Ես միգրանտ եմ - Я мигрант
Open in Telegram
ՌԴ աշխատանքային միգրանտներին անվճար իրազեկում, խորհրդատվություն։ Այս էջում ընդհանուր բնույթի հարցերին պատասխանում է սոց․ մեդիա մասնագետը, ավելի խորը իրավական անվճար խորհրդատվություն աշխատանքային օրերին ժամը 9։00-18։00 -ը զանգել՝ +374 96 565767։
Show more682
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days
Posts Archive
Знай миграцию
@Immigration_chatbot
🤖 M4D — миграционный помощник для иностранных граждан в РФ.
Start Bot @Immigration_chatbot
🚫 3. Զգուշացե՛ք խարդախներից։
Ծառայության անհասանելիությունից օգտվելով՝ խարդախները ստեղծում են կեղծ կայքեր և առաջարկում մուտքի արգելքի ստուգման ծառայություններ։
⚠️ Նման կայքերից օգտվելը կարող է հանգեցնել՝
🔸 գումարի կորստի,
🔸 անձնական տվյալների գողության,
🔸 ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության։
🛡️ Խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից և չտրամադրել ձեր անձնական տվյալները կասկածելի կայքերին։
🔗 Պաշտոնական հղում՝ 📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main
📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main Այս եղանակով ստացված պատասխանը հիմնվում է պաշտոնական տվյալների բազաների վրա։ Պատասխանում ներկայացվում են մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկությունները, իսկ ստացված պատասխանը պաշտոնական փաստաթուղթ է։
⏳ Սակայն պետք է հաշվի առնել, որ պատասխանը կարող է տրամադրվել մինչև 30 օրվա ընթացքում, այլ ոչ թե անմիջապես։
✅ 2․ ՌԿԼ-ում (վերահսկվող անձանց ռեեստրում) բացակայությունը չի նշանակում, որ մուտքի արգելք չկա։
ՌԿԼ-ում ստուգումը կապ չունի ՌԴ մուտքի արգելքի առկայության ստուգման հետ։
⚠️ Հետևաբար, եթե անձը ներառված չէ ՌԿԼ-ում, դա դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ ՌԴ մուտքի արգելք չկա։
👉 Ի՞նչ պետք է հաշվի առնել այս ընթացքում
✅ 1. Ինչպե՞ս ստուգել՝ կա՞ արդյոք ՌԴ մուտքի արգելք։
Այս պահին անհրաժեշտ է պաշտոնական հարցում (դիմում) ուղարկել ՌԴ ՆԳՆ կամ դրա տարածքային ստորաբաժանումներին՝ գերատեսչության կայքի «Դիմումների ընդունում» բաժնի միջոցով։
🔗 Պաշտոնական հղում՝ 📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main
📢 Եղեք տեղեկացված ՌԴ մուտքի արգելքի առցանց ստուգման ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է․ ի՞նչ պետք է իմանալ
❗Վերջին շրջանում ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում այլևս հասանելի չէ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի առցանց ստուգման ծառայությունը։
📌 Ծառայությունն այս պահին հասանելի չէ, սակայն այն ընդմիշտ չի հեռացվել։ Ծառայությունը վերամշակվում է, և հետագայում նախատեսվում է կրկին գործարկել։
📚 Օտարերկրյա վարորդական վկայականը ռուսականով փոխարինելիս ի՞նչ քննություններ պետք է հանձնել։
Ռուսաստանում օտարերկրյա վարորդական վկայականը ռուսականով փոխարինելու կարգը կախված է տրանսպորտային միջոցի կատեգորիայից։
🚗 Մարդատար ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ և մոպեդներ (A, B, M կատեգորիաներ և ենթակատեգորիաներ)
Անհրաժեշտ է՝
✅ անցնել բժշկական զննություն,
✅ հանձնել միայն տեսական քննություն Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունում (Госавтоинспекция)։
Այս կատեգորիաների համար ռուսական ավտոդպրոցում կրկին սովորելու անհրաժեշտություն չկա։
🚛 Բեռնատարներ և ավտոբուսներ (C, D կատեգորիաներ և ենթակատեգորիաներ)
Անհրաժեշտ է՝
✅ ստանալ բժշկական տեղեկանք,
✅ անցնել ուսուցում ռուսական ավտոդպրոցում,
✅ հանձնել տեսական և գործնական քննություններ Госавтоинспекция-ում։
💡 Օգտակար խորհուրդ
Եթե ձեր վարորդական վկայականում նշված են մի քանի կատեգորիաներ, որոշ դեպքերում բավարար է քննություն հանձնել դրանցից ավելի բարձր կատեգորիայի համար։
Օրինակ՝ եթե ունեք B և C կատեգորիաներ, հրապարակման համաձայն՝ C կատեգորիայի քննությունը հանձնելուց հետո ռուսական վարորդական վկայականում կարող են ներառվել երկու կատեգորիաներն էլ։
📌 Կարևոր է․ նախքան քննություններին պատրաստվելը՝ ճշտեք ձեր կատեգորիաների համար գործող պահանջները Госавтоинспекция-ում։ Կարգը կարող է կախված լինել ձեր վարորդական վկայականի տեսակից և իրավական կարգավիճակից։
📲 Տարածեք այս տեղեկությունը Ռուսաստանում մեքենա վարող ձեր ընկերների և հարազատների շրջանում։
🚘 Կարևոր տեղեկություն Ռուսաստանում մեքենա վարող օտարերկրյա քաղաքացիների համար
ՌԴ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը (Госавтоинспекция) հիշեցնում է՝ որ դեպքերում է անհրաժեշտ օտարերկրյա վարորդական վկայականը փոխարինել ռուսականով։
Եթե բնակվում եք Ռուսաստանում և վարում եք արտերկրում ստացած վարորդական վկայականով, ուշադրություն դարձրեք հետևյալ պահանջներին։
⏳ Որքա՞ն ժամանակ ունեք վարորդական վկայականը փոխարինելու համար։
Oտարերկրյա վարորդական վկայականը պետք է փոխարինել ռուսականով՝ մեկ տարվա ընթացքում։
Այս պահանջը վերաբերում է՝
▪️ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք վարորդական վկայական են ստացել արտերկրում։
▪️ Ռուսաստանում կացության թույլտվություն (ВНЖ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին՝ համապատասխան ժամկետի հաշվարկման կանոնների համաձայն։
⚠️ Ի՞նչ կլինի, եթե շարունակեք մեքենա վարել անվավեր վարորդական վկայականով։
Կարող է նշանակվել տուգանք՝ 5 000 -15 000 ռուբլու չափով։
❗ Կարևոր բացառություն
Բելառուսում տրված վարորդական վկայականները հավասարեցված են ռուսականներին, և դրանք փոխարինելու անհրաժեշտություն չկա
📢 Եղեք տեղեկացված
💰 Աշխատու՞մ եք ՌԴ-ում, գործատուն չի՞ վճարում աշխատավարձը։
Մի անտեսեք խնդիրը։
Պահպանեք աշխատանքի հետ կապված փաստաթղթերը, պայմանագիրը, հաղորդագրությունները և վճարումների վերաբերյալ տեղեկությունները։
Իսկ եթե չգիտեք՝ ինչ անել Ձեր կոնկրետ իրավիճակում՝
🤖 բացեք @Immigration_chatbot-ը և գտեք ձեր հարցերի պատասխաններն այնտեղ։
🇦🇲 Աշխատո՞ւմ եք Ռուսաստանում
Աշխատանքի, փաստաթղթերի կամ Ձեր իրավունքների վերաբերյալ հարց ունե՞ք։
🤖 @Immigration_chatbot-ը ստեղծվել է, որպեսզի օգնի Ձեզ կողմնորոշվել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
❓ Ի՞նչ հարցեր կարող եք գտնել մեր բոտում
Օրինակ՝
💰 աշխատավարձի չվճարման
📄 աշխատանքային պայմանագրի
👷հաշվառման
🪪 փաստաթղթերի
⚖️ աշխատանքային իրավունքների
❗ այլ տարբեր խնդիրների դեպքում։
Ձեր հարցը կարող է լինել շատ պարզ, պատասխանը չգտնելու դեպքում, կարող եք հարցը ուղղել գրավոր մեր իրավախորհրդատուին՝ թողնելով ձեր հեռախոսահամարը և անուն ազգանունը։
🤖 @Immigration_chatbot
👉 @Immigration_chatbot
✅ Եթե այլ կարգավիճակի անցնել հնարավոր չէ՝ կրկին ձևակերպել ՌՎՊ
Կարևոր է հասկանալ՝ սա ՌՎՊ-ի երկարաձգում չէ, այլ նոր ՌՎՊ ստանալու առանձին գործընթաց։
Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև քվոտա ստանալ, ինչը ևս առանձին գործընթաց է՝ իր ժամկետներով և պահանջներով։
❗ Գլխավոր կանոնը՝ մի՛ հաշվեք ՌՎՊ-ի ավտոմատ երկարաձգման կամ «դիմումի հիման վրա երկարաձգման» վրա։
Նման մեխանիզմ նախատեսված չէ։
⚠️ Ժամկետները բաց թողնելը կարող է հանգեցնել Ռուսաստանում ձեր օրինական միգրացիոն կարգավիճակի կորստին։
📌 Հետևաբար, ՌՎՊ-ի ժամկետի ավարտից առաջ նախապես պարզեք, թե ինչ կարգավիճակ կարող եք ստանալ և ինչ քայլեր պետք է ձեռնարկեք։
🛡️ Ինչպե՞ս չկորցնել օրինական կարգավիճակը
Ռուսաստանում ձեր օրինական կարգավիճակը չկորցնելու համար կարևոր է նախապես պլանավորել միգրացիոն քայլերը։
✅ Դիմել ВНЖ ստանալու համար
ՌՎՊ-ով մեկ տարի բնակվելուց հետո առաջանում է ВНЖ-ի համար դիմելու իրավունք։
📌 Խորհուրդ է տրվում փաստաթղթերի պատրաստումը սկսել ՌՎՊ-ի գործողության ժամկետի ավարտից առնվազն 4–6 ամիս առաջ՝ հաշվի առնելով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և դիմումի քննարկման համար պահանջվող ժամանակը։
⚠️ Մի սպասեք ՌՎՊ-ի ժամկետի ավարտին․ հաջորդ կարգավիճակի մասին մտածեք նախապես։
❗️ Ի՞նչ է պետք իմանալ ՌՎՊ-ի մասին
ՌՎՊ-ն՝ ժամանակավոր բնակության թույլտվությունը, տրամադրվում է մինչև 3 տարի ժամկետով։
⚠️ Կարևոր է․ ՌՎՊ-ի երկարաձգում նախատեսված չէ։
Ժամկետի ավարտից հետո ՌՎՊ-ն դադարում է գործել։ Օրենքը չի նախատեսում «ՌՎՊ-ի երկարաձգման» համար առանձին դիմում ներկայացնելու հնարավորություն։
👉 Ուստի ՌՎՊ-ի ժամկետի ավարտից առաջ անհրաժեշտ է նախապես հասկանալ, թե ինչ հիմքով կարող եք հետագայում օրինական շարունակել ձեր բնակությունն ու գտնվելը Ռուսաստանում։
Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է Պայմանավորված նոր համակարգի ներդրմամբ և անցումային գործընթացի կազմակերպմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով։
Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հրապարակվելու է դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում: Նոյեմբերի1-ից Հայաստանում կդադարեն տպագրվել հին նմուշի անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Կենսաչափական անձնագրերի ինքնարժեքը 28 650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։
❓ Ինչո՞ւ հնարավոր չէ երկարաձգել ՌՎՊ-ն, և ի՞նչ անել օրինական կարգավիճակը չկորցնելու համար
Ռուսաստանում բնակվող շատ օտարերկրացիներ կարծում են, որ ՌՎՊ-ն (ժամանակավոր բնակության թույլտվությունը) կարելի է երկարաձգել, ինչպես, օրինակ, վիզան կամ արտոնագիրը։
❗ Սա տարածված սխալ է, որը կարող է հանգեցնել օրինական կարգավիճակի կորստի։
Այսպիսով՝ ինչպե՞ս է իրականում գործում ՌՎՊ-ն, և ի՞նչ պետք է անել՝ Ռուսաստանում օրինական կարգավիճակը պահպանելու համար։
@Immigration_chatbot 👋 Здравствуйте! Добро пожаловать!
Я информационный бот M4D 🤖
Помогаю по вопросам пребывания и работы в России.
✅ Все консультации и юридическая помощь — БЕСПЛАТНЫЕ.
Здесь вы можете получить информацию по:
📌 правилам пребывания
📌 миграционным документам
📌 медицинским вопросам
📌 трудовым правам
Пожалуйста, выберите нужный раздел ниже ⬇️@Immigration_chatbot
🇦🇲 Աշխատո՞ւմ եք Ռուսաստանում․ Պահպանեք այս բոտը։
Աշխատանքի, փաստաթղթերի կամ Ձեր իրավունքների վերաբերյալ հարց ունե՞ք։
🤖 @Immigration_chatbot-ը ստեղծվել է, որպեսզի օգնի Ձեզ կողմնորոշվել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։
📲 Մուտք գործեք բոտ, ընտրեք լեզուն, գտեք ձեզ անհրաժեշտ բաժինը, գտեք Ձեր հարցը և ստացեք տեղեկատվություն։
❤️ Պահպանեք բոտը և ուղարկեք Ռուսաստանում աշխատող Ձեր հարազատին կամ ընկերոջը։
👉 @Immigration_chatbot
Знай Миграцию
