PressMedia
📈 Analytical overview of Telegram channel PressMedia
Channel PressMedia (@press_media1) in the Armenian language segment is an active participant. Currently, the community unites 19 723 subscribers, ranking 11 618 in the News & Media category and 109 in the Armenia region.
📊 Audience metrics and dynamics
Since its creation on невідомо, the project has demonstrated rapid growth, gathering an audience of 19 723 subscribers.
According to the latest data from 07 September, 2026, the channel demonstrates stable activity. Although there has been a change in the number of participants by -333 over the last 30 days and by -11 over the last 24 hours, overall reach remains high.
- Verification status: Not verified
- Engagement rate (ER): The average audience engagement rate is 1.91%. Within the first 24 hours after publication, content typically collects 1.45% reactions from the total number of subscribers.
- Post reach: On average, each post receives 377 views. Within the first day, a publication typically gains 286 views.
- Reactions and interaction: The audience actively supports content: the average number of reactions per post is 1.
📝 Description and content policy
Channel description not provided.
Thanks to the high frequency of updates (latest data received on 08 September, 2026), the channel maintains relevance and a high level of publication reach. Analytics show that the audience actively interacts with content, making it an important point of influence in the News & Media category.
Data loading in progress...
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 08 September | 0 | |||
| 07 September | 0 | |||
| 06 September | 0 | |||
| 05 September | 0 | |||
| 04 September | 0 | |||
| 03 September | 0 | |||
| 02 September | 0 | |||
| 01 September | 0 |
| 2 | Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիները անփոփոխ կերպով տոնում են Սբ. Կույս Մարիամի ծնունդը։ Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե և թագավոր Դավթի ցեղից, և քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր Աննայի։ Տեղեկությունը տարածվել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից։
Դեռևս տարբեր մարգարեների կողմից կանխատեսվել էր Սբ. Մարիամ Աստվածածնի մասին, ըստ որի նա «Կույսն էր, որ պիտի հղիանար ու որդի ծներ, և նրա անունը պիտի լիներ Էմմանուել» (Եսայի 7:14)։ | 67 |
| 3 | Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Սեպտեմբերի 8-ի առավոտյան Վրաստանում՝ Ախալքալաքի շրջակայքում, գրանցվել է երկու երկրաշարժ։
Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ առաջինը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 08:52-ին, էպիկենտրոնը՝ Ախալքալաքից մոտ 20–21 կմ հյուսիս, Բալանթա/Բեժանո գյուղերի շրջակայքում, մագնիտուդը՝ մոտ 4.2։
Երկրորդ ստորգետնյա ցնցումը գրանցվել է 09:09-ին՝ առաջինից շուրջ 17 րոպե անց, էպիկենտրոնը՝ Ախալքալաքից մոտ 18 կմ հյուսիս, Ալաթուման գյուղի մոտ, մագնիտուդը՝ 3.0։ Այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ | 97 |
| 4 | Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Փոքր Մասրիկի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Ա.-ի վարած «ՎԱԶ 2121»-ը և Երևանի բնակիչ 35-ամյա Անի Ս.-ի վարած «Ֆոլքսվագեն Տիգուան»-ը։
Shamshyan.com-ի տեղեկությամբ, 5 մարդ, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության աշխատակիցները։
Տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, բացահայտման նպատակով մեկնարկել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ | 126 |
| 5 | Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ակումբը տեղեկացրել էր Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին։ Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կղեկավարի 59-ամյա Գյուլբուդաղյանը, որը 2017-ից աշխատում է «Փյունիկի» համակարգում և ղեկավարում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։
Հայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկին» սպասվում են հագեցած հանդիպումներ. սեպտեմբերի 9-ին՝ «Սարդարապատի» հետ արտագնա, սեպտեմբերի 13-ին՝ «Շիրակի» հետ տնային, սեպտեմբերի 19-ին՝ «Ալաշկերտի» հետ արտագնա։ | 176 |
| 6 | Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջմղմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակել «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման և երթուղու երկայնքով ենթակառուցվածքների կառուցումը ղեկավարվող կառավարման ընկերության ստեղծման շուրջ։ | 149 |
| 7 | «Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառը
2026-ի ամառը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի համար աննախադեպ էր։ Ամռանը իրականացվեց 6 կրթական ուղևորություն, դրանցում մասնակցեց 32 երիտասարդ երաժիշտ։ Նրանք ստացան 66 վարպետության դաս և ունեցան 25 համերգային ելույթ՝ Եվրոպայի ու Ռուսաստանի հեղինակավոր հարթակներում։
Ծրագրերը ներառեցին Յարվի ակադեմիա, Chieti Classica, Tibor Varga երաժշտական ակադեմիա, Youth Classics Swiss International Music Academy, Ուդինեի համալսարան և այլ հարթակներ, որտեղ գիտելիքները նաև կիրառվեցին բեմում։
Ելույթներ եղան Պյարնուում, Սիոնում, Մոսկվայում, Սոչիում և Ուդինեում։ Երիտասարդները հանդես եկան որպես մենակատարներ, ինչպես նաև անսամբլների ու նվագախմբերի կազմում։ | 142 |
| 8 | Bloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի
Եվրոպական երկրները պլանավորում են մինչև ձմեռ Ուկրաինայի համար գնել ամերիկյան Patriot խոցիչ հրթիռներ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները անվտանգության նկատառումներով չեն բացահայտում հրթիռների ճշգրիտ քանակը։
Գործակալության տվյալներով՝ երկրները վերջնականացնում են ՆԱՏՕ-ի PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) մեխանիզմի ներդրումների օգտագործման ծրագիրը՝ նոր խմբաքանակ գնելու և Կիևին մատակարարելու մինչև ձմեռ։ Ծրագիրը նախատեսվում է քննարկել երեքշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Ակնկալվում է, որ Հունաստանը, Գերմանիան և Չեխիան նույնպես կմասնակցեն, մինչդեռ Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է PURL ծրագրին 100 միլիոն ֆունտ ստեռլինգի նոր ներդրման մասին, որի մի մասը կօգտագործվի Patriot հրթիռների գնման համար։ | 119 |
| 9 | Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մոսկվայի արևմուտքում բանկի հաճախորդը հանել է բոլոր հագուստները և բարձրաձայն գոռացել չկապակցված արտահայտություններ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Նիկուլինսկայա փողոցում, որտեղ արձագանքել են իրավապահները։ Ազգային գվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են 45-ամյա տղամարդուն մերկացած և անպարկեշտ արտահայտություններ անելիս, որով նա ահաբեկել է բանկի մյուս հաճախորդներին։
Խնդիր առաջացնողը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղից հետագայում հոսպիտալացվել է։ | 140 |
| 10 | Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը։ Անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող խնդիրներին, որոնք վերհանվել են բողոքների և մշտադիտարկումների արդյունքում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդգծել է պետության պատասխանատվությունը այս անձանց իրավունքների ապահովման հարցում։ Պաշտպանը կարևորել է իրավասու մարմինների հետ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ խնդիրների քննարկման, կարգավորման ու համակարգային լուծումների համար։ | 170 |
| 11 | Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդվել է, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
ՆԳՆ ոստիկանության համաձայն՝ ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ աշխատակիցը քաղաքացուց ստացել է 3000 դոլար, որոնցից ինը 100-դոլարանոցները կեղծ են։
Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի 68-ամյա բնակիչը ձերբակալվել է և իր վարած «Նիսսան»-ով տարվել Մալաթիայի բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ | 145 |
| 12 | Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով։
Ուղերձում ընդգծվել է քաղաքական երկխոսության ակտիվացման, ոլորտային համագործակցության ընդլայնման և միջմարդկային կապերի սերտացման կարևորությունը հանուն երկու երկրների բարօրության։
Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր թափ հաղորդել համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում, և մաղթել է Միցկոսկիին շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց։ | 157 |
| 13 | Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն
Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով, որը կկիրառի ժամանակավոր սահմանափակումներ արտերկրում գտնվող և դատական պատժից խուսափող անձանց նկատմամբ։ Կառույցը ղեկավարում է արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, իսկ կազմում ընդգրկված են Արդարադատության, ՆԳ, Դաշնային հարկային, Անվտանգության դաշնային, Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունների և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։
Հանձնաժողովը կքննարկի արտերկիր տեղափոխված դատապարտյալների կալանավորված հաշիվներից ընտանիքներին ամենամսյա մարդասիրական օգնության տրամադրումը և կարող է պահանջել տվյալներ՝ հարազատների իրավասությունները հաստատելու համար։ Անցյալ ամսին կառավարությունը սահմանել էր այդ օգնության չափը՝ նվազագույն աշխատավարձ՝ ամսական 27 093 ռուբլի։ | 164 |
| 14 | Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին
Պլանային աշխատանքների պատճառով սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև 17:00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների գազամատակարարումը։
Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ը կդադարեցվի Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա, Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքերի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ | 178 |
| 15 | Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների խորացման կարևորությունը։ Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել և փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։
Քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի ռազմավարական գործընկերության օրակարգը, դրա արդյունավետ իրականացումն ու հետագա զարգացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ | 169 |
| 16 | ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ
Reuters-ի տվյալներով ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ոչ միայն Վենեսուելայի նավթին, այլև ոսկուն և կրիտիկական հանքանյութերին։ «Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի լայն հասանելիություն...», նշվում է հրապարակման մեջ։
Գործակալության վկայությամբ Վաշինգտոնը դիտարկում է արդյունահանող ոլորտում ներգրավվածությունն ընդլայնելու տարբերակներ, ներառյալ ռազմավարական հանքանյութերին նվիրված հնարավոր նախագահական հրամանագիրը։ ԱՄՆ իշխանությունները նաև հանդիպումներ են ունենում ընկերությունների հետ՝ քննարկելով ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը։
Նշվում է, որ Վենեսուելայի մեծ պաշարները թույլ են տալիս այս հարցը կապել ազգային անվտանգության և տնտեսական օրակարգի հետ, սակայն հանքավայրերի մեծ մասը դժվարհասանելի է և թերի ուսումնասիրված կամ հնացած տվյալներով։ Ավելի վաղ ԱՄՆ-ը և Վենեսուելան հայտարարել էին պատմական համաձայնագրի մասին, որը ճանապարհ է հարթում ներդրումների ներհոսքի և նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար։ | 149 |
| 17 | Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները
France Football հանդեսը հրապարակել է «Ոսկե գնդակ-2026»-ի Տարվա լավագույն տղամարդկանց մարզչի մրցանակի 5 հավակնորդների անունները։
Հավակնորդներն են՝ Միկել Արտետա («Արսենալ», Պրեմիեր լիգա), Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի ազգային հավաքական, Աշխարհի առաջնություն), Ունաի Էմերի («Ասթոն Վիլա», Եվրոպա լիգա), Վենսան Կոմպանի («Բավարիա», Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ), Լուիս Էնրիկե (ՊՍԺ, Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ սուպերգավաթ, Ֆրանսիայի Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ)։
Հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 26-ին՝ երկուշաբթի օրը, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր Լուիս Էնրիկեն։ | 133 |
| 18 | Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտարիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ
Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և ամբողջությամբ խզի կապերը միլիտարիզմի հետ, ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից, ամբողջությամբ խզի կապերը միլիտարիզմի հետ և կոնկրետ գործողություններով նվաճի Ասիայի հարևան երկրների ու միջազգային հանրության վստահությունը»,— ասել է դիվանագետը։
Մաո Նինի խոսքով՝ պատմության ճիշտ ընկալումն ու վերաբերմունքը կարևոր ցուցանիշ են, թե արդյոք Ճապոնիան ունակ է հավատարիմ մնալ խաղաղ զարգացման ուղուն։ Նա հիշեցրել է, որ Ճապոնիան անդամակցել է ՄԱԿ-ին՝ ճապոնական միլիտարիզմի հանցագործությունների ճանաչման և ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր դրույթների ընդունման պայմանով։ | 137 |
| 19 | Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ֆորդ»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 118-րդ կիլոմետրում, Հովք բնակավայրի վարչական տարածքում, 75-ամյա Վայել Ս.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Ֆորդ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ | 156 |
| 20 | Կիևը պատրաստ է ստանալ պիտանիության ժամկետը սպառվող հրթիռներ. Անդրեյ Սիբիհա
Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի հրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Առկա հրթիռները, այդ թվում՝ նրանք, որոնց պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին, պետք է նպաստեն ուկրաինական օդային տարածքի պաշտպանությանը», — գրել է նա։
Ուկրաինան վերջին շրջանում հրթիռների դեֆիցիտ է զգում։ Մասնավորապես, Կիևը փորձում է Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների նոր խմբաքանակներ ստանալ։
Բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը մերժել է Patriot համալիրների համար հարյուրավոր հրթիռների մատակարարումը։ | 163 |
