782
Subscribers
No data24 hours
+17 days
-230 days
Posts Archive
781
Հայերենում ասում են.
֊քեզ չեմ մոռացել
Իսկ պոեզիայում.
֊ես քեզ փնտրում եմ ամենուր` մարդկանցից մինչև բառեր.
#Գայա
781
...նստիր կողքիս,
հոգիս,,
ու ինձ պատմիր
քո երբևէ տեսած բոլոր կանանց մասին,
իսկ իմ մասին
լռիր, շնչիր թեթև.
Նստիր կողքիս,
հոգիս,
ու ինձ ստիր
քո չունեցած կանանց մասին,
թող ես անթարթ նայեմ քո
մաշված ծնկներին,
քո ծնկներին` հոգնած փնտրտուքից.
Քո ծնկներին,
որ ուզեցան մեկի առաջ ծալվել՝
քո չգտած կնոջ:
քո ծնկներին, որ ծալվեցին ամեն մեկի առաջ
ու չգտան…
նստիր կողքիս,
իմ գտնված,
իմ չունեցած
վերջին կարոտ,
անհամարձակ իմ մատների
վերջին հպում,
…նստիր կողքիս
իմ մանկամիտ,
իմ կամակոր հայացքների
վերջին կանգառ,
ու ինձ պատմիր նրա մասին,
ով մետրոյում քեզ հմայեց,
իջավ 2 կանգառ հետո,
քեզնով չապրեց,
չնկատեց
հայացքը քո,
պատմիր, ու թող սիրտս դողա
վերջին անգամ.
Նստիր կողքիս,
հոգիս,
ու ինձ պատմիր
քո ունեցած բոլոր կանանց մասին,
իսկ իմ մասին
լռիր, շնչիր թեթև..
| Լուսանե |
781
Ես չեմ տեղավորվում այն մտքի մեջ, որ դու ժամանակ չես գտնում` իմանալու, թե խորդուբորդ կյանքում քանի կիլոմետր քայլեցի առանց քեզ.
#Գայա
781
Գեղեցիկ կանայք էլի էր տեսել, բայց այս մեկն ուրի՜շ պտուղ էր: Ծնկները փայլեցնելով` մեքենայից իջավ, ջինջ աչքերով ժպտաց թե չէ, հանդապահն գգաց, որ իր կարծրացած սիրտը ճաք տվեց,
ու այդ ճաքի միջով բոցեղեն կինը այնքա՜ն անժամանակ ներս մտավ...
| Վազգեն Սարգսյան |
781
Իմ հեղեղներին անձրևանոցդ չդիմացավ.
Դու բարակ-մարակ անձրևների ես սովոր...
| Նազիկ Գասպարյան |
781
...և դու այդպես էլ չես հասկանում` ինչպես կարող է լքել նա, ով ոսկորներդ կոտրելու չափ ամուր գրկում էր և նայում քեզ սարսափելի մեծ հիացմունքով.
781
...չլքես ինձ ,
անգամ եթե ասեն, որ դա ինձ համար ավելի լավ է,
ավելի ճիշտ.
Չլքես ինձ,
Նույնիսկ եթե հոգեբուժարանում հայտնվեմ մի օր, ասեմ, որ դու իրական չես ու թվացել ես ինձ...
| Անի Հակոբջանյան |
781
Երբ գնում են նրանք, որոնց աչքերի մեջ մենք նայել ենք, ցավը երբեք չի անցնում.
| Հովիկ Աֆյան |
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
