմի համար։ Ընդ որում, այստեղ գլխավոր հարցը այն է, որ չի նշմարվում հեռանկարը, նպատակը, մերձավորարեւելյան քաղաքական այն բովանդակությունը, որը սպասարկելու համար պետք է վերականգնել էապես վնասված ռազմական–հետախուզական լոգիստիկան, առավել եւս Իրանի հարցի չլուծվածության պարագայում, երբ փաստորեն թիրախավորումները կարող են լինել անընդհատ։
Թրամփի նպատակը դա՞ էր։ Երեւեի թե ոչ։ Ակնհայտ է, որ Վենեսուելայով ոգեւորված եւ իրեն այլեւս աշխարհակալությունից հինգ րոպե պակաս Թրամփը ոգեւորված ձեռնմուխ եղավ իրանական արշավին ու հայտնվեց Ծոցի թակարդում կամ թակարդի ծոցում։
Եվ այստեղ նույնիսկ կարող ենք առնվազն հարց տալ, թե հնարավո՞ր է, որ Մադուրոն պարզապես Մոսկվայի ու Պեկինի խայծն էր, որ կուլ տվեց Դոնալդ Ֆրեդովիչը։🇺🇸🇷🇺🇨🇳 | 557 |
| 14 | 💥 Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հաջողվել է որսալ նաեւ ամերիկյան ստորջրյա ժամանակակից անօդաչու։ Հեղափոխության պահապանների կորպուսը խոստանում է մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։
Սա ինֆորմացիոն պատերազմի մա՞ս է, թե՞ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ամբողջ հարցն այն է, որ, եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեծ հավանականությամբ մենք դառնում ենք մի բավականին առանձնահատուկ պրոցեսի ականատես, երբ ռազմական գործողություններում ներգրավված ամերիկյան սպառազինությունը ըստ էության կարող է «միֆազերծվել»։
Ես իհարկե ամենեւին նկատի չունեմ, թե ամերիկյան սպառազինության որակի մասին գնահատականները միֆ են ամբողջությամբ։ ԱՄՆ ունի լավագույն սպառազինություն, արտադրում է իսկապես լավագույն զենքերը։ Բայց, մի բան է, երբ դրանք կիրառվում են այսպես ասած «անհավասար» մարտերում, կամ դրանք կիրառվում են միայն հոգեբանական գրոհների համար, եւ մեկ այլ բան, երբ արդեն մտնում են մարտի։ Այն էլ, մարտի են բռնվում մի հակառակորդի հետ, որը իր սպառազինական որակներով ու ներւժով իհարկե հավասար կամ համեմատելի չէ, բայց բավականին զարգացած տեխնոլոգիապես՝ էական խնդիրներ ստեղծելու համար։
Եվ «միֆազերծում» ասածս պայմանականորեն նշանակում է, որ Իրանի դեմ պատերազմում ըստ էության կոտրվում է այն որոշակի անպարտելիության ու անխոցելիության տպավորությունը կամ համոզումը, որ կար ամերիկյան զինուժի եւ սպառազինական տեխնոլոգիաների առնչությամբ։
Իսկ, քանի որ խոսքը համաշխարհային հեգեմոնության մի կարեւոր բաղադրիչի մասին է, ապա այստեղ որեւէ «վերանայում» ստանում է հենց համաշխարհային քաղաքական նշանակություն։🇺🇸🇮🇷 | 687 |
| 15 | 🔴 Տեղեկություն է, որ Բյուրեղավանում թունավորման հերթական դեպքի հետեւանքով տուժածների առողջական վիճակում կա դրական դինամիկա։ Փառք Աստծո, որ այդպես է։ Թող առողջանան բոլորը եւ շատ արագ։
Միեւնույն ժամանակ, երեւի թե պետք է պատրաստվի բյուրեղավանցիների նոր խումբ։ Ներեցեք հազար անգամ, հարգելի հայրենակիցներ եւ բյուրեղավանցիներ, այս «սեւ հումորի» համար, բայց դժբախտաբար իրավիճակը բոլորովին հումորային չէ, երբ կարճ ժամանակում Բյուրեղավան համայնքում արձանագրվում է թունավորման եւ կամ վարակի արդեն երրորդ, թե չորրորդ դեպքը։
Եվ հետեւաբար միանգամայն լուրջ մտավախություն է առկա, թե որքանով է իրավիճակն ապահովագրված նորի այդպիսի դեպքից։ Եվ սա իհարկե թերեւս մտահոգություն է ոչ միայն Բյուրեղավանի համար, այլ ընդհանրապես՝ Հայաստանի։ Որովհետեւ անարդյունավետ կառավարումը չի լինում այսպես ասած՝ հատվածային։
Կրկին ագամ, Տա Աստված, որ սա լինի վերջին այդպիսի դեպքը Բյուրեղավանում ու Հայաստանում ընդհանրապես։ Եվ այո, ստիպված ենք այս հարցում ապավինել Աստծո կամքին, որովհետեւ ապավինելու համար բավարար կառավարման համակարգ կարծես թե գոյություն չունի։ Հակառակ դեպքում, հերթական խումբը չէր լինի հիվանդանոցում։ | 824 |
| 16 | 💥 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկություն, որ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ փոխնախպարարը եւ՝ ուշադրություն, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գնում է Բաքու եւ Ադրբեջանի հետ հարցեր, այն էլ իբրեւ թե հայ–ամերիկյան երկկողմ ծրագիր Թրիփի հետ կապված հարցեր քննարկի, որպես ի՞նչ։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը՝ ընդամենը տարածք։ Որեւէ այլ կերպ դժվար է բացատրել, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է քննարկում Ադրբեջանի հետ կապված հարցեր, այն դեպքում, երբ Բաքվում էլ կա ԱՄՆ գործերի հավատարմատար։
Բայց, ինչո՞ւ է գնում Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը։ Թերեւս մի պարզ պատճառով։ Որովհետեւ նա է տիրապետում այս տարածքի հետ կապված այն ինֆորմացիային, որն էլ քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ | 945 |
| 17 | 💥
Տեղի է ունեցել Պուտին–Թրամփ հեռախոսազրույց, ինչպես ազդարարվել էր նախօրեին։ Հեռախոսազրույցը փաստորեն հաջորդում է Ուիտկոֆֆի եւ Քուշների Մոսկվա ու Կիեւ կատարած այցին։ Այստեղ իհարկե առհասարակ Կիեւի դերն այնքանով է, որքանով կարեւոր է Զելենսկուն պահել պրոցեսի մեջ՝ նաեւ նրա հանդեպ Եվրոպայի անմիջական գերակայություն թույլ չտալու համար։ Այդ իմաստով, Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից, երբ բավականին ամոթալի վերաբերմունքի արժանացած Զելենսկին պարզապես նետվեց եվրոպական առաջնորդների գիրկը։ Հիմա նրան «ներգրավված» են պահում ամերիկա–ռուսական երկխոսությանը՝ ամբողջապես եվրոպացիների ձեռքին չթողնելու համար։
Ինչ վերաբերում է անմիջական խոսակցությանը, որ ունենում են Մոսկվան ու Վաշինգտոնը, ապա դատելով Պուտինի օգնականի տարածած տեղեկատվությունից, կա ըստ էության որոշակի համակարգում։ Դրա մասին է վկայում այն, թե՝ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ, ըստ անհրաժեշտության հաղորդակցվելու համար։
Ընդհանուր առմամբ, նրանց խոսակցությունների մասին տարածվող տեղեկությունները թերեւս վաղուց ստացել են որոշակի ստանդարտ, որին հղումներ անելը որպես ճշգրիտ եզրահանգման տարբերակ, թերեւս մի փոքր կասկածելի է։ Ավելի շատ կա տպավորություն, որ այդ իրազեկման ստանդարտը բուն խոսակցության շղարշ է, քան մատուցում։
Մեծ հաշվով, կարծում եմ ներկայումս կարեւոր հանգամանքը այն է, թե արդյո՞ք ինչ են քննարկում Մոսկվան ու Վաշինգտոնը ԱՄՆ միջանկյալ ընտրությանը Թրամփի դիրքերի առնչությամբ եւ արդյո՞ք դիտարկվում է դրանք պահելու որեւէ օժանդակություն։ Անկասկած է թերեւս, որ հնարավոր այդպիսի դիտարկման դեպքում տարբերակներից դուրս է Ուկրաինայում հրադադարը։🇺🇸🇷🇺 | 867 |
| 18 | 💥 Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան զինուժին պատկանող MQ-1 Predator անօդաչու սարք։ Այն ունի հետախուզական եւ հարվածային ֆունկցիա։ Այլ մանրամասներ Իրանը չի հայտնում։
Ըստ երեւույթին իրանցիները անօդաչուն խփել են պարսատիկով, եթե հաշվի առնենք այն, որ Թրամփը հայտարարել է Իրանի զինուժը «ոչնչացրած» լինելու մասին։ Սա իհարկե կատակ է, որովհետեւ Թրամփի հայտարարություններն այլ բան, քան պարտադրված կլոունադա՝ դժվար է որակել։ Նա բարդ իրավիճակում է, հետեւաբար ստիպված է զբաղվել այդպիսի գործով։
Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի, որ բավականին սրվել է իրավիճակը մյուս կարեւոր նեղուցի՝ Բաբ Էլ Մանդեբի շրջանում, որտեղ միմյանց հարվածներ են հասցնում հութիներն ու Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, փաստացի հերթական անգամ քննության ռաջ է հայտնվում Պակիստան–Թուրքիա–Սաուդյան Արաբիա եռյակի պաշտպանական համաձայնագիրը, որ շաբաթներ առաջ կնքվեց Մեքքայում։ Իհարկե տեղեկություն կա, որ Պակիստանը կործանիչներ եւ զորք է տրամադրել Ռիյադին։
Բաբ Էլ Մանդեբում ճգնաժամի եւ լարվածության խորացումը փաստորեն ավելի կհարվածի միջազգային առեւտրին։ | 672 |
| 19 | 🔥 Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։
Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս ոչինչ է դրանց համեմատ։
Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այստեղ էականն այն է, որ իհարկե որեւէ պարագայում չպետք է գինը չբարձրացնելու համար վճարել ցանկացած քաղաքական գին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին։
Պետական կառավարման ու դիվանագիտության ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ պետությունը ոչ մի պարագայում չհայտնվի այդպիսի դիլեմաների առաջ։ Ու սա վերաբերում է ոչ միայն գազի գնին։ Եթե պետությունը ինքնին հասնում է այդպիսի կետի, ապա դա արդեն իսկ տվյալ պետության կառավարման համար պատասխանատու ուժի ձախողումն է, տապալումը։ Հետեւաբար, երբ կառավարող ՔՊ–ն հարցը դնում է այդպես՝ «բա հո չե՞նք գնալու զիջումների», ապա դա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում։ | 538 |
| 20 | 💥 👆 Այս խնդիրը բնականաբար ձեւակերպված է այն աշխարհաքաղաքական բեվեռներում, որոնք բարձրաձայնել են Ռուսաստանը ռազմավարական պարտության մատնելու նպատակը։ Հայաստանի իշխանության համակարգը ներկայումս ունի այսպես ասած «բաց բաժնետիրական» ընկերության տրամաբանություն։ Այլ կերպ ասած, Հայաստանի ներկայիս իշխանության համակարգում «բաժնետիրական ազդեցություն» ունեն բոլոր բեվեռները, այդ թվում Ռուսաստանը։
Ո՞ւմ բաժնեմասն է ավելի ազդեցիկ, ինքս ասել չեմ կարող, չեմ տիրապետում պատկերի դետալային կառուցվածքի։ Բայց նկատելի է, որ բավականին ակտիվ է հենց այն շրջանակը, որը գտնվում է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գաղափարական մամլիչի ներքո։
Սակայն ինքնին ակտիվությունը ես իհարկե չէի դիտարկի որպես անվերապահ ազդեցիկության դրսեւորում կամ վկայություն։ Բոլոր պարագաներում, դա արտահայտում է նպատակներից մեկի տեսանելիությունը եւ շեշտադրելիությունը։
Դրանից սակայն ճյուղավորվում են տարբեր սցենարներ, որոնք արդեն բոլորովին միարժեք չեն։ | 383 |
