ch
Feedback
Dear •

Dear •

前往频道在 Telegram
782
订阅者
+124 小时
+27
-230
帖子存档
Դու պարտավոր ես սիրել քեզ, երբ փնտրել են հազար պատճառ` քեզնից գնալու. #Գայա
Դու պարտավոր ես սիրել քեզ, երբ փնտրել են հազար պատճառ` քեզնից գնալու. #Գայա

...եթե քեզ պետք է, գնում ես, գնա. | Տերյան |

💔
💔

...նստիր կողքիս, հոգիս,, ու ինձ պատմիր քո երբևէ տեսած բոլոր կանանց մասին, իսկ իմ մասին լռիր, շնչիր թեթև. Նստիր կողքիս, հոգիս, ու ինձ ստիր քո չունեցած կանանց մասին, թող ես անթարթ նայեմ քո մաշված ծնկներին, քո ծնկներին` հոգնած փնտրտուքից. Քո ծնկներին, որ ուզեցան մեկի առաջ ծալվել՝ քո չգտած կնոջ: քո ծնկներին, որ ծալվեցին ամեն մեկի առաջ ու չգտան… նստիր կողքիս, իմ գտնված, իմ չունեցած վերջին կարոտ, անհամարձակ իմ մատների վերջին հպում, …նստիր կողքիս իմ մանկամիտ, իմ կամակոր հայացքների վերջին կանգառ, ու ինձ պատմիր նրա մասին, ով մետրոյում քեզ հմայեց, իջավ 2 կանգառ հետո, քեզնով չապրեց, չնկատեց հայացքը քո, պատմիր, ու թող սիրտս դողա վերջին անգամ. Նստիր կողքիս, հոգիս, ու ինձ պատմիր քո ունեցած բոլոր կանանց մասին, իսկ իմ մասին լռիր, շնչիր թեթև.. | Լուսանե |

Ես չեմ տեղավորվում այն մտքի մեջ, որ դու ժամանակ չես գտնում` իմանալու, թե խորդուբորդ կյանքում քանի կիլոմետր քայլեցի առանց քեզ.
Ես չեմ տեղավորվում այն մտքի մեջ, որ դու ժամանակ չես գտնում` իմանալու, թե խորդուբորդ կյանքում քանի կիլոմետր քայլեցի առանց քեզ. #Գայա

...ու սիրելուց երբեմն ոտանավորներ են ծնվում, և ոչ երեխաներ... | Լուսանե Ջալալյան |

...որ բաց թողնես էն, ինչ խլել ա ներսիդ լույսը.

Մի բան կա նրա մեջ, չգիտեմ, թե ինչ, բայց մի բան կա, և դա հերիք է ինձ. | Կորտասար |

...մի տեղ կա սրտում, որ երբեք չի լցվի, ու մենք, հա, կսպասենք էդ տեղում... | Բուքովսկի |

Գեղեցիկ կանայք էլի էր տեսել, բայց այս մեկն ուրի՜շ պտուղ էր: Ծնկները փայլեցնելով` մեքենայից իջավ, ջինջ աչքերով ժպտաց թե չէ, հանդապահն գգաց, որ իր կարծրացած սիրտը ճաք տվեց, ու այդ ճաքի միջով բոցեղեն կինը այնքա՜ն անժամանակ ներս մտավ... | Վազգեն Սարգսյան |

...ում կորցրինք, նա մնաց մերը. | Հակոբ Մովսես |

Երբ հանդիպենք, համբուրի՛ր ինձ. Թող աշխարհը մի նոր բանաստեղծություն կարդա. | Ռեզա Քազեմի |

Իմ հեղեղներին անձրևանոցդ չդիմացավ. Դու բարակ-մարակ անձրևների ես սովոր... | Նազիկ Գասպարյան |

...և դու այդպես էլ չես հասկանում` ինչպես կարող է լքել նա, ով ոսկորներդ կոտրելու չափ ամուր գրկում էր և նայում քեզ սարսափելի մեծ հիացմունքով.

Քեզնից դեպի ինձ մոտ եկող ճանապարհը շատ կարճ է. որտե՞ղ մոլորվեցիր, որ չկաս. #Գայա
Քեզնից դեպի ինձ մոտ եկող ճանապարհը շատ կարճ է. որտե՞ղ մոլորվեցիր, որ չկաս. #Գայա

...չլքես ինձ , անգամ եթե ասեն, որ դա ինձ համար ավելի լավ է, ավելի ճիշտ. Չլքես ինձ, Նույնիսկ եթե հոգեբուժարանում հայտնվեմ մի օր, ասեմ, որ դու իրական չես ու թվացել ես ինձ... | Անի Հակոբջանյան |

Քեզնից հետո ինձ հիշատակ մնաց մի երգ ...❤️‍🩹

Երբ գնում են նրանք, որոնց աչքերի մեջ մենք նայել ենք, ցավը երբեք չի անցնում. | Հովիկ Աֆյան |

…քեզ թողնելը շատ ծանր եմ տարել. անեծք էիր, կամ մոլորություն էիր, կամ քարեր. կոկորդիս էիր շարվել. | Tsov alize |

Շուրջդ դրախտային պարտեզ, սակայն անհույս մոլորվել ես, տեսա՞ր, տեսա՞ր` ինչ եղավ...💔 Սիրելիիի շատ