en
Feedback
WaVe (EIF Youth Initiative)

WaVe (EIF Youth Initiative)

Open in Telegram

Դարձի՛ր համահայկական ամենաերիտասարդական կամավորական նախաձեռնության մասը։ Փոխի՛ր իրականությունը։ Դարձի՛ր նոր փոփոխությունների հիմնասյունը։

Show more
988
Subscribers
No data24 hours
-37 days
-730 days
Posts Archive
Երիտասարդներ ջան, մեր գործընկերը բավականին հետաքրքիր մրցույթ-միջոցառում է իրականացնում, եթե հետաքրքրում է, կարող եք դիմել ✨ https://www.facebook.com/share/1BR9nMW8ZX/?mibextid=WC7FNe

Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություն
Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություններով և նոր ասելիքով․․․Մեր հաջորդ հանդիպման հյուրն է Արթուր Ադամյանը, ով 2021 թվականից ակտիվորեն ներգրավված է կամավորական աշխատանքներում՝ մասնակցելով և համակարգելով բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր և նախաձեռնություններ։ «Ինչու՞ դառնալ կամավոր. առասպելներ, իրականություն և անձնական փորձ» թեմայով hանդիպման ընթացքում կքննարկենք․ Ի՞նչ է իրականում կամավորությունը Որո՞նք են ոլորտի շուրջ ձևավորված ամենատարածված առասպելները Ի՞նչ հմտություններ և հնարավորություններ կարող է տալ կամավորությունը Անձնական փորձ, հաջողություններ և դասեր կամավորական գործունեությունից Եթե երբևէ մտածել եք կամավոր դառնալու մասին կամ ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ արժեք կարող է այն ստեղծել անձնական և մասնագիտական զարգացման համար, այս հանդիպումը հենց ձեզ համար է։ Միացե՛ք և բացահայտե՛ք կամավորության իրական ազդեցությունը՝ առասպելներից դուրս։ Գրանցման հղում․ https://forms.gle/EkuAorRELBZUdXY37

Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություն
Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություններով և նոր ասելիքով․․․Մեր հաջորդ հանդիպման հյուրն է Արթուր Ադամյանը, ով 2021 թվականից ակտիվորեն ներգրավված է կամավորական աշխատանքներում՝ մասնակցելով և համակարգելով բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր և նախաձեռնություններ։ «Ինչու՞ դառնալ կամավոր. առասպելներ, իրականություն և անձնական փորձ» թեմայով hանդիպման ընթացքում կքննարկենք․ Ի՞նչ է իրականում կամավորությունը Որո՞նք են ոլորտի շուրջ ձևավորված ամենատարածված առասպելները Ի՞նչ հմտություններ և հնարավորություններ կարող է տալ կամավորությունը Անձնական փորձ, հաջողություններ և դասեր կամավորական գործունեությունից Եթե երբևէ մտածել եք կամավոր դառնալու մասին կամ ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ արժեք կարող է այն ստեղծել անձնական և մասնագիտական զարգացման համար, այս հանդիպումը հենց ձեզ համար է։ Միացե՛ք և բացահայտե՛ք կամավորության իրական ազդեցությունը՝ առասպելներից դուրս։ Գրանցման հղում․ https://forms.gle/EkuAorRELBZUdXY37

Հունիսի 1-ը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև` մեր ներկան 🌿 Յուրաքա
Հունիսի 1-ը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև` մեր ներկան 🌿 Յուրաքանչյուր երեխա արժանի է հոգատարությամբ և հնարավորություններով լի միջավայրի, որտեղ նա կարող է հարցեր տալ, բացահայտել աշխարհը, սովորել, խաղալ, ստեղծագործել և զարգացնել իր ներուժը։ Այս օրը ևս մեկ առիթ է մտածելու, թե ինչպիսի միջավայր ենք կառուցում երեխաների համար և ինչ արժեքներ ենք փոխանցում նրանց մեր խոսքերով, գործողություններով և անձնական օրինակով։ Թող բոլոր երեխաները մեծանան հնարավորություններով լի աշխարհում, որտեղ լսելի է նրանց ձայնը, գնահատվում են նրանց հետաքրքրությունները և խրախուսվում են նրանց ամենահամարձակ երազանքները 🥳 Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը💛🌍 (Լուսանկարը գեներացված է ԱԲ-ով)

☀️📚 Այս ամառվա առաջին «ԳիտԱլիք»-ը՝ «Կարծրատիպեր և խտրականություն» թեմայով 🎤 Բանախոս՝ Անի Հակոբյան Արճիսի միջնակարգ դպրոցի ա
☀️📚 Այս ամառվա առաջին «ԳիտԱլիք»-ը՝ «Կարծրատիպեր և խտրականություն» թեմայով 🎤 Բանախոս՝ Անի Հակոբյան Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտ, Արճիսի երիտասարդական ակումբի հիմնադիր Հանդիպման ընթացքում Անին կկիսվի իր մտքերով և փորձով՝ ✨ Ի՞նչ են կարծրատիպերը և ինչպես են դրանք ազդում մեր որոշումների ու վերաբերմունքի վրա, ✨ Ինչպե՞ս է խտրականությունը դրսևորվում առօրյա կյանքում, ✨ Ինչպե՞ս զարգացնել ավելի գիտակից և քննադատական մտածողություն, ✨Ինչպե՞ս կարող ենք ձևավորել ավելի բաց, ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայր: 💬 Եթե ցանկանում եք մասնակցել հետաքրքիր քննարկման, լսել երիտասարդի տեսակետը կարևոր հասարակական թեմայի շուրջ և կիսվել ձեր մտքերով, ապա միացե՛ք այս ամառվա առաջին «ԳիտԱլիք»-ին։ 🗓 Հունիսի 2 🕗 20:00–20:30

Ողջու՜յն։ Մինչ այս պահը գրանցված բոլոր մասնակիցներին ուղարկվել է հղումը։ Հիշեցնում ենք, որ հանդիպում ենք այսօր, ժամը՝ 20։00-ին։ Դեռ կարող եք գրանցվել:

📢 «ԳիտԱլիք»-ի հերթական ոգեշնչող հանդիպումը՝ Erasmus+ հնարավորությունների մասին․ Erasmus+ Ինչո՞ւ դիմել և ինչպե՞ս անցնել ամբող
📢 «ԳիտԱլիք»-ի հերթական ոգեշնչող հանդիպումը՝ Erasmus+ հնարավորությունների մասին․ Erasmus+ Ինչո՞ւ դիմել և ինչպե՞ս անցնել ամբողջ ճանապարհը 📅 Մայիսի 19 🕗 20:00–20:30 🎤 Բանախոս՝ Միլենա Հարությունյան - «Գավառի երիտասարդների տան» անդամ Հանդիպման ընթացքում Միլենան կկիսվի իր անձնական փորձով՝ ✨ Ինչպե՞ս է սկսել ✨ Ի՞նչ դժվարությունների է հանդիպել ✨ Ինչպե՞ս է գրանցվել ծրագրին ✨ Ի՞նչ հնարավորություններ և փորձ է տվել Erasmus+-ը 💬 Հանդիպման նպատակը երիտասարդների մոտիվացիան բարձրացնելն է և ցույց տալը, որ միջազգային հնարավորությունները հասանելի են յուրաքանչյուրին։ Գրանցման հղում․ https://forms.gle/6Ny3DRbbMSae53m57

Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳 💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտակ
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳 💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի մասին՝ օգնելով քեզ ավելի վստահ ընտրել քո ճանապարհը։ 📌 Հանդիպման թեման՝ «Մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա» Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝ 🔹 Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն՝ հասկանալով քո ուժեղ կողմերը 🔹 Ինչպե՞ս պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն 🔹 Ինչպե՞ս պահպանել մոտիվացիան և շարունակել զարգանալ 📅 Ապրիլի 28 🕢 20։00 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել. https://forms.gle/ug2u7tYXqqcZLZNR8

Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳 💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտակ
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳 💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի մասին՝ օգնելով քեզ ավելի վստահ ընտրել քո ճանապարհը։ 📌 Հանդիպման թեման՝ «Մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա» Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝ 🔹 Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն՝ հասկանալով քո ուժեղ կողմերը 🔹 Ինչպե՞ս պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն 🔹 Ինչպե՞ս պահպանել մոտիվացիան և շարունակել զարգանալ 📅 Ապրիլի 28 🕢 20։00 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել. https://forms.gle/ug2u7tYXqqcZLZNR8

Մենք արդեն միանում ենք ✨ բարի օր բոլորին

📍 Միացե՛ք մեր հետաքրքիր օնլայն հանդիպմանը 👉https://forms.gle/iq8AWioGfwgtJ2sj9 Այս հանդիպման ընթացքում միասին կբացահայտենք,
📍 Միացե՛ք մեր հետաքրքիր օնլայն հանդիպմանը 👉https://forms.gle/iq8AWioGfwgtJ2sj9 Այս հանդիպման ընթացքում միասին կբացահայտենք, թե ինչպես կիրառել արհեստական բանականությունը կրթության մեջ՝ դարձնելով ուսուցման գործընթացը ավելի արդյունավետ և ստեղծարար։ 🗓 Ամսաթիվ՝ Ապրիլի 25 🕒 Ժամը՝ 17:00 💻 Հարթակ՝ Google Meet 🎤 Խոսնակ՝ Արսեն Կարապետյան Հանդիպման ընթացքում դուք՝ ▪️ կծանոթանաք, թե ինչպես է արհեստական բանականությունը կիրառվում կրթության մեջ, ▪️ կբացահայտեք նոր և քիչ հայտնի գործիքներ, ▪️ կսովորեք ստեղծել հարցաշարեր և ինֆոգրաֆիկաներ ԱԲ-ի միջոցով, ▪️ հնարավորություն կունենաք ուղղելու ձեր հարցերը և ստանալու գործնական պատասխաններ։ Միացե՛ք և բացահայտե՛ք կրթության նոր հնարավորությունները 🚀 —----

Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Անահիտ Մկրտչյանը 🥳 💡 Անահիտը կպատմի, թե ինչպես է մեր գենետիկական կոդը ձևավոր
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Անահիտ Մկրտչյանը 🥳 💡 Անահիտը կպատմի, թե ինչպես է մեր գենետիկական կոդը ձևավորում մեզ, և ինչ կարևոր բացահայտումներ են թաքնված յուրաքանչյուրիս ներսում։ 📌 Հանդիպման թեման՝ «ԴՆԹ․ գաղտնի կոդը, որը քեզ ստեղծել է» Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝ 🔹 Ի՞նչ է ԴՆԹ-ն և ինչ դեր ունի մեր կյանքում 🔹 Ինչպե՞ս է կատարվում գենետիկական տեղեկատվության փոխանցումը 🔹 Հետաքրքիր փաստեր մարդու ԴՆԹ-ի մասին 📅 Ապրիլի 14 🕢 20։00 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել․ https://forms.gle/oP6oYexhJkZ8ZbHB7

Ալիքցիներ ջան, բարի երեկո։ Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես է նախատեսվում ապրիլի 12-ի հանդիպման ընթացքում, վստահ ենք, որ շատ
+8
Ալիքցիներ ջան, բարի երեկո։ Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես է նախատեսվում ապրիլի 12-ի հանդիպման ընթացքում, վստահ ենք, որ շատ հետաքրքիր կլինի: Կարող եք մինչ վաղը գրանցվել․ https://forms.gle/mUMUhPhym624JvWh8 (Միջոցառման անցկացման վայր՝ ք․ Երևան, Ինժեներական քաղաք, Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (Բագրևանդ 52/26))

Ունե՞ք հարցեր արհեստական բանականության մասին 🤔 ✅Ի՞նչ կարգավորումներ կան այսօր ԱԲ ոլորտում։ ✅Ինչպե՞ս օգտագործել AI գործիքներ՝
Ունե՞ք հարցեր արհեստական բանականության մասին 🤔 ✅Ի՞նչ կարգավորումներ կան այսօր ԱԲ ոլորտում։ ✅Ինչպե՞ս օգտագործել AI գործիքներ՝ առանց հեղինակային կամ այլ իրավունքների խախտման։ ✅Ի՞նչ միջազգային կանոններ են գործում։ ✅Իսկ Հայաստանում ի՞նչ օրենսդրական լուծումներ են մշակվում, և ինչ ուղղությամբ է զարգանում ոլորտը։ Եթե այս կամ նման հարցերը Ձեզ էլ են հետաքրքրում, ապա՝ 📅 ապրիլի 11-ին 📍 եկե՛ք Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր և մասնակցե՛ք իրավաբան Նարեկ Սահակյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումը կազմակերպվում է «Ալիք» երիտասարդական նախաձեռնության Արհեստական բանականության ակումբի շրջանակում։ Դե ինչ, գրանցվե՛ք և ծանոթացե՛ք ոչ միայն AI-ի հնարավորություններին, այլև կիրառման կանոններին 👇 https://forms.gle/mUMUhPhym624JvWh8

Հիշեցնում ենք, որ «ԳիտԱլիք»-ին որպես խոսնակ միանալու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է ☺️․ https://www.instagram.com/reel/DWtOUEkjKI_/?igsh=NTNla3J5ZXoxOGxt

🚀✨ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբում շարունակում ենք մեր ամենահետաքրքիր հանդիպումներ
+2
🚀✨ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբում շարունակում ենք մեր ամենահետաքրքիր հանդիպումների շարքը։ Այս անգամ մեր միջոցառումն իսկապես «տիեզերական» էր՝ նվիրված Տիեզերքի և Արհեստական բանականության (ԱԲ) աշխարհներին 🌌🤖 Մեր հյուրն էր անալոգ տիեզերագնաց Աննա Հարությունյանը (Hanna), ով կիսվեց իր բացառիկ փորձառությամբ՝ պատմելով, թե ինչ է նշանակում լինել անալոգ տիեզերագնաց և աշխատել նման յուրահատուկ միջավայրում։ Հանդիպման ընթացքում Աննան խոսեց նաև ԱԲ-ի իրական կիրառությունների մասին՝ բժշկության 🏥, տվյալների վերլուծության📊, բույսերի մշակման 🌱 և այլ ոլորտներում, որտեղ տեխնոլոգիաները արդեն փոխում են խաղի կանոնները։ Հատուկ շեշտ դրվեց մի կարևոր գաղափարի վրա՝ ոչ միայն օգտագործել ԱԲ գործիքները, այլ նաև հասկանալ ու ստեղծել սեփական ԱԲ մոդելներ 💡 Օրվա վերջում մասնակիցների մի մասը այցելեց նաև Ինժեներական քաղաքում գործող Տիեզերքի թանգարան 🛰, որտեղ ավելի մոտիկից ծանոթացան Հայաստանի ներդրմանը տիեզերագնացության ոլորտում։

Սիրելի՛ երիտասարդներ, 🌟 «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «ԳիտԱլիք» հարթակը հայտարարում է նոր հայտադիմումների ընդունում՝ խ
Սիրելի՛ երիտասարդներ, 🌟 «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «ԳիտԱլիք» հարթակը հայտարարում է նոր հայտադիմումների ընդունում՝ խոսնակների ներգրավման նպատակով։ «ԳիտԱլիք»-ը 30-րոպեանոց հանդիպումների շարք է, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձը՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանն ու համայնքի զարգացմանը։ Եթե դուք՝ ✅ Ցանկանում եք ներկայացնել հետաքրքիր և բովանդակային թեմա (ուղղվածությունը սահմանափակ չէ), ✅ Կարևորում եք գիտելիքի տարածումն ու համայնքային ներգրավվածությունը, ✅ Պատասխանատու եք և հետևողական, ապա հրավիրում ենք դիմել և միանալ «ԳիտԱլիք»-ին որպես խոսնակ։ Խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև ապրիլի 15-ը, ժամը՝ 23։59․ https://forms.gle/9EzY6hNGcU3fzTBT6

📅 Այսoր՝ «Գիտալիք»ի շրջանակում մեր հյուրը կլինի ակտիվ և նախաձեռնող երիտասարդ Գայանե Գևորգյանը՝ «Կանաչ ակումբ»-ի համակարգողը,
📅 Այսoր՝ «Գիտալիք»ի շրջանակում մեր հյուրը կլինի ակտիվ և նախաձեռնող երիտասարդ Գայանե Գևորգյանը՝ «Կանաչ ակումբ»-ի համակարգողը, ով նաև ակտիվորեն մասնակցում է մարզային տարբեր նախաձեռնությունների։ 💡 Գայանեն իր փորձով և ներգրավվածությամբ կկիսվի, թե ինչպես զարգացնել վստահ խոսքը և հաղթահարել ներքին խոչընդոտները։ 📌 Հանդիպման թեման՝ «Վստահ խոսք՝ առանց կոմպլեքսների» Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝ 🔹 Ինչպես հաղթահարել վախը և վստահ խոսել հանրության առաջ 🔹 Հանրային խոսքի հիմունքներ 🔹 Ներկայացման պատրաստում 🔹 Վեբինար կամ ելույթ վարելու տեխնիկա Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել․ https://forms.gle/DnJjYW2KmKG1B7rs8

Տիեզերք և Արհեստական Բանականություն Մարտի 29-ին, ժամը 11:00-ից 14:00 (3 ժամ) տեղի կունենա բացառիկ միջոցառում՝ նվիրված Տիեզերքի և Արհեստական բանականության (ԱԲ) թեմաներին։ 📍Վայրը՝ Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (Երևան, Բագրևանդի 52/26) Միջոցառման ընթացքում մասնակիցները կլսեն հետաքրքիր և ոգեշնչող զեկույցներ՝ 🌌 Տիեզերքի ուսումնասիրության նորագույն ձեռքբերումների մասին 🤖 Տիեզերական ոլորտում ԱԲ կիրառությունների մասին Բանախոսները կլինեն «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբի անդամները և հրավիրյալ հյուրեր։ Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Միացե՛ք մեզ՝ բացահայտելու Տիեզերքի և ԱԲ-ի միահյուսված ապագան։ Օրակարգը և այլ մանրամասներ՝ շուտով Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել․ https://forms.gle/wMr1LDVcrUN33Riv7 Միջոցառումը նախատեսված էր մարտի 1-ին, սակայն հետաձգվել է, և արդեն գրանցվածները նորից գրանցվելու կարիք չունեն։

Սիրելի ալիքցիներ, այս միջոցառումը տեղափոխվել է մարտի 29-ին, ժամը 11:00-14:00: Մանրամասները շուտով