WaVe (EIF Youth Initiative)
Kanalga Telegram’da o‘tish
Դարձի՛ր համահայկական ամենաերիտասարդական կամավորական նախաձեռնության մասը։ Փոխի՛ր իրականությունը։ Դարձի՛ր նոր փոփոխությունների հիմնասյունը։
Ko'proq ko'rsatish999
Obunachilar
-124 soatlar
+67 kunlar
+330 kunlar
Postlar arxiv
Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություններով և նոր ասելիքով․․․Մեր հաջորդ հանդիպման հյուրն է Արթուր Ադամյանը, ով 2021 թվականից ակտիվորեն ներգրավված է կամավորական աշխատանքներում՝ մասնակցելով և համակարգելով բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր և նախաձեռնություններ։
«Ինչու՞ դառնալ կամավոր. առասպելներ, իրականություն և անձնական փորձ» թեմայով hանդիպման ընթացքում կքննարկենք․
Ի՞նչ է իրականում կամավորությունը
Որո՞նք են ոլորտի շուրջ ձևավորված ամենատարածված առասպելները
Ի՞նչ հմտություններ և հնարավորություններ կարող է տալ կամավորությունը
Անձնական փորձ, հաջողություններ և դասեր կամավորական գործունեությունից
Եթե երբևէ մտածել եք կամավոր դառնալու մասին կամ ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ արժեք կարող է այն ստեղծել անձնական և մասնագիտական զարգացման համար, այս հանդիպումը հենց ձեզ համար է։
Միացե՛ք և բացահայտե՛ք կամավորության իրական ազդեցությունը՝ առասպելներից դուրս։
Գրանցման հղում․ https://forms.gle/EkuAorRELBZUdXY37
Երբեմն հաճելի է տեսնել, երբ «ԳիտԱլիք»-ին միացած մեր խոսնակները ժամանակ առ ժամանակ վերադառնում են՝ նոր փորձով, նոր պատմություններով և նոր ասելիքով․․․Մեր հաջորդ հանդիպման հյուրն է Արթուր Ադամյանը, ով 2021 թվականից ակտիվորեն ներգրավված է կամավորական աշխատանքներում՝ մասնակցելով և համակարգելով բազմաթիվ տեղական ու միջազգային ծրագրեր և նախաձեռնություններ։
«Ինչու՞ դառնալ կամավոր. առասպելներ, իրականություն և անձնական փորձ» թեմայով hանդիպման ընթացքում կքննարկենք․
Ի՞նչ է իրականում կամավորությունը
Որո՞նք են ոլորտի շուրջ ձևավորված ամենատարածված առասպելները
Ի՞նչ հմտություններ և հնարավորություններ կարող է տալ կամավորությունը
Անձնական փորձ, հաջողություններ և դասեր կամավորական գործունեությունից
Եթե երբևէ մտածել եք կամավոր դառնալու մասին կամ ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ արժեք կարող է այն ստեղծել անձնական և մասնագիտական զարգացման համար, այս հանդիպումը հենց ձեզ համար է։
Միացե՛ք և բացահայտե՛ք կամավորության իրական ազդեցությունը՝ առասպելներից դուրս։
Գրանցման հղում․ https://forms.gle/EkuAorRELBZUdXY37
Հունիսի 1-ը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև` մեր ներկան 🌿
Յուրաքանչյուր երեխա արժանի է հոգատարությամբ և հնարավորություններով լի միջավայրի, որտեղ նա կարող է հարցեր տալ, բացահայտել աշխարհը, սովորել, խաղալ, ստեղծագործել և զարգացնել իր ներուժը։
Այս օրը ևս մեկ առիթ է մտածելու, թե ինչպիսի միջավայր ենք կառուցում երեխաների համար և ինչ արժեքներ ենք փոխանցում նրանց մեր խոսքերով, գործողություններով և անձնական օրինակով։
Թող բոլոր երեխաները մեծանան հնարավորություններով լի աշխարհում, որտեղ լսելի է նրանց ձայնը, գնահատվում են նրանց հետաքրքրությունները և խրախուսվում են նրանց ամենահամարձակ երազանքները 🥳
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը💛🌍
(Լուսանկարը գեներացված է ԱԲ-ով)
☀️📚 Այս ամառվա առաջին «ԳիտԱլիք»-ը՝ «Կարծրատիպեր և խտրականություն» թեմայով
🎤 Բանախոս՝ Անի Հակոբյան
Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտ,
Արճիսի երիտասարդական ակումբի հիմնադիր
Հանդիպման ընթացքում Անին կկիսվի իր մտքերով և փորձով՝
✨ Ի՞նչ են կարծրատիպերը և ինչպես են դրանք ազդում մեր որոշումների ու վերաբերմունքի վրա,
✨ Ինչպե՞ս է խտրականությունը դրսևորվում առօրյա կյանքում,
✨ Ինչպե՞ս զարգացնել ավելի գիտակից և քննադատական մտածողություն,
✨Ինչպե՞ս կարող ենք ձևավորել ավելի բաց, ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայր:
💬 Եթե ցանկանում եք մասնակցել հետաքրքիր քննարկման, լսել երիտասարդի տեսակետը կարևոր հասարակական թեմայի շուրջ և կիսվել ձեր մտքերով, ապա միացե՛ք այս ամառվա առաջին «ԳիտԱլիք»-ին։
🗓 Հունիսի 2
🕗 20:00–20:30
Ողջու՜յն։ Մինչ այս պահը գրանցված բոլոր մասնակիցներին ուղարկվել է հղումը։ Հիշեցնում ենք, որ հանդիպում ենք այսօր, ժամը՝ 20։00-ին։ Դեռ կարող եք գրանցվել:
📢 «ԳիտԱլիք»-ի հերթական ոգեշնչող հանդիպումը՝ Erasmus+ հնարավորությունների մասին․
Erasmus+
Ինչո՞ւ դիմել և ինչպե՞ս անցնել ամբողջ ճանապարհը
📅 Մայիսի 19
🕗 20:00–20:30
🎤 Բանախոս՝
Միլենա Հարությունյան - «Գավառի երիտասարդների տան» անդամ
Հանդիպման ընթացքում Միլենան կկիսվի իր անձնական փորձով՝
✨ Ինչպե՞ս է սկսել
✨ Ի՞նչ դժվարությունների է հանդիպել
✨ Ինչպե՞ս է գրանցվել ծրագրին
✨ Ի՞նչ հնարավորություններ և փորձ է տվել Erasmus+-ը
💬 Հանդիպման նպատակը երիտասարդների մոտիվացիան բարձրացնելն է և ցույց տալը, որ միջազգային հնարավորությունները հասանելի են յուրաքանչյուրին։
Գրանցման հղում․ https://forms.gle/6Ny3DRbbMSae53m57
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳
💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի մասին՝ օգնելով քեզ ավելի վստահ ընտրել քո ճանապարհը։
📌 Հանդիպման թեման՝
«Մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա»
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
🔹 Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն՝ հասկանալով քո ուժեղ կողմերը
🔹 Ինչպե՞ս պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն
🔹 Ինչպե՞ս պահպանել մոտիվացիան և շարունակել զարգանալ
📅 Ապրիլի 28
🕢 20։00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել. https://forms.gle/ug2u7tYXqqcZLZNR8
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Հայկուհի Մազմանյանը 🥳
💡 Հայկուհին կկիսվի իր փորձով և գիտելիքներով մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայի մասին՝ օգնելով քեզ ավելի վստահ ընտրել քո ճանապարհը։
📌 Հանդիպման թեման՝
«Մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա»
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
🔹 Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն՝ հասկանալով քո ուժեղ կողմերը
🔹 Ինչպե՞ս պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն
🔹 Ինչպե՞ս պահպանել մոտիվացիան և շարունակել զարգանալ
📅 Ապրիլի 28
🕢 20։00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել. https://forms.gle/ug2u7tYXqqcZLZNR8
📍 Միացե՛ք մեր հետաքրքիր օնլայն հանդիպմանը 👉https://forms.gle/iq8AWioGfwgtJ2sj9
Այս հանդիպման ընթացքում միասին կբացահայտենք, թե ինչպես կիրառել արհեստական բանականությունը կրթության մեջ՝ դարձնելով ուսուցման գործընթացը ավելի արդյունավետ և ստեղծարար։
🗓 Ամսաթիվ՝ Ապրիլի 25
🕒 Ժամը՝ 17:00
💻 Հարթակ՝ Google Meet
🎤 Խոսնակ՝ Արսեն Կարապետյան
Հանդիպման ընթացքում դուք՝
▪️ կծանոթանաք, թե ինչպես է արհեստական բանականությունը կիրառվում կրթության մեջ,
▪️ կբացահայտեք նոր և քիչ հայտնի գործիքներ,
▪️ կսովորեք ստեղծել հարցաշարեր և ինֆոգրաֆիկաներ ԱԲ-ի միջոցով,
▪️ հնարավորություն կունենաք ուղղելու ձեր հարցերը և ստանալու գործնական պատասխաններ։
Միացե՛ք և բացահայտե՛ք կրթության նոր հնարավորությունները 🚀
—----
Այսօր՝ «Գիտալիք»-ի շրջանակում մեր հյուրը կլինի Անահիտ Մկրտչյանը 🥳
💡 Անահիտը կպատմի, թե ինչպես է մեր գենետիկական կոդը ձևավորում մեզ, և ինչ կարևոր բացահայտումներ են թաքնված յուրաքանչյուրիս ներսում։
📌 Հանդիպման թեման՝ «ԴՆԹ․ գաղտնի կոդը, որը քեզ ստեղծել է»
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
🔹 Ի՞նչ է ԴՆԹ-ն և ինչ դեր ունի մեր կյանքում
🔹 Ինչպե՞ս է կատարվում գենետիկական տեղեկատվության փոխանցումը
🔹 Հետաքրքիր փաստեր մարդու ԴՆԹ-ի մասին
📅 Ապրիլի 14
🕢 20։00
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել․ https://forms.gle/oP6oYexhJkZ8ZbHB7
+8
Ալիքցիներ ջան, բարի երեկո։ Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես է նախատեսվում ապրիլի 12-ի հանդիպման ընթացքում, վստահ ենք, որ շատ հետաքրքիր կլինի: Կարող եք մինչ վաղը գրանցվել․ https://forms.gle/mUMUhPhym624JvWh8 (Միջոցառման անցկացման վայր՝ ք․ Երևան, Ինժեներական քաղաք, Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (Բագրևանդ 52/26))
Ունե՞ք հարցեր արհեստական բանականության մասին 🤔
✅Ի՞նչ կարգավորումներ կան այսօր ԱԲ ոլորտում։
✅Ինչպե՞ս օգտագործել AI գործիքներ՝ առանց հեղինակային կամ այլ իրավունքների խախտման։
✅Ի՞նչ միջազգային կանոններ են գործում։
✅Իսկ Հայաստանում ի՞նչ օրենսդրական լուծումներ են մշակվում, և ինչ ուղղությամբ է զարգանում ոլորտը։
Եթե այս կամ նման հարցերը Ձեզ էլ են հետաքրքրում, ապա՝
📅 ապրիլի 11-ին
📍 եկե՛ք Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր և մասնակցե՛ք իրավաբան Նարեկ Սահակյանի հետ հանդիպմանը։
Հանդիպումը կազմակերպվում է «Ալիք» երիտասարդական նախաձեռնության Արհեստական բանականության ակումբի շրջանակում։
Դե ինչ, գրանցվե՛ք և ծանոթացե՛ք ոչ միայն AI-ի հնարավորություններին, այլև կիրառման կանոններին 👇
https://forms.gle/mUMUhPhym624JvWh8
Հիշեցնում ենք, որ «ԳիտԱլիք»-ին որպես խոսնակ միանալու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է ☺️․ https://www.instagram.com/reel/DWtOUEkjKI_/?igsh=NTNla3J5ZXoxOGxt
+2
🚀✨ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբում շարունակում ենք մեր ամենահետաքրքիր հանդիպումների շարքը։
Այս անգամ մեր միջոցառումն իսկապես «տիեզերական» էր՝ նվիրված Տիեզերքի և Արհեստական բանականության (ԱԲ) աշխարհներին 🌌🤖
Մեր հյուրն էր անալոգ տիեզերագնաց Աննա Հարությունյանը (Hanna), ով կիսվեց իր բացառիկ փորձառությամբ՝ պատմելով, թե ինչ է նշանակում լինել անալոգ տիեզերագնաց և աշխատել նման յուրահատուկ միջավայրում։
Հանդիպման ընթացքում Աննան խոսեց նաև ԱԲ-ի իրական կիրառությունների մասին՝
բժշկության 🏥,
տվյալների վերլուծության📊,
բույսերի մշակման 🌱
և այլ ոլորտներում, որտեղ տեխնոլոգիաները արդեն փոխում են խաղի կանոնները։
Հատուկ շեշտ դրվեց մի կարևոր գաղափարի վրա՝ ոչ միայն օգտագործել ԱԲ գործիքները, այլ նաև հասկանալ ու ստեղծել սեփական ԱԲ մոդելներ 💡
Օրվա վերջում մասնակիցների մի մասը այցելեց նաև Ինժեներական քաղաքում գործող Տիեզերքի թանգարան 🛰, որտեղ ավելի մոտիկից ծանոթացան Հայաստանի ներդրմանը տիեզերագնացության ոլորտում։
Սիրելի՛ երիտասարդներ, 🌟
«Ալիք» երիտասարդական նախաձեռնության «ԳիտԱլիք» հարթակը հայտարարում է նոր հայտադիմումների ընդունում՝ խոսնակների ներգրավման նպատակով։
«ԳիտԱլիք»-ը 30-րոպեանոց հանդիպումների շարք է, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձը՝ նպաստելով գիտելիքի փոխանակմանն ու համայնքի զարգացմանը։
Եթե դուք՝
✅ Ցանկանում եք ներկայացնել հետաքրքիր և բովանդակային թեմա (ուղղվածությունը սահմանափակ չէ),
✅ Կարևորում եք գիտելիքի տարածումն ու համայնքային ներգրավվածությունը,
✅ Պատասխանատու եք և հետևողական,
ապա հրավիրում ենք դիմել և միանալ «ԳիտԱլիք»-ին որպես խոսնակ։
Խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև ապրիլի 15-ը, ժամը՝ 23։59․ https://forms.gle/9EzY6hNGcU3fzTBT6
📅 Այսoր՝ «Գիտալիք»ի շրջանակում մեր հյուրը կլինի ակտիվ և նախաձեռնող երիտասարդ Գայանե Գևորգյանը՝ «Կանաչ ակումբ»-ի համակարգողը, ով նաև ակտիվորեն մասնակցում է մարզային տարբեր նախաձեռնությունների։
💡 Գայանեն իր փորձով և ներգրավվածությամբ կկիսվի, թե ինչպես զարգացնել վստահ խոսքը և հաղթահարել ներքին խոչընդոտները։
📌 Հանդիպման թեման՝ «Վստահ խոսք՝ առանց կոմպլեքսների»
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
🔹 Ինչպես հաղթահարել վախը և վստահ խոսել հանրության առաջ
🔹 Հանրային խոսքի հիմունքներ
🔹 Ներկայացման պատրաստում
🔹 Վեբինար կամ ելույթ վարելու տեխնիկա
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել․ https://forms.gle/DnJjYW2KmKG1B7rs8
Տիեզերք և Արհեստական Բանականություն
Մարտի 29-ին, ժամը 11:00-ից 14:00 (3 ժամ) տեղի կունենա բացառիկ միջոցառում՝ նվիրված Տիեզերքի և Արհեստական բանականության (ԱԲ) թեմաներին։
📍Վայրը՝ Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (Երևան, Բագրևանդի 52/26)
Միջոցառման ընթացքում մասնակիցները կլսեն հետաքրքիր և ոգեշնչող զեկույցներ՝
🌌 Տիեզերքի ուսումնասիրության նորագույն ձեռքբերումների մասին
🤖 Տիեզերական ոլորտում ԱԲ կիրառությունների մասին
Բանախոսները կլինեն «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբի անդամները և հրավիրյալ հյուրեր։
Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Միացե՛ք մեզ՝ բացահայտելու Տիեզերքի և ԱԲ-ի միահյուսված ապագան։
Օրակարգը և այլ մանրամասներ՝ շուտով
Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել․
https://forms.gle/wMr1LDVcrUN33Riv7
Միջոցառումը նախատեսված էր մարտի 1-ին, սակայն հետաձգվել է, և արդեն գրանցվածները նորից գրանցվելու կարիք չունեն։
Սիրելի ալիքցիներ, այս միջոցառումը տեղափոխվել է մարտի 29-ին, ժամը
11:00-14:00: Մանրամասները շուտովԱյսօր` փետրվարի 17-ին, «Գիտալիք»-ի շրջանակում հրավիրել ենք Ժաննա Հարությունյանին և վստահ ենք, որ բավականին հետաքրքիր հանդիպում է նախատեսվում։ ✨
Ժաննան երկար տարիներ աջակցում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երիտասարդական նախաձեռնություններին, և այդ ամենի հետ զուգահեռ գրանցում է իր անձնական և մասնագիտական հաջողությունները։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ժաննան գրանցել է ամենակարևոր հաղթանակը, հաղթանական սեփական եսի, վախերի նկատմամբ։ Քանի որ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ներքո կարևորում ենք ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև՝ անձնական, ուրախ ենք, որ Ժաննան այսօր կպատվի, թե ինչպես է կարողացել գրանցել իր առաջին վազքի հաղթանակը, մարաթոնը, ինչ դեր ունի այդ ամենի մեջ կամքի ուժն ու նպատակասլացությունը, ազատության զգացողությունը։
📌 Բաց մի՛ թողեք այսօրվա հանդիպումը՝ «Անցնելով սեփական սահմանները»
📎 Հանդիպման մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Գրանցման հղում․ https://forms.gle/hZWJKFKH4z4hLfQN6
Endi mavjud! Telegram Tadqiqoti 2025 — yilning asosiy insaytlari 
