fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

Ես միգրանտ եմ - Я мигрант

Ես միգրանտ եմ - Я мигрант

رفتن به کانال در Telegram

ՌԴ աշխատանքային միգրանտներին անվճար իրազեկում, խորհրդատվություն։ Այս էջում ընդհանուր բնույթի հարցերին պատասխանում է սոց․ մեդիա մասնագետը, ավելի խորը իրավական անվճար խորհրդատվություն աշխատանքային օրերին ժամը 9։00-18։00 -ը զանգել՝ +374 96 565767։

نمایش بیشتر
682
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
اطلاعاتی وجود ندارد7 روز
اطلاعاتی وجود ندارد30 روز
آرشیو پست ها
Знай миграцию @Immigration_chatbot 🤖 M4D — миграционный помощник для иностранных граждан в РФ. Start Bot @Immigration_chatbot

🚫 3. Զգուշացե՛ք խարդախներից։ Ծառայության անհասանելիությունից օգտվելով՝ խարդախները ստեղծում են կեղծ կայքեր և առաջարկում մուտքի արգելքի ստուգման ծառայություններ։ ⚠️ Նման կայքերից օգտվելը կարող է հանգեցնել՝ 🔸 գումարի կորստի, 🔸 անձնական տվյալների գողության, 🔸 ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության։ 🛡️ Խորհուրդ ենք տալիս օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից և չտրամադրել ձեր անձնական տվյալները կասկածելի կայքերին։ 🔗 Պաշտոնական հղում՝ 📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main

📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main Այս եղանակով ստացված պատասխանը հիմնվում է պաշտոնական տվյալների բազաների վրա։ Պատասխանում ներկայացվում են մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկությունները, իսկ ստացված պատասխանը պաշտոնական փաստաթուղթ է։ ⏳ Սակայն պետք է հաշվի առնել, որ պատասխանը կարող է տրամադրվել մինչև 30 օրվա ընթացքում, այլ ոչ թե անմիջապես։ ✅ 2․ ՌԿԼ-ում (վերահսկվող անձանց ռեեստրում) բացակայությունը չի նշանակում, որ մուտքի արգելք չկա։ ՌԿԼ-ում ստուգումը կապ չունի ՌԴ մուտքի արգելքի առկայության ստուգման հետ։ ⚠️ Հետևաբար, եթե անձը ներառված չէ ՌԿԼ-ում, դա դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ ՌԴ մուտքի արգելք չկա։

👉 Ի՞նչ պետք է հաշվի առնել այս ընթացքում ✅ 1. Ինչպե՞ս ստուգել՝ կա՞ արդյոք ՌԴ մուտքի արգելք։ Այս պահին անհրաժեշտ է պաշտոնական հարցում (դիմում) ուղարկել ՌԴ ՆԳՆ կամ դրա տարածքային ստորաբաժանումներին՝ գերատեսչության կայքի «Դիմումների ընդունում» բաժնի միջոցով։ 🔗 Պաշտոնական հղում՝ 📲 https://xn--b1aew.xn--p1ai/request_main

📢 Եղեք տեղեկացված ՌԴ մուտքի արգելքի առցանց ստուգման ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է․ ի՞նչ պետք է իմանալ ❗Վերջին շրջանում ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում այլևս հասանելի չէ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքի առցանց ստուգման ծառայությունը։ 📌 Ծառայությունն այս պահին հասանելի չէ, սակայն այն ընդմիշտ չի հեռացվել։ Ծառայությունը վերամշակվում է, և հետագայում նախատեսվում է կրկին գործարկել։

📚 Օտարերկրյա վարորդական վկայականը ռուսականով փոխարինելիս ի՞նչ քննություններ պետք է հանձնել։ Ռուսաստանում օտարերկրյա վարորդական վկայականը ռուսականով փոխարինելու կարգը կախված է տրանսպորտային միջոցի կատեգորիայից։ 🚗 Մարդատար ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ և մոպեդներ (A, B, M կատեգորիաներ և ենթակատեգորիաներ) Անհրաժեշտ է՝ ✅ անցնել բժշկական զննություն, ✅ հանձնել միայն տեսական քննություն Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունում (Госавтоинспекция)։ Այս կատեգորիաների համար ռուսական ավտոդպրոցում կրկին սովորելու անհրաժեշտություն չկա։ 🚛 Բեռնատարներ և ավտոբուսներ (C, D կատեգորիաներ և ենթակատեգորիաներ) Անհրաժեշտ է՝ ✅ ստանալ բժշկական տեղեկանք, ✅ անցնել ուսուցում ռուսական ավտոդպրոցում, ✅ հանձնել տեսական և գործնական քննություններ Госавтоинспекция-ում։ 💡 Օգտակար խորհուրդ Եթե ձեր վարորդական վկայականում նշված են մի քանի կատեգորիաներ, որոշ դեպքերում բավարար է քննություն հանձնել դրանցից ավելի բարձր կատեգորիայի համար։ Օրինակ՝ եթե ունեք B և C կատեգորիաներ, հրապարակման համաձայն՝ C կատեգորիայի քննությունը հանձնելուց հետո ռուսական վարորդական վկայականում կարող են ներառվել երկու կատեգորիաներն էլ։ 📌 Կարևոր է․ նախքան քննություններին պատրաստվելը՝ ճշտեք ձեր կատեգորիաների համար գործող պահանջները Госавтоинспекция-ում։ Կարգը կարող է կախված լինել ձեր վարորդական վկայականի տեսակից և իրավական կարգավիճակից։ 📲 Տարածեք այս տեղեկությունը Ռուսաստանում մեքենա վարող ձեր ընկերների և հարազատների շրջանում։

🚘 Կարևոր տեղեկություն Ռուսաստանում մեքենա վարող օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը (Госавтоинспекция) հիշեցնում է՝ որ դեպքերում է անհրաժեշտ օտարերկրյա վարորդական վկայականը փոխարինել ռուսականով։ Եթե բնակվում եք Ռուսաստանում և վարում եք արտերկրում ստացած վարորդական վկայականով, ուշադրություն դարձրեք հետևյալ պահանջներին։ ⏳ Որքա՞ն ժամանակ ունեք վարորդական վկայականը փոխարինելու համար։ Oտարերկրյա վարորդական վկայականը պետք է փոխարինել ռուսականով՝ մեկ տարվա ընթացքում։ Այս պահանջը վերաբերում է՝ ▪️ Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք վարորդական վկայական են ստացել արտերկրում։ ▪️ Ռուսաստանում կացության թույլտվություն (ВНЖ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին՝ համապատասխան ժամկետի հաշվարկման կանոնների համաձայն։ ⚠️ Ի՞նչ կլինի, եթե շարունակեք մեքենա վարել անվավեր վարորդական վկայականով։ Կարող է նշանակվել տուգանք՝ 5 000 -15 000 ռուբլու չափով։ ❗ Կարևոր բացառություն Բելառուսում տրված վարորդական վկայականները հավասարեցված են ռուսականներին, և դրանք փոխարինելու անհրաժեշտություն չկա

📢 Եղեք տեղեկացված 💰 Աշխատու՞մ եք ՌԴ-ում, գործատուն չի՞ վճարում աշխատավարձը։ Մի անտեսեք խնդիրը։ Պահպանեք աշխատանքի հետ կապվա
📢 Եղեք տեղեկացված 💰 Աշխատու՞մ եք ՌԴ-ում, գործատուն չի՞ վճարում աշխատավարձը։ Մի անտեսեք խնդիրը։ Պահպանեք աշխատանքի հետ կապված փաստաթղթերը, պայմանագիրը, հաղորդագրությունները և վճարումների վերաբերյալ տեղեկությունները։ Իսկ եթե չգիտեք՝ ինչ անել Ձեր կոնկրետ իրավիճակում՝ 🤖 բացեք @Immigration_chatbot-ը և գտեք ձեր հարցերի պատասխաններն այնտեղ։

🇦🇲 Աշխատո՞ւմ եք Ռուսաստանում Աշխատանքի, փաստաթղթերի կամ Ձեր իրավունքների վերաբերյալ հարց ունե՞ք։ 🤖 @Immigration_chatbot-ը ստեղծվել է, որպեսզի օգնի Ձեզ կողմնորոշվել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ ❓ Ի՞նչ հարցեր կարող եք գտնել մեր բոտում Օրինակ՝ 💰 աշխատավարձի չվճարման 📄 աշխատանքային պայմանագրի 👷հաշվառման 🪪 փաստաթղթերի ⚖️ աշխատանքային իրավունքների ❗ այլ տարբեր խնդիրների դեպքում։ Ձեր հարցը կարող է լինել շատ պարզ, պատասխանը չգտնելու դեպքում, կարող եք հարցը ուղղել գրավոր մեր իրավախորհրդատուին՝ թողնելով ձեր հեռախոսահամարը և անուն ազգանունը։ 🤖 @Immigration_chatbot 👉 @Immigration_chatbot

✅ Եթե այլ կարգավիճակի անցնել հնարավոր չէ՝ կրկին ձևակերպել ՌՎՊ Կարևոր է հասկանալ՝ սա ՌՎՊ-ի երկարաձգում չէ, այլ նոր ՌՎՊ ստանալու առանձին գործընթաց։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև քվոտա ստանալ, ինչը ևս առանձին գործընթաց է՝ իր ժամկետներով և պահանջներով։ ❗ Գլխավոր կանոնը՝ մի՛ հաշվեք ՌՎՊ-ի ավտոմատ երկարաձգման կամ «դիմումի հիման վրա երկարաձգման» վրա։ Նման մեխանիզմ նախատեսված չէ։ ⚠️ Ժամկետները բաց թողնելը կարող է հանգեցնել Ռուսաստանում ձեր օրինական միգրացիոն կարգավիճակի կորստին։ 📌 Հետևաբար, ՌՎՊ-ի ժամկետի ավարտից առաջ նախապես պարզեք, թե ինչ կարգավիճակ կարող եք ստանալ և ինչ քայլեր պետք է ձեռնարկեք։

🛡️ Ինչպե՞ս չկորցնել օրինական կարգավիճակը Ռուսաստանում ձեր օրինական կարգավիճակը չկորցնելու համար կարևոր է նախապես պլանավորել միգրացիոն քայլերը։ ✅ Դիմել ВНЖ ստանալու համար ՌՎՊ-ով մեկ տարի բնակվելուց հետո առաջանում է ВНЖ-ի համար դիմելու իրավունք։ 📌 Խորհուրդ է տրվում փաստաթղթերի պատրաստումը սկսել ՌՎՊ-ի գործողության ժամկետի ավարտից առնվազն 4–6 ամիս առաջ՝ հաշվի առնելով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և դիմումի քննարկման համար պահանջվող ժամանակը։ ⚠️ Մի սպասեք ՌՎՊ-ի ժամկետի ավարտին․ հաջորդ կարգավիճակի մասին մտածեք նախապես։

❗️ Ի՞նչ է պետք իմանալ ՌՎՊ-ի մասին ՌՎՊ-ն՝ ժամանակավոր բնակության թույլտվությունը, տրամադրվում է մինչև 3 տարի ժամկետով։ ⚠️ Կարևոր է․ ՌՎՊ-ի երկարաձգում նախատեսված չէ։ Ժամկետի ավարտից հետո ՌՎՊ-ն դադարում է գործել։ Օրենքը չի նախատեսում «ՌՎՊ-ի երկարաձգման» համար առանձին դիմում ներկայացնելու հնարավորություն։ 👉 Ուստի ՌՎՊ-ի ժամկետի ավարտից առաջ անհրաժեշտ է նախապես հասկանալ, թե ինչ հիմքով կարող եք հետագայում օրինական շարունակել ձեր բնակությունն ու գտնվելը Ռուսաստանում։

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է Պայմանավորված նոր համակարգի
Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է Պայմանավորված նոր համակարգի ներդրմամբ և անցումային գործընթացի կազմակերպմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով։ Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հրապարակվելու է դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում: Նոյեմբերի1-ից Հայաստանում կդադարեն տպագրվել հին նմուշի անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Կենսաչափական անձնագրերի ինքնարժեքը 28 650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։

❓ Ինչո՞ւ հնարավոր չէ երկարաձգել ՌՎՊ-ն, և ի՞նչ անել օրինական կարգավիճակը չկորցնելու համար Ռուսաստանում բնակվող շատ օտարերկրացի
❓ Ինչո՞ւ հնարավոր չէ երկարաձգել ՌՎՊ-ն, և ի՞նչ անել օրինական կարգավիճակը չկորցնելու համար Ռուսաստանում բնակվող շատ օտարերկրացիներ կարծում են, որ ՌՎՊ-ն (ժամանակավոր բնակության թույլտվությունը) կարելի է երկարաձգել, ինչպես, օրինակ, վիզան կամ արտոնագիրը։ ❗ Սա տարածված սխալ է, որը կարող է հանգեցնել օրինական կարգավիճակի կորստի։ Այսպիսով՝ ինչպե՞ս է իրականում գործում ՌՎՊ-ն, և ի՞նչ պետք է անել՝ Ռուսաստանում օրինական կարգավիճակը պահպանելու համար։

@Immigration_chatbot 👋 Здравствуйте! Добро пожаловать! Я информационный бот M4D 🤖 Помогаю по вопросам пребывания и работы в России. ✅ Все консультации и юридическая помощь — БЕСПЛАТНЫЕ. Здесь вы можете получить информацию по: 📌 правилам пребывания 📌 миграционным документам 📌 медицинским вопросам 📌 трудовым правам Пожалуйста, выберите нужный раздел ниже ⬇️@Immigration_chatbot

🇦🇲 Աշխատո՞ւմ եք Ռուսաստանում․ Պահպանեք այս բոտը։ Աշխատանքի, փաստաթղթերի կամ Ձեր իրավունքների վերաբերյալ հարց ունե՞ք։ 🤖 @Immigration_chatbot-ը ստեղծվել է, որպեսզի օգնի Ձեզ կողմնորոշվել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ 📲 Մուտք գործեք բոտ, ընտրեք լեզուն, գտեք ձեզ անհրաժեշտ բաժինը, գտեք Ձեր հարցը և ստացեք տեղեկատվություն։ ❤️ Պահպանեք բոտը և ուղարկեք Ռուսաստանում աշխատող Ձեր հարազատին կամ ընկերոջը։ 👉 @Immigration_chatbot Знай Миграцию