289
Subscribers
-124 hours
-17 days
-130 days
Data loading in progress...
Similar Channels
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
December '24
December '240
in 0 channels
November '24
+8
in 0 channels
Get PRO
October '24
+290
in 0 channels
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 08 December | 0 | |||
| 07 December | 0 | |||
| 06 December | 0 | |||
| 05 December | 0 | |||
| 04 December | 0 | |||
| 03 December | 0 | |||
| 02 December | 0 | |||
| 01 December | 0 |
Channel Posts
Մի ամբողջ կյանք է պահանջվում Ձեր Ա կետից X կետ հասնելու համար.. սկզբնակետից...բայց Ձեզ ոչ ոք չի ասել, թե ինչպես հանկարծակի ու անսպասելի դուք կարող եք նորից հայտնվել Ա կետում: Ա կետը ձեր հենման կետն է, որտեղից շարժվելու միակ հավանականությունը Ձեր ձեռքերում է` ձեր ուժի ու անկոտրում կամքի մեջ: Ձեզ ոչ ոք չի ասել նաև, որ Ա կետ մեմք կարող ենք վերադառնալ մեկից ավել անգամ, և որ X կետն ամենևին էլ վերջնակետը չէ, որտեղ մենք երջանիկ ենք լինելու: Միգուցե նաև չեն ասել, որ ամենամեծ գաղտնիքը ճանապարհն է, ուղին, որը երբեք նույնը չէ, անգամ եթե ընկնում է Ա ու X կետերի միջև, իսկ Ձեր ուղին պատվով անցնելը երջանկություն է... մեծ երջանկություն: Գիտեք` ուղիներն անցնում են տասնյակ հազարավորները. անցնում են հոսքի հետ` անգիտակից, միակերպ ու բնականոն, մինչդեռ ո՞վ է ասել, որ ամեն առավոտ նույն սուրճը խմելիս մարդ յուրովի երջանիկ չի կարող լինել: Հոսքին հակառակ գնացողների ճանապարհը միշտ բարդ է, բայց հաղթանակած. այնտեղ որտեղ տգեղը բնականոն է, գեղեցիկը միշտ համարելու են անեծք, էդպիսինն է կյանքը: Իսկ դուք ապրեք հոսքին հակառակ, ապրեք գեղեցիկ բոլոր քարքարոտ ճանապարհներում, որովհետև ընթացքը Ձեզ տանում է հեռու Ձեր երազանքներից. դրանք մոռացվում են, կորում Ձեր ամեն օրում, սակայն երջանիկ են նրանք, ովքեր արթնանում են սիրով ու հավատով, ովքեր սիրում են իրենց ամեն օրվա նույն սուրճի համը, բայց չեն դադարում վազել նոր հորիզոնների հետևից ու իրենց կյանքի պայքարն ընդունում որպես պարգև և շնորհակալ լինում բոլոր դժվարություններին, որովհետև ամեմամեծ հաղթանակն ունենում են սխալվելիս` դեպի մեծ վերելքներ: Էդպիսին մենք կերտում ենք ինքներս մեզ:
Բարի վերադարձ. ես ձեզ կարոտել էի:
| 2 | No text... | 342 |
| 3 | Սա թողնեմ էստեղ)) սիրահարվել եմ ամբողջ սրտով էս երգին: Երգի Հեղինակը Սյուզաննա Թովմասյանն ա, չափազանց տաղանդավոր մարդ,կատարում ա Անահիտ Հոկբյանը Նոր Ալիք մրցույթի ընթացքում)) ու էս գրառմամբ կուզենայի ասել, որ կյանքում երևի թե պետք ա լինել էնքան խենթ ու էնքա՜ն համարձակ, որ հազար անգամ կոտրվելուց ու ընկնելուց հետո վեր կենալ ու քայլել դեպի երազանքները: Կյանքում երևի թե պետք ա լինել էնքան խենթ, որ իմանալ երազել: Ուզում եմ ասել` թույլ տվեք ձեզ երազել, մի գողացեք ինքներդ ձեզնից էդ հնարավորությունը` ապրելու երազանքներով, միևնույն ա կյանքն իր դասերը պահել ա ձեզ համար, միևնույն ա ձեր ճանապարհը բարդ ա լինելու ու քարքարոտ, բայց կարևորը ձեր ուղին հավատով ու երազանքով անցնելն ա... | 497 |
| 4 | По небу полуночи ангел летел
И тихую песню он пел;
И месяц, и звезды, и тучи толпой
Внимали той песне святой.
Он пел о блаженстве безгрешных духов под кущами райских садов;
О боге великом он пел, и хвала
Его непритворна была.
Он душу младую в объятиях нес
Для мира печали и слез,
И звук его песни в душе молодой
Остался — без слов, но живой
И долго на свете томилась она,
Желанием чудным полна;
И звуков небес заменить не могли
Ей скучные песни земли.
«Ангел» М.Лермонтов | 409 |
| 5 | ու՞ր եմ էսպես չորեքշաբթի առավոտյան գնում.. կհարցնեք դուք )) պետռեգիստր, միասնական գրասենյակ` սպասելու անիմաստ հերթերում🤦🏽♀️ ինչ սխալ մասնագիտություն եմ ընտրել, ու ինչքան եմ տխրում , երբ դա հիմա եմ հասկանում: Жизнь продолжается!) | 449 |
| 6 | Ոնց ա իմ հոգին հանգստանում էս տանը.. ամենասիրուն օրերի մասին )) ինչպես միշտ պահը պետք ա անցնի, նոր հասկանաս, թե ի՜նչ թանկ էր, ի՜նչ սիրուն)) կյանքն էլ ա տենց մի կետ ամբողջի մեջ, ոչ էական կետ, ու էն, ինչ ունենք ներկան ա.. ոչ անցյալն ա մերը, ոչ անորոշ ապագան, ոչ մահը, ոչ հռչակը, ոչ մահից հետո թողած հեղինակությունը, ոչ գործը, ամենը ժամանակի մեջ կորում են, գնում մոռացության ճանապարհով, աստղ դառնում)) մեզ մնում ա մեր ներկան, սիրուն ներկան` իմաստություն` էդ ամենը «գտնելու» համար ♥️ | 398 |
| 7 | Վերջապես Երևանում եմ` իմ փոշոտ, անհետաքրքիր, անժամանակ ու անկանոն Երևանում)))) Գործերս էնքան են կուտակվել, որ ճամպրուկս տեղավորելու ժամանակ անգամ չունեցա🤷🏽♀️ էսպիսինն ա Երևանը` միշտ խառը, բոլորը խառն են)) | 345 |
| 8 | Ես ձեզ կարոտել էի, դուք՝ չգիտեմ )))
Գիտեք,երբ մարդը գրում է իրեն ավելի քան հաճախ դադարներ են պետք՝ լցվելու համար։ Սա էն երկար դադարներից էր, որ ոչ միայն գրելու, այլ վերաիմաստավորվելու համար ինձ շատ անհրաժեշտ էր։ Մեկ-մեկ մարդուն կյանքում միայն պակասում է ինքն իրեն սիրելը, ինքն իրեն լսելն ու հասկանալը, իմ կյանքի վերջին շրջանն էդ ամենի մասին էր։ Ես ինքս ինձ շատ էի կարոտել )) Այնքա՜ն բան ունեմ ձեզ պատմելու, կիսվելու. ինձ մի կերպ եմ զսպում էդ ամենն արագ ու մի օրում չանել, այլ թողնել, որ էմոցիաներս դառնանան մնայուն մտքեր։ Շատ ոգեւորված եմ ապագա պլաններով, որոշել եմ շատ գրել, շատ ժամանակ հատկացնել էջիս ու էն մարդկանց, ովքեր անկեղծ սիրում ու սպասում են իմ հրապարակումներին։ Էս ամբողջ ընթացքում էնքա՜ն դրական նամակներ եմ ստացել , էնքա՜ն մարդիկ էին ոգեւորում ինձ, ակնթարթում հավատս էլ չէր գալիս, որ իրականում էդ մարդիկ ինձ անծանոթ են։ Շնորհակալ եմ շատ! | 425 |
| 9 | Одно из любимых выражений Ницше любовь к судьбе (amor fati). Иными словами, создай себе судьбу, которую полюбишь.
Помните, что осознание смерти, ее вечная тень за спиной наше преимущество. Это осознание соединит вселенскую темноту с искрой вашей жизни и обогатит ваше существование, пока оно длится. Ценить жизнь, испытывать сочувствие к людям и глубокую любовь ко всему на свете-значит сознавать, что все это обречено на исчезновение.
Вглядываясь в солнце
Иван Ялом | 387 |
| 10 | Կուզեի ողջունել ձեզ հրաշալի տրամադրությամբ երկար դադարից հետո, կուզենայի ասել, որ հանգստից առաջ էս օրերը վերջին գերլարված օրերն են, բայց իմ կյանքն ինչպես միշտ իր ոճի մեջ` «էքսպրեսսոյի» ա ենթարկում ինձ: | 472 |
| 11 | Эго говорит: "Когда все встанет на свои места, я почувствую покой".
Дух говорит: "Найди свой покой, и тогда все встанет на свои места”.
Марианна Уильямсон | 428 |
| 12 | Сейчас период энергий очищения. Прогружаются новые программы, отслаивается ненужный энергетический шлак - уходят старые, деструктивные, абсолютно ненужные мысли и состояния. Отпускайте. Позвольте им быть вырванными с корнем и уйти. Это может отражаться на состоянии - небольшая температура, головная боль, «тяжелая голова», сонливость, раздражительность, внутренний дискомфорт, возникающий из ниоткуда. Прямо разожмите ладони, попрощайтесь с тем, что устарело и готово уйти. Делайте то, что поможет глубинно расслабить тело и уравновесить мысли. Относитесь с пониманием, примите как этап все физические недомогания. Тело очищается, чтобы на «свежую почву» принять и вырастить новое - повышенные вибрации, более высокий ресурс, идейность - будет очень много зажигающих изнутри, гениальных идей; и самое главное - будут силы и желание их воплощать.
Главное - будьте у руля, направляйте себя ментально и физически, помогайте телу приспособиться, старайтесь не поддаваться всплескам эмоций, сохранять ровное состояние, не вовлекаться в негатив, фокусироваться на благе и добре. Излучайте свет 🤍 | 425 |
| 13 | Դեննին կողքիս կանգնած համբերատար սպասում ա, իսկ Հայկի տատիկը ինստագրամիս վիդեոներն ա նայում ու միշտ հարցնում.
- Հայկ, Էլենիկ ո՞վ ա նկարում ամեն առավոտ 😂😂😂 | 517 |
| 14 | No text... | 503 |
| 15 | Ի դեպ ամռան համար իմ սանրվածքի իդեալական տարբերակը, երբ պետք չի մազ հարդարել, չորացնել, տռ-պռ..😂 ուղղակի վերցնում ենք մուս կամ գել, քսում մազերին ու հետ տանում, վերջ 🍦
Հ.Գ եթե դուք էլ եք ինձ պես սիրում շորտ ու կարճ կիսաշրջազգեստ, մի սպասեք նիհարելուն, էդ օրը կարող ա շուտ չգալ, անիմաստ մի կաշկանդվեք ու հագեք կարճ😂 լուրջ խորհուրդներ եմ տալիս, քանզի ես էլ չհասցրի լավ նիհարել ամռան համար✌🏼👊🏼 | 543 |
| 16 | No text... | 473 |
| 17 | Վերջին շրջանում անելիքներս շատ-շատ են.. խճճվում եմ..առաջիկայում պատրաստվում եմ Մարիա Էլիզաբեթի փոքրիկ ատամհատիկին, մեր նկարահանմանը, որը մտքումս պահել էի ու շա՜տ էի սպասում, և որի առթիվ պետք ա շոր կարել, ճանապարհորդությունների պլանավորում, վիզայի հարցեր, աշխատանք և այլն: Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի, իսկ ընթացքում չեմ մոռանա վայելել ամառը))) | 444 |
| 18 | Դժվար է լինել եւ ապրել պլանավորածի պես «ճիշտ», լինել միշտ ակտիվ ու լավ տրամադրությամբ, գոհ ու շնորհակալ, առավոտյան պլանավորել եւ օրվա վերջում հասցնել ամեն բան, գրել նպատակներն ու իրագործել դրանք, սպասել ինքներդ ձեզնից ճիշտ էմոցիաներ եւ որն ամենակարեւորն է բավարարել սեփական սպասելիքները… այս ամենն իրագործելը դժվար չէ, դժվար է էդպես «ճիշտ» ապրելը, իսկ ես էդ անփութությունն եմ սիրում, երբ առավոտյան բոլոր պլանների փոխարեն դանդաղ արթնանում ես, անշտապ վայելում ես սուրճդ, հետո պարելով ու երգելով պատրաստվում ես կամ պառկում գիրք կարդալու ու ամբողջ օրն անցկացնում տնային հագուստով, երբ աշխատանքից փախնում ու սիրելիիդ հետ գնում ես քաղաքի աղմուկից դուրս՝ հեռու մի տեղ, ու վայելում ես սառը օդը, որն էդ պահին երկնքից ամենալավ նվերն է թվում։ Եթե դուք կարծում եք, որ «ճիշտն» ու նյութականը կյանքում հաղթանակներ են, սխալվում եք. կյանքում հաղթանակը սիրելն է, սիրել ինքներդ ձեզ ու կյանքը՝ իր բոլոր դրսեւորումներով, իր բոլոր ոլորտներով, որտեղ թերեւս ամենակարեւորը ոչ թե ճիշտ ապրելն է, այլ սխալվելն ու ձեր դասը ճիշտ հասկանալը։ | 527 |
| 19 | Տարօրինակ կերպով սիրում եմ էս մի ժամը մեքենայիս մեջ նստած մինչև կլցվի, նամանավանդ գիշերով ))) world off | 474 |
| 20 | Morning chronicles)))) | 519 |
