en
Feedback
Հայկական ալիք

Հայկական ալիք

Open in Telegram

«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com

Show more
3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
⬛️ Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: ‼️🇹🇷🇦🇿 2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:10-ին, թուրք-ադրբեջանական տանդեմը, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, ռազմական գործողություններ սկսեց: 🤬 Նույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ դե-ֆակտո վարչապետը տվեց Արցախի հանձնման մեկնարկը, որն ավարտին հասցրեց 2023թ.-ի աշնանը: ‼️ Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հայատյացության, վերջինիս կողմից հայոց երբեմնի հաղթական բանակի բարոյազրկման և Արցախի ուրացման պատճառով հայ ժողովուրդը մինչ այս պահը կրում է անդառնալի մարդկային, տարածքային, ազգամշակութային և հոգեբարոյական կորուստներ ու վնասներ: 🤬 Այս ամենին զուգահեռ, մեկ այլ իրականությունում դե-ֆակտո թուրքահպատակ վարչապետը սեպտեմբերի 27-ին նախորդող օրերին լայնատարած ժպիտով լուսնկարվում է իր ձեռքերը հայ ժողովրդի արյան մեջ խորը թաթախած պետության առաջնորդի հետ՝ պատրաստ լինելով անդադար զիջել ու հանձնել՝ միայն թե սեփական կյանքի ապահովագրման երաշխիքներ ստանալու համար: ❤️‍🩹 Այժմ որքան էլ բարոյալքված ու հուսահատ է իրապես ազգային մտածողություն և ապրելակերպ ունեցող հայ հասարակությունը, հանուն հայկական և հավերժական Արցախի ու Հայաստանի ընկած հայորդիների վառ հիշատակի, հանուն անցյալի, բայց անցյալում չմնացած հաղթանակների և հանուն #հավերժականՀայաստանի, մայիսի 9-ը կրկին դառնալու է հայոց ազգային տոնացույցի ամենափառահեղ օրերից մեկը և Շուշիում կրկին ու ավելի բարձր են հնչելու Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը: 🇦🇲 Փառք ու պատիվ, սեփական կյանքը հայրենիքին նվիրած բոլոր հայորդիներին: 🇦🇲 Փառք ու պատիվ մեր կողքին ապրող հերոսներին: 🇦🇲 Փառք ու պատիվ Հայաստանին և Արցախին: #ՀաջորդտարիՇուշիում Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️🇮🇱🇦🇿 Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել: 🔺 Իսրայելական “AS Holdings”-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ “Ari Arms” միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող “Azersilah” ընկերության հետ: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇮🇶 Իսրայելի ՊԲ-ից հայտնել են, որ Իրաքից արձակված 2 ԱԹՍ հարվածել են Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ նավահանգստին: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇦🇿 Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են։ 🔺 Սա այս սեպտեմբերի ընթացքում Իսրայելից զինամթերք և ռազմական տեխնիկ
‼️🇮🇱🇦🇿 Իսրայելական նոր զենքերն արդեն Ադրբեջանում են։ 🔺 Սա այս սեպտեմբերի ընթացքում Իսրայելից զինամթերք և ռազմական տեխնիկա բերելու առնվազն երրորդ թռիչքն է (թռիչք 1 և թռիչք 2)։ 🔺 Կարող ենք արձանագրել, որ Բաքուն իրականացնում է ինտենսիվ ռազմականացման ծրագիր։ Տարածաշրջանը վերածվում է «վառոդի տակառի»: [ պ.գ.թ., միջազգայնագետ, Սերգեյ Մելքոնյան ] Հայկական ալիք | @hayaliq

‼️🇷🇺🇹🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ 🔻 Քուրթուլմուշն ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները ոչ միայն առևտրին են վերաբերում, այլև էներգետիկային, պաշտպանական արդյունաբերությանը, զբոսաշրջությանը: 🔻Նա նշել է նաև, որ աշխարհի հիմնական խնդրահարույց հարցերի նկատմամբ երկու երկրներն ունեն նմանատիպ մոտեցումներ։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇺🇸🇮🇱🇱🇧 ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցներ կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա հրադադար հաստատել։ 🇺🇳 Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։ ⬛️ Նշենք, որ սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է Լիբանանից։  Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲🎶 Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-րդ տարեդարձն է: «Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժ
🇦🇲🎶 Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-րդ տարեդարձն է: «Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը՝ որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողությունը չունի: Եվ ի՞նչ է ժո­ղովուրդ մը՝ որ չի զգար»: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇹🇷🇦🇿 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու «ADEX 2024»
‼️🇹🇷🇦🇿 Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու «ADEX 2024» ադրբեջանական 5-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-վաճառքին: Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇺🇸 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում հանդիպել Բլինկենի հետ: 🗣️ «Այս պահին ես հնարավորություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ նպատակահարմար է նման խոսակցություն վարել... Ամերիկացիները պետք է ցույց տան, որ իրենց վերաբերմունքն իսկապես փոխվել է», - ասել է Արաղչին: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇦🇲🇱🇧🇮🇱 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ից հայտնել են, որ Լիբանանում զոհվածների ու վիրավորների թվում հայերի առկայության մասին տվյալներ այս պահին չկան։ Հայկական ալիք | @hayaliq

‼️ «Հեզբոլլահ»-ը գիշերն ու առավոտյան շուրջ 90 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ: 📌 Իսրայելը վտանգի գոտում գտնվող դպրոցները ժամանակավորապես փակել է: Հայկական ալիք | @hayaliq

⬛️ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 492-ի, վիրավորներինը՝ 1645-ի․ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇹🇷🇮🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ 📌 Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, Պաղեստինին և Լիբանանին ուղղված Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇦🇿 Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Սահիբա Գաֆարովան վերընտրվել է 7-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թվում 21 երեխա կա։ Տուժածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲🤝🇮🇷 Հայաստանը տարածաշրջանում Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում 10-րդն է գրել է Tehran Times-ը՝ մեջբերելով Իրանի մաքսային վարչության զեկույցի տվյալները։ 📌 Ոչ նավթային և գազային առևտուրն իսլամական օրացույցի առաջին հինգ ամիսներին (2024 թվականի մարտի 20-ից օգոստոսի 21-ը) 2023 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով մոտ 192 մլն դոլարի։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇦🇿🇷🇺 Իլհամ Ալիևի հրամանագրով` Ռուսաստանում Ադրբեջանի երկարամյա դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչվել իր զբաղեցրած պաշտոնից։ Հայկական ալիք | @hayaliq

✝️ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույց 🟣 Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Սուրբ Գևորգ քաջամար
✝️ Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույց 🟣 Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 🟣 Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ [ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ] Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷Հզոր պայթյուն է որոտացել Թեհրանի հարավ-արևելքում ‼️ Պայթունը տեղի է ունեցել Գարմսարի արդյունաբերական գոտում, հայտնում է IRNA գործակալությունը։ 📌 Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հայկական ալիք | @hayaliq

⬛️ Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասցրել է 182-ի, կա 727 վիրավոր։ ‼️🇮🇱🇱🇧 Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համար։ ‼️ Նախազգուշացումը վերաբերում է այն խաղաղ բնակիչներին, որոնք, Իսրայելի բանակի պնդմամբ, գտնվում են տներում, որոնցում «Հեզբոլլահ»-ը պահում է իր զենքերը: Հայկական ալիք | @hayaliq