692
Subscribers
No data24 hours
-57 days
-2830 days
Posts Archive
692
Repost from Փաստ
Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞
⭕ Նախօրեին «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Գերատեսչության հավաստիացմամբ, այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է, ինչի մասին, ի դեպ, մենք ևս տեղեկացրել էինք որոշ ժամանակ առաջ։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր արտահանվել է 52 միլիոն հատ, ինչը 49,7 տոկոսով ավելի է, քան 2024 թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 միլիոն հատ։ «Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական նույնականացման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թ. հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
❓Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վտանգվում է տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտահանումը՝ իր ծանրագույն հետևանքներով: Ընդ որում, սա՝ միայն այս ոլորտում: Իսկ նման մտահոգություններ ռուսական կողմն ունի ոչ միայն այս ոլորտի հետ կապված: «Ռոսսելխոզնադզորի» զեկույցում նշվել է, որ առկա վիճակը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
❓Իսկ ո՞վ պետք է զբաղվի վերահսկողությամբ: Ճիշտ է՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այնինչ, ստացվում է, որ նույնիսկ ռուս գործընկերներն են արձանագրում «վերահսկողության անարդյունավետ համակարգի» մասին: ՍԱՏՄ նախկին ղեկավարը կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված է, իսկ ներկայում ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը, որը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակվել 2024 թ. նոյեմբերի 26-ին, ոլորտի հետ փաստացի որևէ կապ չունեցող անձնավորություն է. նա մինչ այդ եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն, այսինքն՝ «կառավարական դաչաները» սպասարկող կազմակերպության ղեկավար: Ըստ տեղեկությունների, թե՛ նախորդ ղեկավարը, որը կալանավորված է, թե՛ ներկա պաշտոնակատարը, իրենց հիմնական գործը թողած՝ ուշադրություններն առավելապես կենտրոնացրել են ավելի «հետաքրքիր» թեմաների, այսպես ասած, «տեխնիկական» խնդիրների վրա՝ տենդերներ, բենզինի գնում, պարգևավճարների աղմկոտ պատմություններ և այլն:
Նման անգործության արդյունքում ահռելի վնասներ է կրում Հայաստանի Հանրապետությունը, երկրի տնտեսությունը:
🔺Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին ղեկավարի կալանավորմամբ ամեն ինչ չի ավարտվի. առաջիկայում հնարավոր են նոր, ոչ պակաս հետաքրքիր իրադարձություններ՝ կապված ՍԱՏՄ հետ, այդ թվում՝ ամենաքիչը՝ ղեկավարի պաշտոնակատարի հեռախոսին «sms»-ի ուղարկում վարչապետի կողմից: Ավելին, իր բան ու գործը թողած՝ ՍԱՏՄ պետ նշանակվելու լոբբինգ անող պաշտոնակատարը այսպիսի ձախողումից հետո ոչ միայն հրաժեշտ կտա այդ պաշտոնում նշանակվելու իր երազանքին, այլև նրա գործողությունները գուցե նաև քրեաիրավական գնահատականի արժանանան։
692
Repost from PressMedia
🟦 Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ
Ամբողջական հոդվածը այստեղ...
🟦 Իսկ Հայաստանի իշխանություններն անգամ չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառի հատման փաստը։ Մոտավոր հաշվարկներով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել այդ տարածքից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ էկոցիդ, ինչում փորձում է մեղադրել մեզ Ադրբեջանը՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով Հայաստանի դեմ և փոխհատուցում պահանջելով՝ իբրև շրջակա միջավայրին հասցված վնասի ու Արցախի եզակի բնության ոչնչացման համար։
Կարդացեք այստեղ...
Подписка на PressMedia
Сайт • Facebook • Telegram
692
Repost from Փաստ
Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ
❗️Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:
✅ Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել: Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:
⏩ Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:
✔️Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:
Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:
Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:
Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ: Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:
Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն:
692
Repost from DOMUS / ԴՈՄՈՒՍ
❓Երազու՞մ եք վերջապես ավարտել վերանորոգումը․
👉🏼Դոմուսի հատուկ առաջարկը Ձեզ համար է։
😍𝟏𝟐𝟎𝟎 տեսակի սալիկներից գնում եք 𝟐𝟎𝟎 𝟎𝟎𝟎 դրամի սալիկ և ստանում 𝟐𝟓 𝟎𝟎𝟎 դրամին համարժեք այլ շինարարական ապրանքներ՝ սանկերամիկա, ծորակներ, լամինատե հատակներ, ներկեր, պաստառներ, դռներ։
Ինչքան շատ սալիկ, այնքան շատ նվերներ🎁, որպեսզի դուք ավելի արագ ավարտեք վերանորոգումը։
❗️Գործում են նաև 𝟏𝟔 ամիս անտոկոս ապառիկի պայմանները։
Սիրով սպասում ենք Ձեզ հենց այսօր։💛
Վերանորոգման համար ամեն ինչ 𝟏 վայրից՝ Դոմուսից🤩
692
Repost from N/a
❓Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում
Մինչ Ադրբեջանի նախագահն ակտիվ հանդիպումներ է ունենում գերտերությունների, այդ թվում
Չինաստանի նախագահի հետ առաջ մղելով Ադրբեջանի շահերը, Նիկոլ Փաշինյանի այցերը և հանդիպումները կարող են տարակուսանքի տեղիք տալ։
📌Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ հանդիպում է ունենալու Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, ինչպես նաև առանձնազրույց կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։
✅ Առաջին հայացքից կարող է սովորական այց թվալ, բայց բանն այն է, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավարը հենց Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է, ով բավականին լուրջ դիրք է զբաղեցնում եվրոպական կառավարման համակարգում, և հենց Կալասն էր, որ Հայաստանից և այլ երկրներից պահանջել էր չմեկնել մայիսի 9-ին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։
Թեպետ Եվրահանձնաժողովն ավելի ուշ մեղմացրեց այդ ձևակերպումները, բայց Փաշինյանից դեռ շարունակում են պահանջել, չմասնակցել Մոսկվայում կայանալիք միջոցառմանը, և Փաշինյանն այժմ ինքն է մեկնել Էստոնիա՝ հասկանալու իր հետագա անելիքները։
Թեպետ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մեկնելու է Մոսկվա, բայց մեկնումից առաջ, օրերս, հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե մայիսին Մոսկվայում հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Հրաժարվել էր նաև հայտնել, թե արդյոք ինքը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումներին։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանը դեռևս տատանվում է և կարիք ունի համոզելու արևմտյան կառույցներին, որ չի կարող հրաժարվել Մոսկվա մեկնելուց։
⛔️ Իսկ Եվրամիությունը, որը չի կարողանում Հունգարիայի և Սլովակիայի վարչապետների սանձերը քաշել, ողջ զայրույթը թափելու է իրեն անդամության կեղծ թեկնածու հռչակած Հայաստանի կառավարիչների վրա։692
Repost from N/a
❗️Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են
📌Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։
Թեպետ պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, թե այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 4,1 %-ով, բայց փաստն այն է, որ աճն ապահովվել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի, շինարարության ոլորտի, մեծածախ ու մանրածախ առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտի շրջանառության աճի շնորհիվ։
Մինչդեռ այլ շատ ավելի կարևոր և առանցքային ոլորտներում զգալի նվազում է արձանագրվել։
Օրինակ, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 54,2 %-ով։ Արտահանումը ևս կրճատվել է մոտ 2,5 անգամ՝ 61,8 %-ով։ Ներմուծումը նվազել է գրեթե կրկնակի՝ 47,9 %։ 18,5 %-ով նվազել է արդյունաբերական արտադրությունը։
✅ Բոլոր այս ոլորտներն առանցքային են Հայաստանի տնտեսության համար, և դրանք են ապահովում հիմնական զարգացումը, այլ ոչ թե ծառայությունները կամ գյուղատնտեսությունը, որոնք թեպետ կարևոր են, բայց չունեն նույն արժեքը տնտեսության համար։
Այս տարվա առաջին եռամսյակում նաև գրանցվել է սպառողական ապրանքների և արդյունաբերական արտադրանքի գների աճ։ Նախորդ տարվա առաջին 3 ամիսների համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,1 %-ով։
Ըստ փորձագետների, այս մտահոգիչ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը բռնել է նվազման ուղին և գնալով ավելի ու ավելի թույլ ցուցանիշներ է ցուցաբերելու, մինչդեռ տնտեսությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հետպատերազմյան վերականգնման և երկիրը զարգացման ռելսերին դնելու համար։
✅ Գործող իշխանությունները տնտեսությունը վերականգնելու փոխարեն զբաղված են իրենց պարգևավճարների ավելացմամբ։
692
Repost from Փաստ
Վարդան Ղուկասյանը կընտրվի Գյումրիի քաղաքապետ
🔹‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության,֊ գրել է Մարտուն Գրիգորյանը
📌«Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»,-գրել է նա:
692
Repost from Քվեարկիր՛ Հայաստան
Բաժանորդագրվեք «Փաստ» օրաթերթի տելեգրամյան ալիքին
https://t.me/pastlratvakan
692
Repost from Քվեարկիր՛ Հայաստան
⚡⚡⚡ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։
692
Repost from DOMUS / ԴՈՄՈՒՍ
⚡️🛍𝐃𝐎𝐌𝐔𝐒-ի գործող ակցիաները․👇🏼
✅ Teka գնիջեցում՝ մինչև 08․04
✅Lg , Electrolux տեխնիկայի գնիջեցում ՝ 28.03 - 30.03
✅Samsung սաունդբարերի գնիջեցում՝ մինչև 08․04
✅Samsung հեռուստացույց + նվեր՝ մինչև 08․04
✅Մանր կենցաղային տեխնիկայի գնիջեցում ՝ մինչև 07․04
✅JBL գնիջեցում՝ մինչև 07.04
✅Hausberg լիկվիդացիա ՝ մինչև 07․04
✅Օդորակիչների գնիջեցում՝ մինչև 07․04
✅Bosch տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
✅Panasonic և Philips տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
✅Գազի կաթսայի գնիջեցում՝ մինչև 07․04
✅Կահույքի cashback` մինչև 13․04
✅DeLonghi, Braun տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07.04
✅Լամինատե հատակի գնիջեցում՝ մինչև 10․05
✅Korting տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 09․04
✅Սալիկների 10% cashback՝ մինչև 31․03
✅Rikon հեռուստացույցների գնիջեցում՝ մինչև 07․04
✅7% գնիջեցում ներքնակների ամբողջ տեսականու համար՝ մինչև 07․04
✅Գնիջեցում անկողնային պարագաների համար՝ մինչև 07․04
✅Սերմերի, տան դեկորի և խոհանոցային սպասքի գնիջեցում՝ մինչև 07․04
✅Hisense, Toshiba տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
✅System բռնակների գնիջեցում՝ մինչև 30․04
✅ Winning Star տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 08.04
Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
Դոմուսի բոլոր ակցիաները Telegram-ում։
Գրանցվի՛ր հիմա😃
❗️ Ակցիաների ամբողջ տեսականին ❗️
692
Repost from Քվեարկիր՛ Հայաստան
❗️❗️❗️Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան
Past.am-ի տեղեկություններով, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան:
Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
692
Repost from ՕրաԹԵՐԹ
Գելլափը հրապարակել է Գյումրիի թեկնածուների վարկանիշները
🔹21.8 %- «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» (Սարիկ Մինասյան), 18. 3%-Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), 8.9%-«Մեր քաղաքը» Կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան), 6.4%-«Մայր Հայաստան» Կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան), 5.8 տոկոս՝ «Իմ հզոր համայնք» Կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան )
📌GALLUP-ը ներկայացրել է հարցումների արդյունքներ, թե որ կուսակցությանը կամ դաշինքին գյումրեցիները ձայն կտան առաջիկա կիրակի օրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան
692
Repost from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ
