en
Feedback
big world of small me

big world of small me

Open in Telegram

Show more
Armenia2 997The category is not specified
289
Subscribers
-124 hours
-17 days
-130 days
Posts Archive
Ի դեպ առաջ ես շատ ավելի թեթև ու հեշտ էի նկարվում, քան հիմա, բայց միևնույն է, սա իմ ամենասիրելի պրոցեսն ա, էն կրեատիվ միջավայրը, որտեղ ես ինձ միշտ լավ եմ զգում: Առաջիկայում նոր շութերի գաղափարներ ունեմ Էլիզաբեթի հետ`իր ատամհատիկին ընդառաջ)))

Երեկվա նկարները շատ եմ սիրել, շատ իմ մասին են: Ի դեպ ակնոցս սկսուրիս վինտաժ Dior ներն են երևի թե 20 տարի առաջվա 😍
+3
Երեկվա նկարները շատ եմ սիրել, շատ իմ մասին են: Ի դեպ ակնոցս սկսուրիս վինտաժ Dior ներն են երևի թե 20 տարի առաջվա 😍

Հիմա կասեք` ի՞նչ է սա))) իմ երկու ամենակարևոր հայլայթներն են ինստագրամում դեռևս 2018 թվականից)) մի քանի տարի շարունակ ամեն օր
Հիմա կասեք` ի՞նչ է սա))) իմ երկու ամենակարևոր հայլայթներն են ինստագրամում դեռևս 2018 թվականից)) մի քանի տարի շարունակ ամեն օր երեկոյան իմ սենյակից նկարում էի նույն տեսարանը ու կիսվում իմ ամենասիրելի երգերով, դա էնքան հայտնի ռուբրիկա էր դարձել, որ եթդ բաց էի թողնում գրում, հիշեցնում էին ինձ: Էնքան շնորհակալ եմ ինքս ինռ, որ չեմ ալարել. էսօր վերհիշել եմ էդ բացառիկ լավ երգերը, որոնցից յուրաքանչյուրի հետ մի զգացում եմ կապել, հոգեվիճակ, երևակայական երազանքներ, ապագայի պատկերներ, ինչ ասես)) նայում ու հասկանում եմ, որ միգուցե դրանցից շատերն արդեն ապրել եմ, չեմ էլ հասկացել, որ երազանքներս եմ ապրում: Դուք է՞լ եք երգերի հետ ձեր աշխարհը կապում .. Հ.Գ եթե չալարեք գնացեք իմ ինստագրամ, թերթեք, առանձնացրեք ձեր սիրելիները

all time best friend
all time best friend

Մի քանի օր առաջ ընկերուհուս հետ պետք է գնայի միջոցառման, ոչ մի յուրահատուկ բան, ուղղակի կոկտեյլ ռումի բացում, բայց իմ սովորու
+1
Մի քանի օր առաջ ընկերուհուս հետ պետք է գնայի միջոցառման, ոչ մի յուրահատուկ բան, ուղղակի կոկտեյլ ռումի բացում, բայց իմ սովորության համաձայն՝ ես միշտ հագնվում եմ ներկայանալի ու իմ ոճի մեջ, ոնց ինձ դուր է գալիս։ Անխուսափելիորեն պետք է հագնեյի իմ բարձրակրունկները, որոնք շատ բարձր են ու աչքի ընկնող, ու ընդհանուր տեսքս շա՜տ էքստրա էր էդ պահի համար։ Ճանապարհին մինչ հասնելը հասկացա, որ շատ եմ ամաչում էդպես պճնված ներս մտնել ու ինձ շատ վատ եմ զգում։ Հիշեցի՝ ինչ էինք խոսել Աննայի հետ հենց այդ օրը, որ ոչ մեկ ամենեւին չի մտածում քո մասին, գիշերը, երբ մարդիկ քնում են չեն մտածում, թե դու ինչ արեցիր էդ օրը, իրենց համար մեկ է, ոչ մեկի կարծիքը ոչ մի հարցում առհասարակ կարեւոր չէ։ Գիտեք, ինձ չճանաչող մարդիկ երբեւէ չեն մտածի, որ իրականում ինչ շատ հարցերում է ինձ կանգնեցրել “ուրիշի կարծիքը”, ինչքա՜ն հնարավորություններ եմ բաց թողել, ինչքա՜ն հաղթանակներ չեմ գրանցել ու ինչքա՜ն եմ ինքս ինձ փակել ներսում հանուն “ուրիշի կարծիքի”, հանուն ճիշտ լինելու, հանուն այլոց։

Աննան էդ ամենը պատմում է քեզ, միասին քննարկում եք, փորձում լուծումներ գտնել ու հասկանալ՝ ո՞ր ճանապարհով կկարողանաք բարելավել իրավիճակը։ Իհարկե էդ քննարկումների ամեն մի ասպեկտը մի մեծ դպրոց է, ուղղակի հենց էսպես չեմ կարող նկարագրել, բայց իմ ոգեւորությունը թող ձեզ ապացույց հանդիսանա։ Աննան ինձ տվել էր որոշ հանձնարարություններ, որոնք պետք է առաջիկա երեք օրվա ընթացքում անեի։ Մի քանի միտք եմ առանձնացրել ու գրել, որոնք զգում էի էդ պահին:

Վերջերս հանդիպել էի Աննայի հետ, ով թվային հոգեբան է, չնայած, վստահ եմ՝ էս տերմինը ձեզ ոչինչ չի ասի, ու առավելապես չեք հասկանա
Վերջերս հանդիպել էի Աննայի հետ, ով թվային հոգեբան է, չնայած, վստահ եմ՝ էս տերմինը ձեզ ոչինչ չի ասի, ու առավելապես չեք հասկանա, թե ինչումն է գաղափարը. էդ պատճառով որոշեցի առանձին գրել, քանզի շատերին հետաքրքրել էր թեման։ Համաձայն գիտության՝ Աննան Ձեր ծննդյան տարեթվի միջոցով, կատարելով որոշակի հաշվարկներ ըստ բանաձեւերի ձեզ ներկայացնում է ձեր իսկ “աստղի ” թվերը, որոնց միջոցով պատմում ու բացահայտում է ձեր անձն էն խորությամբ, որ վախենամ թե մենք ինքներս մեզ չենք էլ խոստովանել, էն ամենն , ինչ միգուցե գիտակցելով կամ անգիտակցաբար պահել ենք խորքում ու մոռացել էդ ամենի մասին։ Գիտեք ո՞ր զգացումն է, երբ ամեն ինչ ունես կատարյալ երջանիկ լինելու համար՝ գեղեցիկ ընտանիք, բալիկ, տուն, մեքենա, աշխատանք եւ այլն, բայց միեւնույն է քեզ քո ճիշտ տեղում չես զգում, էներգիադ անհեթք գալիս գնում է, մտքերդ խառն են ու աննպատակ, ինքդ քեզ չես կարողանում ճիշտ ընկալել, ինքդ քեզ միգուցե չես էլ ճանաչում, քո իրական պոտենցիալը, իրական կարողություններն ու ունակությունները, քո նշանակությունն ու առաքելությունը։

Մեր սերունդը, կարծում եմ, սիրում է «ծնող լինել»)) մեկ-մեկ ինձ թվում է` ես ծնվել եմ մամա լինելու համար, երջանիկ մամա, ու չեմ կ
+3
Մեր սերունդը, կարծում եմ, սիրում է «ծնող լինել»)) մեկ-մեկ ինձ թվում է` ես ծնվել եմ մամա լինելու համար, երջանիկ մամա, ու չեմ կարող նկարագրել, թե ինչքա՜ն եմ վայելում մայրության ամեն րոպեն, ինչքա՜ն է ապրեցնում ինձ, ուժ տալիս, կոփում, անհնարինը դարձնում հնարավոր, անփույթ ուրախությամբ լցնում իմ կյանքն իր ներկայությամբ: Ես անվերջ սիրահարվել եմ էդ ամենասիրուն կերպարին` «մամա» լինելու`մոռանալով բոլոր դժվարությունների մասին: Անվիճելի փաստ է, որ ես շատ հեռու եմ իդեալական լինելուց, բայց իր աչքերում էդպիսին լինելու համար ես սարեր էլ շուռ կտամ: Ու թե ինչքա՜ն եմ երազում իր կյանքը հեթիաթ դարձնել, ամեն ինչ տալ ու ամեն ինչի մասին պատմել, սովորել քայլել, ընկնել, վազել, թռչել, լինել ամենքն ու բոլորը` իր ժպիտների ու ծիծաղների համար: Երևի թե երեխաները մեր երկրորդ հնարավորությունն են ավելի լավը լինելու, որ մեր ներսի երեխաներն էլ երջանիկ լինեն: Եվ ուրեմն, թող բոլոր բալիկներն ապրեն իրենց լուսավոր աստղի տակ խաղաղ, հաշտ ու երջանիկ : Շնորհավոր հունիսի մեկ♥️

Ամեն անգամ երկնքին նայելիս իմ բոլոր մտքերը մի մարդու հետ են, տեսնես` ո՞նց է, ի՞նչ է անում, լսու՞մ է ինձ, տեսնու՞մ է.. շուտով կլինի արդեն մի տարի, հիշում եմ` ամեն գիշեր դուրս էի գալիս պատշգամբ, նայում երկնքին ու ոչ մի կերպ չէի հաշտվում էդ կորստի հետ, հիմա էլ ոչինչ չի փոխվել: Մարդկային կորուստը ամենածանր ցավն է, ու զարմանալի է, թե էդ ցավերի հետ ոնց ենք հաշտ ապրում, ի՞նչն է մարդուն ապրեցնում, եթե ցավերը երբեք չեն սպանում:

Մարիա Էլիզաբեթը հեքիաթից է: Երբևէ իմ հանդիպած ամենաբարի աչքերով, ամենապարզ ու տաք ժպիտով, անսահման լուսավոր, պայծառ ու արևային: Ուզում եմ իր կյանքն էլ էդպես հեքիաթային լինի` սիրո մասին:

Բարի ուշ երեկո սիրելիներ)) Ինստագրամի էջս էի թերթում, հասկացա, որ իմ նկարները շատ քիչ են` միայնակ)) էս վերջերս էջս Մարիա Էլիզ
Բարի ուշ երեկո սիրելիներ)) Ինստագրամի էջս էի թերթում, հասկացա, որ իմ նկարները շատ քիչ են` միայնակ)) էս վերջերս էջս Մարիա Էլիզաբեթի մասին ա դարձել, ես էլ ինչ-որ հետևանքային կապով տեղ-տեղ երևում եմ. հաշտ չեմ արտաքինիս հետ, նայում եմ հայելու մեջ, ուզում եմ ինձ գտնել, բայց չեմ տեսնում, տարօրինակ զգացում է: Ձեզ հետ պատահե՞լ է էդպես

главная ценность дня - лучи солнца, главная задача дня - удержать в себе свет

- мастер, как быть добрым к преступнику? - если доброта выбирает, к кому быть добрым, это не доброта

- мастер, что является самым ценным в человеке? -воображение. все в человеке имеет предел, но не воображение

Էս եղանակն ինձ հունից հանում ա, մի կոմից էլ Էլիզաբեթն ա տարօրինակ ջերմում( առավոտյան էնքան լավ էինք արթնացել, չէի էլ կարող ենթադրել, որ սենց հիմար ու լարված օր ա սպասվում:

Malaga, Spain 2021 😭
Malaga, Spain 2021 😭

Հարց ուղում եմ բոլոր մարզվող մարդկանց, ասեք խնդրում եմ: Ի՞նչն ա պատճառը, որ դու պարամետրերով նիհարել ես, շորերդ վրաֆ մեծացել
Հարց ուղում եմ բոլոր մարզվող մարդկանց, ասեք խնդրում եմ: Ի՞նչն ա պատճառը, որ դու պարամետրերով նիհարել ես, շորերդ վրաֆ մեծացել են, քրտնաջան մարզվում ես, կանոնավոր լավ ես սնվում` հատուկ սննդակարգով,բայց այ կշեռքի վրա քաշդ չի փոխվում: Էսինչ ֆոկուս ա չեմ հասկանում🤦🏽‍♀️ Հիմա ավելի քան երբևէ ուզում եմ Collective -ի Pink Garden cocktail ից մոտ տաս հատ խմել ու քնել, հետը ծովախեցգետինն էլ չէր խանգարի: Մի խոսքով` ես հուսահատ եմ, մոտիվացրեք ինձ թե կարող եք:

Ուզում եմ դիմել ձեր օգնությանը ))) ի՞նչ կցանկանաք տեսնել էջում, ի՞նչն է ձեզ հետաքրքիր` իմ առօրյան, խնամքը, լուքերս, մտքերս, տ
Ուզում եմ դիմել ձեր օգնությանը ))) ի՞նչ կցանկանաք տեսնել էջում, ի՞նչն է ձեզ հետաքրքիր` իմ առօրյան, խնամքը, լուքերս, մտքերս, տարբեր բաներ, ինչ ինձ է հետաքրքիր: Անկեղծ գրեք♥️

Երեկ արխիվներումս էի))
+1
Երեկ արխիվներումս էի))

Սկսել եմ սիրել իմ սպորտային երեկոները)) ի դեպ մարզիչիս հետ որոշել ենք` հենց 10 կգ նիհարեցի գնում ենք Frank by Basta բուրգեր,
Սկսել եմ սիրել իմ սպորտային երեկոները)) ի դեպ մարզիչիս հետ որոշել ենք` հենց 10 կգ նիհարեցի գնում ենք Frank by Basta բուրգեր, ռիբս ուտելու ու գարեջուր խմելու!))) իսկ մինչ այդ նեխուր, հավի միս, ավոկադո ու տենց տխուր, անհետաքրքիր բաներ ))