en
Feedback
Հայկական ալիք

Հայկական ալիք

Open in Telegram

«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com

Show more
3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
‼️🇹🇷🇷🇺 Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ն․ Քուրթուլմուշը սեպտեմբերի 23-26-ին իր ռուս պաշտոնակից Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց է կատարելու ՌԴ։ Նա հանդիպելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇪🇺🇦🇲🇹🇷 ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում: Հայկական ալիք | @hayaliq
‼️🇪🇺🇦🇲🇹🇷 ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում: Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, այս մասին երեկ մարզահամերգային համալիրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեծ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելը 150 հարված է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին և այդ մասին զեկուցել Պենտագոնին: Հայկական ալիք | @hayaliq

🇨🇦Կանադայում հրաժարվել են ընդունել ԱԺ դե-ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը: 📌 Սիմոնյանի գլխավորած պատվիրակությա
🇨🇦Կանադայում հրաժարվել են ընդունել ԱԺ դե-ֆակտո նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը: 📌 Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել հայ համայնքի տարբեր շրջանակներ, իշխանությունների հետ ևս հանդիպում կազմակերպելու խնդիր է եղել։ Հայկական ալիք | @hayaliq

☠️ Զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով մահացել է Ադրբեջանի ներքին զորքերի սպա` լեյտենանտ Օրխան Աղաևը։ Հայկական ալիք | @hayaliq

🟥 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի շրջանակներում բանակցություններ կվարի ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գրում է թուրքական “Sabah” թերթը: ‼️ Էրդողանը Նյու Յորքում կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ քաղաքական գործիչների հետ։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելն առավոտյան ժամը 6:30-ից զանգվածաբար ռմբակոծել է Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերը: 🔺 Ընդհանուր առմամբ, հասցվել է ավելի քան 80 ավիահարված, հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը։ Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 Վաղվա Հայաստանում պետք է գործի «այլևս երբեք»-ի սկզբունքը: [ Բաքրատ արքեպիսկոպոս Գալստանյան ] Հայկական ալիք | @hayaliq
🇦🇲 Վաղվա Հայաստանում պետք է գործի «այլևս երբեք»-ի սկզբունքը: [ Բաքրատ արքեպիսկոպոս Գալստանյան ] Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 Դե-ֆակտո իշխանություններին վռնդելուց հետո, մենք պետք է զօրուգիշեր աշխատենք, որպեսզի Արցախը կրկին լինի հայաբնակ և հայկակա
🇦🇲 Դե-ֆակտո իշխանություններին վռնդելուց հետո, մենք պետք է զօրուգիշեր աշխատենք, որպեսզի Արցախը կրկին լինի հայաբնակ և հայկական: [ քաղաքագետ Աբրահամ Գասպարյան ] Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 “Genesis Armenia” ուղեղային կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի ելույթը՝ Սրբազան պայքարի մեծ հավաքի ժամանակ: Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 Հերոսածին Աստղիկ Գալեյանը՝ դե-ֆակտո իշխանությունների իրականացրած ոճրագործությունների մասին: Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲 «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, հայոց օրացույցում սեպտեմբերի 21-ը նշվում է որպես անկախության օր։ Սա խորհրդանշական առիթ է՝ հիշելու Հայկ Նահապետից սկսած՝ բռնակալության դեմ հայոց ազգային անկախության համար մղվող պայքարը և այդ ճանապարհին զոհաբերության գնացած մեր բոլոր հայրենակիցներին։ Չնայած նրան, որ 1988-1991 թթ․-երին Հայաստանի վերանկախացման գործընթացի համաշարը նախկին Խորհրդային Միության փլուզումն էր՝ անկախության մեր իդեալը գալիս է դարերի խորքից, նոր ժամանակներում դրսևորվել է Հայաստանի առաջին հանրապետության տեսքով, ապա պահպանվել ազգային հաստատությունների և հանրային հիշողության մեջ և, ի վերջո, պատմության քննությունն է բռնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում և Արցախում հայ ազգի հերոսական պայքարի և հաղթանակի տեսքով։ Ուստի՝ այսօր ևս մեկ անգամ պարտավոր ենք հիշել այդ հաղթանակը կերտած մեր բոլոր եղբայրներին և քույրերին։ Մենք՝ որպես «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն՝ համոզված ենք, որ անկախությունն ամենօրյա հոգածության և վերաիմաստավորման կարիք ունի։ Հայաստանի պատմաաշխարհագրական ինքնությունը մեզ թելադրում է իմաստավորելու անկախությունը՝ որպես թշնամու կամքից անկախ գոյություն ունենալու և զարգացման հնարավորությունների տիրապետելու վիճակ։ Դժբախտաբար, ներկայումս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվում է հակազգային քաղաքականություն՝ անկախությունը բնորոշելով որպես «անկախություն ազգային պատասխանատվությունից» և հայրենիքը երևակայական «բարիքների» դիմաց հանձնելու գործընթաց։ Յուրաքանչյուրի պես կրելով մեր բաժին պատասխանատվությունը հայոց նախկին, ներկա և գալիք սերունդների հանդեպ՝ վստահությամբ պնդում ենք, որ իրապես անկախ Հայաստանի գոյությունը հնարավոր է միայն ազգային պետության հիմնադրույթների վրա պետականության գաղափարի վերաիմաստավորմամբ և շուտափույթ կյանքի կոչմամբ։ Հայոց հավաքական իրավունքների պաշտպանությանը և հայոց հավաքական ինքնության զարգացմանը միտված ազգային պետության մոդելից զատ՝ պետականության ցանկացած այլ մոդել անհամապատասխան է մեր պատմաաշխարհագրական ինքնությանը և առարկայական մարտահրավերներին, ուստի և՝ ճանապարհ է դեպի կործանում։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանին պատուհասած ներկայիս մարտահրավերներն ու գոյաբանական խնդիրները պետք է հուսահատեցնելու փոխարեն ավելի մեծ պատասխանատվության կոչեն մեզ։ Հասարակական-քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում երկրի քաղաքական ճակատագիրը տնօրինելու, Արցախը վերաազատագրելու և սերունդներին ավելի ընդարձակ ու բարեկեցիկ հայկական պետություն ժառանգելու պատասխանատվությունը սահմանափակ թվով անձանցից զատ՝ տարածվել է հանրային ավելի մեծ շրջանակների, ասել է թե՝ յուրաքանչյուրիս վրա՝ ըստ մեր հոգու և մտքի կարողությունների։ Վստահ ենք, որ այս հարցում մեծ աշխատանք ունի անելու մանավանդ հայ երիտասարդությունը, որի կարողությունների ընդլայնմանն է ուղղված և մեր կազմակերպության գործունեությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, անկախության համար պայքարում հաղթելու համար հավատարիմ լինենք քաջությանն ու արիությանը վախկոտություն չխառնելու մեր նախնյաց կոչին և ազատությունն իբրև չարիքի պատրվակ չբռնելու ավետարանական պատգամին։ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպություն Երևան, 21 սեպտեմբերի 2024 թ․ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծում են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախները: 📌 «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս հարձակումը Լիբանանի պատմության մեջ աննախադեպ է։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇦🇲 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ։ 📌 Դե-ֆակտո նախագահին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։ 📌 Դե-ֆակտո վարչապետին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են։ Նա նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր ու կայուն կապերի առնչությամբ, որոնք, նրա խոսքով, աստիճանաբար զարգանում և առաջընթաց են ապրում։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇱🇧 Իրանը բժիշկներով 3 ինքնաթիռ է ուղարկել Լիբանան՝ փեյջերների պայթյունից տուժած բնակիչներին օգնելու համար: Հայկական ալիք | @hayaliq

🇦🇲🇮🇷 ՀՀ–ում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), գրում է իրանակամ Tasnim գործակալությունը: 📌 Կենտրոնը նախագծվել է Երևանում՝ ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։ Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: 📌 Բացմանը կմասնակցեն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներն ու գործադիր տնօրենները։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇬🇪🇺🇦 Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում, hայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: 🗣️ «Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»,- ասել է Կալաձեն։ Հայկական ալիք | @hayaliq

‼️ Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են: Չի՛ լինել
‼️ Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են: Չի՛ լինելու այդպես: Այսօր Արտակ Բեգլարյանի հետ Միջազգային քրեական դատարանի դատախազին ենք ներկայացրել մեր դիմումը՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումասիրություն սկսելու պահանջով: [ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ] Հայկական ալիք | @hayaliq