en
Feedback
Հայկական ալիք

Հայկական ալիք

Open in Telegram

«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com

Show more
3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
‼️🇺🇳🇱🇧🇮🇱 Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել Լիբանանի վրա իսրայելական հարվածների հետևանքով, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը: Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️🇮🇱🇮🇷 Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին` խոստանալով, որ Իրանի և Իսրայելի ժողովուրդները բարեկամություն կանեն, եթե Իրանը կազատվի իր ներկայիս ռեժիմից։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելական բանակը ցույց է տվել Լիբանան ցամաքային ներխուժումից առաջ իրականացված գրոհային խմբերի վերջին նախապատրաստական աշխատանքների կադրերը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելական բանակը ցույց է տվել Լիբանան ցամաքային ներխուժումից առաջ իրականացված գրոհային խմբերի վերջին նախապատրաստական աշխատանքների կադրերը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇺🇸🇮🇷🇮🇱 The New York Times-ը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի հազար լրացուցիչ զինվոր կուղարկի Մերձավոր Արևելք զսպելու Իրանին ու պաշտպանելու Իսրայելը: ‼️🇬🇧🇱🇧 Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է իր քաղաքացիներին Լիբանանից տարհանելու մասին: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇺🇸🇮🇱 ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լյոյդ Օսթինը և Յոավ Գալանտը հեռախոսազրույց են ունեցել: 📌 Նախարարները ընդգծել են ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧🇵🇸 Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը: 📌««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», - նշել է ՑԱԽԱԼ-ը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇱🇧🇮🇱 «Հեզբոլլահը» հարվածել է Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմաբազայի վրա: 📌 Առաջացած հրդեհների պատճառով քաղաքի ճանապարհները փակ են: Հայկական ալիք | @hayaliq

+2
‼️‼️‼️ Պայթյունների կադրեր Բեյրութից: Հայկական ալիք | @hayaliq

🤡 Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս հայտարարել է. 🗣️ «Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստ
🤡 Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս հայտարարել է. 🗣️ «Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը»։ 📌 Մինասյանի խոսքով՝ տեղեկացել է, որ խնդիր ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: 📃 Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարել էին՝ Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար սկսված ստորագրահավաքի մասին: Հայկական ալիք | @hayaliq

🇳🇱 Նիդերլանդների նախկին վարչապետ Մարդ Ռյուտեն այսօրվանից ստանձնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 🇺🇦 Ռյուտեն հայտարարել է, որ իր առաջնահերթությունները լինելու են Ուկրաինան և դաշինքի պաշտպանության համար ծախսերի ավելացումը։ Հայկական ալիք | @hayaliq

🇶🇦🇱🇧 Կատարի ԱԳՆ-ից հայտնել են, որ Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել լիբանանյան բանակի հրամանատարի հետ, որի ընթացքում քննարկվել են վերջին զարգացումները և էսկալացիան նվազեցնելու ուղիները։ Հայկական ալիք | @hayaliq

🤬🤬🤬 Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: ‼️
🤬🤬🤬 Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել: ‼️ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, թե իբր Արցախի ղեկավարների «հանցագործությունների» գործով «մեծ թվով տուժողներ» կան : ‼️‼️ Նրա խոսքով՝ գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը «լուրջ մեղադրանքներ» են առաջադրվել։ Ի թիվս այլ բաների, նրանց մեղսագրվում է Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը։ ‼️‼️‼️ Հարկ ենք համարում հիշեցնել, որ հայազգի բարձրաստիճան պաշտոնյաների և գեներալների նկատմամբ թշնամական ոտնձգությունները շարունակվում են՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ամենաթողության և թրքահաճո քաղաքականության արդյունքում: Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️🇮🇱🇱🇧 Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է հարավային Լիբանանում: 🔺 Իսրայելի պաշտպանության բանակը [ ՑԱԽԱԼ ] պ
‼️‼️‼️🇮🇱🇱🇧 Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է հարավային Լիբանանում: 🔺 Իսրայելի պաշտպանության բանակը [ ՑԱԽԱԼ ] պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ գոտում «Հեզբոլլահի» թիրախների դեմ ցամաքային սահմանափակ արշավանքներ սկսելու մասին: 🔺 Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ գործողությունը միտված է տեղի ռազմական ենթակառուցվածների չեզոքացմանը, որոնք վտանգում են երկրի հյուսիսային շրջանները։ ‼️🇱🇧🇮🇱 Ի պատասխան՝ «Հեզբոլլահ» շարժման կազմավորումները հրթիռակոծել են իսրայելական կիբուցները Արևմտյան Գալիլեայում։ ‼️🇺🇸🇮🇱 Al Jazeera-ն, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները «հորդորել են» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ լայնածավալ գործողությունից և փոխարենը դիմել «տեղային» ներխուժման։ ‼️🇮🇱🇸🇾 Զուգահեռաբար հայտնի է դարձել Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին. զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է: Հայկական ալիք | @hayaliq

🇷🇺🇮🇷 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով Իրանում է։ 🇮🇷🇷🇺 Այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Իրանի նախագահ
🇷🇺🇮🇷 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով Իրանում է։ 🇮🇷🇷🇺 Այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ 🇮🇷🇷🇺🇦🇲 Ինչպես նշել էինք, Իրանից Միշուստինը կգա Երևան` մասնակցելու Եվրասիական տնտեսական ֆորումին։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇦🇲🚗 Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը, քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային: 🤝 Վերջինս շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇱🇧🇦🇲🇮🇱 Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, հայտարարել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը: 📌 Դեսպանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելությունից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇱🇱🇧 Իսրայելն այս առավոտ հարվածել է Բեյրութի կենտրոնին: 🔺 Նշվում է, որ հարվածի հետևանքով բնակելի շենք է վնասվել, որը պատկանում է «Հեզբոլա»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամներին։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇱🇧🇮🇱 Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները ի վիճակի են ինքնուրույն պաշտպանվել Իսրայելից, և այդ երկրներ իրանական զորքեր ուղարկելու անհրաժեշտություն չկա։ Հայկական ալիք | @hayaliq

🤬 Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ: 🔺 Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական “FC Turquoise” ակումբի և ֆրանս-հայկական “Homenetmen” ակումբի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ, հայտնում է “Nouvelles d'Arménie”-ն։ 🔺 Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, ինչից հետո թուրք երկրպագուները վազել են խաղադաշտ՝ հայ ֆուտբոլիստներին դանակահարելու մտադրությամբ: ‼️ Ոստիկանները միջամտությամբ խաղը դադարեցվել է։ Մի քանի վիրավոր խաղացողներ տեղափոխվել են հիվանդանոց։ Հայկական ալիք | @hayaliq